Գերմանիայի դաշնային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Գերմանիայի դաշնային բանկ
Deutschebundesbank001.jpg
Տեսակկենտրոնական բանկ և Oberste Bundesbehörde?
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Մասն էEuropean System of Central Banks?[1]
Հիմնադրված էհուլիսի 26, 1957 և 1957[2]
Map
Map
Պաշտոնական կայք

Գերմանիայի դաշնային բանկ (գերմ.՝ Deutsche Bundesbank, հայտնի է նաև Բունդեսբանկ և Դոյչե Բունդեսբանկ), Գերմանիայի կենտրոնական բանկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1875-1945՝ Գերմանիայի գլխավոր էմիսիոն բանկը Ռեյխսբանկն էր։
  • 1946-1948՝ Արևմտյան Գերմանիայում Ռեյխսբանկի մասնաճյուղերի հիմքի վրա 11 նահանգներից յուրաքանչյուրի սահմաններում ստեղծվել է կենտրոնական բանկը։
  • 1948-1957՝ էմիսիոն բանկերի համակարգը գլխավորում էր Գերմանական նահանգների բանկը, որն իր գործառնություններն իրականացնում էր նահանգների կենտրոնական բանկերի միջոցով։
  • 1957-1990՝ Գերմանական նահանգների բանկի և նահանգների կենտրոնական բանկերի միաձուլման արդյունքում ստեղծվել է Գերմանիայի դաշնային բանկը։
  • 1990-1993՝ Բեռլինի պատի փլուզումից և Գերմանիայի միավորումից հետո գերմանական մարկը դարձել է միավորված Գերմանիայի միակ վճարային միջոցը։
  • 1993-2001՝ Մաաստրիխտի պայմանագրի համաձայն՝ որոշում է կայացվել եվրոն ներդնել որպես համաեվրոպական արժույթ և ստեղծել Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգը (ESCB)։
  • 2001-մեր օրեր՝ եվրոյի էմիսիայի հետ կապված գործառույթները փոխանցվել են Եվրոպական կենտրոնական բանկին (ECB)։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բանկային գործունեության մասին Գերմանիայի դաշնային հանրապետության օրենքի և այլ հատուկ օրենքների՝ Բունդեսբանկն իրականացնում է դրամաշրջանառության և վարկային կարգավորման գործառույթները․

  • սեփական գործառնություններով տոկոսային և զեղչային տոկոսադրույքների սահմանում,
  • վարկային և բաց շուկաներում սեփական գործառնությունների քաղաքականության մշակում,
  • վարկային ինստիտուտների նկատմամբ պահուստային պահանջների սահմանում,
  • դաշնային և նահանգային կառավարությանը որպես ֆինանսական գործակալ ծառայությունների մատուցում։

Գերմանիայի դաշնային բանկը և Գերմանիայի ֆինանսական վերահսկողության դաշնային կառավարման կառույցը համարվում են երկրի ֆինանսական կարգավորման կառույցները։

Բունդեսբանկի գլխավոր գրասենյակը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում։

2016 թվականի դեկտեմբերին Բունդեսբանկը հայտարարել է արտասահմանից Մայնի Ֆրանկֆուրտ գերմանական ոսկու վերադարձի գործընթացի արագացման մասին[3]։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի դաշնային բանկի ղեկավարումն իրականացնում է վարչական մարմինը (Vorstand), որը բաղկացած է նախագահից (Präsident), փոխնախագահից (Vizepräsident) և 4 անդամից (Mitgliedern des Vorstands)։ Նախագահին, փոխնախագահին և անդամներից մեկին նշանակում է դաշնային ղեկավարությունը, իսկ մյուս երեք անդամներին՝ դաշնային խորհուրդը՝ դաշնային ղեկավարության հետ համաձայնությամբ[4]։

Նախագահների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքային ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի գլխավոր վարչությունները և մասնաճյուղերը․

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bundesbank.de/Redaktion/DE/Standardartikel/Aufgaben/aufgaben.html
  2. ROR release v1.19 — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. «Германия забирает золото домой»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-24-ին։ Վերցված է 2016-12-23 
  4. «Vorstand der Deutschen Bundesbank»։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին։ Վերցված է 2021-04-12 
  5. «Hauptverwaltungen und Filialen der Deutschen Bundesbank»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-20-ին։ Վերցված է 2015-08-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]