Իվան Զարուդնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Զարուդնի
Ծնվել է1670
ԾննդավայրԿիև, Ռուսական թագավորություն
Վախճանվել է1727
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Կազակական հետմանություն,  Ռուսական թագավորություն և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԿիև-Մոգիլայան ակադեմիա
Մասնագիտությունճարտարապետ
 Ivan Petrovich Zarudny Վիքիպահեստում

Իվան Պետրովիչ Զարուդնի (1670, Կիև, Ռուսական թագավորություն - 1727, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն, Ուկրաինա), ճարտարապետ և նկարիչ։

1701 թվականից Մոսկվայում եղել է պետական ծառայության մեջ։ Մոսկվայի Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու (այսպես կոչված՝ Մենշիկովի աշտարակ, 1704-1707) ստեղծողն է։ Զարուդնիի գծանկարներով են կատարվել 1719 թվականին՝ Տալլինի Պրեոբրաժենսկի կաթողիկեի և 1722-1727 թվականներին՝ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցի կաթողիկեի ավագ խորանների բազմահարկ, փայտյա փորագրված պատկերակալները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 672