Սեբու
Սեբու (անգլ.՝ Cebu՛), քաղաք և նավահանգիստ Ֆիլիպիններում, Սեբու կղզում։ Համանուն նահանգի վարչական կենտրոնը։ Բնակչությունը 2010 թ-ի տվյալներով կազմում է 866 հզ.մարդ։ Իր մեծությամբ Ֆիլիպինների չորրորդ քաղաքն է, երկրի տնտեսական և մշակութային երկրորդ (Մանիլայից հետո) կենտրոնը, առևտրա-բաշխիչ կետը։ Կա սննդի, մետաղամշակման և նավթավերամշակման արդյունաբերություն, միջազգային օդանավակայան։ 1595 թվականից ունի համալսարան։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սեբու» անգլ.՝ Cebu անունը եկել է հին սեբուերեն sibu or sibo (առևտուր) բառից և նշանակում է «առևտրի վայր»։ Այն ի սկզբանե եղել է Sugbo (Սեբուի հին անվանումը) անունով նավահանգիստ։ Կա տեսակետ, որ անվանումը առաջացել է հին սեբուերեն և նշանակում է «մեծ կրակ» կամ «վառված երկիր»։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեբուի բնակչության 90% հետևում են քրիստոնեության հռոմեական կաթոլիկության ուղղությանը։ Մնացած մասը պատկանում են տարբեր բողոքական ուղղությունների՝ բապտիստական, Եհովայի վկաների, Մորմոնների և այլ քրիստոնեական խմբերի։ Քաղաքում կան նաև ոչքրիստոնիական կրոնական խմբեր՝ իսլամ, հինդուիզմ, բուդդիզմ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Սեբու քաղաքն ունի տասը մեծ համալսարաններ իրենց բազմաթիվ քոլեջ-մասնաճյուղերով, տասնյակ այլ դպրոցներ, որոնք իրականացնում են տարբեր դասընթացներ։ Այդ ուսումնական հաստատությունների մեջ է Սան Կարլոսի համալսարանը։ Այն ունի չորս մասնաճյուղ այդ տարածաշրջանում։ Սեբուն ունի 68 հանրային տարրական դպրոցներ, 23 ազգային և 28 երեկոյան ավագ դպրոցներ։ Այս ավագ դպրոցները գործում են և հովանավորվում են քաղաքային կառավարության կողմից։ Սեբուի քաղաքային գրադարանը և տեղեկատվական կենտրոնը միակ հանրային գրադարանն է քաղաքում։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսաշրջությունը Սեբուի տնտեսության զարգացող ճյուղերից է։ 1998 թվականին այն հյուրընկալել է զբոսաշրջային ֆորումին։ 2002 թվ-ի օգոստոսին քաղաքում անցկացվել է նաև արևելաասիական զբոսաշրջային ֆորումը, որի անդամ է հանդիսանում Սեբուն։ Քաղաքում կան ֆիլիպինաիսպանական ժամանակների կառույցներ՝ Սանտո Նինոն, Սան Պեդրոյի ամրոցը, Մագելանի խաչը և այլ։
- Մագելանի խաչի կրպակը
- Սեբուի կառավարական շենք
- Սան Պեդրոյի ամրոց
- Սեբուի սպորտային համալիր
- Սեբուի բիզնես կենտրոն
- Սեբուի քաղաքապետարան
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՍՀ
- «Աշխարհագրական անունների բառարան» Հ.Ղ.Գրգեարյան, Ն.Մ.Հարությունյան։ Երևան։ «Լույս»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեբուի պաշտոնական կայք Արխիվացված 2017-05-01 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբու» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 262)։ |
