Գրիգոլ Վաշաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոլ Վաշաձե
վրաց.՝ გრიგოლ ნოდარის ძე ვაშაძე
Grigol Vashadze (cropped).jpg
Ծնվել էհուլիսի 19, 1958(1958-07-19) (60 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդիվանագետ
ԱմուսինNina Ananiashvili
Զբաղեցրած պաշտոններforeign minister
Քաղաքական կուսակցությունչկա
Ստորագրություն
Grigol Vashadze signature.svg
Grigol Vashadze Վիքիպահեստում

Գրիգոլ Վաշաձե (վրաց.՝ გრიგოლ ვაშაძე, հուլիսի 19, 1958(1958-07-19), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի քաղաքական գործիչ, դիվանագետ, Վրաստանի մշակույթի նախկին նախարար (2008), Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար (2008-2012)։

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաշաձեն 1981 թվականին սովորել է միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում և աշխատել է Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարությունում։

Վրաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականից մինչև 2008 թվականը Վաշաձեն զբաղվել է մասնավոր բիզնեսով և բնակվել է հիմնականում Մոսկվայում և Նյու Յորքում։ Նա Վրաստան է վերադարձել 2005 թվականին։ 2008 թվականի փետրվարին նա նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաքրաձեի տեղակալ, իսկ նույն տարվա դեկտեմբերին զբաղեցրել է նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Եկատերինա Տղեշելաշվիլիին։ 2012 թվականի հոկտեմբերին նրան փոխարինել է Մայա Փանջիկիձեն։ 2018 թվականի հուլիսին «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից Գրիգոլ Վաշաձեն առաջադրվել է որպես Վրաստանի նախագահի թեկնածու։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաշաձեն ամուսնացել է 1988 թվականին հայտնի բալետ պարուհի Նինա Անանիաշվիլիի հետ և ունեցել են երկու երեխա[1]։ Բացի իր մայրենիից Վաշաձեն տիրապետում է նաև ռուսերենին, անգլերենին, պորտուգալերենին, իտալերենին, իսպաներենին և ֆրանսերենին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A Swan Takes Flight, interview of Nina & Gregory by Paul Lieberman. Los Angeles Times Magazine, June 21, 2000, published at ananiashvili.com. Accessed on May 4, 2008.
  2. Grigol Vashadze. Archived 2010-11-25 at the Wayback Machine. Ministry of Foreign Affairs of Georgia. Accessed on May 4, 2008.