Կործանիչ ավիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կործանիչ ավիացիա, ռազմաօդային ուժերի ռազմաճակատային ավիացիայի տեսակ։

Նախատեսված է հակառակորդի ինքնաթիռների և անօդաչու միջոցների ոչնչացման համար՝ օդում գերիշխանություն նվաճելու, զորքերն ու թիկունքի օբյեկտները պաշտպանելու, ավիացիայի այլ տեսակների մարտական գործողություններն ապահովելու նպատակով։ Կարող է օգտագործվել նաև վերգետնյա (ծովային) օբյեկտներ խոցելու և օդային հետախուզության համար։

Արդի կործանիչ ավիացիան զինված է ռեակտիվ գերձայնային ինքնաթիռներով։ Կործանիչ ավիացիայի հիմնական զենքը կառավարվող հրթիռներն ու արագաձիգ թնդանոթներն են։

Կործանիչ ավիացիան ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ, երբ ռմբակոծիչների և հետախույզ ինքնաթիռների դեմ պայքարելու համար սկսեցին կառուցել փոքր չափերի հատուկ ինքնաթիռ-կործանիչներ՝ զինված գնդացիրներով։ Մեծ դեր է խաղացել հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 658 CC-BY-SA-icon-80x15.png