Jump to content

Ջորջ Բալանչին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Բալանչին
վրաց.՝ გიორგი მელიტონის ძე ბალანჩივაძე
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9 (22), 1904
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 30, 1983(1983-04-30)[3][4][5][…] (79 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
ԳերեզմանOakland Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ,  Ֆրանսիա և  ԱՄՆ
ԱզգությունՎրացիները ԱՄՆ-ում և վրացի
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Ազդվել էՄարիուս Պետիպա
Մասնագիտությունպարուսույց, պարող, բալետմայստեր, բալետի պարող, բեմանկարիչ և սցենարիստ
ԱշխատատուBallets Russes Diaghilev?[6], School of American Ballet?, Մոնտե Կառլոյի Ռուսական Բալետը[7] և Նյու Յորք Սիթի բալետ[7]
ԱմուսինԹամարա Ժևերժևա, Վերա Զորինա, Մարիա Տոլչիֆ և Tanaquil Le Clercq?
Ծնողներհայր՝ Մելիտոն Բալանչիվաձե
Պարգևներ և
մրցանակներ
🌐
 George Balanchine Վիքիպահեստում

Ջորջ Բալանչին (ծնյալ Գեորգի Մելիտոնովիչ Բալանչիվաձե, ռուսերեն՝ Гео́ргий Мелито́нович Баланчива́дзе, վրացերեն՝ გიორგი მელიტონის ძე ბალანჩივაძე, հունվարի 9 (22), 1904, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 30, 1983(1983-04-30)[3][4][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ծնունդով ռուսաստանցի վրաց-ամերիկյան բալետային արտիստ և խորեոգրաֆ (պարուսույց), 20-րդ դարի ամենամեծ ազդեցություն գործած խորեոգրաֆներից մեկը[9]։ Համբավվել է որպես ամերիկյան բալետի հայր[10]՝ լինելով Նյու Յորք քաղաքի բալետի /New York City Ballet/ համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար ավելի քան 35 տարի[11]։ Նրան համարում են նաև ժամանակակից նեոկլասիկ (նոր դասական) բալետի սկզբնավորող[12]։

Բալանչինը վերցրել է Կայսերական բալետային դպրոցի չափորոշիչներն ու տեխնիկան և միահյուսել երաժշտական ու պարային արվեստներում ծնունդ առած նոր ուղղությունների, նոր դպրոցների՝ իր հավանած տարրերի հետ և Բրոդվեյի թատրոնում ու Հոլիվուդում պաշտոնավարելու տարիներին ստեղծել իր յուրահատուկ, ինքնատիպ նոր դասական ոճը[13]։

Նա մի խորեոգրաֆ էր, որ առանձնահատուկ ուշադրություն էր նվիրում պարի երաժշտականությանը և երաժշտությունն արտահայտում էր պարով՝ արդյունավետորեն ու մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելով այնպիսի հանրահայտ կոմպոզիտորի հետ, ինչպիսին Իգոր Ստրավինսկին է[14]։ Բալանչինը Ամերիկա է մեկնել երիտասարդ արվեստագետների հովանավոր Լինքոլն Կիրստայնի հրավերով և վերջինիս համագործակցությամբ հիմնադրել Ամերիկյան բալետի դպրոցը, ինչպես նաև Նյու Յորք սիթի բալետը /New York City Ballet/ (NYCB).[11]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիորգի Բալանչիվաձեն ծնվել է ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, վրացի օպերային երգիչ և կոմպոզիտոր Մելիտոն Բալանչիվաձեի ընտանիքում (վերջինս հետագայում դարձել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մշակույթի նախարար, Թիֆլիսի օպերային թատրանի հիմնադիրներից մեկը)[15]։

Բալանչինի հայրական կողմի հարազատների մեծ մասը արվեստի կամ զինվորական ծառայության հետ առնչություն ունեցող անձինք են։ Քիչ բան է հայտնի նրա մայրական կողմի մասին. Մարիա Նիկոլաևնա Վասիլևան ռուս էր, ամուսնուց տասնմեկ տարով երիտասարդ (ասում էին, որ եղել է նրա տնային ծառայողուհին), սիրում էր բալետը և այն համարում էր հասարակության մեջ աչքի ընկնելու, առաջ գնալու միջոց[16], կարողանում էր լավ նվագել դաշնամուր[16]։

Գիորգիի եղբայրը՝ Անդրեյը, գնացել է հոր ճանապարհով, դարձել կոմպոզիտոր, քույրը՝ Թամարան, որ հաճույքով էր հաճախում պարի արապմունքներին, զոհվել է երիտասարդ հասակում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների կողմից պաշարված Լենինգրադից գնացքով Վրաստան փախչելու փորձ կատարելիս[16]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Taper, Bernard (1996). George Balanchine: A Biography. University of California Press. ISBN 978-0-520-20639-7.
  • Schorer, Suki (1999). On Balanchine Technique. Knopf. ISBN 978-0-679-45060-3.
  • Joseph, Charles M. (2002). Stravinsky and Balanchine, A Journey of Invention. New Haven: Yale University Press. ISBN 978-0-300-08712-3.
  • Gottlieb, Robert (2004). George Balanchine: The Ballet Maker. Harper Collins. ISBN 978-0-06-075070-1.
  • Goldner, Nancy (2008). Balanchine Variations. Gainesville: University Press of Florida.
  • Goldner, Nancy (2011). More Balanchine Variations. Gainesville: University Press of Florida.
  • Суриц Е. Я. Баланчин, Джордж // Балет : энциклопедия / Гл. ред. Ю. Н. Григорович. — М.: Советская энциклопедия, 1981. — 623 с.
  • Колл. авт. Баланчин // Русский балет: Энциклопедия / Гл. ред. А. П. Горкин. — М.: Большая Российская энциклопедия; Согласие, 1997. — С. 34, 35. — 632 с. 10 000 экз. ISBN 5-85270-099-1
  • Goldner N. Balanchine Variations :

[անգլ.]. — University Press of Florida, 2008. — 160 p. ISBN 978-0-8130-3226-9.

  • Goldner N. More Balanchine Variations :

[անգլ.]. — University Press of Florida, 2011. — 160 p. ISBN 978-0-8130-3753-0.

  • Gottlieb R. George Balanchine: The Ballet Maker :

[անգլ.]. — Harper Collins, 2004. — 224 p. ISBN 978-0-06-075070-1.

  • Kendall E. Balanchine and the Lost Muse: Revolution and the Making of a Choreographer :

[անգլ.]. — Oxford University Press, 2013. — 304 p. ISBN 978-0-19-995934-1.

  • Schorer S. On Balanchine Technique :

[անգլ.]. — Knopf, 1999. — 448 p. ISBN 978-0-679-45060-3.

  • Taper B. George Balanchine: A Biography :

[անգլ.]. — University of California Press, 1996. — 458 p. ISBN 978-0-520-20639-7.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Баланчин Джордж // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 1 2 Walker K. S. Encyclopædia Britannica
  5. 1 2 Internet Broadway Database — 2000.
  6. https://www.uam.mx/difusion/casadeltiempo/97_feb_2007/casa_del_tiempo_num97_60_65.pdf
  7. 1 2 https://www.nycballet.com/discover/our-history/george-balanchine/
  8. https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47639
  9. "George Balanchine". Encyclopædia Britannica, 9 December 2018
  10. Life Magazine. Volume 7. New York, NY: Time, Incorporated, 1984, p 139.
  11. 1 2 Joseph Horowitz (2008). Artists in Exile: How Refugees from 20th-century War and Revolution Transformed the American Performing Arts. Արխիվացված 2015-05-05 Wayback Machine HarperCollins. 0-06-074846-X
  12. Джордж Баланчин — История и развитие балета Արխիվացված 2013-12-03 Wayback Machine — 5 апреля 2009
  13. «Unexpected Error». ent.sharelibraries.info.(չաշխատող հղում)
  14. "Balanchine", American Masters, PBS, available on DVD.
  15. New York Times article by Anna Kisselgoff, June 29, 2004
  16. 1 2 3 Elizabeth Kendall (2013 թ․ օգոստոսի 29). Balanchine and the Lost Muse: Revolution and the Making of a Choreographer. OUP USA. էջեր 37–40. ISBN 978-0-19-995934-1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բալանչին» հոդվածին։