Իսպանիայի բանկ
![]() | |
Տեսակ | կենտրոնական բանկ և կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Մասն է | European System of Central Banks? |
Սեփականատեր | Իսպանիա |
Հիմնադրված է | 1856 և 1782 |
Հիմնադիր | Charles III of Spain? |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Իսպանիայի բանկ (իսպ.՝ Banco de España), Իսպանիայի կենտրոնական բանկը։ Հիմնադրվել է Մադրիդում 1782 թվականին Կառլոս III-ի կողմից, ներկայումս Եվրոպական համակարգի կենտրոնական բանկերի անդամ է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանկը հիմնադրվել է Banco Nacional de San Carlos անվանումով, նրա առաջին տնօրենը եղել է ֆրանսիացի բանկիր Ֆրանսիսկո Կաբարյուսը[2]։
1793-1814 թվականներին մի շարք պատերազմներից հետո բանկը կառավարության մոտ զբաղեցրել է ավելի քան 300 միլիոն ռեալ, ինչի պատճառով Իսպանիայի կառավարությունները ունեցել են ֆինանսական դժվարություններ։ Գանձապետարանի նախարար Լուիս Լոպես Բալեստերոսը (Luis Lopez Ballesteros) 1829 թվականին ստեղծել է 40 միլիոն ռեալ հիմնադրամ, բանկի պարտավորություններն ապահովելու համար, բանկը նույն տարում վերանվանվել է որպես Banco Espanol de San Fernando։
1850-ական թվականներին բանկը ընդլայնել է իր գործունեությունը Ալիկանտե և Վալենսիա քաղաքներում, փոխել է իր անունը, որն օգտագործվում է ներկայումս՝ Իսպանիայի բանկ։ Քաղաքացիական և գաղութային պատերազմների ընթացքում, պահանջելով ֆինանսական աջակցություն բանկին, Իսպանիայի կառավարությունը 1874 թվականին Իսպանիայի բանկին տրամադրել է մենաշնորհ թղթադրամների թողարկման համար։
1946 թվականինին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի կառավարությունը սահմանել է կոշտ պետական վերահսկողություն բանկի նկատմամբ։ 1962 թվականին բանկը պաշտոնապես ազգայնացվել է։ 1970-ականների վերջին ժողովրդավարության վերականգնումից հետո բանկում իրականացվել է կառուցվածքի և գործառույթների բարեփոխում։
1994 թվականին Իսպանիայի բանկը դարձել է եվրոպական համակարգի կենտրոնական բանկերի անդամ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Miguel Martorell. Historia de la peseta: la Espana contemporanea a traves de su moneda. Editorial Planeta S.A., ISBN 84-08-04087-1
- Pedro Navascues Palacio, Summa Artis. Historia general del arte, Arquitectura espanola (1808—1914), tomo XXXV. Editorial Espasa Calpe.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Իսպանիայի բանկ Վիքիպահեստում |
---|