Դիոսդադո Մակապագալ
| Դիոսդադո Մակապագալ | |
![]() | |
| Կուսակցություն՝ | Ֆիլիպինների լիբերալ կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Ֆիլիպինների համալսարան, Սանտո Թոմասի համալսարան, Pampanga High School?, Philippine Law School? և University of Santo Tomas Faculty of Civil Law? |
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Ծննդյան օր | սեպտեմբերի 28, 1910[1][2] |
| Ծննդավայր | Lubao, Pampanga, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ |
| Վախճանի օր | ապրիլի 21, 1997[1][2] (86 տարեկան) |
| Վախճանի վայր | Մակատի, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ |
| Թաղված | Libingan ng mga Bayani |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Urbano Romero Macapagal?[3] |
| Մայր | Romana Antiveros Pangan?[3] |
| Ամուսին | Eva Macapagal?[4] և Purita Macapagal?[4] |
| Զավակներ | Մարիա Մակապագալ Առոյո և Arturo Macapagal? |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Դիոսդադո Մակապագալ (սեպտեմբերի 28, 1910[1][2], Lubao, Pampanga, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ - ապրիլի 21, 1997[1][2], Մակատի, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ), Ֆիլիպինների նախագահը 1961-1965 թվականներին[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1910 թվականի սեպտեմբերի 28-ին Լուբաոյում (Պամպանգա, Կենտրոնական Լուսոն)։ Ավարտել Է Սանտո-Թոմաս համալսարանը[6]՝ քաղաքացիական իրավունք մասնագիտությամբ։ Հետագայում աշխատել է որպես փաստաբան Մանիլայում։ 1941 թվականին ծառայել է որպես նախագահի աշխատակազմի իրավական հարցերով խորհրդական։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դասավանդել է համալսարանում։ Հենց այդ ժամանակ էլ մահացել է նրա առաջին կինը՝ Պուրիտան։ Նա ուներ երկու երեխա՝ Սյուելոն և Արթուրոն[7]։ Սիլոն ավելի ուշ դարձել է Պամպանգի փոխնահանգապետը։ Այնուհետև Դիոսդադոն ամուսնացել է Եվա Մակապագալի (Մասաերեգ) հետ, որի հետ ամուսնության ընթացքում ծնվել է Գլորիա Մակապագալ Առոյոն, որն իր հոր նման դարձել է Ֆիլիպինների նախագահը։
1946-1949 թվականներին աշխատել է արտաքին գործերի նախարարությունում, 1949 թվականին Պամպանգայի այն ժամանակվա նահանգապետ Ջո Լինգադի պնդմամբ՝ առաջադրվել ներկայացուցիչների պալատում, որտեղ աշխատել է 1949-1957 թվականներին։ 1957 թվականի նոյեմբերի 12-ին ընտրվել է Լիբերալ կուսակցությունից Հանրապետության փոխնախագահ՝ հավաքելով 116 հազար ձայն ավելի, քան ազգայնականների կուսակցության նախագահը (ընտրազանգվածը քվեարկել Է երկրի երկու բարձրագույն պաշտոնի թեկնածուների օգտին)։ Արդյունքում՝ ընդդիմադիր Լիբերալ կուսակցության առաջնորդ դարձած Մակապագալը ստիպված է եղել չորս տարի շարունակ համագործակցել նախագահական վարչակազմի հետ։ 1961 թվականի նոյեմբերին Մակապագալը ընտրվել է Ֆիլիպինների նախագահ՝ հաղթելով Կառլոս Պոլեստիկո Գարսիային 600 հազար ձայնի գերազանցությամբ։ 1965 թվականին ընտրություններում զիջել է Ազգային կուսակցության թեկնածու Ֆերդինանդ Մարկոսին։ 1971 թվականին Մակապագալն ընտրվել է սահմանադրական կոնվենցիայի նախագահ, որը մշակվել է փաստաթուղթ, որը 1973 թվականին դարձել է սահմանադրություն։ 1979 թվականին կազմակերպել է ազատագրման ազգային միությունը, որը ընդդիմադիր է Մարկոսի ռեժիմին։
Թաղվել է Տագիգայի հերոսների գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Geni(բազմ․) — 2006.
- 1 2 https://www.officialgazette.gov.ph/2011/04/21/diosdado-macapagal/
- ↑ «Diosdado Macapagal». Malacañang Museum. Office of the President of the Philippines. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Common Man's President». Time. 1961 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Malaya, J. Eduardo; Jonathan E. Malaya (2004). So Help Us God: The Presidents of the Philippines and Their Inaugural Addresses. Manila: Anvil. էջեր 200–214. ISBN 971-27-1486-1.
