Էմիլիո Ագինալդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլիո Ագինալդո
Emilio Aguinaldo y Famy
Դրոշ
Դրոշ
Քաղաքական գործիչ (Ֆիլիպիններ)
մայիսի 22 1899 - ապրիլի 1 1901
 
Կուսակցություն՝ Քաթիպունան
Կրթություն՝ Սան Խուան դե Լետրանի քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, ռազմական գործիչ և հեղափոխական
Դավանանք Կաթոլիկ եկեղեցի, Անկախ Ֆիլիպինյան եկեղեցի
Ծննդյան օր մարտի 22, 1869(1869-03-22)[1]
Ծննդավայր Կավիտե, Ֆիլիպիններ
Վախճանի օր փետրվարի 6, 1964(1964-02-06)[2][3][1][…] (94 տարեկան)
Վախճանի վայր Մանիլա, Ֆիլիպիններ
Թաղված Ագինալդոյի տաճար
Քաղաքացիություն  Ֆիլիպիններ
Հայր Կառլոս Ագինալդո
Մայր Տրինիդադ Ֆամի
Ամուսին 1. Հիլարիյա Ռոսարիո, 2. Մարիա Ագոնսիո
Զավակներ Կարմեն Ագինալդո Մելենսիո, Էմիլիո կրտսեր, Մարիա Ագինալդո Պոբլետե, Քրիստինա Ագինալդո Սոնթայ, Միգել
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Պատվո լեգեոն» շքանշան

Էմիլիո Ագինալդո-ի-Ֆամի (իսպ.՝ Emilio Aguinaldo y Famy, մարտի 22, 1869(1869-03-22)[1], Kawit, Կավիտե, Կալաբարսոն, Լուսոն, Ֆիլիպիններ - փետրվարի 6, 1964(1964-02-06)[2][3][1][…], Մանիլա, Ֆիլիպիններ), ֆիլիպինյան քաղաքական գործիչ։ Ֆիլիպինների առաջին նախագահն է՝ 1899-1901 թվականներին[4]։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլիո Ագինալդոն ծնվել է 1869 թվականի մարտի 22-ին Կավիտե էլ Վիեխո քաղաքում (այժմ ՝ Կավիտեչին-տագալյան ընտանիքում կամ իսպանական գաղութային դասակարգմամբ՝ «չինական մետիսների» ընտանիքում։ Հայրը Կառլոս Ագինալդո-ի-Համիրն էր, մայրը՝ Տրինիդադ Ֆամին։ Ագինալդոյի ընտանիքը բավականին ապահովված էր, քանի որ նրա հայրը իսպանական գաղութային վարչակազմի կողմից նշանակված քաղաքային ղեկավար էր։ Ագինալդոն սովորել է դե Սան Խուան դե Լետրանի քոլեջում, սակայն այն չի ավարտել 1882 թվականին բռնկված խոլերայի համաճարակի պատճառով։

Զինվորական զորակոչից խուսափելու համար Էմիլիոն 17 տարեկանում դարձել է Բինակայան Կավիտե էլ Վիեխո բարանգայի (բարիո) գլուխը։

1895 թվականին՝ 25 տարեկանում, բարեփոխումների արդյունքում դարձել է Կավիտե էլ Վիեխոյի առաջին ավագ մարզպետ-կապիտան[5][6]։

Հեղափոխական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին իսպանացիները տեղացիների համար պարտքերի դիմաց պարտադիր աշխատանքներ են մտցրել։ Դա ապստամբություն է առաջացրել, որը գլխավորել է Ագինալդոն։ Իսպանացիները համաձայնություն են առաջարկել՝ խոստանալով որոշակի բարեփոխումներ։ Ագինալդոն համաձայնել է, ապա լուծարել իր բանակը։ Սակայն խոստումը չի կատարվել, և Ագինալդոն ստիպված է եղել փախչել Չինաստան։ Երբ սկսվել է իսպանա-ամերիկյան պատերազմը, Ագինալդոն կապ է հաստատել ամերիկացիների հետ և իրենց ռազմանավով տեղափոխվել Կավիտե։ Այնտեղ նա անմիջապես իր շուրջը ձևավորել է 20-հազարանոց զորք, որը մարտի է բռնվել ամերիկացիների կողմից և ջախջախել իսպանական ջոկատներին Լուսոն կղզու մի քանի մարտերում։

Նա քաղաքացիական կարգ է սահմանել և Ֆիլիպինների կոնգրես հրավիրել, որը հռչակել Է Ֆիլիպինների Հանրապետությունը և Սահմանադրություն մշակել։ Ագինալդոն ընտրվել է հանրապետության ղեկավար։ Երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները իսպանացիների դեմ հաղթանակից հետո որոշեց օկուպացնել Ֆիլիպինները, Ագինալդոն նրանց վճռական դիմադրություն ցույց տվեց։ Պարտիզանական պատերազմը տևել է երեք տարի։ Ափային գիծը հեշտությամբ զբաղեցված էր ամերիկացիներով, բայց Լուսոն կղզում իշխում էր Ագինալդոն՝ հաճախ ամերիկացիներին մատնելով լուրջ պարտությունների։ 1901 թվականի մարտին նրան գերի են վերցրել, ինչից հետո անսպասելի հայտարարել է, որ հրաժարվում է պայքարից և դառնում հավատարիմ Միացյալ Նահանգներին։ Շատերը դա դիտարկեցին որպես դավաճանություն, և ֆիլիպինցիների պայքարն ամերիկացիների դեմ շարունակվեց նաև առանց նրա։

1930-ական թվականներին Ագինալդոն գլխավորել է «Հեղափոխության վետերանների միությունը» և «Ազգային-սոցիալիստական կուսակցությունը»։

1935 թվականին առաջադրվել է Ֆիլիպինների համագործակցության նախագահի թեկնածու, սակայն չի ընտրվել։ 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ձերբակալվել է ամերիկյան զորքերի կողմից և մեղադրվել 1942-1944 թվականներին ճապոնական իշխանությունների հետ համագործակցելու մեջ, բայց հետագայում ազատ է արձակվել ընդհանուր համաներմամբ։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իր նախագահության տարիներին Էմիլիո Ագինալդոն եղել է պետությունների և կառավարությունների՝ աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարներից մեկը։
  • Էմիլիո Ագինալդոն երկրի ամենաերիտասարդ նախագահն էր անկախությունից ի վեր։
  • Մինչև 1964 թվականի փետրվարի 6-ը Էմիլիո Ագինալդոն համարվում էր մոլորակի վրա ապրող 19-րդ և 20-րդ դարերի ամենածեր քաղաքական գործիչներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. 2,0 2,1 2,2 Агинальдо Эмилио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. «Emilio Aguinaldo - Presidential Museum and Library». web.archive.org. 2012 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Gen. Emilio Aguinaldo (1869–1964)». aboutph.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. TUROT, Henri Les hommes de révolution Aguinaldo et les Philippins. — Paris: Librairie Léopold Cerf, 1900. — ISBN 978-1146599917

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]