Պյոտր Գուսև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Գուսև
Ծնվել էդեկտեմբերի 16 (29), 1904
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 30, 1987(1987-03-30) (82 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպարուսույց, բալետմայստեր, բալետի պարող և բալետի ուսուցիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID 0348851

Պյոտր Գուսև (դեկտեմբերի 16 (29), 1904, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1987(1987-03-30), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բալետի դերասան, պարող, խորեոգրաֆ, մանկավարժ, բալետի տեսաբան, թատրոնի հիմնադիր, պրոֆեսոր (1973)։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Անդրեյի Գուսևը ծնվել է 1904 թվականի դեկտեմբերի 16֊ին (29)[1]։ Սովորել է Վագանովի անվան ռուսական բալետի ակադեմիայում և 1922 թվականին իր դեբյուտը կատարեց Մարիինյան թատրոնում։ Եղել է առաջին կատարողներից այնպիսի բալետներում, ինչպիսիք են «Կրակ֊թռչունը», «Սառցե աղջիկը», «Մարդուկ-Ջարդուկը» (բոլոր երեքի հեղինակն էլ եղել է Լոպուխովը), «Եգիպտական գիշերները», «Փարիզի բոցերը», «Սիլֆիդան» և այլն։ Նաև աշխատել է Լենինգրադի փոքր օպերայի տանը, որտեղ ստանձնել է գլխավոր դեր՝ «Լուսավոր աղբյուր», «Ապարդյուն նախազգուշացում» բալետներում։ Միաժամանակ աշխատել է բալետի ուսուցիչ։ Այստեղ նա հորինել է նոր շարժումներ և աջակցություններ, կատարելագործվել բալետի տեխնիկայի մեջ։ Պյոտրը նաև եղել է Լապուխովի «Տիեզերքի մեծություն» և «Սառցե աղջիկ» փորձնական բալետների առաջին կատարողներից մեկը։

1935 թվականին եղել է Մեծ թատրոնի հաղորդավար֊մենակատարը։ Այնտեղ նա պարել է Մայա Պլիսեցկայայի և Գալինա Ուլանովայի հետ։ Նրա հանդես գալն առանձնացավ առանձնահատուկ հաղթանակով։ Նա արժանացել է «Պատվո նշան» շքանշանի (02.06.1937)։

1945-1950 թվականներին Պյոտր Գուսևը դառնում է Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

1935 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիան նկարահանում է «Ռուսական բալետի վարպետները» ֆիլմը։ Ֆիլմում ընդգրկվեցին Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» և «Փարիզի բոցերը» բալետներից հատվածներ, ինչպես նաև՝ Չայկովսկու «Կարապի լիճ» բալետից հատվածներ։ Պյոտրը այդ ֆիլմում կատարել է գլխավոր դերերից մեկը։

1950-1956 թվականներին դասավանդել է Մոսկվայի երաժշտական թատրոնում։ Այդ ժամանակ գրել է մի շարք տեսական հոդվածներ և դասավանդել։ 1952 թվականին Բաքվում՝ Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմում և 1953 թվականին Միխայլովսկի թատրոնում դնում է Կարա Կարաևի «Յոթ գեղեցկուհի» բալետը։

1958-1960 թվականներին Պյոտր Անդրեի Գուսևը աշխատում է Չինաստանում, որտեղ Պեկինում կազմակերպում է բալետային թատրոն, բացում է խորեոգրաֆիկ դպրոցներ Շանհայում և Չանչժոույում, ղեկավարել է բալետմեյստերների դասընթացները։ Դնում է առաջին չինական բալետները՝ «Գեղեցկուհի ձկնիկը» և «Ջրհեղեղ»։

1966 թվականին հիմնել է «Կամերային բալետ» խումբը։

1966֊1983 թվականներին եղել բալետի վարպետների ամբիոնի վարիչ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, իսկ 1973 թվականից՝ պրոֆեսոր։

Նրա գրչին են պատկանում բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված բալետային թատրոնին և դասական ժառանգության պահպանմանը։

Մահացել է 1987 թվականի մարտի 30֊ին։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Կրասնենկոե գերեզմանատանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 ֊ խան Գիրեյ, «Ռուսական բալետի վարպետները»
  • 1983 ֊ Մարիուս Պետիպա, «Աննա Պավլովա»

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պ․ Գուսև, Արվեստագետի հպարտությունը // Խորհրդային երաժշտություն։֊ 1965 ֊ № 8։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]