Ուկրաինական բարոկկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինական բարոկկո
Տեսակart style of an area?
Երկիր Ռուսական թագավորություն,  Ռեչ Պոսպոլիտա և  Ուկրաինա
1113 թվականին հիմնադրված Կիևի Սուրբ Միքայելի ոսկե գմբեթավոր վանքը, որը հիմնովին ավերվել է 1930-ական թվականներին: Վերակառուցվել է 1990-ական թվականների կեսերին, իր ժամանակակից տեսքով հանդիսանում է ուկրաինական բարոկկոյի ամենավառ ապացույցներից մեկը

Ուկրաինական, կամ կազակական բարոկկո[1][2][3][4][5][6], բարոկկո ոճի մի տարատեսակ, որն ի սկզբանե տարածված էր Ուկրաինայում՝ Դնեպր գետի շրջակայքում, իսկ Զապորոժյան բանակը Ռուսաստանի հպատակության տակ մտնելուց հետո, տարածվել է Ռուսական թագավորության և Ռուսական կայսրության ճարտարապետության, գեղանկարչության, երաժշտության և գրականության մեջ։

Ուկրաինական բարոկկո ոճն առավել մեծ տարածում գտավ XVII - XVIII դարերում։ Ուկրաինական բարոկկոյի հայտնվելը կապված էր զապորոժյան կազակների ազգային ազատագրական վերելքով ինչը ուկրաինական բարոկկոյին ազգային ոճ է հաղորդել։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինական բարոկկոյի պատմական և տարածաշրջանային ոճը բնութագրվում է Արևմտյան Եվրոպայի բարոկկոյի և Վերածննդի կոմպոզիցիոն լուծումների համադրությամբ` ուղղափառ եկեղեցական ճարտարապետության, հին ռուսական ճարտարապետության և ուկրաինական ժողովրդական զարդարանքների ժառանգության ստեղծագործական մշակմամբ։ Ինչպես նշում են որոշ հետազոտողներ, Դնեպրի ձախ ափին, ինչպես նաև Սլոբոդա երկրամասում, տաճարները նախագծելիս հաշվի են առնվել ժողովրդական փայտե ճարտարապետության ավանդույթները նույնիսկ ավելին, քան ուղղափառ ճարտարապետության նախորդ ավանդույթները[7]։ Հայտնի է նաև ռուսական ճարտարապետության գիտակների քննադատական, նույնիսկ մի փոքր հեգնական վերաբերմունքը ուկրաինական բարոկկոյի նկատմամբ։ Այսպես, Ի․ Ե․ Գրաբարը նշել է ուկրաինական ճարտարապետության «տնայնագործական-քաղցրաբլիթային բնույթը»[8]։ Գ․ Կ․ Լուկոմսկին հենց ուկրաինական բարոկկոյի նկատմամբ վերաբերմունքը արտահայտելով է ձևակերպել իր հանրահայտ աֆորիզմը, որ այդպիսի ճարտարապետությունը բաղկացած է «ոչ թե ձևավորված շենքից, այլ շենքի ձևավորումից», այդպիսի շինությունն անվանելով «փորագրված շրջանակներ» և «ներկված քաղցրաբլիթներ»[9]։

Հին ռուսական ավանդույթի շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարի զանգակատան ձևավորման հատված
Չեռնիգովի Սուրբ Երրորդություն տաճար (1679-1695)

Կազակական բարոկկոյի ծնունդը սովորաբար կապվում է մետրոպոլիտ Պյոտր Մոգիլայի և նրա հաջորդների օրոք նախամոնղոլական շրջանի կիևյան և չեռնիգովյան եկեղեցիների նորացման հետ։ Կիևյան Ռուսիայի անկումից հետո առաջին անգամ էր, որ ուղղափառ եկեղեցիները սկսեցին կառուցվել մեծ մասշտաբներով։ Տաճարների փլուզված կամ քայքայված կամարները հաճախ տեղափոխվում էին, գմբեթներին տրվում էր տանձանման կամ կոկոնանման բնորոշ ձևեր, երբ կարծես մի «սոխագլխի» վրա աճեցվում էր ևս մեկը։ Թմբուկը կարող էր պսակվել կիսագնդի տեսք ունեցող գմբեթով, որի վրա ավելացվում էր մեկ այլ թմբուկ` սոխանման կամ կոնաձև այլ գմբեթով։ Այս դեպքում, ի տարբերություն «ռուսական ոճին», «սոխի» տրամագիծը թմբուկի տրամագծից պակաս է։ Գմբեթների գույնը կամ ոսկե կամ կանաչ էր։ Հուշարձանային խաչ-գմբեթավոր կառույցների վրա տեղադրվում էր ծաղկային զարդանախշեր ու հրեշտակները պատկերող հատվածավոր բարոկկո դեկոր (կիսասյուներ, ռիզալիտներ, սյունասրահներ (портик)): Շինությունները սպիտակեցվում էին կամ սվաղված՝ կապույտ և սպիտակ գույների համադրություններով։

Այդպես նորացված հնագույն հուշարձանների թվին են դասվում Չեռնիգովի Ելեցկի Ուսպենսկի տաճարը, Կիևի Սուրբ Սոֆիայի մայր տաճարը, Կիև-Պեչորյան վանքի Վերափոխման մայր տաճարը, Վիդուբիցկիի տաճարը և Սուրբ Միքայելի ոսկեգմբեթ վանքը Կիևում։ Այդ շրջանում էլ զանգակատներն առաջին անգամ հայտնվեցին հին Ռուսաստանի վանքերում։ Այս յարուսային շինությունները կառուցվել են տաճարներից առանձին և պսակվել են տանձաձև, զանգվածեղ գմբեթով։ Բազմաթիվ վանքեր շրջապատվել են դեկորատիվ քարե ցանկապատով։

Հին վանքերի օրինակով կառուցվել են նաև համեմատաբար նոր տաճարները։ Ուղղափառ կանոնի համաձայն, սրանք խաչաձև գմբեթավոր, եռաստիճան, հինգ գմբեթավոր, չորս կամ վեց սյունանոց եկեղեցիներ էին։ Միևնույն ժամանակ, դրանք զարդարվել են «լեհական» (բարոկկո) ձևով՝ ճակատները երբեմն աշտարակապատ։ Այս խմբի հուշարձանները ներառում են «Մազեպա» տաճարները՝ Չեռնիգովի Սուրբ Երրորդություն տաճարը (1679-1695), Կիևի Նիկոլաևի ռազմական տաճարը (1690-1696) և Աստվածհայտնության եղբայրական վանքը (1690-1693)։

Կազակական բարոկկոյի ճարտարապետների թվում առանձնանում են Իվան Զարուդնին, Ստեփան Կովնիրը, Օսիպ Ստարցևը, Իվան Գրիգորովիչ-Բարսկին և այլք։

Ժողովրդական փայտե ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինայի եկեղեցին Չերնիգով (1715)

Ծխական տաճարները, որոնք կառուցվել են «ամբողջ ժողովրդով», և ոչ թե պետական վանական կարգով, ավելի շատ կողմնորոշվել են կազակական փայտե ճարտարապետության օրինակների վրա[10]։ Հենց այնտեղից է, որ եկեղեցական հատակագիծը, որը բնորոշ էր ուկրաինական բարոկկոյին, անկյուններում գտնվող բջիջներով խաչի տեսք ուներ, ինչպես նաև կենտրոնական ծավալային դինամիկ կոմպոզիցիա։ Քարե տաճարների շինարարները որպես օրինակ վերցրել են գյուղական երեք և հինգ հատույթով փայտե եկեղեցիները, իսկ գերանախցիկները, որպես կանոն՝ ութանկյուն ձևի։

Երեք հատույթանի տաճարներում ութանկյունները սովորաբար շարված են երկայնական՝ արևելք-արևմուտք առանցքի երկայնքով (օրինակ ՝ Գլուխովի Սուրբ Նիկոլաս եկեղեցին, 1693)։ Հինգ հատույթով տաճարներում, ութանկյուն հատույթները դասավորվել են խաչաձև, ընդ որում անկյուններում կան խցիկներ, երբեմն զարգանալով հասնում են տաճարի հիմնական ծավալի երկու երրորդի բարձրությանը (Չերնիգովի Եկատերինայի եկեղեցին, Նովգորոդ-Սեվերսկի Վերափոխման տաճար)։ Տաճարները շատ հազվադեպ են, ոչ թե երեք և ոչ թե հինգ, այլ մոտ յոթ ( Սուրբ Խաչ տաճար Պոլտավայում, 1699-1709; Սպասկայա եկեղեցի Ստարոդուբում) և նույնիսկ մոտ ինը գագաթներ (ինը գագաթանի Սուրբ Երրորդության տաճարը Նովոմոսկովսկում, 1775-1780, Զորքերի հարության տաճարը Ստարոչերկասկում

Յուրաքանչյուր փայտաշեն մաս պսակված է բազմանիստ թմբուկավոր գմբեթով։ Ուկրաինական բարոկկոյի տաճարները բնութագրվում են տանձաձև հատուկ գլուխների ձևերով, որոնք ավարտված են գլխիկներով։ Ուկրաինական ճարտարապետների սիրված տեխնիկան «ծալքերն» են, այսինքն՝ տաճարն ավարտել միմյանց վրա ամրացված մի քանի յարուսների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը կտրում է նախորդի կամարը։ Լայն ութանկյունից դեպի փոքր անցումը լուծվում է օգտագործելով սվոդի առանձնահատուկ ձևավորմամբ` հարթ տանիքով կտրված բրգաձև վրանի տեսքով։

Հեթմանական երեցփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինական բարոկկոյի պատմության մեջ ամենաարդյունավետ ժամանակահատվածը կապված է Իվան Սամոիլովիչի, Իվան Մազեպայի, Իվան Սկորոպադսկու և Դանիլա Ապոստոլի հեթմանության ժամանակաշրջանի հետ։ Այս ժամանակահատվածի ստորին սահմանը սկսվում է գեղեցիկ հնագույն Նեժինա քաղաքի Սուրբ Նիկոլաս Մայր Տաճարի կառուցումից (1668-1670), վերին սահմանը հեթման Դանիլա Ապոստոլի Սորոչինցիում կառուցած Փրկչի Վերափոխման եկեղեցին (1733) է։ Բոլոր նշված հեթմանները խրախուսեցին տաճարների կառուցումը ոչ միայն խեսքով, այլև ֆինանսական միջոցներով։ Տաճարների ամենամեծ քանակը կառուցվել է Պետրոս Մեծի օրոք, երբ հեթմանի լիազորությունները շատ լայն էին։ Իվան Մազեպայի հեթմանությունը նշանավորվել է Դնեպրի ափերում ճարտարապետության ծաղկմամբ, ինչը թույլ է տալիս ուկրաինացի արվեստագետներին այսօր խոսել ոչ այնքան կազակական կամ ուկրաինական բարոկկոյի մասին, որքան «Մազեպական» բարոկկոյի մասին (ուկրաիներեն՝ Мазепинське бароко

Նիժինում գտնվող Սուրբ Նիկոլաս տաճար - կազակական բարոկկոյի առաջին հուշարձաններից մեկը
  • Մգարի վանք Լուբենի հարևանությամբ
  • Համբարձման տաճար Պերեասլավում
  • Աստվածհայտնության տաճար Եղբայրության վանքում
  • Նիկոլաևի ռազմական տաճար
  • Բոլոր Սրբոց եկեղեցին Պեչերսկու վանքի տնտեսական դարպասի վրա
  • Եռամիասնության և Սուրբ Նիկոլաս եկեղեցին Բատուրինում
  • Պրիլուկայի մերձակայքում գտնվող Գուստինի վանքի Պետրոպավլովյան եկեղեցի
  • Գլուխովի Վերափոխման տաճար
  • Բարեխոսական եկեղեցի Դեգտյարովկայում։

Մազեպական շինությունները բնութագրվում են մոնումենտալ շքեղությամբ և կառույցների մասերի և մանրամասների ազատ կոմպոզիցիայով, դեկորատիվ զարդանախշերով և լույս ու ստվերի խաղով, որոնք կոչված են շեշտելու քարե եկեղեցիների հսկայական տարածքի առավելությունները[11]։

Սլոբոդյան Ուկրաինայի տաճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլոբոդյան Ուկրաինայի եկեղեցիները առանձնանում են մեծ ինքնատիպությամբ։ Իզյումում Վերափոխման տաճարը (1682) հնգագագաթ է և պատկանում է կազակական գնդի տաճարի տիպին, միևնույն ժամանակ դրա կամարները հատածի նման են։ Խարկովում գտնվող Բարեխոսական եկեղեցու առանձնահատկությունը (1689) սերտորեն դասավորված երեք գմբեթավոր լինելն է` եռահարկ բազմասրահի եկեղեցու տեղական ավանդույթով։ Նույն դեկորատիվ սխեման օգտագործվել է Սվյատոգորսկի վանքի Սբ. Նիկոլաս եկեղեցու շինարարության մեջ (մոտ 1684)։ Համարվում է, որ բոլոր երեք հուշարձանները կառուցվել են նույն արհեստավորների թիմի կողմից, անկասկած տեղական փայտե ճարտարապետության և, հավանաբար, Իվան Զարուդնիի ղեկավարությամբ։

XVII-XVIII դարերի սլոբոդյան ճարտարապետության հուշարձանները կենտրոնացած են Ուկրաինայի արևելքում (Խարկովի մարզ, Սումիի մարզ, Բելգորոդի մարզ) և Ռուսաստանի Դաշնության արևմտյան շրջաններում.

  • Կազակական տաճար Ստարոդուբում (1678, վերակառուցվել է 1744)
  • Գլուխովի Սուրբ Նիկոլաս եկեղեցին (1693)
  • Հարության եկեղեցին Սումիում (1702)
  • Երրորդության տաճար Բելգորոդում (1707, քանդվել է խորհրդային տարիներին)
  • Ախտիրկայի Սուրբ բարեխոսական տաճար (1768)
  • Ախտիրի վանքի Երրորդության եկեղեցին
  • Բարեխոսության եկեղեցի Վիլշանում, Խարկովի մոտ (1769)
  • Խորոշևսկու վանքի Հարության եկեղեցին (1759)
  • Սևսկի եռագմբեթ տաճար (1718)
  • Սվենսկու վանք և Բելոբերժսկի մենաստան Բրյանսկի շրջանում։

Քաղաքացիական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինական Բարոկկո ոճի քաղաքացիական ճարտարապետության առավել հայտնի օրինակ է Չերնիգովյան կոլեգիումը (1700-1702)։ Նաև պահպանված են կազակական սպաների (ինչպես, օրինակ, գեներալ-գնդապետ Լիզոգուբի տունը մեջ Չեռնիգովում, Հեթման Մազեպայի պալատները Ռիլսկի մոտակայքում) բնակելի տներ և վանական սեղանատուն պալատներ (ամենավաղ օրինակը Իլյինսկի Երրորդություն վանքն է, 1677-1679)։

Փոխադարձ ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տյումենի Երրորդության վանքը (1715) վկայում է Սիբիրի առաջին քարե շինությունների վրա ուկրաինական ճարտարապետության ազդեցության մասին

Աջափնյա Ուկրաինան, որը մնաց Ռեչ Պոսպոլիտայի կազմում Խմելնեցկու ապստամբությունից հետո, շարունակեց զարգանալ իր ճարտարապետական ավանդույթներին համապատասխան, որտեղ ճաշակը թելադրողները հաճախորդներն էին` մեծահարուստ մագնատները, Ունիատական և Կաթոլիկ եկեղեցին։ Ըստ այդմ, այստեղ քարե ճարտարապետության վրա ժողովրդական փայտե ճարտարապետության ազդեցությունը, եթե դա դրսևորված է, շատ անուղղակի է։ Նույնը վերաբերում է նաև Բելառուսին, երբ 18-րդ դարում «Սարմատական ոճի» զարդանախշերի խիստ, դեկորից զուրկ հարթություններին փոխարինելու եկան Վիլենյան բարոկկոն, որն ի տարբերություն ուկրաինական ավելի քմահաճ, ուղղահայաց ձգվող ուրվագծերի, առանձնանում էր հնարամիտ ձևավորման բարդությամբ։

Ուկրաինական բարոկկոն էական ազդեցություն ունեցավ Մոսկովյան բարոկկոյի ձևավորման վրա, որի վարպետներից շատերը եկել էին Դնեպրի ձախ ափից։ Ուկրաինական ճարտարապետության նմանակմանը նպաստել են հոգևոր հայրերը, որոնք կրթվել էին Կիև-Մոգիլայան ակադեմիայում։ XVII դարի վերջին, Ռուսական պետությունում Ուկրաինային հետևելով, տարածվեցին ութանկյուն կառուցվածքով տաճաները (տե՛ս ութանկյունը քառանկյան վրա), երբեմն, բաղկացած երեք մասերից (Արքայազն Հովսեթի եկեղեցին Իզմայլովի պատմական մարզում)։

Մոսկվայում Դոնսկոյ վանքի Նոր տաճարի գմբեթները, ուկրաինական ավանդույթի համաձայն, ուղղված են խստորեն դեպի լույսը։ Ուզկոյեում (Մոսկվա) Կազանի եկեղեցին ուկրաինական եկեղեցիների նման քառաթև հնգագաթ է։ Վոլինից (Ուկրաինա) Ֆյոդոր Դուբյանսկին, դառնալով Ելիզավետա Պետրովնայի թագավորական խոստովանահայրը (հետագայում նաև Եկատերինա II-ի), Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող իր Կերսոտվո կալվածքում կառուցեց իր հարազատ գյուղում գտնվող փայտե հնգագաթ տաճարի ճշգրիտ պատճենը (1748 թ․): Սիբիրի եպիսկոպոսական բարձրաստիճան աթոռները զբաղեցնում էին Ուկրաինայից ներգաղթյալները, ինչը, ըստ երևույթին, բացատրում է այն փաստը, որ «Սիբիրյան բարոկկոյի» վարպետները ուկրաինական բարոկկոյի ազդեցությունն են կրել ոչ պակաս, քան մոսկովյան բարոկկոյինը[12]։

Միևնույն ժամանակ, ուկրաինական ճարտարապետության ազդեցությունը ռուսականի վրա միակողմանի չէր։ Ռուսական զարդանախշման դեկորատիվ համակարգը մերժվել է այնպիսի ուկրաինական հուշարձաններում, ինչպիսիններից է Պուտիվլի Մոլչանսկի վանքը։ Կիևում Սուրբ Նիկոլաս տաճարի շինարարությունը ղեկավարել է մոսկվացի ճարտարապետ Օսիպ Ստարցևը, և ուկրաինական բարոկկոյի ամենանշանավոր եկեղեցիներից մեկը՝ Պեչորսկի վանքի Բոլոր Սրբերի եկեղեցին, կառուցվել է մոսկովյան «քարե շենքերի նկարիչ» Դմիտրի Աքսամիտովը։ XVIII դարի կեսին Ուկրաինայում ակտիվորեն աշխատել են Ելիզավետյան բարոկկոյի ներկայացուցիչներ՝ Մոսկվայի ճարտարապետներ Իվան Ֆեոդորովիչ Միչուրինը (կառուցել է Կիևի Անդրեասի եկեղեցին ըստ Վ․ Ռաստրելլի գծագրերի) և Դ․ Ուխտոմսկին (Սուրբ բարեխոսության տաճար Ախտիրկայում

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես Ավետարանիչի Նեժինի եկեղեցի (1757, ճարտարապետ՝ Իվան Գրիգորովիչ-Բարսկի), նկատվում է բարոկկայից դասականության անցում

XVIII դարի ընթացքում ուկրաինական բարոկկոն արևմտաեվրոպական և ռուս ճարտարապետների ազդեցության տակ ձևափոխվեց։ Դարի կեսերին Կիևում կառուցում էին օտարերկրյա վարպետները, ինչպիսիք են Գոթֆրիդ Յոհան Շեդելը (Մեծ մայրավանքի զանգակատունը) և Վարֆոլոմեյ Ռաստրելլին (Մարինոյի պալատ )։ Ազգային ճարտարապետության ավանդույթները շարունակեցին Ստեփան Դեմյանովիչ Կովնիրը (տաճար Վասիլկովում) և Իվան Գրիգորովիչ-Բարսկին (Կիևի Կիրիլովսկի եկեղեցու վերակառուցում)։

Հեթմաններից վերջինը՝ Կիրիլ Ռազումովսկին, գերադասում էր տեղական շինարարության անձնակազմի ճարտարապետներին, որոնք եկել էին Սանկտ Պետերբուրգից։ Նրա կալվածքներում աշխատում էին ուկրաինական ավանդույթներից հեռու այնպիսի վարպետներ, ինչպիսիք էին Անտոնիո Ռինալդին և Անդրեյ Կվասովը։ Վերջինս ոչ միայն հետաքրքրվեց տեղական ճարտարապետությամբ, այլև կարողացավ նոր էջ բացել դրա մեջ՝ Չեռնիգովի մարզի Կոզելեց քաղաքում կանգնեցնելով ինը սրահանի հինգ գագաթներով տաճար։

Եկատերինա Երկրորդի օրոք դասականությունը դարձավ ճարտարապետության գերիշխող միտումը։ Այնուամենայնիվ, հետահայաց ուղղությունը մնում էր պահանջված, և ամբողջ 19-րդ դարի ընթացքում Կազակական բարոկկոն (տանձաձև գմբեթներ) շարունակում էր իր ազդեցությունը Կիևի և Դնեպրի Ձախ ափի տաճարային ճարտարապետության վրա։ Ուկրաինական բարոկկոյից անցումը նոր գեղագիտությանը հնարավոր է տեսնել Իվան Գրիգորովիչ-Բարսկու (1713-1785) կիևյան շենքերի օրինակով։

1905-1915 թվականներին կառուցվել են առանձին եկեղեցիներ, միտումնավոր ոճավորված, որպես 17-18-րդ դարերի շենքեր։ (Պլեշիվեցի Բարեխոսության եկեղեցին, տաճար-հուշարձանը կազակների գերեզմանների վրա)։ Ուկրաինայում անկախության ձեռք բերումից հետո (1991 թ.), մանրակրկտորեն վերականգնեցին ոչ միայն խորհրդային տարիներին ոչնչացված ուկրաինական բարոկկոյի գլուխգործոցները (Կիևում գտնվող Սուրբ Միքայելի «Ոսկե գմբեթավոր վանքը» ), այլև սկսվեց նոր եկեղեցիների կառուցումը՝ արդիականացված բարոկկոյի (Կիևի Սուրբ Երրորդություն տաճարը) ոգով։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են կազակական բարոկոյին անդրադարձած հետևյալ գրական ժանրերը՝ ասպետական պոեզիա, կազակական տարեգրություններ (Ականատեսի տարեգրությունը, հարյուրապետ Գրիգորի Գրաբյանկայի տարեգրությունը[13], Զապորոժիեի կազակների արշավի մասնակից Սամուիլո Վելիչկոյի տարեգրությունը[14], որը կազմվել է 1720-1728 թվականների միջև), պատմական երգեր և դումաներ, ողբեր և պանեգիրիկներ, ինչպես նաև փիլիսոփայական դասընթացներ։ Կազակական բարոկկոյի գրական հուշարձանները ներկայացնում են այնպիսի գրողներ, ինչպիսիք են Ստեֆան Յավորսկին, Ֆիլիպ Օրլիկը, Իվան Օրլովսկին, Ֆեոֆան Պրոկոպովիչը, Ֆեոֆիլակտ Լոպատինսկին, Գեդեոն Վիշնևսկին և այլք։ 17-րդ դարի վերջին - 18-րդ դարասկզբի կազակական բարոկկոյի ոճով պոեզիայի կենտրոնները ակադեմիաներն ու քոլեջներն էին․ Կիև-Մոգիլայի ակադեմիան, Մոսկովյան սլավոնա-հունա-լատինական ակադեմիան, վերջինում աշխատել են կազակական բարոկկոյի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք են Ֆեոֆիլակտ (Լոպատինսկի), Ինոկենտի (Կուլչիցկի), Վարլաամ (Լյաշչևսկի) և ուրիշներ։ Սմոլենսկի հոգևոր ճեմարանը, Չեռնիգովի հոգևոր ճեմարանը և Պերյասլավ կոլեգիումը - տարածված էին ոչ միայն փիլիսոփայական պոեզիան, այլև հոգևոր բանաստեղծության նմանակումը, ինչպես նաև լիրիկան։ Երգը, որը, Գոգոլի խոսքերով, «Մալոռուսաստանի համար ամեն ինչը՝ և՛ պոեզիան, և՛ պատմությունը, և՛ Ճշմարիտ կյանք հայրական գերեզմանը, բնավորության վայրիվերումները, հուզմունքի, դժվարությունների զգայական երանգները, անցյալի ոգին, տառապանքը, անցած գնացածի ոգին», մշակույթի կարևոր տարրն էր։ Ուշ կազակական բարոկկոյի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը համարվում է Գրիգորի Սկովորոդան։

Նկարչության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիև-Պեչորյան մայրավանքի որպես ամրաշինություն կառուցված Սուրբ Երրորդություն դարպասային եկեղեցու որմնանկարները պատկանում են այս ոճով նկարչության լավագույն օրինակներին։ Ուկրաինական բարոկկոյի շրջանում նկատվել է փորագրական արվեստի սրընթաց զարգացում։ Օգտագործվել են սիմվոլիզմի, այլաբանությունների, հերալդիկ նշանների և հոյակապ զարդարանքների բարդ համակարգեր[15]։

Այդ ժամանակաշրջանի հարյուրապետերի և գնդապետների, բարձրագույն հոգևորականների, կազակական ազատությունների դարաշրջանի քաղաքական և մշակութային գործիչների դիմանկարներում բացահայտվում է բարոկկո ոճի շքեղությունը, որն արտահայտում էր ռաֆինացված ազնվականության նկատմամբ նրանց ձգտումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Грабарь И. Э. Барокко Украины // История русского искусства, т. 2, вып. 8. СПб, 1910
  2. Shkandrij, Myroslav. Ukrainian Nationalism: Politics, Ideology, and Literature, 1929-1956
  3. Грани украинского барокко: Восток и Запад (на материале архитектуры)
  4. Poltava, Mazepa and Cossack baroque
  5. Architectural Conversation in Europe and in the Americas
  6. Subtelny, Orest. Ukraine: A History
  7. Енциклопедія Українознавства. — Львів, 1993. — T. 1. — C. 94.
  8. Грабарь И. Э. О русской архитектуре. М.: Наука, 1969. С. 50
  9. Лукомский Г. К. Украинское барокко. СПб., 1911. С. 8
  10. Шумицький М. Український архітектурний стиль. — К., 1914. — с. 9.
  11. Павлуцкий Г. Каменное церковное зодчество на Украине //История русского искусства. — М., 1912. -Т. 2.-С. 383—384.
  12. С. П. Заварихин. «Тобольский Кремль».
  13. ЛЕТОПИСЬ ГАДЯЦКОГО ПОЛКОВНИКА ГРИГОРИЯ ГРАБЯНКИ(չաշխատող հղում)
  14. Սամուիլո Վելիչկո. Величко С. В. Літопис. Том 1, Том 2.%5d «Սամուիլո Վելիչկոյի տարեգրություն». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  15. Ъ-Weekend — Национальный вид стиля

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барокко и народный стиль в каменной сакральной архитектуре Слобожанщины
  • Лукомский Г. К.. Украинское барокко. - СПб., 1911
  • Микола Кияниця. Українське бароко як явище світової культури // Образотворче мистецтво. −1990. — № 4.
  • Власов В. Г.. Украинское барокко // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. IХ, 2008. — С. 714-716

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]