Ավստրիայի ազգային բանկ
Ավստրիայի ազգային բանկ (գերմ.՝ Österreichische Nationalbank (OeNB)), Ավստրիայի Կենտրոնական բանկ, երկրի գլխավոր բանկն ու բանկային ոլորտի կարգավորողը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի ազգային բանկը հիմնադրվել է 1816 թվականի հունիսի 1-ին։ 1817 թվականի հուլիսի 15-ին բանկը իրավունք ստացավ թողարկել թղթադրամ[2]։
Ավստրո-հունգարական համաձայնագրի դրույթների համաձայն Ավստրո-հունգարական կայսրության Կենտրոնական բանկը կատարում էր 1878 թվականի սեպտեմբերի 30-ին ստեղծված Ավստրո-հունգարական բանկի գործառույթները[3]։ Ավստրո-Հունգարիայի բաժանումից հետո բանկը, որը գտնվում էր Ավստրիայի և Հունգարիայի համատեղ ղեկավարման ներքո, շարունակեց Ավստրո-հունգարական կրոնի թողարկումը։ Այն դեռևս շռջանառվում էր Ավստրիաում, Հունգարիաում, Չեխոսլովակիայում, ինչպես նաև այլ երկրներում։ 1924 թվականի հուլիսի 31-ին Ավստրո-հունգարական բանկը պաշտոնապես դադարեցրեց իր գործունեությունը։
1922 թվականի նոյեմբերի 22-ին ընդունվում է Ավստրիայի ազգային բանկ ստեղծելու մասին օրենք։ 1923 թվականի հունվարի 1-ից բանկը սկսեց իրականացնել իր գործառույթները[4]։
1938 թվականին տեղի ունեցավ անշլյուսը և Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնակցումը, որից հետո բանկը բանկը ձուլվում է գերմանական Ռեյխսբանկին։ Ավստրիայի ազատագրումից հետո՝ 1945 թվականի հուլիսին բանկը վերսկսում է իր հիմնական գործունեությունը[5]։
1996 թվականի դեկտեմբերի 3-ին Եվրոյի անվանական արժեքի թղթադրամի ընտրության ժամանակ ընտրվեց թիվ T382 էսքիզը, որի մի քանի նկարները ստեղծվել էին Ավստրիայի ազգային բանկի ձևավորող Ռոբերտ Կլայնի կողմից։
2002 թվականի հունվարի 1-ին Ավստրիայում շրջանառության մեջ է մտնում Եվրոն։ Ավստրիայի ազգային բանկը փոխանակում է շիլինգները եվրոյով առանց ժամկետի սահմանափակման։ Ավստրիայի ազգային բանկը օգտագործել է հատուկ գնացք, որը շրջել է երկրի ամբողջ տարածքով և փոխանակել բնակչության մոտ գտնվող 12.000.000.000 շիլինգը եվրոյով։
Կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղեկավարման մարմիններն են գլխավոր ժողովը (Generalversammlung), գլխավոր խորհուրդը (Generalrat) և տնօրինությունը (direktorium): Գլխավոր խորհուրդը կազմված է նախագահից, փոխնախագահից և 8 անդամներից, որոնց նշանակում է դաշնային կառավարությունը 5 տարի ժամկետով և կրկին ընտրվելու իրավունքով։ Տնօրինությունը կազմված է նահանգապետից, փոխնահանգապետից և երկու տնօրեններից, որոնց նշանակում է դաշնային նախագահը դաշնային կառավարության առաջարկով, որն էլ իր հերթին առաջարկը ստանում է գլխավոր ժողովից։ Դաշնային հողերի գլխավոր քաղաքներում ունի 7 մասնաժուղեր, ինչպես նաև Վիլախ քաղաքում։
Ավստրիական ազգային բանկի կապիտալի կեսը անմիջականորեն պատկանում է պետությանը, իսկ ակտիվների մնացած փաթեթը բաշխված է հաստատությունների և անհատների միջև։ Ավստրիական ազգային բանկի գործառույթենրից են թղթադրամների թողարկումը, դրամական շրջանառության և վարկավորման կարգավորումը, ավստրիական առևտրային բանկերի գործունեության վերահսկում (սահմանում է բանկերի նվազագույն պահուստը, որի մինչև 15 %-ը նրանք պարտավոր են պահել ազգային բանկի հաշիվներում), արժույթի կուրսի պահպանումը, արտարժույթով գործառույթների կատարումը և այլն։ Թղթադրամների թողարկումը չի ապահովվում ոսկով։
Դրամական շրջանառության և վարկավորման կարգավորման համար Ավստրիական ազգային բանկին իրավունք է տրված հիմնական առևտրային բանկերին տրամադրել վարկեր, սահմանել և փոփոխել տոկոսադրույքը և այլն։
Ավստրիական ազգային բանկին տեղեկատվություն ստանալու լայն իրավունքներ են տրված։ Այն իրավունք ունի ձևաթղթեր պահանջել առանձին վարկային կազմակերպություններից, սահմանի առևտրային բանկերի հաշվետվությունների ստանալու ժամկետները։ Այդ տվյալների հիման վրա Կենտրոնական բանկը կատարում է վիճակագրական վերլուծություն և անհրաժեշտության դեպքում երկրի բարձրագույն իշխանությանն ու միջազգային կազմակերպություններին տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն։
Հայտնի է, որ Ավստրիական ազգային բանկի հաշվեկշռում 1969 թվականի ապրիլի 23-ին եղել է 50,3 միլիարդ շիլինգ։ Պահուստները կազմել են 4,6 միլիարդ շիլինգ, թղթադրամների թողարկումը՝ 28,2 միլիարդ շիլինգ, ոսկին և արտարժույթը՝ 33,2 միլիարդ շիլինգ, այդ թվում՝ ոսկին 14,8 միլիարդ շիլինգ։
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկի անձնակազմի վերաբերյալ նախատեսված է խիստ պատիճ, եթե անկախ զբաղեցրած պաշտոնից, մասնագիտական որևէէ տեղեկատվություն փոխանցվի երրորդ անձի։ Հարկերից խուսափելը բանկային գաղտնիության չեղարկման դեռևս հիմք չի հանդիսանում։
Սպասարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկային օրենսդրությունը առաջին հերթին պաշտպանում է հաջախորդների շահերը։ Հաշիվների մասին տեղեկատվության տրամադրումը երրորդ անձանց կատարվում է միայն հաջախորդի գրավոր դիմումի հիման վրա կամ քրեական գործի շրջանակներում դատարանի պահանջով։
Օտարերկրյա քաղաքացին, ով ավելի քան երեք ամսով Ավստրիա է ժամանել զբոսաշրջային վիզայով, հաշիվ բացելու դեպքում պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ։ Բանկը գրանցում է անձնագրային տվյալները և հաճախորդի քաղաքացիությունը։ Այդ տեղեկատվությունը, համաձայն բանկային օրենսդրության, գաղտնիք է։ Հաճախորդների ավանդների ապահովության համար Ավստրիական ազգային բանկը դրանք ապահովագրում է։ Ապահովագրութմը վերաբերում է բոլոր տեսակի ավանդներին՝ անկախ այն բանից, թե ներդրումները կատարվել են Ավստրիայի քաղաքացու, թե օտարերկրացու կողմից։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկը երբեմն կազմակերպում է միջոցառումներ, որոնք կապված չեն բանկային գործի հետ։ Այդպիսի միջոցառումներից է օրինակ «Ոսկյա սալիկի» ցուցդրությունը, որը տեղի է ունենում Վիեննայում գտնվող Ավստրիական ազգային բանկի թանգարանում նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Ցուցադրությունը պատմում է ոսկու կորզման, միջազգային դրամաշրջանառության համար անհրաժեշտ ոսկյա սալիկների մասին։ Ավստրիական ազգային բանկում պահվում է 289 տոննա ոսկի, ինչը մոտ 5 միլիարդ եվրո է կազմում։ Ցուցադրության ընթացքում կարելի է ծանոթանալ ոսկու ստուգման եղանակների մասին[6]։
Միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի մարտին Ավստրիայի ազգային բանկը սխալմամբ թողարկել է սխալ պարունակող եվրո թղթադրամներ։ Այդ մասին հայտնել է Ավստրիայի Ներքին գործերի նախարարությունը։ Սխալ տպված թղթադրամները հայտնաբերվել են գերմանական Ռեգենսբուրգ քաղաքի բանկերից մեկում։ Սերիայով և համարներով պարզվել է, թե թղթադրամները որտեղից են թողարկվել։ Հինգ եվրոյանոց թղթադրամի հակառակ կողմում չի եղել որևէ նկար։ Ավստրիական ազգային բանկը արդեն տպագրել էր բազմաթիվ այդպիսի սխալ թղթադրամներ, որոնք անմիջապես հայտնվեցին կոլեկցիոներների թիրախում և «գնվում էն» թղթադրամի անվանական արժեքից թանկ գնով[7]
Ռեկվիզիտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի ազգային բանկը տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ Օտտո Վագներ պլաց փողոցի թիվ 3 հասցեում։ Ազգային բանկի կենտրոնական դրամարկղը գտնվում է Վիեննայի Գարնիզոնգասե փողոցի թիվ 15 հասցեում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կենտրոնական բանկի մասին տեղեկատվությունը ԿԲ կայքում:(անգլ.)
- ↑ Foundation of the bank and provisional governance.(անգլ.)
- ↑ The Austro-Hungarian Bank.(անգլ.)
- ↑ The Oesterreichische Nationalbank during the First Republic.(անգլ.)
- ↑ The central bank during the Third Reich.(անգլ.)
- ↑ Geldmuseum.(գերմ.)
- ↑ РИА «Новости» Напечатанные с ошибкой в Австрии купюры евро. Արխիվացված 2008-09-22 Wayback Machine(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրիայի ազգային բանկի պաշտոնական կայք: (գերմ.)(անգլ.)