Կոպելիա (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոպելիա
Աֆիշա/պաստառ/բեմ
Տեսակcomic ballet? և բալետ
Խորեոգրաֆ
ԿոմպոզիտորԼեո Դելիբ
Առաջին ներկայացումմայիսի 25, 1870
Coppélia Վիքիպահեստում

«Կոպելիա» (ամբողջական անվանումը «Կոպելիա, կամ կապուտաչյա գեղեցկուհի», ֆր.՝ Coppélia), Ֆրանսիացի կոմպոզիտոր Լեո Դելիբի կատակերգական բալետը։ Լիբրետոն գրել են Շ. Նյուիտերը (Charles Nuitter) և ներկայացման բալետմաստեր Սեն Լեոնը` ըստ Էռնստ Հոֆմանի «Ավազե մարդը» նովելի։ Բալետի պրեմիերան կայացել է Փարիզի օպերայում («Գրանդ օպերա»), 1870 թվականի մայիսի 25-ին, Նապոլեոն III-ի և նրա տիկկնոջ` կայսրուհի Եվգենյայի ներկայությամբ։ Առաջին կատարողներն էին. Ջուզեպինա Բոցակի՝ Սվանիլդա, Էժենի Ֆիոկր՝ (տրավեստի) Ֆրանց, Դոտի՝ Կոպելիուս, նկարիչներ՝ Շ. Կամբոն, Է. Դեպլետեն Լավաստր (դեկորացիա), Պ. Լորմե (զգեստներ)։ Բալետն լայնորեն հայտնի է, այն շարունակ բեմադրվում է աշխարհի շատ թատրոններում։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետն ընդգրկված է դասական բալետների ընտրված շրջանակում, որոնք մշտապես առկա են բալետային խմբերի խաղացանկերում։ Դրա հետ մեկտեղ, այն յուրահատուկ տեղ է զբաղեցնում այդ լավագույն շրջանակում։ Կատակերգական բնավորությունը, որը ճնշված չէ ավելորդ հոգեբանությամբ, մեծ քանակությամբ մնջախաղային միզանսցենները, տարաբնույթ պարերը խորեոգրաֆիկ դպրոցի սովորողների և շրջանավարտների համար ներկայացումը դարձնում է ավելի գրավիչ, թույլ տալով ցուցադրել շրջանավարտների հնարավորությունները, ինչպես նաև` այն հաճախ պրեմիերա է դառնում երիտասարդ, նոր ստեղծվող խմբերի համար։

Բալետը հայտնվել է այն շրջանում, երբ Եվրոպական բալետի արվեստը ճգնաժամի մեջ էր։ Հասարակության մեջ գերակշռում էր բալետի հանդեպ` որպես զվարճացնող արվեստի մոտեցումը, որը ընդունակ չէ նշանակալի ստեղծագործական խնդիրների լուծման։ «Կոպելիա» բալետը առաջին քայլն էր այդ իրավիճակի հաղթահարման ճանապարհին և սիմֆոնիկ բալետի ստեղծման գործում, մի գործընթաց, որն ավարտվելու էր Պ. Չայկովսկու բալետների ստեղծմամբ։ Բալետը, որը ստեղծվել է ըստ նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր, Ադոլֆ Ադանի աշակերտի, շարունակում է ռոմանտիկ բալետի լավագույն ավանդույթները։ Այս բալետի պլաստիկ, ներդաշնակ, վալսի ռիթմերով հագեցած երաժշտության հետ զարգանում են սիմֆոնիկ տարրեր, մեծ նշանակություն են ձեռք բերում նկարագրական պահերն ու ժանրային կոլորիտը, բարձրացվում է կերպարների անհատականության ռեալիստական-հոգեբանական արտհայտչականությունը։ Օգտագործելով օպերետ ստեղծելու փորձը, Դելիբը բալետում ներառել է ժանրային կերպարների էսքիզները։ Դելիբի բալետային երաժշտությունը Պ. Չայկովսկին և Ա. Գլազունովը բարձր էին գնահատում, որոնց համար հարազատ էին նրա արվեստային սկզբունքները, առաջին հերթին` բալետի սիմֆոնիզացումը։

Այս բալետի բեմադրությունը ֆրանսիացի բալետմաստեր Սեն Լեոնի աշխատանքներից ամենահաջողվածն էր, այն եղել է նրա կյանքի վերջին աշխատանքը։ «Կոպելիա կապուտաչյա գեղեցկուհի» բալետը, որ ռոմանտիկ ուղղության վերջին ֆրանսիական բալետն է աշխարհահռչակ բալետային քննադատ Արթուր Սեն Լեոնի կողմից ընդունվել է որպես ողջ ստեղծագործական գործունեության գագաթնակետ[1][2]։

Լինելով վերջին ֆրանսիական ռոմանտիկ բալետը` այս ստեղծագործությունը հիանալի կերպով փակում է բալետային ռոմանտիզմի ժանրը, որն սկսվել էր «Ժիզել» բալետով։ Ջորջ Բալանչինի խոսքերով, այն ժամանակ, երբ «Ժիզել» բալետը համարվում էր բալետի պատմության մեծագույն ողբերգություն, ապա «Կոպելիան» մեծագույն խորեոգրաֆիկ կատակերգություններից մեկն էր[2]։ Այս կերպով ռոմանտիզմի ոճը ֆրանսիական բալետում սկսվում է ողբերգությամբ և ավարտվում կատակերգությամբ։

«Կոպելիա» բալետի հաջող պրեմիերայից չորս ամիս հետո Արթուր Սեն Լեոնը 49 տարեկան հասակում հանկարծակի մահանում է։

Բալետի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստ Հոֆմանի գերմանական հեքիաթի գործողությունները տեղափոխվում են Գալիցիա, որն էլ հնարավորություն էր տալիս բալետին միացնել հունգարական և լեհական պարեր։ Տեսարանը նկարագրում է փոքր քաղաքի հրապարակը։ Պրոֆեսոր Կոպելիուսի տներից մեկի պատուհանից կարելի էր հետևել նրա աղջկան` Կոպելիային, որը գեղեցիկ էր և հանելուկային նրանով, որ նա երբեկ փողոց դուրս չէր գալիս և քաղաքում ոչ ոքի հետ չէր շփվում։ Քաղաքի որոշ պատանիներ փորձում էին նրան նշաններ հասցնել, բայց նա չէր պատասխանում նրանց։ Բեմում հայտնվում է բալետի գլխավոր հերոսուհին, տեղացի աղջիկ Սվանիլդան, որը նշանված էր Ֆրանցի հետ, բայց կասկածում էր, որ իր նշանածը ինչպես նաև քաղաքի շատ երիտասարդներ, անտարբեր չէ Կոպելիայի հանդեպ։

Որոշ ժամանակ անց հրապարակում հայտնվում է Ֆրանցը, սկզբում նա ուղղվում է դեպի Սվանիլդայի տուն, բայց հետո մտածելով, որ իրեն չեն տեսնում, խոնարհվում է Կոպելիային, նա պատասխանում է Ֆրանցին։ Դրան հետևում էին Կոպելիուսը իր պատուհանից և Սվանիլդան իր թաքստոցից։ Աղջիկը դուրս է գալիս և վազում է թիթեռի հետևից, Ֆրանցը բռնում է թիթեռին և ամրացնում է իր գլխարկին։ Սվանիլդան զայրանալով նրա դաժանությունից` կապերը խզում է Ֆրանցի հետ։

Հրապարակում հայտնվում է մարդկանց բազմություն և քաղաքապետը։ Նա հայտարարում է նոր զանգ ստանալու պատվին տեղի ունեցող առաջիկա տոնակատարության մասին։ Նա հարցնում է Սվանիլդային, հնարավո՞ր է արդյոք միաժամանակ կազմակերպել նրա և Ֆրանցի հարսանիքը։ Ծղոտներով պարի ընթացքում նա ցուցադրում է, որ իր և Ֆրանցի միջև ամեն ինչ վերջացած է։

Գիշերը քաղաքի հրապարակը դատարկվում է։ Կոպելիուսը տանից դուրս է գալիս և գնում հարևան գինետուն։ Նրան շրջապատում է երիտասարդների բազմությունը` առաջարկելով միանալ իրենց։ Նա դուրս է գալիս և գնում, բայց միաժամանակ կորցնում է տան բանալին։ Աղջիկների բազմությունը գտնում են բանալին։ Նրանք համոզում են Սվանիլդային մտնել Կոպելիուսի տուն։

Հայտնվում է Ֆրանցը, չիմանալով, որ աղջիկները տանն են, նա դնում է աստիճանը և փորձում է ներս մտնել պատուհանից։ Այդ ժամանակ Կոպելիուսը վերադառնում է և տեսնում Ֆրանցին, որը փորձում էր տուն մտնել պատուհանից։

Երկրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ մասի գործողությունները տեղի են ունենում Կոպելիուսի գիշերային արհեստանոցում, որը լեցուն էր գրքերով, գործիքներով, ինքնաշխատ տիկնիկներով։ Աղջիկները, որոնք նայում էին տունը, նկատում են Կոպելիային և հասկանում են, որ դա տիկնիկ է։ Աղջիկները խաղալով սեղմում են զսպանակները, և տիկնիկները սկսում են շարժվել։ Սվինալդան հագնում է Կոպելիայի զգեստը։ Հայտնվում է Կոպելիուսը և վռնդում է աղջիկներին։ Նա զննում է տիկնիկին, որն ամբողջական է թվում։ Այդ ժամանակ պատուհանից ներս է մտնում Ֆրանցը։ Նա գնում է Կոպելիայի մոտ, սակայն ծերունին բռնում է նրան։ Ֆրանցը ասում է նրան Կոպելիայի հանդեպ ունեցած իր սիրո մասին։ Այդ ժամանակ Կոպելիուսը որոշում է կենդանացնել տիկնիկին։ Նա հարբեցնում է Ֆրանցին գինով, որի մեջ քնաբեր էր լցրել։

Կախարդանքի օգնությամբ նա ցանկանում էր փոխանցել Ֆրանցի կենսական ուժերը։ Կարծես դա ստացվում է. տիկնիկն աստիճանաբար կենդանանում է, պարում է իսպանական պար և ժիգա։ Նա շարժվում էր շատ արագ և սկսում էր ցած գցել գործիքները և փորձում էր սուսերով ծակել Ֆրանցին։ Մեծ դժվարությամբ Կոպելիուսը տիկնիկին նստեցնում է իր տեղը։ Ծերունին ցանկանում էր հանգստանալ։ Ֆրանցը արթնանում է և վարագույրի հետևից հայտնված Սվինալդայի հետ լքում են տունը, Կոպելիուսը հասկանում է, որ իրեն խաբել են. տիկնիկի փոխարեն Սվինալդան էր։

Երրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգի լուսավորման քաղաքային միջոցառումն է։ Ֆրանցը և Սվինալդան հաշտվել են։ Հայտնվում է Կոպելիուսը և փոխհատուցում է պահանջում արհեստանոցում կատարված ավերածության համար։ Սվանիլդան ցանկանում է նրան տալ իր օժիտը, բայց գումարը տալիս է քաղաքապետը։ Սկսվում է տոնակատարություն` այլաբանական պարերով։

Կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվանիլդա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբրամովա, Անաստասիա Իվանովա՝ Մեծ թատրոն
  • Բոգորոդիցկայա, Ժաննա Վլադիմիրովնա՝ առաջին կատարումը տեղի է ունեցել Կրեմլի բալետ թատրոնում
  • Վալիլևա, Զինաիդա Անատոլեվա՝ առաջին կատարումը տեղի է ունեցել Լենգրադի փոքր թատրոնում
  • Վիլլ, Էլզա Իվանովա՝ Մարինյան թատրոն
  • Գավրիլովա, Ալեքսանդրա Իվանովա՝ Ուկրաինայի (Կիև) Տ. Շևչենկոի անվան օպերայի և բալետի թատրոն
  • Գեյտեն, Լիդիա Նիկոլաևնա՝ առաջին կատարումը տեղի է ունեցել, Մեծ թատրոնում
  • Գելցեր, Եկատիրինա Վասիլևվնա՝ Մեծ թատրոն
  • Գոլիկովա, Ելենա Վասիլևնա՝ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
  • Գոլովկինա, Սոֆյա Նիկոլաևնա՝ Մեծ թատրոն
  • Ջուրի, Ադելինա Անտոնովնա՝ Մեծ թատրոն
  • Դրոզդովա, Մարգարիտա Սերգեևնա՝ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
  • Երեմևա, Դիանա Իգորևնա՝ Պերմի օպերայի և բալետի թատրոն, դեբյուտը տեղի է ունեցել 20.11.2014 թվականին
  • Ժարովա, Աննա՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն
  • Ժենե, Ադելին՝ (Genee) Մյունխենի թագավորական թատրոն 1896 թվական
  • Իվանովա, Գալինա Միխաիլովնա՝ Թաթարստանի Մ. Ջալիլի անվան օպերայի և բալետի թատրոն
  • Իոզապայտիտե, Մարիա Իոզովնա՝ Լիտվա
  • Յորդան, Օլգա Հենրիխովնա՝ Կիրովի անվան թատրոն
  • Իսաևա, Գալինա Իվանովնա՝ Լենինգրադի փոքր թատրոն
  • Կազինեց, Մարինա Իվանովա՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն
  • Կայտանի, Յաոկո՝ Ճապոնիա «Կայտանի Բարեդան» սեփական խմբում
  • Կիրիլովա, Գալինա Նիկոլաևա՝ Լենինգրադի փոքր թատրոն
  • Կոկուրինա, Անաստասիա Նիկոլաևա, Պերմի օպերայի և բալետի թատրոն
  • Կրիգեր, Վիկտորինա Վլադիմիրովնա՝ Մեծ թատրոն
  • Մաթիլդա Կշեսինսկայա՝ Մարինյան թատրոն
  • Մարիա Կուզմինա՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն
  • Կյակշտ, Լիդիա Գյորգիևնա՝ Մարինյան թատրոն
  • Գաբրիելա Լակատոշ (Lakatos) Հունգարիա
  • Պերինա Լենյանի՝ Մարինյան թատրոն
  • Օլգա Վասիլևնա՝ Մեծ թատրոն
  • Ելենա Լիտկինա՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն
  • Օլգա Վիկտորովնա՝ Լիտվա
  • Ալլա Նիկոլաևնա՝ Լենինգրադի փոքր թատրոն
  • Վերոնիկա Մլակար՝ Հարավսլավիա Մյունխենի օպերային թատրոն
  • Զայտունա Ագզամովնա՝ Բաշկիրի օպերայի և բալետի թատրոն
  • Նադյա Ներինա (Nerina) Անգլիայի թագավորական բալետ
  • Վարվարա Ալեքսանդրովնա՝ Սանկտ Պետերբուրգի մեծ թատրոն
  • Ալոսանդր Վասիլևնա՝ Բելառուս
  • Օլգա Իոսիֆովնա՝ Մարինյան թատրոն
  • Լյուբով Անդրեևնա՝ Մեծ թատրոն
  • Օլգա Սավիցկայա (Savicka) Պոլշա
  • Թամարա Վիտալևնա՝ Լենինգրադի փոքր թատրոն
  • Վեռա Ալեքսանդրովնա՝ Մարինյան թատրոն
  • Վիկտորիա Առնոլդովնա՝ Ադրբեջանի Մ. Ախունդրովի անվան օպերայի և բալետի թատրոն
  • Տատյանա Իվանովա՝ Լենինգրադի փոքր թատրոն
  • Մարգո Ֆոնտեյն (Fonteyn) Անգլիա
  • Մարգարիտա Պետրովնա՝ Մեծ թատրոն
  • Մոյր Շերեր (Shearer) Անգլիա
  • Անտոնինա Վասիլևնա՝ Ուկրաինա

Կոպելիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարբարա Բիտներ (Bittnerowna) Պոլշա
  • Լիդիա Նիկոլաևնա՝ Մեծ թատրոն
  • Ժուժա Կուն՝ Հունգարիա
  • Սվետլանա Ալեքսանդրովնա՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն
  • Մարգարիտա Գարալդովնա՝ Լենինգրադի Կիրովի անվան թատրոն
  • Աննա Սերգեևնա՝ Լենինգրադի փոքր թատրոն
  • Ալլա Նիկոլաևնա՝ Լենինգրադի փոքր թատրոն
  • Գալինա Նիկոլաևնա՝ Լենինգրադի փոքր թատրոն
  • Վալենտինա Մաքսիմովնա՝ Լենինգրադի փոքր թատրոն
  • Թամարա Բիտալևնա՝ Լենինգրադի փոքր թատրոն
  • Լյուդմիլա Վլադիմիրովնա՝ Լենինգրադի փոքր թատրոն

Ֆրանց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Եմելյանովիչ՝ Մեծ թատրոն
  • Պավել Անդրեևիչ՝ Սանկտ Պետերբուրգի մեծ թատրոնի առաջին կատարող
  • Մաքսիմ Գրիշենկով՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն
  • Պյոտր Գուսև՝ առաջին կատարումը տեղի է ունեցել Լենգրադի փոքր թատրոնում
  • Նիկիտա Ալեքսանդրևիչ՝ Լենգրադի փոքր թատրոն
  • Լեոնիդ Ալեքսանդրևիչ՝ Մեծ թատրոն
  • Յուրի Գրիգորևիչ՝ Մեծ թատրոն
  • Գեորգի Գեորգիևիչ՝ Մարինյան թատրոն
  • Միխաիլ Ֆյոդորովիչ՝ Վորոնեժ 1918թվական
  • Վասիլի Բորիսովիչ՝ Լենինգրադի փոքր թատրոն
  • Վասիլի Սերաֆիմովիչ՝ Կրասնոյարսկի թատրոն
  • Վլադիմիր Իվանովիչ՝ Կիրովի անվան թատրոն
  • Իվան Վասիլևիչ՝ Մեծ թատրոն
  • Նիկոլայ Սերգեևիչ՝ Լենգրադի փոքր թատրոն
  • Լեո Ստաս՝ (Staats) Ֆրանսիա
  • Վադիմ Սերգեևիչ՝ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
  • Վասիլի Դմիտրիևիչ՝ Մեծ թատրոն
  • Վիկտոր Ֆյուլյոպ (Fulop) Հունգարիա
  • Վիկտոր Վիկտորովիչ (ծնվել է 1981 թվականին), Ուկրաինայի վաստակավոր արտիստ, Ուկրաինայի պետական մրցանակի դափնեկիր` խորեգրաֆիայի արվեստի ոլորտում
  • Կորրենյո, Յոէլ՝ Կուբայի ազգային բալետ

Կոպելիուս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Դմիտրևիչ՝ Մեծ թատրոն
  • Վասիլի Ֆյոդորովիչ՝ Մեծ թատրոն
  • Եվգենի Գրաշենկո՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն
  • Ալեքսանդր Նիկոլաևիչ՝ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
  • Ալեքսանդր Ալեքսանդրովիչ՝ Մարինյան թատրոն
  • Միխաիլ Կոնստանտինովիչ՝ Մարինյան թատրոն
  • Ալեքսանդր Իվանովիչ՝ Մեծ թատրոն
  • Միխաիլ Անտոնովիչ՝ Լենինգրադի փոքր թատրոնի առաջին կատարող
  • Վլադիմիր Ալեքսանդրովիչ՝ Մեծ թատրոն
  • Վյաչեսլավ Գեորգիևիչ՝ Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
  • Դմիտրի Ֆելիկսովիչ՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն
  • Իվան Եմիլյանովիչ՝ Մեծ թատրոն
  • Տիմոֆեյ Ալեքսեևիչ՝ Սանկտ Պետերբուրգի Մեծ թատրոնի առաջին կատարող
  • Դյուլա Հարանգոզո (Harangozo) Հունգարիա
  • Ռոբրտ Հելպմեն (Helpmann) Անգլիա
  • Վիկտոր Իվանովիչ՝ Մեծ թատրոն
  • Ալեքսանդր Վիկտորովիչ՝ Մարինյան Թատրոն
  • Իվան Նիկոլաևիչ՝ Մեծ թատրոն
  • Վիլհելմ Վաներ՝ Մեծ թատրոն
  • Ալեքսանդր Չեկրեգին՝ Մարինյան թատրոն
  • Գենադի Պետրովիչ՝ Մեծ թատրոն

Աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոպելիա» բալետի պատվին է անվանվել աստերոիդ (815) Կոպելիան, որը 1916 թվականին հայտնաբերել է գերմանացի աստղագետ Մաքս Վոլֆը[3]։

Կերպարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ «Էնն» կերպարը և հատկապես «աղջիկ-խամաճիկների» նկարները 20-րդ դարի ամենամեծ նկարիչներից մեկի` Լոուրենս Լաուրի` Դելիբի «Կոպելիա» բալետի ոգեշնչման արդյունքն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]