Ավստրալիայի պահուստային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիայի պահուստային բանկ
Տեսակկենտրոնական բանկ և Ավստրալիայի պետական մարմին
Երկիր Ավստրալիա
Հիմնադրվածհունվարի 14, 1960[1]
Գլխադասային գրասենյակCity of Sydney, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[2]
ՏարածաշրջանԱվստրալիա, Կիրիբատի, Տուվալու և Նաուրու
Գլխավոր քարտուղարMichele Bullock?[3]
Կայքrba.gov.au

Ավստրալիայի պահուստային բանկ (անգլ.՝ Reserve Bank of Australia), Ավստրալիայի կենտրոնական բանկն է, ինչպես նաև հանդիսանում է թղթադրամներ թողարկող մարմին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայում ազգային բանկ ստեղծելու առաջարկներն առաջին անգամ առաջ են քաշվել 19-րդ դարի կեսերին և զգալի թափ են ստացել 1890 թվականներին՝ Ավստրալիայի բանկային ճգնաժամի արդյունքում, որի ընթացքում փլուզվել են բազմաթիվ առևտրային բանկեր և շինարարական կազմակերպություններ։

Բանկը ստեղծվել է 1911 թվականին։ Այն Ժամանակ եղել է Ավստրալիայի ամենամեծ առևտրային և խնայողական բանկը։ 1924 թվականին բանկին է հանձնվել ավստրալական արժույթի թողարկման մենաշնորհը։ Ավստրալիայի Միության բանկը ձեռք է բերել Կենտրոնական բանկի մի շարք գործառույթներ, այդ պատճառով 1945 թվականին այն պաշտոնապես ճանաչվել է Ավստրալիայի կենտրոնական բանկ։

1960 թվականին Կենտրոնական բանկի գործառույթները փոխանցվեցվել են Ավստրալիայի պահուստային բանկին։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի պահուստային բանկը պատասխանատու է Ավստրալիայի դրամավարկային քաղաքականության իրականացման համար և իր մանդատի շրջանակներում ձգտում է հասնել հետևյալ նպատակներ՝

  • Ավստրալական արժույթի կայունություն (Ավստրալիական դոլար)
  • Ավստրալիայում լիիրավ զբաղվածության պահպանում
  • Ավստրալիայի ժողովրդի տնտեսական բարգավաճումն ու բարեկեցությունը

Բանկի հիմնական գործառույթների մեջ ներառում են՝

  • Ազգային արժույթի թողարկում
  • Ավստրալիայի բանկային և դրամավարկային համակարգի կարգավորում
  • Երկրի ոսկու և արժույթի պահուստների կառավարում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիայի պահուստային բանկ» հոդվածին։