Նորաշեն (Հադրութի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Նորաշեն
ադրբ.՝ Günəşli
ադրբ.՝ Noraşen
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն112 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Նորաշեն (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նորաշեն (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Նորաշեն, գյուղ Արցախի Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 5 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 78 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նույնանուն շրջկենտրոնից 5 կմ դեպի հարավարևմուտք, նախկին Դիզակ գավառում։ Բնակավայրի սահմաագծով հոսում է Ընկուզագետը[2]։

Համայնքը լեռնային է, ունի 933,23 հա տարածք, որից 724,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 162,92 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր` «Քյահրիզ»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի գոյության մասին փաստեր կան դեռևս միջնադարից, առնվազն 15-րդ դարից։ 1926-1928 թվականներին ռուս-պարսկական պատերազմից հետո Ղարադաղից մի քանի ընտանիքներ տեղափոխվում են և բնակություն հաստատում Նորաշեն գյուղում[2]։

Խորհրդային տարիներին Նորաշենը նույնպես հայտնվեց ադրբեջանցիների թիրախում։ Այստեղ հաստատվեցին ադրբեջանցի մի քանի ընտանիքներ և գնալով նրանց թվաքանակը տարեցտարի շատանում էր։

1930 թվականին Նորաշենում կազմավորվում է կոլտնտեսություն, որը հետագայում ներառվում է Հադրութի սովխոզի կազմի մեջ։ Հայրենական մեծ պատերազմում զոհված նորաշենցիների հիշատակին գյուղում հուշակոթող է կառուցվել[2]։

Արցախահայության ազատագրական պատերազմում հաղթանակի կերտման գործում մեծ էր Նորաշենի հաերի ավանդը։

1991 թվականին ադրբեջանական ուժերը գրավեցին գյուղը։ Հայ բնակիչների տները հիմնահատակ կործանվեցին։ 1992 թվականին Պաշտպանության Բանակի առաջին պաշտպանական շրջանի զորամասերը ազատագրեցին գյուղը[2]։

Ռազմական գործողությունների ընթացքում գյուղն ավերվել էր, և այնտեղ հնարավոր չէր ապրել։

Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ 2001 թվականին սկսվեց Նորաշենի վերաբնակեցման գործընթացը։ Այդ հարցում մեծ էր սփյուռքահայության աջակցությունը։ Առանձնապես մեծ էր Հայկական բարեգործական ընդհանուր միության ավանդը[2]։

Մերի և Սուրեն Գործունյանների հովանավորությամբ կառուցվել է գյուղի մանկապարտեզը, իսկ Արա Հարությունյանի հովանավորությամբ` բուժկետը[2]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 159 մարդ, կա 43 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 141 156 159

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Հին Նորաշեն եկեղեցի (1893 թ.), Վելիջան իշխանի բերդը կամ Ցորաբերդը (3-17-րդ դարեր) միջնադարյան գերեզմանոց (19-րդ դար), խաչքար (9-11-րդ դարեր)[2]։

Գյուղի աղբյուրը Քահրիզն է։

Նորաշենի հանդամասերն են՝ Գյուզլակ, Ղրդաղլու, Սուրուջուխ, Կրոզլու[2]։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 26 աշակերտներ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 630–631.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 138.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]