Նինա Անանիաշվիլի
Նինա Անանիաշվիլի վրաց.՝ ნინო ანანიაშვილი | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուսույց և բալետի պարող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Վրաստան և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա |
Պարգևներ | |
IMDb | ID 0025648 |
Պաշտոնական կայքէջ | ananiashvili.com |
Nina Ananiashvili Վիքիպահեստ |
Նինա Գեդևանովնա Անանիաշվիլի (վրաց.՝ ნინო ანანიაშვილი, մարտի 19, 1963, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային վրացի բալետի պարուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1988), Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1995)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նինա Անանիաշվիլին ծնվել է 1963 թվականի մարտի 19-ին, Թբիլիսիում։ 10 տարեկանում հաղթել է գեղասահքի առաջնությունում՝ մինչ Թբիլիսիի պարարվեստի ուսումնարան ընդունվելը։ Ուսումը շարունակել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում՝ հայտնի մանկավարժ Նատալյա Զոլոտովայի ղեկավարությամբ։
- Նինա Անանիաշվիլին ստացել է չորս մրցանակ բալետի միջազգային մրցույթներում՝
- Վառնայում (Բուլղարիա) X բալետի մրցույթի ոսկե մեդալ 1980,
- Մոսկվայի բալետի IV մրցույթի գլխավոր մրցանակ, 1981,
- Մոսկվայի V բալետի մրցույթի ոսկե մեդալ, 1985,
- III միջազգային բալետի մրցույթի գլխավոր մրցանակ, Ջեքսոն, ԱՄՆ, 1986։
1981 թվականին Նինա Անանիաշվիլին ընդունվել է Մոսկվայի Մեծ թատրոնի թատերախումբ։ Այդ բոլոր տարիներին նա սովորել է այնպիսի լեգենդար բալերինաների ղեկավարությամբ, ինչպիսիք են Ռաիսա Ստրուչկովան և Մարինա Սեմյոնովան՝ աշխատելով Սվանիլդայի դերերգի վրա «Կոպելիա»-ում, Օդետ-Օդիլի դերերգի վրա «Կարապի լճում» (որտեղ նա հանդես է եկել որպես Մեծ թատրոնի բալերինա Համբուրգում հյուրախաղերի ժամանակ, 17 տարեկանում ներկայացումն ուղեկցվել է 30 րոպեանոց օվացիայով)։ Այլ դերերգեր՝ Ավրորան «Քնած գեղեցկուհի»-ում, Ժիզել, Ջուլիետ «Ռոմեո և Ջուլիետ»-ում (բեմադրել են Լեոնիդ Լավրովսկին և Յուրի Գրիգորովիչը), Ռայմոնդա, Կիտրի՝ «Դոն Կիխոտ»-ում, Մեդորան «Ծովահեն»-ում,Մարին «Մարդուկ-Ջարդուկը»-ում (ռեժիսոր՝ Յուրի Գրիգորովիչ), Նիկիյան «Բայադերկա»-ում, գլխավոր դերերգը «Սիլֆիդադ»-ում և Էլեոնորան Ա․ Բուրնովիլի «Տոնավաճառ Բրյուգեում» Ռիտան «Ոսկե դար»-ում, գլխավոր դերգերերը «Պախիտա»-ում, «Պա-դե-կատր»-ում, «Վարդի տեսիլք»-ում և այլն։ Օպերայի և բալետի Մեծ թատրոնում բեմադրված Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Մլադա» ներկայացման մեջ գլխավոր դերերգը բեմադրվել է հատուկ նրա համար։
Ելույթներ է ունեցել «Վարիացիաներ Ռայմոնդայից», «Ապոլոն», «Սիմֆոնիա Դո մաժոր» բալետներում Նյու Յորք Սիթի Բալետի հետ իր պատմական պարահրավերի ընթացքում։ Նինա Անանիաշվիլին հաճախ հանդես է եկել Լոնդոնի թագավորական բալետում, որտեղ 1990 թվականից կատարել է արքայադուստր Ռոուզի դերերգը Կ. Մակմիլանի «Պագոդաների արքայազնը», Լիզայի դերերգը «Ապարդյուն նախազգուշացում» բալետում, գլխավոր դերերգեր Կ. Մակմիլանի «Ռոմեո և Ջուլիետ», Ֆրեդերիկ Աշտոնի «Մոխրոտը» և Միխայիլ Ֆոկինի «Հազարան բլբուլ»-ում , փերի Դրաժեն, Պ. Ռայթի «Մարդուկ-Ջարդուկը»-ում և այլն։ Անգլիացի քննադատները նշել են, որ բալերինան «ուղղակի հոյակապ էր» հանդես եկել։ Նինա Անանիաշվիլին դարձավ առաջին ռուս բալերինան, որը Դանիայի թագավորական բալետի կողմից հրավիրվել է Կոպենհագեն՝ պարելու Ա. Բուրնոնվիլի բալետներում՝ գլխավոր դերերգ «Սիլֆիդա» բալետում Հերման Սևերին ֆոն Լյովենսկոլդի երաժշտության ներքո, Թերեզինայի դերերգը «Նեապոլ, կամ ձկնորսը և նրա հարսնացուն» բալետում, Պա-դե–դեն «Ծաղիկների փառատոն Ջենզանոյում» և այլ բալետներում։ Նինա Անանիաշվիլին պարել է Մարիինյան բալետի արտիստների հետ, որտեղ հանդես է եկել Լ. Լավրովսկու «Ռոմեո և Ջուլիետ» լեգենդար բեմադրության վերականգնված պրեմիերայում, ինչպես նաև «Դոն Կիխոտ»-ում, «Կարապի լիճ»-ում և «Քնած գեղեցկուհի»-ում։
1992 թվականից Նինա Անանիաշվիլին եղել է Ամերիկյան բալետի թատրոնի մենակատար՝ հանդես գալով «Կարապի լիճ», «Սիլֆիդա», «Դոն Կիխոտ», «Քնած գեղեցկուհի», «Բայադերա» (Նատալյա Մակարովայի տարբերակ), «Ռոմեո և Ջուլիետ» և Կ. Մակմիլանի «Մանոն», Ռ. Հայդնի «Ուրախ այրին», Բ. Սթիվենսոնի «Մոխրոտը» բեմադրություններում։
Նինա Անանիաշվիլին որպես հրավիրյալ մենակատար հանդես է եկել Շվեդիայի թագավորական բալետում, Նորվեգիայի ազգային բալետում, Պորտուգալիայի ազգային բալետում, Ֆինլանդիայի ազգային բալետում, Բավարիայի ազգային բալետում, Մոնտե Կառլոյի մեծ բալետում, Բիրմինգհեմի ազգային բալետում, Բոստոնի բալետում, Տոկիոյի բալետում և այլն։ Աշխարհի առաջատար թատերախմբերում հանդես եկող պարուհիների հետ, նա ստեղծել է թատերախումբ, որը մեծ հաջողությամբ հյուրախաղեր է կատարել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դանիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Չինաստանում և Ֆրանսիայում։
Նինա Անանիաշվիլին Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի է։ Նա դարձել է բալետի առաջին պարուհին, ով արժանացել է Ռուսաստանի «Տրիումֆ» ազգային մրցանակի պարարվեստի բնագավառում ակնառու նվաճումների համար, ինչպես նաև Վրաստանի պետական մրցանակի` վրացական մշակույթում ունեցած ակնառու ավանդի համար։
2004 թվականին նա դառնում է Վրաստանի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարը[1]։ 2013 թվականին եղել է «Լոզանի մրցանակ» բալետային մրցույթի ժյուրիի անդամ։
2021 թվականի սկզբին Նինա Անանիաշվիլին հայտարարել է, որ նախատեսում է գլխավորել Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի բալետային խումբը[2]։ Այդ հաղորդագրությունից և նրա հարցազրույցի հրապարակումից հետո թատրոնի ղեկավարությունը հայտարարել է պայմանագիրը խզելու մասին՝ պատճառաբանելով առաջիկա նշանակման մասին անբարեբարո հայտարարությունը, նոր տնօրենին թատերախմբին ներկայացնելուց առաջ[3]։
2021 թվականից Անանիաշվիլի Թբիլիսիի Զաքարիա Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնի բալետային խմբի ղեկավարն է (գլխավոր պարուսույցը)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին ամուսնացել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագետ Գրիգոլ Վաշաձեի հետ (2008-2012 թվականներին եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը)։ 2006 թվականի փետրվարին ծնվել է նրանց դուստրը՝ Ելենան։ Նույն թվականին Նինան դարձել է Միխեիլ Սաակաշվիլու որդու կնքամայրը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1986),
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1988),
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1995) - արվեստի ոլորտում մեծ նվաճումների համար,
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2001)՝ հայրենական երաժշտական և թատերական արվեստի զարգացման գործում մեծ ավանդի համար[4],
- Պատվո շքանշան (Վրաստան, 22 հունվարի, 2003),
- Նախագահական Փայլ շքանշան (Վրաստան, 2010)[5],
- Իտալիայի աստղի շքանշանի ասպետ (Իտալիա, 2010)[6],
- «Ծագող արևի» շքանշան (Ճապոնիա, 2017)[7],
- Վրաստանի պետական մրցանակ՝ վրացական մշակույթի մեջ ակնառու ավանդի համար,
- «Տրիումֆ» մրցանակ (1992)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բալետային ներկայացումների և համերգների տեսագրություններ
- Ներկայացումներ
- 1992 - Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Մլադա» օպերա-բալետ, Մեծ թատրոնի ներկայացում - իշխանուհի Մլադայի ստվերը,
- 1992 թվականի սեպտեմբերի 20 - Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ», խորեոգրաֆիա՝ Մարիուս Պետիպայի, Ալեքսանդր Գորսկու, մոնտաժը՝ Գ. Լեդյախի, Տ. Վարլամովայի, Նաում Ազարին-Մեսերերի, Պերմի թատրոնի ներկայացում - Կիտրի (Բազիլ - Ալեքսեյ Ֆադեեչև (Մեծ թատրոն), ձայնագրություն, որն արվել է Ճապոնիայում հյուրախաղերի ժամանակ),
- 1992 թվականի հոկտեմբերի 11 - Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ»-ը, խորեոգրաֆիան՝ Մարիուս Պետիպայի, Լև Իվանովի, Ալեքսանդր Գորսկու, բեմականացումը Նիկոլայ Բոյարչիկովի, Պերմի թատրոնի ներկայացում - Օդետ-Օդիլ (Արքայազն Զիգֆրիդ - Ալեքսեյ Ֆադեչև (Մեծ Թատրոն), ձայնագրվել է Ճապոնիայում հյուրախաղերի ժամանակ),
- 1997 - Ադոլֆ Ադանի «Ժիզել», խորեոգրաֆիա՝ Ժան Կորալլի, Ժյուլ Ժոզեֆ Պեռոյի, Մարիուս Պետիպայի, հրատարակություն՝ Վլադիմիր Վասիլև, Մեծ թատրոնի ներկայացում՝ Ժիզել (Կոմս Ալբերտ - Սերգեյ Ֆիլին),
- 2000 - Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ», Մարիուս Պետիպայի, Ալեքսանդր Գորսկու խորեոգրաֆիա, Մեծ թատրոնի ներկայացում` Կիտրի (Բազիլ - Անդրեյ Ուվարով),
- 2003 - Իգոր Ստրավինսկու «Հազարան բլբուլ», խորեոգրաֆիա՝ Միխայիլ Ֆոկինի (Հազարան բլբուլ, Իվան Ցարևիչ - Անդրիս Լիեպա),
- Համերգներ (հավաքածուներ)
- 1993 - «Ռուսական բալետի աստղեր» (Essential Ballet. Stars Of Russian Ballet) - ադաջիո Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետի III ակտից (գործընկեր Ալեքսեյ Ֆադեեչև) և պա-դե-դե Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետից (գործընկեր՝ Կադեր Բելարբի),
- 1993 - «Նինա Անանիաշվիլին և համաշխարհային բալետի աստղերը», մաս 3 (Nina Ananiashvili And International Star, P. 3) - Ցեզար Պունիի «Պա-դե-կատր», Անտոն Դոլինի խորեոգրաֆիան (կատարողներ՝ Նինա Անանիաշվիլի, Տատյանա Տերեխովա, Դարսի Կիսթլեր, Ռոզ Գադ), պա-դե-կատր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետի I գործողությունից, Մարիուս Պետիպայի խորեոգրաֆիան, Յու. Գրիգորովիչի խմբագրությամբ (գործընկեր՝ Ալեքսեյ Ֆադեեչև),
- 1993 - «Նինա Անանիաշվիլին և համաշխարհային բալետի աստղերը», մաս 4 (Nina Ananiashvili And International Star, P. 4) – գրան դիվերսիմենտ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետից, խորեոգրաֆիան՝ Մարիուս Պետիպայի (կատարողներ՝ Նինա Անանիաշվիլի, Ալեքսեյ Ֆադեեչև, Տատյանա Տերեխովա, Էլիզաբեթ Պլատել, Նիկոլյա լը Ռիշ)։
- Վավերագրական կինո
- 1989 - «Նինա Անանիաշվիլի, Անդրիս Լիեպա - «Այսպիսի կարճ դար ...» - 1989, 57 րոպե, ռեժիսորներ Ն. Վորոնովա, Ս. Վիշեգորոդցև,
- 1989 - «To the Limit»[8] - վավերագրական ֆիլմ IMAX-ից, 1989, 35 րոպե, ռեժիսորներ Մայք Հուվեր, Գրեգ ՄակԳիլիվրեյ և Դերեկ Գարտ,
- 2003 - «Ներկայացման նախորդ օրը» - վավերագրական ֆիլմ, 2003, 39 րոպե, ռեժիսոր՝ Նիկիտա Տիխոնով,
- 2008 - «Վիվատ, Նինա, վիվատ» - վավերագրական ֆիլմ, 2008, 39 րոպե, ռեժիսոր՝ Նիկիտա Տիխոնով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
- ↑ «Нино Ананиашвили возглавит балетную труппу Новосибирского театра оперы и балета». Эхо Кавказа (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Знаменитая балерина Ананиашвили поруководила Новосибирским театром рекордно короткий срок». www.mk.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Указ Президента РФ от 22 марта 2001 г. № 325 Արխիվացված 2012-01-05 Wayback Machine
- ↑ Саакашвили вручил ордена деятелям культуры, чиновникам, военным и бизнесменам Արխիվացված 2010-06-08 Wayback Machine
- ↑ «Le onorificenze della Repubblica Italiana». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Граждане России награждены японским орденом Восходящего солнца
- ↑ To the Limit(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2006-04-24 Wayback Machine
- Биография и фотогалерея на сайте «Маленькая балетная энциклопедия»Արխիվացված 2013-02-01 Wayback Machine
- Фотогалерея и видео на сайте The Ballerina GalleryԱրխիվացված 2016-03-08 Wayback Machine
- Фотографии на сайте «Мастера музыкального театра»Արխիվացված 2013-10-30 Wayback Machine
- Аловерт Н. Интервью с Ниной Ананиашвили. Часть первая. «Культура» № 32 (590)Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Аловерт Н. Нина Ананиашвили о себе. Часть вторая. На сцене Большого театра. «Культура» № 39 (597)Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
- Аловерт Н. Нина Ананиашвили — молодая и прекрасная. «Культура» № 27 (689)Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Անանիաշվիլի» հոդվածին։ |
|
- Մարտի 19 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Թատերական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- Բալետի արտիստներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- Վրաստանի ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիրներ