Լեյլա դե Լիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյլա դե Լիմա
թագալերեն Leila de Lima
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1959(1959-08-27) (64 տարեկան)
ԾննդավայրIriga, Հարավային Կամարինես, Բիկոլի շրջան, Լուսոն, Ֆիլիպիններ
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
ԿրթությունSan Beda University?, De La Salle University?, San Beda College of Law? և La Consolacion College-Iriga City?
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և նախարար
Զբաղեցրած պաշտոններՖիլիպինների Սենատի անդամ
ԿուսակցությունՖիլիպինների լիբերալ կուսակցություն
Կայքleiladelima.ph
Ստորագրություն
Изображение автографа
 Leila de Lima Վիքիպահեստում

Լեյլա Նորմա Եվլալիա Խոսեֆա Մագիստրադո դե Լիմա (թագալերեն Leila Norma Eulalia Josefa Magistrado de Lima, օգոստոսի 27, 1959(1959-08-27), Iriga, Հարավային Կամարինես, Բիկոլի շրջան, Լուսոն, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի քաղաքական գործիչ, իրավապաշտպան և իրավաբան։ Ֆիլիպինների կոնգրեսի սենատոոր (2016 թվականի հունիսի 30-ից)։ Նախկինում զբաղեցրել է Արդարադատության դեպարտամենտի քարտուղարի (2010-2015 թվականներ) և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի (2008-2010 թվականներ) պաշտոնները։ Ազատական կուսակցության անդամ (2015 թվականից)։ Հեռացել է արդարադատության նախարարի պաշտոնից 2016 թվականի մայիսի 9-ին՝ Ֆիլիպինների սենատի ընտրություններին մասնակցելու համար։ Արդյունքում, զբաղեցրել է Ֆիլիպինների սենատի 17-րդ գումարման տասներկու տեղերից մեկը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյլան ընտանիքի ավագ դուստրն է։ Նրա ծնողներն են Վիսենտե դե Լիման և Նորմա Մագիստրադոն[1]։ Նա ծնվել և մեծացել է Հարավային Կամարինես նահանգի Իրիգա քաղաքում։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերին Լիման ճանաչվել է միջազգային իրավապաշտպանների և լրագրողների կողմից՝ Ֆիլիպինների Նախագահ Դուտերտեի քաղաքականությունը քննադատելու համար՝ կապված թմրանյութերի դեմ պատերազմի հետ, չնայած նրա դեմ քաղաքական բռնաճնշումներին[2]։ 2017 թվականի փետրվարի 17-ին տեղական դատարանը մեղադրանք առաջադրեց Լիմային[3]։ Փետրվարի 23-ին Մունտինլուպայի դատարանը Լիմայի նկատմամբ ձերբակալման հրամանագիր է արձակել՝ իբր թմրանյութերի մասին օրենքը խախտելու համար[4][5]։ Դե Լիման իր փաստաբանի գրասենյակում բախվել է թմրանյութերի հետ կապված գործերի՝ իբր Ֆիլիպինների արդարադատության նախարարի պաշտոնը թմրանյութերով զբաղվելու համար օգտագործելու համար։ Դե Լիման ձերբակալվել է հաջորդ առավոտ[6][7]։

2017 թվականի մարտի 16-ին Եվրախորհրդարանը դատապարտել է Ֆիլիպիններում տեղի ունեցած սպանությունների ալիքը (այսպես կոչված՝ ոչ դատական սպանություններ) և կոչ արել Դե Լիմային ազատել բանտից։ Խորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնել, որ մեղադրանքները, որոնցով բանտարկվել էր սենատոր Դե Լիման, գրեթե ամբողջությամբ կեղծ էին։ «Միջազգային համաներում»-ը սենատոր Դե Լիմային համարում է «խղճի կալանավոր»[8][9]։ Չնայած նրա բանտարկությանը, Լիման շարունակում է դիմակայել նախագահ Դուտերտեի քաղաքականությանը և մնում է Ֆիլիպինների սենատի և Ֆիլիպինների Լիբերալ կուսակցության անդամ[10][11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «De Lima, Leila Norma Eulalia Josefa, Magistrado» (PDF). Philippine Daily Inquirer. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. «The Challengers: Leila de Lima». Foreign Policy. 2016 թ․ դեկտեմբերի 12.(չաշխատող հղում)
  3. «Philippines: Duterte critic Leila de Lima faces drugs charges». BBC News. 2017 թ․ փետրվարի 17.
  4. Reformina, Ina (2017 թ․ փետրվարի 23). «De Lima ordered arrested by RTC». ABS-CBNnews.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Leila de Lima, Critic of Duterte, Is Ordered Held by Court». The New York Times. 2017 թ․ փետրվարի 23. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  6. «Sen. Leila De Lima arrested over drug charges». CNN Philippines. 2017 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  7. Power, Samantha (2017 թ․ մարտ). «Leila de Lima». TIME. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  8. «JOINT MOTION FOR A RESOLUTION by the European Parliament». European Parliament. 2017 թ․ մարտի 16.
  9. «European Parliament condemns EJKs and calls for de Lima release». The Philippine Star. 2017 թ․ մարտի 16.
  10. «A Philippine senator defies her president — from behind bars». The Los Angeles Times. 2017 թ․ մարտի 29.
  11. «Living in Fear, Duterte's Chief Critic Speaks Out From Philippine Jail». The New York Times. 2017 թ․ մարտի 24.
  12. «Defying Duterte». Vice News. 2017 թ․ մարտի 3.