Մարիա Մակապագալ Առոյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Մակապագալ Առոյո
անգլ.՝ Gloria Macapagal-Arroyo
Gloria Macapagal Arroyo WEF 2009-crop.jpg
 
Կուսակցություն՝ Lakas–CMD?
Կրթություն՝ Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Ջորջթաունի համալսարան, Ատենեո դե Մանիլա համալսարան, Ֆիլիպինների համալսարան և Assumption College San Lorenzo?
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և international forum participant
Ազգություն Kapampangan people?
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 5, 1947(1947-04-05)[1][2][3] (75 տարեկան)
Ծննդավայր Սան Խուան, Ռիսալ, Ֆիլիպիններ
Քաղաքացիություն Flag of the Philippines.svg Ֆիլիպիններ[4]
Ի ծնե անուն անգլ.՝ Maria Gloria Macaraeg Macapagal
Հայր Դիոսդադո Մակապագալ[5]
Մայր Eva Macapagal?
Ամուսին Խոսե Միգել Առոյո
Զավակներ Մայքի Առոյո և Դիոսդադո Մակապագալ Առոյո
 
Կայք՝ macapagal.com/gma
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Մարիա Գլորիա Մակապագալ Առոյո (անգլ.՝ Maria Gloria Macapagal-Arroyo, ապրիլի 5, 1947, Սան Խուան, Ֆիլիպիններ)[6], քաղաքական գործիչ, Ֆիլիպինների 14-րդ նախագահը 2001-2010 թվականներին, վարչապետը՝ 1998-2001 թվականներին և 2010 թվականից Ներկայացուցիչների պալատի անդամ, որը ներկայացնում է Պամպանգա 2-րդ շրջանը։ Երկրի երկրորդ կին նախագահն էր (Կորասոն Ակինոյից հետո) և նախկին նախագահ Դիոսդադո Մակապագալի դուստրը։ Առոյոն նաև առաջին օրինական ընտրված կին վարչապետն է Ֆիլիպիններում[7]։

Առոյոն տնտեսագիտության պրոֆեսոր էր Ատենեո դե Մանիլա համալսարանում, որտեղ նրա ուսանողներից էր Բենիգնո Ակինո III-ը։ Կառավարություն մուտք գործեց 1987 թվականին՝ որպես նախարարի օգնական, իսկ նախագահ Կորասոն Ակինոյի հրավերով նաև Առևտրի և արդյունաբերության նախարարության փոխնախարար։ 1992-1998 թվականներին սենատոր լինելուց հետո Ջոզեֆ Էստրադայի նախագահության ժամանակ ընտրվեց փոխնախագահ՝ թեև ընդդիմադիր թևից էր։ Երբ Էստրադան մեղադրվեց կաշառակերության մեջ, Առոյոն հրաժարական տվեց Սոցիալական ապահովման և զարգացման նախարարի պաշտոնից և միացավ գործող նախագահի դեմ հանդես եկող ընդդիմադիրների աճող բանակին․ նախագահին անվստահություն հայտնեցին։ 2001 թվականին Ֆիլիպինների ազգային հեղափոխության արդյունքում Էստրադան շուտով հեռացվեց իր պաշտոնից, և Առոյոն 2001 թվականի հունվարի 20-ին դարձավ նախագահ։ 2004 թվականի մայիսին կայացած հակասական ընտրություններում ընտրվեց նախագահ 6 տարի ժամկետով, երդման արարողությունը կայացավ 2004 թվականի հունիսի 30-ին։ Նախագահության ժամկետն ավարտվելուց հետո ընտրվեց Ներկայացուցիչների պալատի անդամ՝ Ֆիլիպիններում դառնալով երկրորդ նախկին նախագահը՝ Խոսե Լաուրելից հետո, որն ավելի ցածր պաշտոն զբաղեցրեց։

2011 թվականի նոյեմբերի 18-ին Առոյոն ձերբակալվեց ընտրակեղծիքի համար հարուցված քրեական գործի արդյունքում։ Նա գտնվում էր հսկողության տակ Կեսոն քաղաքի Veterans Memorial Medical Center-ում՝ ընտրակեղծիքների համար, սակայն 2012 թվականի հուլիսին ազատ արձակվեց գրավի դիմաց[8][9]։ Հոսպիտալում եղած ժամանակ՝ 2012 թվականի հոկտեմբերին, կրկին ձերբակալվեց պետբյուջեից $8.8 մլն ԱՄՆ դոլար չարաշահելու համար[10]։ 2016 թվականի հուլիսի 19-ին 11-4 քվեարկության արդյունքում արդարացվեց Գերագույն դատարանի կողմից[11]։ Ֆիլիպինների իսպաներեն լեզվի ակադեմիայի անդամ է։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Գլորիա Մակարաեգ Մակապագալը ծնվել է 1947 թվականի ապրիլի 5-ին քաղաքական գործիչ Դիոսդադո Մակապագալի և կնոջ՝ Էվանգելինա Մակարաեգ Մակապագալի ընտանիքում։ Դոկտոր Դիոսդադո «Բոբոյ» Մակապագալ կրտսերի և Սիելո Մակապագալ Սալգադոյի քույրն է։ 5 տարի անց է կացրել Լուբաոյում՝ հոր առաջին ամուսնությունից ծնված 2 քույր-եղբայրների հետ[6]։ 4 տարեկանից 3 տարի ապրել է մայրական տատի հետ Իլիգան քաղաքում[12], այնուհետև մինչև 11 տարեկանը ապրել է և՛ Մինդանաոյում, և՛ Մանիլայում[12]։ Ազատ հաղորդակցվում է անգլերեն, թագալոգ, իսպաներեն և ֆիլիպինյան այլ լեզուներով, որոնցից հատկանշական են կապամպանգան, իլոկաներենը և սեբուաներենը։

1961 թվականին, երբ Առոյոն 14 տարեկան էր, հայրը դառնում է նախագահ։ Ընտանիքի հետ տեղափոխվում է Մանիլայի Մալականանգ պալատ։ Համայնքը նրա պատվին կոչվում է Գլորիա։ Հաճախում էր Assumption Convent դպրոց, որը 1964 թվականին ավարտելուց հետո 2 տարի սովորեց Ջորջթաուն համալսարանի Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոցում, (Վաշինգտոն), որտեղ նա ապագա ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի համադասարանցին էր[13]։ Այնուհետև Assumption College-ում ստացավ տնտեսագիտության բակալավրի աստիճան։

1968 թվականին Առոյոն ամուսնացավ փաստաբան և գործարար Խոսե Միգել Առոյոյի հետ, ում հետ ծանոթացել էր դեռահաս ժամանակ[6]։ Նրանք 3 երեխա ունեն՝ Խուան Միգելը (1969), Էվանգելինա Լուրդեսը (1971) և Դիոսդադո Իգնասիո Խոսե Մարիան (1974)։ Ատենեո դե Մանիլա համալսարանում 1978 թվականին ստացավ տնտեսագիտության մագիստրոսի որակավորում, իսկ 1985 թվականին Ֆիլիպինների Դիլիման համալսարանում՝ դոկտորի աստիճան[14]։ 1977-1987 թվականներին դասավանդում էր որոշ ուսումնական հաստատություններում, որոնցից հատկանշական են Ֆիլիպինների համալսարանը և Ատենեո դե Մանիլա համալսարանը։ Առոյոն դարձավ նաև Assumption College-ի տնտեսագիտության բաժնի վարիչը։

1987 թվականին նախագահ Կորասոն Ակինոն Առոյոյին հրավիրեց միանալու կառավարությանը՝ Առևտրի և արդյունաբերության նախարարի օգնականի պաշտոնում։ 2 տարի անց դարձավ փոխնախարար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopædia Britannica
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. https://web.archive.org/web/20190513201829/http://www.congress.gov.ph/members/search.php?id=macapagalarroyo-g
  5. Nationalencyklopedin (швед.) — 1999.
  6. 6,0 6,1 6,2 «Gloria Macapagal-Arroyo»։ Current Biography International Yearbook 2004։ The H. W. Wilson Company։ Արխիվացված է օրիգինալից 2007-04-18-ին։ Վերցված է հունիսի 4, 2007 
  7. Skard, Torild (2014) "Gloria Macapagal-Arroyo" in Women of Power - Half a century of female presidents and prime ministers worldwide, Bristol: Policy Press, ISBN 978-1-44731-578-0
  8. «Arroyo arrives at VMMC»։ SunStar։ դեկտեմբերի 9, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-11-ին։ Վերցված է հունվարի 19, 2012 
  9. Kathrina Alvarez (հունվարի 18, 2012)։ «Corona revealed bias vs President: Aquino ally»։ SunStar։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-14-ին։ Վերցված է հունվարի 19, 2012 
  10. Whaley Floyd (հոկտեմբերի 4, 2012)։ «Philippines Ex-President Is Arrested in Hospital on New Charges»։ New York Times։ Վերցված է դեկտեմբերի 13, 2015 
  11. «SC acquits Gloria Arroyo of plunder, sets her free»։ Rappler։ հուլիսի 19, 2016։ Վերցված է հուլիսի 19, 2016 
  12. 12,0 12,1 Spaeth Anthony (հունվարի 29, 2001)։ «Glory, Gloria!»։ Time։ Արխիվացված օրիգինալից 2001-06-05-ին։ Վերցված է հունիսի 4, 2007 
  13. «Gloria Arroyo, The Most Powerful Women»։ Forbes։ նոյեմբերի 1, 2005։ Վերցված է հունիսի 4, 2007 
  14. «President Gloria Macapagal-Arroyo Biography»։ Office of the President։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-24-ին։ Վերցված է հունիսի 4, 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]