Jump to content

Հունաստանի բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունաստանի բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Հիմնադրված էդեկտեմբերի 7, 1927[1]
ՎայրԱթենք, Հունաստան
Երկիր Հունաստան
ՏնօրենՅանիս Ստուրնարաս[2]
Ընդհանուր ակտիվներ241 մլրդ € (հունվարի 31, 2022)[3]
Հասույթ843 մլն € (2020)[4]
Կայքbankofgreece.gr​(անգլ.)
Մասնակից էNetwork for Greening the Financial System?[5]
 Bank of Greece Վիքիպահեստում

37°58′43″N 23°44′0″E / 37.97861°N 23.73333°E / 37.97861; 23.73333

Հունաստանի բանկ (հուն․՝ Τράπεζα της Ελλάδος Trapeza tis Ellados, abbreviated ΤτΕ), Հունաստանի կենտրոնական բանկն է։ Նրա շտաբակայանը տեղադրված է Աթենքում, Պանեպիստիմիու փողոցի վրա, բայց այն ունի տարբեր մասնաճյուղեր ամբողջ երկրով մեկ։ Այն հիմնադրվել է 1927 թվականին, իսկ նրա գործունեությունը պաշտոնապես սկսվել է 1928 թվականին։ Շենքը, որտեղ ներկայումս տեղակայված է շտաբակայանը, կառուցվել է տասը տարի անց` 1938 թվականին[6]։

Հունաստանի բանկը Աթենքի ֆոնդային բորսայի ցանկում է։

Ներածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունաստանի բանկի Աթենքի գլխամասային գրասենյակի գլխավոր մուտքը: Մակագրությունը կարդացվում է` ΤΡΑΠΕΖΑ ΤΗΣ ΕΛΛΑΔΟΣ, որը նշանակում է Հունաստանի բանկ:
Հունաստանի բանկ մակագրություն

Հունաստանի բանկը, որը Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի անդամ է, Հունաստանի ազգային կենտրոնական բանկն է և հիմնադրվել է 1927 թվականի 3424/7 օրենքով։ Հունաստանի բանկի բաժնետոմսերը 1930 թվականի հունիսի 12-ից գրանցված են և գտնվում են են Աթենքի բորսայում։

Այն մասնակիորեն պետական պատկանող SAA բաժնետիրական ընկերություն է հատուկ արտոնություններով, հատուկ սահմանափակումներով և պարտականություններով[7]։ Այն չի կարող գործել որպես առևտրային բանկ և բաժնետոմսերի տոկոսը, որոնք կարող են լինել հունական պետական սեփականության տակ, չպետք է գերազանցի 35% -ը [սկզբից այդ սահմանը 10% էր[8])): Այն ունի ավելի քան 3000 աշխատակից։

Հունաստանի բանկի հիմնական խնդիրը Հունաստանի գնային կայունության ապահովումն է։ Այն նաև վերահսկում է մասնավոր բանկերը և գործում է որպես գանձապետ և ֆինանսական գործակալ Հունաստանի կառավարության համար։ 3867/2010 օրենքի ընդունումից հետո Հունաստանի բանկը պատասխանատու է նաև մասնավոր ապահովագրական ընկերությունների վերահսկման համար` 3229/2004 օրենքով միանալով Ապահովագրական ընկերությունների վերահսկողության կոմիտեի հետ։

Նրա եվրոյի թղթադրամների տպիչի նույնականացման կոդը Y- ն է[9]։

Հունաստանի բանկը վաճառում է նաև ոսկե սովերեններ։

Հունաստանի բանկի մասնաճյուղը Հունաստանի երկրորդ քաղաք Սալոնիկում
Հունաստանի բանկի մասնաճյուղը Հռոդոս կղզում

Հունաստանի բանկի գլխավոր պաշտոնյան կառավարիչն է (հուն․՝ διοικητής , Հունարեն արտասանություն՝ [ðiiciˈtis]), պետության կողմից նշանակված անձ[10]։

Հունաստանի բանկի կառավարիչների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿառավարիչԱնցել է պաշտոնիԹողել է պաշտոնըԾանոթագրություններ
Ալեքսանդրոս ԴիոմիդիսԱպրիլի 21, 1928Սեպտեմբերի 29, 1931Վարչապետ 1949–50
Էմանուիլ ՑուդերոսՀոկտեմբերի 31, 1931Օգոստոսի 13, 1935Առաջին շրջան
Էմանուիլ ՑուդերոսՄարտի 20, 1936Հուլիսի 10, 1939Երկրորդ շրջան; վարչապետ 1941–44 (աքսորում)
Իոանիս ԴրոսոպուլոսՀուլիսի 10, 1939Հուլիսի 28, 1939
Կիրիակոս ՎարվարեսՕգոստոսի 4, 1939Փետրվարի 2, 1946
Քսենոֆոն ԶոլոտասՀոկտեմբերի 12, 1944Հունվարի 8, 1945Առաջին շրջան; համակառավարիչ
Գեորգիոս ՄանձավինոսՓետրվարի 11, 1946Փետրվարի 2, 1955
Քսենոֆոն ԶոլոտասՓետրվարի 5, 1955Օգոստոսի 7, 1967Երկրորդ շրջան
Դիմիտրիոս ԳալանիսՕգոստոսի 7, 1967Մայիսի 4, 1973
Կոնստանտինիոս ՊապագիանիսՄայիսի 7, 1973Օգոստոսի 9, 1974
Պանագիս ՊապալիգուրասՕգոստոսի 9, 1974Հոկտեմբերի 24, 1974
Քսենոֆոն ԶոլոտասՆոյեմբերի 26, 1974Նոյեմբերի 3, 1981Երրորդ շրջան; վարչապետ 1989–90
Գերասիմոս ԱրսենիսՆոյեմբերի 3, 1981Փետրվարի 20, 1984
Դիմիտրիոս ՉալիկիասՓետրվարի 20, 1984Փետրվարի 20, 1992
Էֆթիմիոս ՔրիստոդուլուՓետրվարի 20, 1992Դեկտեմբերի 1, 1993
Իոանիս ԲուտոսԴեկտեմբերի 1, 1993Հոկտեմբերի 26, 1994
Լուկաս ՊապադեմոսՀոկտեմբերի 26, 1994Հունիսի 14, 2002վարչապետ 2011–12
Նիկոլաոս ԳարգանասՀունիսի 14, 2002Հունիսի 14, 2008Հունաստանի ֆինանսական աուդիտ, 2004
Գեորգիոս ՊրովոպոուլոսՀունիսի 20, 2008Հունիսի 20, 2014Հունաստանի պարտքի ճգնաժամ; Եվրոպայի պարտքի ճգնաժամ
Յանիս Ստուրնարասհունիսի 20, 2014ԳործողՀունաստանի պարտքի ճգնաժամ; Եվրոպայի պարտքի ճգնաժամ

Հիմնական.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.bankofgreece.gr/trapeza/nomiko-plaisio/katastatiko
  2. ↑ https://www.bankofgreece.gr/RelatedDocuments/Governors25102019.pdf
  3. ↑ https://www.bankofgreece.gr/Publications/financialstat202201.pdf
  4. ↑ https://www.bankofgreece.gr/Publications/Summary_Annrep2020.pdf
  5. ↑ https://www.ngfs.net/en/about-us/membership
  6. ↑ «Bank of Greece (en) - Contemporary Monuments Database». National Hellenic Research Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. ↑ Bank of Greece articles of association, Edition Θ, 2000 Chapter Χ, «ΕΡΓΑΣΙΑΙ ΤΗΣ ΤΡΑΠΕΖΗΣ ΚΑΙ ΜΕΣΑ ΝΟΜΙΣΜΑΤΙΚΗΣ ΠΟΛΙΤΙΚΗΣ» (Retrieved 31/03/2011)
  8. ↑ Bank of Greece articles of association, Edition Α, 1928, Part ΙΙ, Article 8, «ΚΕΦΑΛΑΙΟ ΚΑΙ ΑΠΟΘΕΜΑΤΙΚΑ» (retrieved 11/11/2016).
  9. ↑ «Euro FAQ». The Euro Information Website. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.
  10. ↑ Governors of the Bank of Greece

Hellenic Parliament June 2015 Page 22

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]