Իրաքի կենտրոնական բանկ
Տեսակ | կենտրոնական բանկ և բանկ |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բաղդադ[1] |
Հիմնադրված է | 1947 |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Իրաքի կենտրոնական բանկ (արաբ.՝ البنك المركزي العراقي), ազգային արժույթի թողարկման համար պատասխանատու Իրաքի Կենտրոնական բանկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1931-1950 թվականներին Իրաքի կենտրոնական բանկի գործառույթները մասնակի կատարում էր Լոնդոնում գտնվող Իրաքի արժույթի խորհուրդը։ Խորհուրդն զբաղվում էր իրաքյան դինարի թողարկմամբ և ապահովում էր նրա կայունությունը։
Իրաքի Ազգային բանկը հիմնադրվել է 1947 թվականին։ 1949 թվականին Իրաքի արժույթի հանձնաժողովը դադարեց կատարել իր գործառույթները, բայց Մեծ Բրիտանիայի բանկերը շարունակում էին շատ ուժեղ ազդեցություն ունենալ Իրաքի տնտեսության և բանկային ոլորտի վրա։
1956 թվականին Իրաքի Ազգային բանկն ստացավ կենտրոնական բանկի կարգավիճակ։ Դրամահաշվարկային համակարգի և ազգային արժույթի թողարկման ամբողջ պատասխանատվությունն սկսեց կրել Իրաքի կենտրոնական բանկը։ Բանկն սկսեց կատարել այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսին են.
- արժութային և դրամավարկային քաղաքականության իրականացում,
- բանկային վերահսկողության իրականացում,
- ազգային արժույթի թողարկում
- դրամավարկային համակարգի արդյունավետ գործունեության ապահովում,
- պետական գործունեության ֆինանսավորում և վարկավորում։
2003 թվականի սեպտեմբերի 19-ին ընդունվեց օրենք բանկային համակարգի մասին։
2003 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2004 թվականի հունվարի 15-ը թողարկվեցին իրաքյան դինարներ և անցկացվեց հին թղթադրամների փոխարինում նորերով։
Իրաքի կենտրոնական բանկը ժամանակակից կարգավիճակը ստացել է 2004 թվականի մարտի 6-ին կենտրոնական բանկի մասին օրենքի ընդունմամբ[2]։
Իրաքի կենտրոնական բանկի շենքի նախագիծը մշակվել է Dissing+Weitling դանիական ճարտարապետական ընկերության կողմից։ Կենտրոնական բանկն ունի 4 մասնաճյուղ այնպիսի քաղաքներոմ, ինչպիսիք են Բասրան, Մոսուլը, Էրբիլը, Սուլեյմանիան։
Իրավունքներ և պարտականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրաքի կենտրոնական բանկի իրավունքները և պարտականությունները սահմանվում են 2004 թվականի մարտի 6-ին ընդունված «Կենտրոնական բանկի մասին» օրենքով։
Հիմնական իրավունքներ և պարտականություններ.
- արժութային և դրամավարկային քաղաքականության իրականացում,
- բանկային վերահսկողության իրականացում,
- դրամային և ֆինանսական բաժինների կառավարման իրականացում,
- ազգային արժույթի գնողունակության և գների կայունության պաշտպանություն,
- դրամավարկային համակարգի արդյունավետ գործունեության ապահովում,
- համագործակցություն այլ երկրների ազգային բանկերի հետ[3]։
Բանկի կողոպուտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի մարտին Իրաքի պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ Իրաքի կենտրոնական բանկը կողոպտվեց։ Գողացան մոտ 1 միլիարդ դոլար, սա համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կողոպուտն է[4]։
ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատում է, որ փողերը գողացել են Սադամ Հուսեյնի կարգադրությամբ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ Սադամը երկրի բացարձակ տիրակալն էր, կարելի է այս միջադեպն անվանել օրենսդրությունը չխախտելով բանկից գումարի հանում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ История Центрального банка Ирака
- ↑ Central Bank of Iraq
- ↑ largest bank heist
- ↑ «Крупнейшее в истории ограбление банка: информация подтверждена»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-07-ին։ Վերցված է 2019-01-09
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իրաքի կենտրոնական բանկ կատեգորիայում։ |