Ոսկու պաշարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ոսկու պաշարներ, ոսկու ձուլածոների ու ստակների կենտրոնացված ռեզերվների ֆոնդ, որը պատկանում է երկրի կենտրոնական բանկերին կամ գանձատանը։

Ոսկու ազատ շրջանառության ժամանակաշրջանում կատարում էին միջազգային վճարումների (համաշխարհային փողի), ներքին մետաղադրամայի շրջանառության, ավանդների վճարումների ու բանկային տոմսերի փոխանակման ռեզերվային ֆոնդերի դեր։ Գրեթե ամբողջովին դրանց տնօրինում էին կենտրոնական բանկերը։

Արդի ժամանակաշրջանում ոսկու պաշարների մեծ մասը կենտրոնացված է գանձատների արժութային ֆոնդերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 637 CC-BY-SA-icon-80x15.png