Jump to content

Ֆրանսիայի բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանսիայի բանկ (ֆրանսերեն՝ Banque de France), Ֆրանսիայի կենտրոնական բանկ։ Եվրոպական կենտրոնական բանկերի համակարգի անդամ։ Բանկն ունի շտաբ Փարիզում։

  • 1800 - Նապոլեոն Բոնապարտի հրամանով ստեղծվել է Ֆրանսիայի բանկը,
  • 1808 - 1936 թվականներին - Ֆրանսիայի բանկի տոմսերը դարձել են օրինական վճարամիջոց, ընդլայնվել է մասնաճյուղերի ցանցը,
  • 1936 - 1945 - բանկի ազգայնացում,
  • 1973 - վերագրվել է բանկի կանոնադրությունը,
  • 1993 - բանկը դառնում է անկախ ֆինանսական ինստիտուտ, որի նպատակը երկրում գնային կայունության ապահովումն է, որը անկախ է պետության քաղաքականությունից,
  • 1998 - բանկը դառնում է կենտրոնական բանկերի Եվրոպական համակարգի անդամ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բանկը վաճառում է կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր արտասահմանում, որպեսզի օգնի հոգալ ռազմական ծախսերը։ Ֆրանսիան պատերազմից անմիջապես հետո հրաժարվեց ոսկե ստանդարտից։ 1919 թվականին պարտքերը կազմել են մոտ 42 միլիարդ ֆրանկ։ Պատերազմից հետո բանկը ձգտում է վերականգնել ոսկու ստանդարտը և կապիտալ ձեռք բերել մի շարք ամերիկյան և բրիտանական բանկային սինդիկատներից, որպեսզի պաշտպանի Ֆրանկին փոխարժեքի տատանումներից։ Բանկը նաև սկսել է կուտակել ոսկու պաշարներ և իր զարգացման գագաթնակետին է պահել ոսկու համաշխարհային պաշարների 28,3 տոկոսը (զիճելով միայն ԱՄՆ-ին՝ 30,4 տոկոս)[1][2][3]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի բանկը երեք հիմնական խնդիր է կատարում՝ օրենսդրությանը և իրավունքներին համապատասխան, որոնք նրան պատվիրակվել են ԵԿԲ-ի կողմից սուբսիդիարության սկզբունքով՝

  • պահպանել դրամական կայունություն
  • ֆինանսական կայունության պահպանում
  • պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցումը

Դրամական կայունության պահպանման խնդրին համապատասխան, Ֆրանսիայի բանկն իրականացնում է գործունեության տարբեր տեսակներ․

  • սահմանել Ֆրանսիայի դրամական հաշվեկշիռն և ներկայացնել Ֆրանսիայի տնտեսական շահերը միջազգային հանրության մեջ
  • իրականացնել բանկերի համար ԵԿԲ քաղաքականության անցկացման մրցույթներ, նրանց համար, ովքեր ցանկանում են ներգրավվել դրամական միջոցներում
  • ղեկավարել ԵԿԲ արժութային պահեստների մի մասը
  • արտադրել գումարների թողարկում և կառավարում

Ֆինանսական կայունության պահպանման խնդրին համապատասխան, Ֆրանսիայի բանկն իրականացնում է հետևյալ գործառույթները․

  • վարկային հաստատությունների և ներդրումային ընկերությունների և բանկային հանձնաժողովի գործունեության նկատմամբ վերահսկողություն
  • ֆինանսական համակարգի կառավարում
  • վճարումների իրականացման համակարգի կառավարում

Ֆրանսիայի բանկը կառավարում և վարում է գանձապետարանի և որոշ պետական ձեռնարկությունների գործունեության հաշվառում։

Ֆրանսիայի բանկը ֆինանսական տեղեկատվություն է հավաքում ընկերությունների մասին և տրամադրում այլ ընկերությունների։ 2007 թվականին բանկն իրավունք է ստացել, գնահատական տալ իրավաբանական անձի վարկունակության վերաբերյալ։

Ֆիզիկական անձանց գծոով Ֆրանսիայի բանկը հաշվառում է վճարումների հետ կապված միջադեպերը․

  • կորցրած կամ գողացված չեկերի ազգային ցանկը
  • ապօրինի ֆինանսական գործարքների հետ կապված միջադեպերի կենտրոնական ցուցակ
  • անհատների կողմից վարկերի չմարման հետ կապված միջադեպերի ազգային ցուցակ
                                                                                                                                              

Ֆրանսիայի բանկի կառավարիչների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծառայության

մեկնարկ

ԱնունԿյանքի ժամանակաշրջան
1806ապրիլի 25Էմանուել Կրետե1747-1809
1807օգոստոսի 9Ֆրանսուա Ժոբերտ1758-1822
1814ապրիլԺակ Լաֆիթ1767-1844
1820Մարտեն Գոդեն1756-1841
1834ապրիլի 4Անտուան Մորիս Ապոլիներ Դարու1782-1858
1836հունվարի 18Չարլիս Դավիլիր1758-1846
1836սեպտեմբերի 6Անտուան Մորիս Ապոլիներ Դարգու1782-1858
1857հունիսի 9Չարլիս Լեբագու դե Գերմինի1799-1871
1863մայիսի 15Ադոլֆ Վուիտրի1813-1885
1864սեպտեմբերի 28Գուստավ Ռոուլանդ1806-1878
1879հունվարի 18Լոուիս ջուլես Էրնեստ Դենորմանդի1821-1902
1881նոյեմբերի 18Մանեն Ժոզեֆ1824-1910
1897դեկտեմբերի 24Ջորջ Փալան1847-1923
1920օգոստոսի 25Ջորջ Ռոբինեա1860-1927
1926հունիսի 26Էմիլի Մորեաու1868-1950
1930սեպտեմբերի 25Քլեմենթ Մորետ1886-1943
1935հունիսի 2Ջին Թաներ1878-1939
1936հուլիսի 6Էմիլի Լաբերի1877-1966
1937հուլիսի 20Պեր Էժան Ֆուրնե1882-1972
1940օգոստոսի 31Բրեթ դե Բոիսանգեր1896-1976
1944հոկտեմբերի 7Էմանուել Մոնիք1893-1983
1949հունվարի 19Ուիլֆրիդ Բաումգարտներ1902-1978
1960հունվարի 21Բրունետ1901 
1969ապրիլի 8Օլիվեր Որմսեր1913-1985
1974հունիսի 14Բեռնարդ Քլապիեր1913-1999
1979նոյեմբերի 23Ռենաւդ դե Լա Գենիեր1925-1990
1984նոյեմբերի 14Միշել Կամդեսյո1933
1987հունվարի 19Ժակ դե Լորզեր1929
1993սեպտեմբերԺան Քլոդ Տրիշե1942
2003նոյեմբերի 1Քրիստիան Նոյեր1950
2015սեպտեմբերՖրանսուա Վիլերուա դե Գալո1959

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Irwin, Douglas A. «The French Gold Sink and the Great Deflation of 1929–32» (PDF). Dartmouth College. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  2. ↑ Metzler, Mark. Lever of Empire: The International Gold Standard and the Crisis of Liberalism in Prewar Japan. Berkeley, CA: University of California Press.
  3. ↑ Yee, Robert. «The Bank of France and the Gold Dependency: Observations on the Bank's Weekly Balance Sheets and Reserves, 1898–1940» (PDF). Johns Hopkins University. Studies in Applied Economics.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]