Խոսե Լաուրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոսե Լաուրել
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1891(1891-03-09)[1][2][3]
ԾննդավայրTanauan, Batangas, Captaincy General of the Philippines, Իսպանական կայսրություն, Իսպանիա
Մահացել էնոյեմբերի 6, 1959(1959-11-06)[1][2][3] (68 տարեկան)
Մահվան վայրՄանիլա, Ֆիլիպիններ
ԳերեզմանTanauan
ՔաղաքացիությունFlag of the Philippines (navy blue).svg Ֆիլիպիններ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՖիլիպինների համալսարանի իրավումքի քոլեջ, University of Santo Tomas?, Եյլի իրավունքի դպրոց և Colegio de San Juan de Letran?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դատավոր
ԱմուսինPacencia Laurel?
Ծնողներհայր՝ Sotero Remoquillo Laurel?[4], մայր՝ Jacoba Garcia-Laurel?[4]
Զբաղեցրած պաշտոններՖիլիպինների նախագահ, Ֆիլիպինների Սենատի անդամ, Secretary of the Interior and Local Government?, Secretary of Justice?, Associate Justice of the Supreme Court of the Philippines?, Majority leader of the Senate of the Philippines? և Ֆիլիպինների Սենատի անդամ
ԿուսակցությունNacionalista Party?
Պարգևներ և
մրցանակներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ և Philippine Legion of Honor?
ԵրեխաներJosé Laurel III?, José Laurel, Jr.?, Sotero Laurel?, Arsenio Laurel? և Salvador Laurel?
Ստորագրություն
Laurel Sig.svg
José P. Laurel Վիքիպահեստում

Խոսե Պասիանո Լաուրել ի Գարսիա (իսպ.՝ José Paciano Laurel y García, մարտի 9, 1891(1891-03-09)[1][2][3], Tanauan, Batangas, Captaincy General of the Philippines, Իսպանական կայսրություն, Իսպանիա - նոյեմբերի 6, 1959(1959-11-06)[1][2][3], Մանիլա, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի քաղաքական գործիչ, այսպես կոչված Ֆիլիպինների երկրորդ հանրապետության նախագահ, որը եղել է խամաճիկային պետություն՝ ստեղծված Ճապոնիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այնուամենայնիվ, ժամանակակից Ֆիլիպիններում նա ճանաչվում է որպես երկրի երրորդ նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Լաուրելը ծնվել է ֆիլիպինցիների հարուստ ընտանիքում, 1915 թվականին ավարտել է իրավաբանական քոլեջը, ապա 1919 թվականին՝ Ֆիլիպինների Սանտո Տոմասի համալսարանը և ԱՄՆԵյլի համալսարանի իրավաբանական դպրոցը։ Հայրենիք վերադառնալուց հետո՝ 1922-1923 թվականներին, դարձել է Ֆիլիպինների ներքին գործերի և տեղական ինքնակառավարման նախարար։ Ավելի ուշ եղել է սենատոր Ֆիլիպինների Սենատում և Գերագույն դատարանի անդամ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ 1942 թվականին ճապոնական զորքերը գրավել են Ֆիլիպինները, Լաուրելը համագործակցել է ճապոնական օկուպացիոն իշխանությունների հետ և մասնակցել ժամանակավոր կառավարության կազմակերպմանը, այնուհետև դարձել սահմանադրության նախապատրաստման կոմիտեի նախագահ։ 1943 թվականի ընտրություններում ընտրվել է Ֆիլիպինների երկրորդ հանրապետության նախագահ։ Արևելաասիական մեծ խորհրդաժողովը տեղի է ունեցել 1943 թվականին Տոկիոյում։ Պատերազմի ժամանակ Լաուրելի վրա երկու անգամ հարձակվել են պարտիզանները։ Երբ 1945 թվականի մարտին իրենց պաշտպանության համար լրացուցիչ Ճապոնական ուժեր են եկել Ֆիլիպիններ Տոմոյուկի Յամասիտայի հրամանատարությամբ, նա զգալի աջակցություն է ցուցաբերել նրան։ 1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Լաուրելը հայտարարել է Ֆիլիպինների Հանրապետության կառավարության լուծարման մասին, և շուտով ամերիկյան օկուպացիոն իշխանությունները գեներալ Դ. Մաքարթուրի գլխավորությամբ ձերբակալել են Լաուրելին և բանտարկել Տոկիոյի Սուգամո բանտում։

1946 թվականի հուլիսին Լաուրելը վերադարձել է Ֆիլիպիններ։ 1948 թվականին այդ ժամանակվա նախագահ Մանուել Ռոխասը ներում է շնորհել նրան։ Լաուրելին առաջին անգամ աջակցություն է ցուցաբերվել երկրում, 1951 թվականին նա ընտրվել է Սենատի անդամ, ինչպես նաև նախագահական ընտրություններում սատարել է Ռ. Մագսայսային։ 1954 թվականին այցելել է Միացյալ Նահանգներ որպես պատվիրակության ղեկավար, որը պետք է կնքեր մի շարք առևտրային համաձայնագրեր։ 1957 թվականին հեռացել է քաղաքականությունից և մահացել է 1959 թվականին[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրելն ամուսնացել է Պասենսիա Հիդալգոյի հետ 1911 թվականի ապրիլի 9-ին[6]։ Նրանք ունեցել են ինը երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  5. Justices of the Supreme Court, p. 176
  6. Register of the Jose P. Laurel Papers

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jose P. Laurel Bread and Freedom. — 1953.
  • Gregorio F. Zaide Philippine History and Government. — National Bookstore Printing Press, 1984.
  • Victor J. Sevilla Justices of the Supreme Court of the Philippines Vol. I. — Quezon City: New Day Publishers, 1985. — С. 79—80, 174—176. — ISBN 971-10-0134-9
  • George A. Malcolm American Colonial Careerist. — Christopher Publishing House, 1957. — С. 103—104, 96—97, 139, 249—251.
  • Alfonso Aluit By Sword and Fire: The Destruction of Manila in World War II February 3 — March 3, 1945. — National Commission for Culture and the Arts, 1994. — С. 134—138. — ISBN 971-8521-10-0
  • Ambeth Ocampo The Irony of Tragedy // Bonifacio's Bolo. — 4th. — Pasig City: Anvil Publishing, 2000. — С. 60—61. — ISBN 971-27-0418-1