Բոնգբոնգ Մարկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոնգբոնգ Մարկոս
 
Կուսակցություն՝ Partido Federal ng Pilipinas?[1], Nacionalista Party? և Kilusang Bagong Lipunan?
Կրթություն՝ Worth School? (1974), La Salle Green Hills? (1969), Սուրբ Էդմունդ Հոլ, Ուորթոնի դպրոց և Օքսֆորդի համալսարան (1978)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և միջազգային ֆորումի մասնակից
Ազգություն Ilocano?
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր սեպտեմբերի 13, 1957(1957-09-13) (66 տարեկան)
Ծննդավայր Սան Խուան, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ[2]
Քաղաքացիություն  Ֆիլիպիններ
Հայր Ֆերդինանդ Մարկոս
Մայր Իմելդա Մարկոս
Ամուսին Louise Araneta Marcos?[3]
Զավակներ Sandro Marcos?[4]
 
Կայք՝ bongbongmarcos.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս կրտսեր (անգլ.՝ Ferdinand Romualdez Marcos Jr., սեպտեմբերի 13, 1957(1957-09-13), Սան Խուան, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ[2]), հայտնի է նաև որպես Բոնգբոնգ Մարկոս, ֆիլիպինցի պետական և քաղաքական գործիչ։ Ֆիլիպինների նախագահը 2022 թվականի հունիսի 30-ից։ Նախկին նախագահ Ֆերդինանդ Մարկոսի[5] և իր կնոջ՝ Իմելդայի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին՝ իր հոր բռնապետության ժամանակ, 23-ամյա Մարկոս կրտսերը դարձավ Հյուսիսային Իլոկոսի փոխնահանգապետ, իսկ երեք տարի անց՝ նահանգի նահանգապետ։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1986 թվականը, երբ նրա հայրը պաշտոնանկ արվեց «Դեղին հեղափոխության» ժամանակ և նախագահական ընտանիքը փախավ Հավայան կղզիներ[6]։

1989 թվականին Մարկես ավագի մահից հետո նոր նախագահ Կորասոն Ակինոն Մարկոսի ընտանիքի անդամներին թույլ տվեց վերադառնալ Ֆիլիպիններ։ Ներկայումս Բոնգբոնգ Մարկոսին և նրա մորը սպառնում է կալանք ԱՄՆ-ում՝ Մարկոս ավագի ռեժիմի օրոք մարդու իրավունքների խախտումների զոհերին որպես փոխհատուցում 353 միլիոն դոլար վճարելու մասին դատական որոշումը խախտելու համար[7]։

Վերադառնալով հայրենիք՝ Մարկոսը շարունակեց իր քաղաքական գործունեությունը։ 1991 թվականին նա ընտրվել է Ներկայացուցիչների պալատում, իսկ յոթ տարի անց երեք տարի ժամկետով կրկին ստանձնել է Հյուսիսային Իլոկոս նահանգի նահանգապետի պաշտոնը՝ հետագայում երկու անգամ վերընտրվելով։ 2010-2016 թվականներին դարձել է Ֆիլիպինների սենատոր։

Բոնգբոնգ Մարկոսը 2022 թվականի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներից մեկն էր։ Նրա գործընկերը, որպես հնարավոր փոխնախագահ, դարձել է հեռացող պետության ղեկավար Ռոդրիգո Դուտերտեի դուստրը՝ Սառան[8]։ Մարկոսը մի քանի ամիս շարունակ պարբերաբար գլխավորում էր նախընտրական հարցումները[9][10][11]։ Մարկոս կրտսերն ընտրվել է Ֆիլիպինների 17-րդ նախագահ և ստանձնել պաշտոնը 2022 թվականի հունիսի 30-ին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://comelec.gov.ph/php-tpls-attachments/2022NLE/TentativeListsofCandidates/NATIONAL_01112022.pdf
  2. 2,0 2,1 2,2 https://www.youtube.com/watch?v=1EwMAiqLUhM
  3. https://sovereignph.com/2021/10/06/bongbong-marcos-files-coc-to-run-for-president-in-2022/
  4. Lamentillo A. M. Who is Sandro Marcos?Manila Bulletin, 2022.
  5. David Chaikin, Sharman J.C. (2009)։ «The Marcos Kleptocracy»։ Corruption and Money Laundering: A Symbiotic Relationship։ Palgrave Series on Asian Governance։ New York: Palgrave Macmillan։ էջեր 153–186։ ISBN 978-0-230-61360-7։ doi:10.1057/9780230622456_7 
  6. Holley David (1986-02-28)։ «Speculation Grows: Marcos May Stay at Luxurious Hawaii Estate»։ Los Angeles Times։ ISSN 0458-3035։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-21-ին։ Վերցված է 2018-08-16 
  7. Robles Alan (2022-05-02)։ «Philippine election: Who is Bongbong Marcos, what’s his platform and China views, and why can’t he visit the US?»։ South China Morning Post։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-12-ին։ Վերցված է 2022-05-10 
  8. Mercado Neil Arwin (2021-11-16)։ «It’s official: Bongbong Marcos, Sara Duterte running in tandem in 2022 elections»։ Inquirer News (Manila, Philippines: INQUIRER.net)։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-16-ին։ Վերցված է 2022-05-10 
  9. Baclig Cristina Eloisa (2022-02-18)։ «The complex role of surveys, public opinion in PH elections»։ Inquirer News (անգլերեն) (Manila, Philippines: INQUIRER.net)։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-08-ին։ Վերցված է 2022-04-23 
  10. Galvez Daphne (2022-03-20)։ «Bello wants Comelec to ‘penalize’ Bongbong Marcos, Sara Duterte for skipping debates»։ Inquirer News (անգլերեն) (Manila, Philippines: INQUIRER.net)։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-11-ին։ Վերցված է 2022-04-23 
  11. Carreon Frencie, Cantal-Albasin Grace (2022-03-20)։ «Some Mindanaoans jeer at Marcos for skipping Comelec debate»։ Rappler (անգլերեն) (Zamboanga City, Philippines: Rappler Inc.)։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-12-ին։ Վերցված է 2022-04-23 
  12. «Она его Манила: как Филиппины вновь возглавил Фердинанд Маркос»։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-13-ին։ Վերցված է 2022-05-13