Ոսկու տարադրամային ռեզերվներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ոսկու տարադրամային ռեզերվներ , պետությանը (գանձատներին, կենտրոնական բանկերին) պատկանող ոսկու կամ ոսկյա ստակների պաշարներ, արտասահմանյան բանկային հաշիվներում օտարերկրյա արժույթի միջոցներ և օտարերկրյա բանկային տոմսեր։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) անդամ երկրներն իրենց ոսկու տարադրամային ռեզվերների մեջ են ընդգրկում նաև լիմիտի (Ֆոնդի կապիտալին երկրի մուծած անդամավճարի չափը ոսկով) ազատ մնացորդը, որի սահմաններում նրանք անվերապահ իրավունք ունեն Ֆոնդից օտարերկրյա արժույթ պահանջել։ Ոսկու տարադրամային ռեզվերները հիմնականում կատարում էին միջազգային վճարային միջոցների պահեստային ֆոնդի ֆունկցիաներ, անհրաժեշտության դեպքում օգտագործվում են վճարային հաշվեկշռի դեֆիցիտը ծածկելու և ազգային արժույթի կուրսը պահպանելու նպատակով։

Ռեզերվների մեծությունը կայուն չէ․ օպտիմալը դրա այն մակարդակն է, որի դեպքում երկիրը կարողանում է ժամանակին, առանց ընդհատումների մարել օտարերկրյա պարտքերը։ Ռեզերվների սպառվելը վկայում է երկրի անբարենպաստ արժութային դրության մասին։ Ոսկու տարադրամային ռեզվերների ընդհանուր գումարը և դրանում ոսկու բաժինը կապիտալիստական երկրների միջև անհավասար է բաշխված։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 637 CC-BY-SA-icon-80x15.png