Jump to content

Ռազմական օդուժի տարբերանշաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի տարբերանշան ռոնդել կոկարդ, որը կազմված է Հայաստանի ազգային գույներով

Ռազմաօդային ուժերի (նավատորմի) նույնականացման նշաններ, տարբերանշաններ, կոկարդներ, որոնք կիրառվում են օդանավերի, ուղղաթիռների և օդուժին (նավատորմի) պատկանող այլ ինքնաթիռների թևերի վերին կամ ստորին մասերում, կողեզրերի և ուղղահայաց պոչի վրա՝ նրանց պետական պատկանելությունը արտացոլելու համար:

Ռազմաօդային ուժերի (նավատորմի) նույնականացման նշաններում բացի կոկարդներից (սովորաբար ազգային գույներով) օգտագործվում են նաև իրենց սեփական խորհրդանիշները և պետական զինանշանները կամ դրանց ածանցյալները։ Դրանք հիմնականում կլոր են (ռոնդել) և կրկնում են ազգային դրոշների մոտիվները[1]:

Որոշ երկրներում օգտագործվում է նաև կործանիչ ինքնաթիռների վրա, սակայն օդանավի քողարկվածությունը չվնասելու համար դրանք լինում են ոչ ակնառու նկատելի մասերում, օրինակ ինչպես «օդ-օդ» դասի հրթիռներով կործանիչների դեպքում, երբ պետք է խուսափել ինֆրակարմիր սենսորների համար տեսանելի թեժ կետի ստեղծումից:

ֆրանսիական կոկարդները Առաջին համաշխարհային պատերազմի Nieuport 17 բիպլան ֆրանսիական կործանիչի վրա

Ռազմական ինքնաթիռների վրա ազգային նշաններն առաջին անգամ օգտագործվել են Ֆրանսիայի կողմից նախքան Առաջին համաշխարհային պատերազմը: Ֆրանսիան իր օդանավերի վրա սկսել է պատկերել ռոնդել՝ ֆրանսիական դրոշի գույներով ազգային կոկարդ համակենտրոն շրջանակների տեսքով: Այն ներդրել է 1910 թվականին ստեղծված ֆրանսիական Ռազմական ավիացիայի հաստատության (Établissement Militaire d'Aviation-EMA) պահանջով, 1912 թվականին[2]:

Ընտրված դիզայնը ֆրանսիական ազգային կոկարդն էր, որը բաղկացած էր կապույտ-սպիտակ-կարմիր խորհրդանիշից, որը դուրս էր գալիս կենտրոնից դեպի եզր՝ արտացոլելով Ֆրանսիայի դրոշի գույները: Բացի այդ, ինքնաթիռի ղեկերը ներկվել են նույն գույներով՝ ուղղահայաց շերտերով` սկսելով կապույտ ուղղահայաց գծով: Դրանից հետո նմանատիպ ազգային կոկարդներ նախագծվել և ընդունվել են այլ երկրների ռազմաօդային ուժերի, այդ թվում՝ բրիտանական Թագավորական թռիչքային կորպուսի (RFC) և ԱՄՆ բանակի օդային ծառայության կողմից[2]:

Bristol F2b բրիտանական բիպլան կործանիչ Մեծ Բրիտանիան խորհրդանշող տարբերանշաններով, որը ստանդարտացվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ

Գերմանական կայսրությունը և Ավստրո-Հունգարիան ընդօրինակելով տարբերանշանի կիրառումը` սկսել են նշել իրենց ինքնաթիռները սև խաչերով, իսկ Մեծ Բրիտանիան, որի դրոշը հեռվից կարելի էր սխալմամբ շփոթել սև խաչի հետ, ընդունել է իր դաշնակից Ֆրանսիայի խորհրդանիշին նման, բայց գույների այլ կարգով նշանը: Հետագայում Մեծ Բրիտանիայի նշանը որոշ փոփոխություններով ընդունել են բրիտանական դոմինյոնները:

Կանադան ընտրել է խորհրդանիշ, որտեղ կենտրոնական կարմիր շրջանակը փոխարինել է թխկու տերևով, Ավստրալիան՝ կենգուրուով, Նոր Զելանդիան՝ կիվի թռչունով: Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան ընդունել են կրծքանշան, որի մեջտեղում կար կարմիր կետ, որը կարելի էր շփոթել իրենց թշնամի Ճապոնիայի նշանի հետ, ուստի Ասիա-խաղաղօվկիանոսյան ճակատում կարմիր կետը հանվել է դրանց վրայից։

Ռուսական ինքնաթիռները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նույնպես սկսել են պատկերել ռոնդել, որը նման է Անտանտի ռոնդելներին: Խորհրդային Ռուսաստանում կարմիր աստղը դարձել է ռազմական ավիացիայի խորհրդանիշ, որը հաճախ իր տեղն է գտել նախկինում պատկերված խորհրդանիշների վրա: Խորհրդային ռազմաօդային ուժերի տարբերանշանների ճշգրիտ տեսքը ստանդարտացվել է միայն 1943 թվականին: Աստղով նշանները հետագայում ընդունվել են սոցիալիստական ճամբարի շատ այլ երկրների կողմից:

Որոշ ռազմաօդային ուժեր սկսել են կիրառել նոր ավելի քիչ ակնառու նշաններ, ցածր տեսանելիության պայմաններով:

Տարբերանշանների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնականացման նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշակի պետության ռազմական ավիացիայի հիմնական նույնականացման նշանը կարող է կիրառվել ինքնաթիռի թևերի, ֆյուզելաժի և ուղղահայաց պոչերի վրա: Նշանները կարող են կիրառվել յուրաքանչյուր թևի վերևում և ներքևում, կամ միայն մեկ նշան յուրաքանչյուր թևի վրա (օրինակ՝ ձախ թևը վերևում և աջ թեւը ներքևում):

Նշանները ֆյուզելաժի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ պետություններ որպես նույնականացման նշան ռազմական ինքնաթիռների վրա կիրառում են պետական (կամ ռազմական) դրոշը, պետական դրոշի գույներով երկրաչափական պատկերը կամ պետական զինանշանի հիմնական տարրը (կամ տարրերը), որոնք կարող են օգտագործվել որպես նշան թռչող սարքի ուղղահայաց պոչի` կիլի (Keel) վրա: Հազվագյուտ դեպքերում որպես ուղղահայաց պոչի վրայի նշան կարող է օգտագործվել հատուկ խորհրդանշական պատկեր կամ տարբերանշան: Երբեմն պոչի վրայի կառավարման ղեկն ամբողջությամբ ներկված է ազգային դրոշի գույներով: Հաճախ կիլի վրա նշանը կարող է բացակայել կամ չկիրառվել այս կամ այն պատճառով: Ինչպես նույնականացման նշանը, ուղղահայաց պոչի նշանը կարող է տարբեր լինել օդային, ռազմածովային ավիացիայի և ցամաքային զորքերի ավիացիայում: Որոշ դեպքերում մարտական օդանավերի համար կիլի վրա որպես նշան օգտագործվում է ռազմական ավիացիայի նույնականացման նշանը, իսկ ոչ մարտական ինքնաթիռների համար՝ ազգային դրոշի պատկերը:

Ժամանակակից տարբերանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետություն Տարբերանշան Ֆյուզելաժի վրա Կիլի վրա Ընդունման թվական
 Ավստրիա
--
1955[3]
{{{2}}} Ադրբեջան
--
 ????
{{{2}}} Ալբանիա
1993 [4]
{{{2}}} Հայաստան
--
 ????
{{{2}}} Բելառուս
1992 [5]
Բելգիա Բելգիա
1915 [6]
 Բուլղարիա
1992
{{{2}}} Բոսնիա և Հերցեգովինա
--
--
????
{{{2}}} Մեծ Բրիտանիա
1947
{{{2}}} Հունգարիա
[[1991[7]
{{{2}}} Գերմանիա
1956
{{{2}}} Հունաստան
1917 [8]
 Վրաստան
 ????
{{{2}}} Դանիա
1912 [9]
{{{2}}} Իռլանդիա
????
{{{2}}} Իսպանիա
1945
{{{2}}} Իտալիա
--
1917[10]
 Կիպրոս
 ????
{{{2}}} Լատվիա
????
{{{2}}} Լատվիա

տարածքային պաշտպանություն

????
{{{2}}} Լիտվա
--
1995 [11]
{{{2}}} Հյուսիսային Մակեդոնիա
1992 [12]
 Մալթա
????
Մոլդովա Մոլդովա
1991 [13]
 Նիդերլանդներ
--
1960 [14]
{{{2}}} Նորվեգիա
--
1945
 Լեհաստան
1993
{{{2}}} Պորտուգալիա
1916 [15]
Մերձդնեստր Մերձդնեստր
1992
 Ռուսաստան
2010
{{{2}}} Ռումինիա
1985
Սերբիա Սերբիա
2006 [5]
 Սլովակիա
--
1993 [16]
Սլովենիա Սլովենիա
????
{{{2}}} Թուրքիա
1972
{{{2}}} Ուկրաինա
????
{{{2}}} Ուկրաինա

ծովային ավիացիա

1992
 Ֆինլանդիա
--
1945 [17]
{{{2}}} Ֆրանսիա
1912 [18]
{{{2}}} Ֆրանսիա

ծովային ավիացիա

--
????
{{{2}}} Խորվաթիա
1993 [19]
{{{2}}} Չեռնոգորիա
2018
 Չեխիա
1993
{{{2}}} Շվեյցարիա
????
{{{2}}} Շվեդիա
--
1940 [20]
{{{2}}} Էստոնիա
1918

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Donald, David (1986). The Pocket Guide to Military Aircraft: And the World's Airforces (անգլերեն). Osprey. էջեր 136–189. ISBN 978-0-681-03185-2 ; ISBN 10: 0600550028 ISBN 13: 9780600550020. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  2. 2,0 2,1 Kershaw, Andrew (1971). The First War Planes: Friend Or Foe, National Aircraft Markings. BCP Publishing. էջ 41–44.
  3. «Austria». Արխիվացված է օրիգինալից 2008-05-06-ին. Վերցված է 2010-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Albania». Արխիվացված է օրիգինալից 2008-05-06-ին. Վերցված է 2010-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 []
  6. «Belgium». Արխիվացված է օրիգինալից 2008-05-06-ին. Վերցված է 2010-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Hungary». Արխիվացված է օրիգինալից 2008-07-23-ին. Վերցված է 2010-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Greece». Արխիվացված է օրիգինալից 2012-10-05-ին. Վերցված է 2010-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Denmark». Արխիվացված է օրիգինալից 2012-10-05-ին. Վերցված է 2010-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Italy». Արխիվացված է օրիգինալից 2012-10-05-ին. Վերցված է 2010-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Приказ № 690 от 15 мая 1995 года
  12. «Macedonia». Արխիվացված է օրիգինալից 2008-05-06-ին. Վերցված է 2010-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Moldova». Արխիվացված է օրիգինալից 2008-05-06-ին. Վերցված է 2010-09-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Netherlands». Արխիվացված է օրիգինալից 2008-06-04-ին. Վերցված է 2010-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Portugal». Արխիվացված է օրիգինալից 2012-10-05-ին. Վերցված է 2010-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Slovakia». Արխիվացված է օրիգինալից 2008-03-25-ին. Վերցված է 2010-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Finland». Արխիվացված է օրիգինալից 2008-05-06-ին. Վերցված է 2010-09-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «France». Արխիվացված է օրիգինալից 2012-10-05-ին. Վերցված է 2010-09-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Croatia». Արխիվացված է օրիգինալից 2008-05-06-ին. Վերցված է 2010-09-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Sweden» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]