Հայյան թայֆուն
Հայյան թայֆուն | |
---|---|
![]() | |
Տեսակ | typhoon? |
Մասն է | 2013 Pacific typhoon season? |
Ձևավորված | նոյեմբերի 3, 2013 |
Քայքայված | նոյեմբերի 11, 2013 |
Առավելագույն քամի | 315 կմ/ժ |
Վնաս | 787 միլիոն ԱՄՆ դոլար |
Զոհվածներ | 5680 |
Անվանված է | petrel?[1] |
![]() |
Հայյան թայֆուն (անգլ.՝ Haiyan, չինարեն՝ 海燕, Ֆիլիպիններում հայտնի է նաև Յոլանդա անվանումով), արևադարձային ցիկլոններից «ամենաուժեղներից» մեկը, որը հայտնի է մետեոդիտարկումների ընթացքում։ Այն ծագում է առել Ֆիլիպիններում և հարևան պետություններում 2013 թվականին։ Սա 30-րդ փոթորիկն է, որը ստացել է անվանում և 30-րդ թայֆունն է ու 5-րդ սուպեր-թայֆունը 2013 թվականին թվականի խաղաղօվկիանոսյան հատվածում։ Այն բերել է բազում ավերվածություններ ֆիլիպինյան Լեյտա նահանգում և Սամար կղզում, տուժածների և մահացների թիվը բնակչության մեջ հասավ մի քանի հազարի[2][3][4]։
Նախնական հաշվարկով ֆինանսական կորուստների թիվը ըստ NDRRMC-ի կազմում է նվազագույնը 237 միլիոն դոլար[5]։ Այդ հաշվարկը արվել է նոյեմբերի 17-ի դրությամբ, իսկ անկախ տնտեսագետների հաշվարկով այն կարող է հասնել մինչ 14 մլրդ․ դոլարի[6][7]։ Չինաստանում կորուստները կազմում են մոտ 848 մլն․ դոլար։
5700 մարդկանց մահվան թիվը պաշտոնապես հաստատվել է[5][8]։ Նույն ժամանակ Ֆիլիպինների նախագահը հայտնել է, որ դեռ պատրաստ չի գնահատել մահացածների և ավիրվածությունների քանակը, պատճառը հանդիսանում է կապի միջոցների բացակայությունը, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի խնդիրը երկրի բազմաթիվ շրջաններում[9]։
ՄԱԿ-ի տվյալներով տուժել են ավելի քան 11 մլն․ մարդ, որոնց մեծամասնությունը Ֆիլիպինների բնակիչ են։ Նրանց մեծամասնությունը զրկվել է բնակության վայրից, իսկ 530 հազարը տարհանվել է[10][11]։ Վիետնամում տարհանվել է 600 հազար մարդ[12]։ Թայֆունն ավերել է ավելի քան 585 000 տուն և 588 000 տանն էլ վնաս է պատճառել[13]։
Մետեոպատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոյեմբերի 2-ին ամերիկյան թայֆունների նախազգուշացման ռազմածովային կենտրոնը (Joint Typhoon Warning Center, JTWC) սկսեց համատարած ցածր ճնշտման տարածքի մոնիթորինգը, որը տեղակայված է Պոնպեյից 425 կմ դեպի հարավ-արևելք, այն հանդիսանում է Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահահանգներ պետության շրջանում։ Արտաքին միջավայրի տվյալների համաձայն, մոտակա 72 ժամերի ընթացքում պետք է գոյանար արևադարձային ցիկլոն[14]։
Ճապոնիայի մետեորոլոգիական գործակալությունը նոյեմբերի 3-ի վաղ առավոտյան դասակարգեց թայֆունը իբրև արևադարձային ճգնաժամ[15]։ Այնուհետ JTWC-ը տվեց նրան նույն դասակարգումը, դա տեղի ունեցավ արևադարձային փոթորկի ծանուցումից քիչ ավելի ուշ[16][17]։
Ցիկլոնի հետագա ուժգնավումը բերեց նրան, որ այն ստացավ սեփական անվանումը՝ Հայյան (չինարեն՝ 海燕, հայերեն՝ «մրրկահավ»), դա տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին UTC ժամային գոտիով ժամը 0։00-ին[18]։ Նոյեմբերի 5-ի դրությամբ JTWC-ն նույնպես դասակարգեց այն իբրև թայֆուն, ճապոնական գործակալությունը արեց նույնը 18 ժամ անց։ Այդ նույն ժամանակ JTWC-ին հաջողվեց գրանցել քամու ուժգնությունը ցիկլոնի ներսում՝ 195 կմ/ժ, դա հանդիսանում է մեկ րոպեի ընթացքում չափման միջին արագությունը[19]։
Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոյեմբերի 6-ին, այն բանից հետո, երբ Հայյանը ընկավ Ֆիլիպինների պատասխանատվության գոտի, PAGASA-ին սահմանեց նոր PSWS (փոթորիկների նախազգուշացում) աստիճան, որից 4 ամենացածր մակարդակների նվազագունը տրվեց Վասայի և Մինդանա շրջաններին[20]։ Փոթորկի մոտենալուն համատեղ ծանուցումներ տրվեցին նաև Լուսոնում, վտանգի աստիճանը աճեց արևելյան շրջաններում[21]։ Նոյեմբերի 7-ի դրությամբ տրվեց առավելագույն վտանգի աստիճանը՝ PSWS #4, Բիլիրան, Արևելյան Սամար, Լեյտա, հյուսիսային Սեբու, Սամար և Արևմտյան Լեյտա շրջաններին, քամու արագությունը համապատասխանում էր սպասվածին, այն ավելի քան 185 կմ/ժ արագություն ուներ[22][23]։ Հաջորդ օրը նույն նախազգուշացումը տրվեց ևս մի քանի շրջանների, այդ թվում նաև Լուսոնի հարավային մասերում[24]։
Իշխանությունները մտցրեցին առավելագույն պատրաստության աստիճան ոստիկանների համար Բեկիլյան շրջանում[25]։ Սամար և Լեյտա մարզերում չեղարկվեցին դասընթացները դպրոցներում և սկսվեց ազգաբնակչության համատարած տարհանումը այն շրջաններից, որոնք կարող էին տուժեին սողանքների և ջրհեղեղներից[26]։ Որոշ մարզեր որոնք սպառնում էր թայֆունը, նախօրոք տուժել էին երկրաշարժերից[27][28]։ Նախագահը խնդրեց զինվորականներին տրամադրել ինքնաթիռներ և ուղղաթիռներ այն շրջաններին, որոնց սպառնում էր փոթորիկը։ Քանզի Հայյանը շարժվում էր բավականին արագ, PAGASA-ն տվեց երկրի 80 մարզերից 60-ին վտանգի տարբեր աստիճան[29]։
Վիետնամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոյեմբերի 9-ին թայֆունը մոտեցավ Վիետնամին, կոնխորոշված արագությունը կազմում էր 120-130 կմ/ժ, քամու արագությունը՝ 185 կմ/ժ։ 200 հազար մարդ տարհանվել են երկրի կենտրոնական շրջաններից։ Հանրակրթական դպրոցներում դասընթացները դադարեցվել էր։ Քիչ բնակեցված առափնյա տարածքներից բնակչությանը տեղափոխեցին առավել ապահով վայրեր։ Կատարվել է 170 հազար զինծառայողների մոբիլիզացում։ Մինչ Հայյանը, կենտրոնական Վիետնամը տուժել էր Wutip և Nari թայֆուններից, բայց Հայյանը սպասվում էր նվազագույնը կրկնակի ուժեղ և ավելի ավերիչ։
Թայֆունի հասնելուն պես, արդեն իսկ, տարհանվել էր 600 հազար բնակիչ, սակայն որոշ շրջաններում թայֆունի մասին ծանուցումը տրվել էր ավելի շատ ուշ։ Չեղարկվել էին հարյուրավոր ավիաթռիչքներ։
Ներխուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Սուրիգաո քաղաքում (Հյուսիսային Մինդանաոյի ամենահյուսիսային մասը) 12 ժամվա ընթացքում գրանցվել է 280մմ տեղումներ[30]։
Առաջիններից մեկը, ով «դիմավորեց» Հայյանին Արևելյան Սամարի քաղաքապետարանն էր՝ 2013 թվականի նոյեմբերի 7-ին ժամը 20։45-ին՝ ըստ Գրինվիչի։ Նախնական տվյալներով քամու արագությունը պետք է տատանվեր 147-195 մղոն/ժամ սահմաններում[31][32][33] Այնուհետև Հայյանը ներխուժեց Վիսայա շրջան[34]։ Շատ վայրերում գրանցվեցին փոթորիկային ալիքներ։ Ըստ PAGASA-ի տվյալներով՝ Լեյտե և Սամար կղզիներում, ալիքների բարձրությունը հասնում էր 5-6 մետրի[35]։
NDRRMC-ն նոյեմբերի 10-ին հաստատեց զոհերի թիվը՝ 151 մարդ[36]։ Ընդ որում Սամարի իշխանությունները հայտնում էին 300 զոհերի մասին[37]։
Տակլոբան քաղաքում (Լեյտե, մոտ 200.000 բնակիչ) 5 մետրանոց ալիքի արդյունքում քանդվեց քաղաքային օդանավակայանի տերմինալը, որն գտնվում էր անմիջապես ափին. պահպանվեց միայն ВПП[38][39][40] Եղել են նաև 4-4.5 մետր բարձրությամբ ալիքներ[41][42], որոնք զանգվածային վնաս հասցրին[42]։ Հատկապես տուժեցին Տակլոբանի արևելյան շրջանները. ափամերձ շինություններն ամբողջությամբ ջրի տակ անցան։ Ջրով ծածկվեցին նահանգի արևելյան այն շրջանները, որոնք ափից գտնվում էին 1կմ հեռավորության վրա[42]։ Զոհերի նախնական տվյալներն են՝ Տակլոբանում ավելի քան 1000 մարդ, Սամարում՝ հարյուրավոր մարդիկ[42][43][44][45] Լեյտե նահանգի մոտ 70-80 %-ը կործանվեց, նահանգապետը հայտարարեց, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 10.000-ը[46][47]։ Փիլիպինների Կարմիր Խաչի հաղորդմամբ ` նոյեմբերի 9-ի դրությամբ (2013) նահանգում զոհերի թիվը հասել է 1200-ի[44]։ Սամար նահանգի արևմտյան ափը ամենաքիչը տուժեց[48]։ Սամար և Լեյտե նահանգներից շատ ընտանիքներ կորցրեցին իրենց հարազատներին։ Զոհերի մեջ կան նաև շատ երեխաներ։ Տրանսպորտային կապը Տակլոբան քաղաքի հետ խափանվեց[32][49]։
Չնայած քամու չափազանց բարձր արագությանը` մարդկային զոհերի և ավերակների հիմնական պատճառը փոթորկային ալիքները դարձան։ Առավելապես տուժեցին Սամարի և Լեյտի արձելյան ափերը, Տակլոբան քաղաքի մի մասը և ցածր տեղակայված բնակավայրերը[48]։ Ֆիլիպինների ներքին գործերի նախարար Մար Ռոխասը հայտարարեց, որ պահանջվող փրկարական գործողությունները շատ բարդ են։ Ափին մոտակա մինչև 1 կմ տարածքներում գրեթե ոչ մի շինություն կանգուն չէր մնացել, որոշ մասեր ամբողջովին մնացել էին աղբի մեջ։ Ալիքների հետևանքով առաջացած ավերածությունները հավասարազոր էին ցունամիի թողած հետևանքներին[50]։ Լրագրողները Տակլոբան քաղաքում իրավիճակը բնութագրում էին «ապոկալիպտիկ»[32], քաղաքը գրեթե ամբողջապես ավերվել էր[38][51][52]։
Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Թայֆունը հասավ մինչև Հայնան նահանգը, որտեղ նույնպես մեծ ավերածություններ գործեց, նահանգում մահացավ 6 մարդ[53]։ Առավել տուժեցին Qionghai (琼海) տարածքը, որտեղ 20 գյուղերի մոտ 3500 մարդ տարհանվեցին[54]։ Ըստ աղբյուրներից մեկի պատճառած ուղղակի վնասը գնահատվում է 4.9 միլիարդ յուան (մոտ 803 միլիոն ԱՄՆ դոլար)[53]։ Գուանսի-Չժուական նահանգում ուժեղ անձրևներ տեղաց մինչև 380 մմ քանակով և քամու արագությունը հասավ մինչև 100կմ/ժ[55]։ Մոտ 1.2 միլիոն մարդ տուժեց, ավելի քան 26 000 տարահանվեցին[56]։ Գուանսիում փոթորկի պատճառած վնասը գնահատավեց 275 միլիոն յուան (մոտ 45 միլիոն դոլլար)[53][55]։ Մոտ 900 տուն և 25 000 հա ցանքատարածքներ ոչնչացվեց, տուժեցին 8000-ից ավելի տներ[57]։
Վիետնամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիետնամում թայֆունի հետևանքով ուժեղ տեղատարափ անձրևներ տեղացին, ինչպիսիք բնորոշ են հասարակածային մրրիկին։ Հայտարարվել էր 14 մահացածների և 81 վիրավորների մասին[58]։
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլիպիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տակլոբանում թայֆունից հետո կատարվում էր զանգվածային թալան, այդ թվում այն մեքենաների որոնք հասցնում էին միջազգային օգնությունը, խանութների և առևտրի կենտրոնների։ Վառելիքի պաշարների պահեստը գտնվում է 200 սպաների պաշտպանության ներքո։ Երկրի նախագահը դիտարկում էր պարեկային ժամի գործածումը։
Նոյեմբերի 11-ին № 682 հրամանով երկրում մտցվեց ազգային աղետի ռեժիմ։ Տուժած շրջաններում բացակայում էր ջրային և էլեկտրաէներգիայի մատակարարումը, չկային նաև խմելու ջուր և դեղամիջոցներ։
Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլիպինների օգնություն առաջարկեցին և օգնեցին ՄԱԿ-ի որոշ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Կանադան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Հոնկոնգը, Ճապոնիան, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան։
երկիր | դրամ (ԱՄՆ դոլար) | ապրանքներ | ծանոթագրություն |
---|---|---|---|
![]() |
28000000[59] | մարդասիրական և առաջին անհրաժեշտության պարագաներ[60] | Ավստրալիայի Թագավորական Ռազմաօդային ուժերի և Ռազմածովային ուժերի խմբեր բժշկական անձնակազմով և առաջին անհրաժեշտության պարագաներով[60][61] |
![]() |
90 տոննա մարդասիրական օգնություն[62] | ||
![]() |
1000000[63] | ||
![]() |
677000[64] | մարդասիրական օգնություն[64] | դաշտային հոսպիտալ, ջրի մաքրման համակարգ, 5 բժիշկ, 13 բուժքույր, 10 տեխն. անձնակազմ[64] |
![]() |
մարդասիրական օգնություն, պարագաներ[65][66] | արտակարգ իրավիճակների փրկարար խումբ[65] Բրունեյի թագավորական ՌՕՈՒ ինքնաթիռ բեռնված տարբեր նյութերով[66] | |
![]() |
40000000[67] | երկու հարյուր հոգի փրկարար իրենց սարքավորումներով, և ուղղաթիռներ[68][69] Կանադական GlobalMedic ընկերությունը ուղարկել էր երեք բժշկակակն անձնակազմ, նաև մեծ քանակությամբ մաքուր ջուր և սարքավորումներ[70][71] | |
![]() |
մարդասիրական օգնություն[72] | ||
![]() |
1400000[73] | ուղարկել էր ռազմածովային նավ-հոսպիտալ[74] | |
![]() |
1400000[75] | ուղարկել էր 70 տոննա մարդասիրական օգնություն և 61 հոգանոց տեխնիկական սպասարկման անձնակազմ էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը և այլ վերականգնելու համար | |
![]() |
23 տոննա մարդասիրական օգնություն[76] | ուղարկվել է փրկարական խումբ[76] | |
Հռոմի Պապ | 150000[77] | ||
![]() |
հետ է վերցրել կիրառված տնտեսական արգելանքները[78] 5159000 ԱՄՆ դոլար տրամադրելով որպես բարեգործական գումար[79][80] | ||
![]() |
15 տոննա մարդասիրական օգնություն[81] | ||
![]() |
1000000[82] | մարդասիրական օգնություն և տեխնիկական սարքավորումներ մոտ 1000000 չափով.[82][83] Ինդոնեզիական Կարմիր Խաչը ուղարկել է մոտ 689 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ[84] | Ինդոնեզիա ՌՕՈՒ երեք Lockheed C-130 Hercules մակնիշի ինքնաթիռ մեկնել են աղետի վայրեր[82] նյութատեխնիկական պարագաներ, ինքնաթիռներ, սնունդ, էլեկտրական էներգիայի աղբյուրներ և բժշկական սարքավորումներ[85] Ինդոնեզիական Կարմիր Խաչը առաջին անհրաժեշտության պարագաներ է բերում, նաև այդ կազմակերպության 30 աշխատակից մասնակցում են փրկարարական աշխատանքներին[84] |
![]() |
1355000[86] | 100 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ[86] | |
![]() |
Իսրայելի արտաքին գործերի նախարարության և Իսրայելի պաշտպանական բանակի անդամներ մեկնում են աղետի վայր[87] | ||
![]() |
1357000[88] | ||
![]() |
52000000[89] | մարդասիրական օգնություն[90] | Ճապոնիայի բանակի 1180 անդամներ և ռազմական մեկ նավ ուղևորվել են աղետի գոտի[91][92][93] |
![]() |
10000000[94] | ||
![]() |
1000000[95] | մարդասիրական օգնություն նյութակլան ապրանքների տեսքով[96][97] | Մալայզիայի ապրող ֆիիպինցիների կողմից առաջին անհրաժեշտության ապրանքներ են ուղարկվել[98] Մալայզիայի Թագավորական ՌՕՈՒ-ի մի քանի ինքնաթիռ ապրանքներով ուղրոևվել են Ֆիլիպիններ[96] նաև ուղարկվել են փրկարարակն խմբեր[99] |
![]() |
1000000[100] | ||
![]() |
1220000[101] | 30 տոննա մթերք և դեղորայք[102] | |
![]() |
33500000[103][104] | 100 տոննա սննդամթերք և 70 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ[103][105] | բացի կառավարական օգնությունից, նորվեգական տարբեր կազմակերպություններ ևս օգնությոն են ուղարկել, մասնավորապես Նորվեգական Կարմիր Խաչը Փրկեք Երեխաներին ընկերության Նորվեգական մասնաճյուղը հաղորդագրությունների միջոցով կատարված դրամահավաքի միջոցով ուղարկել են մոտ 30 միլիոն նորվեգական կրոն (4, 9 միլիոն ԱՄՆ դոլար)։ Նոյեմբերի 24-ին նորվեգացի երգիչների կողմից կազմակերպվել է բարեգործական համերգ, հեռուստատեսությամբ 70 րոպե տևողությամբ ծրագրի ժամանակ հանգանակվել է ևս 24, 7 միլիոն նորվեգական կրոն (մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլար)[106][107][108][109] |
![]() |
200, 000 ԱՄՆ դոլարի արժողությամբ մարդասիրական օգնություն[110] | ||
![]() |
80 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ[111] | ||
![]() |
ավելի քան 200 ՌԴ-ի արտակար իրավիճակների նախարարության փրկարարական անձնակազմ, համալրված բժշկական և մառաջին անհրաժեշտության պարագաներով[112][113] | ||
![]() |
10000000[114] | մարդասիրական օգնություն[115] | |
![]() |
276000[116] | մարդասիրական օգնություն[116] | Սինգապուր ՌՕՈՒ-ի մի քանի ինքնաթիռ ապրանքներ տեղափոխեցին աղետի գոտի[117] |
![]() |
5000000[118] | փրկարար անձնակազմ[118] | |
![]() |
1800000[119] | երկու ինքնաթիռ 35 տոննա մարդասիրական օգնության ապրանքներ տեղափոխեցին աղետից տուժած վայրեր[119] | |
![]() |
5400000[120] | 21 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ[120] | ուղարկվեցին Մարդասիրական օգնության կոմիտեի աշխատակիցներ[120] |
![]() |
200000[121] | 660 տոննա մարդասիրական օգնություն[122] | |
![]() |
մարդասիրական օգնություն[123] | ||
![]() |
մարդասիրական օգնության պարագաներ[124] | ||
![]() |
10000000[125] | ||
![]() |
130000000[126][127] | աղետի գոտի ուղարկվեցին HMS Illustrious (R06) մակնիշի և Թագավորական ՌՕՈՒ-ի ինքնաթիռներ[128] | |
![]() |
20000000[129] | մարդասիրական ծանրոցներ[129] | Ֆիլիպիններ ուղարկվեց «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը 13 000 անձնակազմով[130][131] |
![]() |
100000[132] |
Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.hko.gov.hk/informtc/sound/tc_pronunciatione.htm
- ↑ «Հայյան թայֆուն. զոհերի թիվը Ֆիլիպիններում աճում է»։ ИТАР-ТАСС։ 2013-11-10։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11–ին(ռուս.)
- ↑ «Ֆիլիպինների գնահատմամբ այս թայֆունից մահացել է առնվազն 10 000 մարդ»։ Reuters։ Trust.org։ Նոյեմբերի 10, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-18-ին։ Վերցված է Նոյեմբերի 10, 2013(անգլ.)
- ↑ Սուշինե դե Լեոն և Կալում ՄակԼեոդ (Նոյեմբերի 11, 2013)։ «Սարսափելի պատմություն. Ինչպես 10 000 մարդ զոհ գնաց Հայյան թայֆունին»։ USA Today։ Վերցված է Նոյեմբերի 11, 2013(անգլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Հայյան թայֆունի 46 ազդեցությունները» (PDF)։ National Disaster Risk Reduction and Management Council։ Նոյեմբերի 22, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-07-ին։ Վերցված է Նոյեմբերի 22, 2013(անգլ.) Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «NDRRMC» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ Գիլ Կաբացունգան կրտսեր (Նոյեմբերի 12th, 2013)։ «Տնտեսության վիճակը գնահատում է Յոլանդիան»։ Inquirer։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13–ին։ «“In dollar terms ($14 billion), this is more than three times the reconstruction cost of Pepeng and Ondoy. This will have a major punch on the fourth quarter GDP this year but it will have its full impact lag into 2014.»(անգլ.)
- ↑ «Moody's-ը Ֆիլիպիններում թայֆունի ավերածությունը գնահատել է $14 մլրդ.»։ Интерфакс-Украина։ 12.11.2013։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13–ին։ «Экономический ущерб тайфуна «Хайян», который может оказаться самым масштабным из подобных бедствий в истории, в том числе по числу человеческих жертв, вероятно, достигнет $14 млрд.»(ռուս.)
- ↑ News CTV (11 Նոյեմբերի 2013)։ «Հայյան թայֆուն. Ֆիլիպիններում պաշտոնական զոհերի թիվը ավելացել է 942-ով»։ The Associated Press։ Վերցված է 11 Նոյեմբերի 2013(անգլ.)
- ↑ «Ֆիլիպինների նախագահը հրաժարվում է զոհերի իրական թվի գնահատումից»։ Ռիա Նովոստի։ 10.11.2013։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10–ին(ռուս.)
- ↑ «Տակլոբան. Փոթորիկի կենտրոն հանդիսացեղ քաղաքը»։ BBC News։ 12 Նոյեմբերի 2013։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13–ին(անգլ.)
- ↑ «Ֆիլիպիններում տուժածների թիվը հասել է մինչև 9, 5 միլիոն»։ РГ։ 11.11.2013։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11–ին(ռուս.)
- ↑ «Из-за тайфуна «Հայյան» թայֆունի պատճառով Վիետնամում էվակուցվել է ավելի քան 600 հազար մարդ»։ АиФ։ 10/11/2013։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11–ին(ռուս.)
- ↑ «"Հայյան" թայֆունը ավելի քան 5 500 մարդու կյանք է խլել Ֆիլիպիններում»։ interfax.by։ 28.11.13։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-07-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3–ին(ռուս.)
- ↑ «Խաղաղ Օվկիանոսի Արևմտյան և Հայավային մասերի համար զգալի տրոպիկական եղանակը խորհրդանշական է»։ Joint Typhoon Warning Center։ Նոյեմբերի 2, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-11-02-ին։ Վերցված է Նոյեմբերի 8, 2013(անգլ.)
- ↑ «WWJP25 RJTD 030000»։ Japan Meteorological Agency։ Նոյեմբերի 3, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-11-03-ին։ Վերցված է Նոյեմբերի 6, 2013(անգլ.)
- ↑ «Արևադարձային ճգնաժամի նախազգուշացում № 1»։ Joint Typhoon Warning Center։ United States Navy։ Նոյեմբերի 3, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-04-ին։ Վերցված է Նոյեմբերի 6, 2013(անգլ.)
- ↑ «Արևադարձային ցիկլոնի ձևավորման զգուշացում (WTPN22 PGTW 030530)»։ Joint Typhoon Warning Center։ United States Navy։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-03-ին։ Վերցված է Նոյեմբերի 6, 2013(անգլ.)
- ↑ «WTPQ21 RJTD 040000 RSMC արևադարձային ցիկլոնի նախազգուշացումը»։ Japan Meteorological Agency։ Նոյեմբերի 4, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-11-04-ին։ Վերցված է Նոյեմբերի 6, 2013(անգլ.)
- ↑ «Հայյան թայֆունի նախազգուշացում 011»։ Joint Typhoon Warning Center։ United States Navy։ Նոյեմբերի 5, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-11-06-ին։ Վերցված է Նոյեմբերի 8, 2013(անգլ.)
- ↑ «NDRRMC զգուշացում. Ոչ բարենպաստ եղանակային պայմաններ. Հայյան թայֆուն» (PDF)։ Ֆիլիպինների մթնոլորտային, երկրաբաշական և աստղագիտական ծառայությունների ադմինիստրացիա։ National Disaster Risk Reduction and Management Council։ Նոյեմբերի 6, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին։ Վերցված է Նոյեմբերի 10, 2013(անգլ.)
- ↑ «NDRRMC նախազգուշացում. Ոչ բարենպաստ եղանակային պայմաններ. Հայյան թայֆուն» (PDF)։ Philippine Atmospheric, Geophysical and Astronomical Services Administration։ National Disaster Risk Reduction and Management Council։ նոյեմբերի 7, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին։ Վերցված է Նոյեմբերի 10, 2013(անգլ.)
- ↑ «NDRRMC նախազգուշացում № 04. Ոչ բարենպաստ եղանակային պայմաններ. Հայյան թայֆուն» (PDF)։ Philippine Atmospheric, Geophysical and Astronomical Services Administration։ National Disaster Risk Reduction and Management Council։ Նոյեմբերի 7, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին։ Վերցված է Նոյեմբերի 10, 2013(անգլ.)
- ↑ «NDRRMC նախազգուշացում № 04-Ա. Ոչ բարենպաստ եղանակային պայմաններ. Հայյան թայֆուն» (PDF)։ Philippine Atmospheric, Geophysical and Astronomical Services Administration։ National Disaster Risk Reduction and Management Council։ Նոյեմբերի 7, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին։ Վերցված է Նոյեմբերի 10, 2013(անգլ.)
- ↑ «NDRRMC նախազգուշացում № 05. Ոչ բարենպաստ եղանակային պայմաններ. Հայյան թայֆուն» (PDF)։ Philippine Atmospheric, Geophysical and Astronomical Services Administration։ National Disaster Risk Reduction and Management Council։ Նոյեմբերի 8, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին։ Վերցված է նոյեմբերի 10, 2013(անգլ.)
- ↑ Էլային Բ. Դե Վերա և Աարոն Բ. Ռեկուենկո (Նոյեմբերի 6, 2013)։ «Հայյան թայֆունը կարող է հարված հասցնի վիսայան ուրբաթին»։ Manila Bulletin։ Վերցված է Նոյեմբերի 7, 2013(անգլ.)
- ↑ FR Jimenez (Նոյեմբերի 7, 2013)։ «PNoy, nagbabala sa seryosong peligrong dala ng 'super typhoon' na si 'Yolanda'»։ GMA News։ Վերցված է Նոյեմբերի 7, 2013
- ↑ «Ֆիլիպիններում երկրաշարժից զոհվածների թիվը հասնում է 100-ի»։ Голос России։ 15 հոկտեմբերի 2013։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11–ին(ռուս.)
- ↑ Ջոի Գաբիետա, Յանի Առնաիզ, Նեստոր Բուրգոս, Դորիս Բոնգցաց, Կարլա Գոմես, Կարմել Լուիս Մատուս և Հունեքս Նապալլական (Նոյեմբերի 7, 2013)։ «Սեբույում Հայյան թայֆունի համար էվակուացիոն կենտրոններ և փրկարարական նախագծեր են ստեղծվել»։ Inquirer։ Վերցված է նոյեմբերի 7, 2013(անգլ.)
- ↑ ANC (Նոյեմբերի 7, 2013)։ «Հայյանն ուժեղանում է Վիսայիայի վրա»։ ANC and Yahoo։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-08-ին։ Վերցված է Նոյեմբերի 7, 2013
- ↑ Eric Leister (նոյեմբեր 9, 2013)։ «Official: Super Typhoon Death Toll Could Reach 1, 200»։ AccuWeather։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-07-ին։ Վերցված է նոյեմբեր 9, 2013
- ↑ «Tropical Cyclone Warning: Typhoon "Yolanda" (Haiyan) Severe Weather Bulletin Number Six»։ Philippine Atmospheric, Geophysical and Astronomical Services Administration։ նոյեմբեր 7, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-11-08-ին։ Վերցված է նոյեմբեր 9, 2013
- ↑ 32,0 32,1 32,2 Mullen Jethro (8 նոյեմբեր 2013)։ «Super Typhoon Haiyan, one of strongest storms ever, hits central Philippines»։ CNN։ Վերցված է 8 նոյեմբեր 2013
- ↑ Williams Rob (8 նոյեմբեր 2013)։ «Typhoon Haiyan: Most powerful storm to ever hit land batters Philippines with 200mph winds»։ The Independent։ Վերցված է 8 նոյեմբեր 2013
- ↑ Brian K. Sullivan, Cecilia Yap & Joel Guinto (նոյեմբեր 8, 2013)։ «Super Typhoon Haiyan Slams Philippines With Category-5 Power»։ Bloomberg։ Վերցված է նոյեմբեր 8, 2013
- ↑ Our Foreign Staff (նոյեմբեր 8, 2013)։ «Super Typhoon Haiyan smashes in to Philippines»։ Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-25-ին։ Վերցված է նոյեմբեր 8, 2013
- ↑ «NDRRMC — 151 killed by 'Yolanda'» http://newsinfo.inquirer.net/524479/151-killed-by-yolanda-4-5m-people-affected-ndrrmc
- ↑ Yolanda kills 300, a Samar official confirmed http://newsinfo.inquirer.net/524543/yolanda-kills-300-in-samar-official
- ↑ 38,0 38,1 «Տակլոբան, քաղաք որն այլևս չկա»։ euronews։ 2013-11-11։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11–ին
- ↑ մոտ 10000 մարդ Ֆիլիպիններում դարձան «Հայյան» թայֆունի զոհ
- ↑ «Super Typhoon Haiyan, one of the strongest storms ever seen, hit the Philippines with record force»
- ↑ Reuters։ «"Massive destruction" as Typhoon Haiyan kills at least 1, 200 in Philippines, says Red Cross»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-10-ին։ Վերցված է 2013-12-03
- ↑ 42,0 42,1 42,2 42,3 «Typhoon Haiyan: Hundreds feared dead in Philippines»։ BBC News։ Վերցված է նոյեմբեր 9, 2013
- ↑ Andrew Stevens and Tom Watkins։ «Death toll likely exceeds 1, 000 after typhoon slams Philippines»։ CNN
- ↑ 44,0 44,1 November 9 death toll report by the Philippine Daily Inquirer http://newsinfo.inquirer.net/524159/1200-believed-dead-in-philippine-typhoon-red-cross
- ↑ «Typhoon Haiyan death toll in Philippines estimated at 1, 200»։ TheGuardian
- ↑ «Fears at least 10, 000 dead in Philippines as Super Typhoon Haiyan approaches Vietnam»։ ABC news
- ↑ «Typhoon Haiyan (Yolanda) Update: Death Toll Could Reach 10, 000»։ Hurricane Central։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-18-ին։ Վերցված է 2013-12-03
- ↑ 48,0 48,1 «DOST – Project NOAH»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-10-ին։ Վերցված է 2013-12-03
- ↑ Kate Hodal։ «Typhoon Haiyan: desperate survivors and destruction in flattened city»։ theGardian
- ↑ «Typhoon Haiyan: Philippines battles to bring storm aid»։ BBC News
- ↑ «Tacloban flattened by typhoon Haiyan»։ The Age։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-10-ին։ Վերցված է 2013-12-03
- ↑ The Associated Press։ «Philippine typhoon leaves up to 10, 000 dead in Tacloban city»։ cbcnews
- ↑ 53,0 53,1 53,2 «Typhoon Haiyan Leaves 7 Dead in South China»։ Չինաստանի Միջազգային Ռադիո։ նոյեմբեր 12, 2013։ Վերցված է նոյեմբեր 12, 2013
- ↑ «Typhoon Haiyan affects over 1, 200 Hainan villages»։ Xinhua News Agency։ նոյեմբեր 12, 2013։ Վերցված է նոյեմբեր 12, 2013
- ↑ 55,0 55,1 «Haiyan Storm Kills 8 in China, Devastates Farming»։ Associated Press։ ABC News։ նոյեմբեր 12, 2013։ Վերցված է նոյեմբեր 12, 2013
- ↑ «Haiyan leaves 2 dead in China's Guangxi»։ Xinhua News Agency։ նոյեմբեր 12, 2013։ Վերցված է նոյեմբեր 12, 2013
- ↑ «China reports deaths amid Typhoon Haiyan»։ Xinhua News Agency։ նոյեմբեր 12, 2013։ Վերցված է նոյեմբեր 12, 2013
- ↑ «Bão Haiyan làm 18 người chết, mất tích, 81 người bị thương»։ Voice of Vietnam։ նոյեմբերի 12, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-01-ին։ Վերցված է նոյեմբերի 10, 2013
- ↑ «Australia boosts Philippines aid to US$28 mil»։ The Sun Daily։ Նոյեմբեր 14, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-28-ին։ Վերցված է Նոյեմբեր 17, 2013
- ↑ 60,0 60,1 «Typhoon Haiyan: Australian emergency medical team heads for Philippines»։ ABC News։ Նոյեմբեր 13, 2013
- ↑ «Relief ship HMAS Tobruk leaves Townsville bound for the Philippines»։ News Corp Australia Network։ Նոյեմբեր 18. 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-18-ին։ Վերցված է 2013-12-04
- ↑ «More foreign aid pour in for ‘Yolanda’ victims | Inquirer Global Nation»։ Globalnation.inquirer.net։ 2013-11-19։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27–ին
- ↑ «Press Release details»։ Բանգլադեշի Արտաքին Գործերի Նախարարություն։ Նոյեմբեր 14, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-28-ին։ Վերցված է 2013-12-04
- ↑ 64,0 64,1 64,2 «Steun aan de Filippijnse bevolking»։ premier.fgov.be։ Նոյեմբեր 14, 2013
- ↑ 65,0 65,1 «Brunei sends emergency team to Philippines»։ The Brunei Times։ Նոյեմբեր 11, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-12-ին։ Վերցված է Նոյեմբեր 12, 2013
- ↑ 66,0 66,1 «Brunei sends aid to typhoon-ravaged Tacloban»։ Borneo Bulletin։ Նոյեմբեր 16, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-21-ին։ Վերցված է Նոյեմբեր 21, 2013
- ↑ Mackrael Kim (Նոյեմբեր 10, 2013)։ «Ottawa will match Canadians' donations to Typhoon Haiyan relief efforts, minister says»։ The Globe and Mail։ Վերցված է Նոյեմբեր 11, 2013
- ↑ «Ottawa sending DART to Philippines after deadly storm»։ CTV News։ Նոյեմբեր 11, 2013։ Վերցված է Նոյեմբեր 12, 2013
- ↑ Canada sending 3 military choppers to assist in Philippines relief effort, CTVNews.ca website, Նոյեմբեր 16, 2013.
- ↑ "GlobalMedic responds to Philippine typhoon Haiyan", Toronto: Etobicoke Guardian, Նոյեմբեր 15, 2013. Retrieved Նոյեմբեր 22, 2013.
- ↑ Connor, Kevin. Toronto medic, firefighter to help typhoon-devastated Philippines, Toronto Sun, Նոյեմբեր 17, 2013. Retrieved Նոյեմբեր 22, 2013.
- ↑ «Philippines Typhoon Victims Await Assistance As Latin America And U.S. Send Aid»։ Fox News Latino։ Նոյեմբեր 12, 2013։ Վերցված է Նոյեմբեր 15, 2013
- ↑ «China Increases Aid to Philippines»։ Նյու Յորք Թայմս։ Նոյեմբեր 14, 2013։ Վերցված է Նոյեմբեր 15, 2013
- ↑ «China's Peace Ark departs for typhoon-hit Philippines»։ Xinhuanet։ Նոյեմբեր 21, 2013
- ↑ «Philippines: la logistique, un défi pour l'aide humanitaire française»։ L'Express։ Նոյեմբեր 22, 2013։ Վերցված է Նոյեմբեր 24, 2013
- ↑ 76,0 76,1 ABC/AFP (Նոյեմբեր 11, 2013)։ «Australia pledges $10m in aid for the Philippines in wake of Typhoon Haiyan»։ ABC News։ Վերցված է Նոյեմբեր 11, 2013
- ↑ «Vatican gives $150, 000 in emergency aid to PH | Inquirer Global Nation»։ Agence France-Presse։ Philippine Daily Inquirer։ Նոյեմբեր 11, 2013։ Վերցված է Նոյեմբեր 12, 2013
- ↑ «Transcript of remarks by CE at media session (with video)»։ Hong Kong Government Information Centre։ Նոյեմբեր 11, 2013։ Վերցված է Նոյեմբեր 11, 2013
- ↑ «HK$40m boost for disaster relief fund approved, ensuring aid for typhoon | South China Morning Post»։ Scmp.com։ 2013-11-17։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27–ին
- ↑ Emily Tsang emily.tsang@scmp.com (2013-11-22)։ «Disaster fund too rigid to offer timely help in Philippines, say charities | South China Morning Post»։ Scmp.com։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27–ին
- ↑ Aron Akinyemi (Նոյեմբեր 12, 2013)։ «India Launches Relief Effort for Typhoon Haiyan Victims»։ International Business Times։ Վերցված է Նոյեմբեր 13, 2013
- ↑ 82,0 82,1 82,2 Arientha Primanita (Նոյեմբեր 13, 2013)։ «Indonesia Sends $2m Typhoon Haiyan Aid to Philippines»։ Jakarta Globe։ Վերցված է Նոյեմբեր 24, 2013
- ↑ «Indonesia to Send Typhoon Aid to Philippines»։ Jakarta Globe։ Նոյեմբեր 10, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին։ Վերցված է Նոյեմբեր 13, 2013
- ↑ 84,0 84,1 «Pelepasan Misi Kemanusiaan PMI Untuk Filipina» (Indonesian)։ Ինդոնեզիական Կարմիր Խաչ։ Նոյեմբեր 22, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-28-ին։ Վերցված է Նոյեմբեր 25, 2013
- ↑ «Typhoon Haiyan: UN launches $301m Philippines aid appeal Aid at a glance»։ BBC։ 12 Նոյեմբեր 2013։ Վերցված է Նոյեմբեր 25, 2013
- ↑ 86,0 86,1 Hutton Brian։ «Irish aid arriving in Philippines»։ Irish Independent։ Press Association։ Վերցված է Նոյեմբեր 14, 2013
- ↑ Hayley Munguia (Նոյեմբեր 11, 2013)։ «IsraAID sends medical team to Philippines to help after monster storm»։ The Jerusalem Post։ Արխիվացված օրիգինալից 2013-11-13-ին։ Վերցված է Նոյեմբեր 13, 2013
- ↑ «Philippines typhoon Haiyan – a million euro in aid from Italy»։ Ako ay Pilipino։ Նոյեմբեր 1, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-06-ին։ Վերցված է 2013-12-04
- ↑ «Japan triples Philippines aid package to over $30 million»։ GMA News։ Նոյեմբեր 15, 2013։ Վերցված է Նոյեմբեր 20, 2013
- ↑ «Typhoon Damage in the Philippines (Dispatch of Assessment Team)»։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարություն]]։ Նոյեմբեր 10, 2013։ Վերցված է Նոյեմբեր 12, 2013
- ↑ «Typhoon Haiyan: Japan sends first major deployment of relief troops»։ Straits Time։ նոյեմբերի 18, 2013
- ↑ Belford Aubrey (նոյեմբերի 16, 2013)։ «Aid flows to typhoon survivors as Philippines struggles to rebuild»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին։ Վերցված է 2013-12-04
- ↑ «Japan MSDF relief ship arrives near typhoon-hit island in Philippines»։ GlobalPost։ Kyodo News International։ Նոյեմբեր 22, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-24-ին։ Վերցված է 2013-12-04archived at
- ↑ «Kuwait to send $10 mn in urgent aid»։ Gulf-times.com։ 2013-11-13։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27–ին
- ↑ Hani Shamira Shahrudin (Նոյեմբեր 13, 2013)։ «USD 1 million aid from Malaysia to the Philippines»։ New Straits Times։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին։ Վերցված է Նոյեմբեր 13, 2013
- ↑ 96,0 96,1 «Malaysia sends RM4.2mil aid to typhoon-ravaged Philippines»։ The Star (Malaysia)։ Նոյեմբեր 13, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-14-ին։ Վերցված է Նոյեմբեր 14, 2013
- ↑ «Malaysian Red Crescent to send team to help Haiyan victims»։ New Straits Times, AsiaOne։ Նոյեմբեր 23, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-25-ին։ Վերցված է Նոյեմբեր 25, 2013
- ↑ Melissa Goh (Նոյեմբեր 11, 2013)։ «Malaysia's Filipino community sends relief aid to those affected by Typhoon Haiyan»։ Channel NewsAsia։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-12-ին։ Վերցված է Նոյեմբեր 12, 2013
- ↑ Soo Wern Jun (Նոյեմբեր 14, 2013)։ «Mercy teams land in the Philippines»։ The Sun (Malaysia)։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-21-ին։ Վերցված է Նոյեմբեր 21, 2013
- ↑ Andrew Stevens. Jethro Mullen and Greg Botelho (Նոյեմբեր 14, 2013)։ «Aid, troops head to typhoon-ravaged Philippines, but will it be enough?»։ CNN։ Վերցված է Նոյեմբեր 15, 2013
- ↑ «NZ to donate another $2.9m to Haiyan victims»։ New Zealand Herald։ Նոյեմբեր 19, 2013
- ↑ «Typhoon Haiyan: NZ Air Force airlifts survivors to safety»։ New Zealand Herald։ Նոյեմբեր 17, 2013
- ↑ 103,0 103,1 Bent Tandstad (Նոյեմբեր 11, 2013)։ «– Situasjonen på Filippinane er desperat» (Norwegian)։ NRK։ Վերցված է Նոյեմբեր 14, 2013
- ↑ Vegard Tjørhom (Նոյեմբեր 13, 2013)։ «Noreg gir nye millionar til tyfonofre» (Norwegian)։ NRK։ Վերցված է Նոյեմբեր 14, 2013
- ↑ «The Norwegian Training Center Manila sends vessel to Tacloban with relief goods»։ Մանիլայում Նորվեգիայի դեսապանատուն։ Նոյեմբեր 13, 2013։ Վերցված է Նոյեմբեր 15, 2013
- ↑ «Enorm interesse for norsk skip - Nyheter, tv og radio fra hele verden»։ NRK.no։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27–ին
- ↑ «The Norwegian Training Center Manila sends vessel to Tacloban with relief goods»։ Norway.ph։ 2013-11-18։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27–ին
- ↑ «Artistdugnad for Filippinene - NRK - Kultur og underholdning»։ Nrk.no։ 2013-11-21։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27–ին
- ↑ «Samlet inn 24 millioner kroner med fakkeltog og konsert - VG Nett om Filippinene»։ Vg.no։ 1970-01-01։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27–ին
- ↑ «Panama to send humanitarian aid to Philippines»։ the Global Times։ Նոյեմբեր 18, 2013
- ↑ «Qatar Sends Urgent Aid To The Philippines»։ Bernama։ Նոյեմբեր 13, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-21-ին։ Վերցված է Նոյեմբեր 25, 2013
- ↑ «Russian emergencies ministry sends rescuers and doctors to typhoon-hit Philippines»։ Ռուսաստանի Ձայնը։ Նոյեմբեր 12, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-11-12-ին։ Վերցված է Նոյեմբեր 13, 2013
- ↑ «Russia's Emergencies Ministry opens Philippines typhoon hotline - News - World - The Voice of Russia: News, Breaking news, Politics, Economics, Business, Russia, International current events, Expert opinion, podcasts, Video»։ Ռուսաստանի Ձայնը։ Նոյեմբեր 10, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-27-ին։ Վերցված է Նոյեմբեր 12, 2013
- ↑ «Saudi Arabia offers $10 million aid for typhoon-hit Philippines»։ Al Arabiya News։ Նոյեմբեր 16, 2013։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27–ին
- ↑ Saudi Gazette (2013-11-18)։ «Saudia Cargo delivers aid to distressed Filipinos»։ Saudi Gazette։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-28-ին։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27–ին
- ↑ 116,0 116,1 «Dollar-for-Dollar Matching for All Donations to Singapore Red Cross Typhoon Haiyan Relief Appeal»։ Սինգապուրի Կարմիր Խաչ։ Նոյեմբեր 13, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին։ Վերցված է Նոյեմբեր 13, 2013
- ↑ «SAF sends relief supplies to the Philippines, helps in evacuation»։ Channel NewsAsia։ Նոյեմբեր 13, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին։ Վերցված է Նոյեմբեր 13, 2013
- ↑ 118,0 118,1 «S. Korea to offer 5 mln USD in aid for typhoon-hit Philippines»։ Xinhua News Agency։ China Internet Information Center։ Նոյեմբեր 12, 2013։ Վերցված է Նոյեմբեր 12, 2013
- ↑ 119,0 119,1 «Spain sends P80M aid for typhoon relief»։ Inquirer Global Nation։ Նոյեմբեր 12, 2013
- ↑ 120,0 120,1 120,2 «Switzerland allocates CHF 6 million to victims of Typhoon Haiyan»։ Federal Authorities of the Swiss Confederation։ Նոյեմբեր 16, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-28-ին։ Վերցված է Նոյեմբեր 24, 2013
- ↑ «World comes to aid of Haiyan victims»։ Bangkok Post։ Նոյեմբեր 11, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-14-ին։ Վերցված է Նոյեմբեր 11, 2013
- ↑ «中和艦菲律賓人道救援紀實»։ 中央社։ Նոյեմբեր 29, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին։ Վերցված է Նոյեմբեր 29, 2013
- ↑ «Govt to help Philippines storm victims»։ Bangkok Post։ Նոյեմբեր 14, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-14-ին։ Վերցված է Նոյեմբեր 14, 2013
- ↑ «Turkey’s Humanitarian Aid Reaches to Philippines - Philippines | ReliefWeb»։ Reliefweb.int։ 2013-11-12։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27–ին
- ↑ Christa Case Bryant (Նոյեմբեր 11, 2013)։ «Why Arab presidents and princes are pledging millions to Philippines in typhoon Haiyan aid»։ The Christian Science Monitor։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-12-ին։ Վերցված է Նոյեմբեր 12, 2013
- ↑ «UK to send ship to help Philippines, David Cameron announces»։ BBC։ Նոյեմբեր 11, 2013։ Վերցված է Նոյեմբեր 11, 2013
- ↑ «HMS Daring arrives in Philippines to aid Typhoon Haiyan victims»։ BBC։ Նոյեմբեր 17, 2013։ Վերցված է Նոյեմբեր 17, 2013
- ↑ «British carrier HMS Illustrious to aid typhoon victims»։ BBC։ Նոյեմբեր 14, 2013։ Վերցված է Նոյեմբեր 14, 2013
- ↑ 129,0 129,1 «Super-Typhoon Haiyan (Yolanda)»։ United States Agency for International Development։ Նոյեմբեր 12, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին։ Վերցված է 2013-12-04
- ↑ «Typhoon Haiyan leaves 1, 774 dead, 'hideous' destruction»։ CNN։ Նոյեմբեր 8, 2013։ Վերցված է Նոյեմբեր 12, 2013
- ↑ The Daily Mail: "Newly sworn in US ambassador to Philippines heads to typhoon-ravaged country to coordinate massive humanitarian aid mission" By Tom Gardner Նոյեմբեր 22, 2013
- ↑ «Typhoon Haiyan: Philippines declares state of calamity»։ BBC News։ Նոյեմբեր 12, 2013։ Վերցված է Նոյեմբեր 13, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հայյան թայֆուն Վիքիպահեստում |
---|
- Digital Typhoon: Typhoon 201330 (HAIYAN) — General Information (Pressure and Track Charts) (անգլ.)
- «սուպերթայֆուն «Յոլանդա»» (ռուսերեն)։ Ռիա Նովոստի։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16–ին
- NASA Satellites Track Typhoon Haiyan’s Second Landfall and Flood Potential // ՆԱՍԱ, նոյեմբերի 9, 2013
- Tropical Cyclone Information of TY 1330 (Haiyan) Archived 2013-11-09 at the Wayback Machine. from the Japan Meteorological Agency
- Typhoon 201330 (HAIYAN) - General Information (Pressure and Track Charts) from Digital Typhoon
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ {{{1}}} թվականի {{{2}}} շաբաթվա հոդված։ |