Ֆրեդերիկ Աշտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրեդերիկ Աշտոն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1904(1904-09-17)[1][2][3][…]
ԾննդավայրԳուայակիլ, Էկվադոր կամ Էկվադոր[4]
Մահացել էհոկտեմբերի 18, 1988(1988-10-18)[1] (84 տարեկան) կամ օգոստոսի 18, 1988(1988-08-18)[5] (83 տարեկան)
Մահվան վայրՍուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴովեր քոլեջ
Մասնագիտությունպարող, պարուսույց, բալետի պարող և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր Դանեբրոգի շքանշանի հրամանատար Պատվո Ասպետ Վաստակի շքանշան և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Frederick Ashton Վիքիպահեստում

Սըր Ֆրեդերիկ Ուիլյամ Մալանդեյն Աշտոն (անգլ.՝ Frederick William Mallandaine Ashton, սեպտեմբերի 17, 1904(1904-09-17)[1][2][3][…], Գուայակիլ, Էկվադոր և Էկվադոր[4] - հոկտեմբերի 18, 1988(1988-10-18)[1] կամ օգոստոսի 18, 1988(1988-08-18)[5], Սուֆոլք, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի բալետմաստեր, իր ժամանակի արևմտաեվրոպական առաջատար պարուսույցներից մեկը։ Ղեկավարել է Թագավորական բալետի թատերախումբը 1963-1970 թվականներին։ Մակմիլանի հետ անգլիական բալետային խաղացանկի ստեղծողն է, անգլիական ազգային առաջին բալետի հեղինակը («Նորաձևության ողբերգությունը», 1926

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սըր Ֆրեդերիկ Աշտոնի դիմանկարը

Ծնվել է Էկվադորի Գուայակիլ քաղաքում։ Երեք տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Պերու` Լիմա։ 1917 թվականին՝ 13 տարեկանում, Աշտոնը տեսել է Աննա Պավլովայի ելույթը Լիմայի քաղաքային թատրոնում, որը փոխել է նրա կյանքը. նա սիրահարվել է բալետին և որոշել պարող դառնալ։ 1919 թվականին ծնողները նրան ուղարկել են Մեծ Բրիտանիա՝ Դովերի քոլեջ, որը նա չի ավարտել։

Թողնելով քոլեջը՝ Աշտոնը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ իսպաներենի և ֆրանսերենի իմացության շնորհիվ կարողացել է աշխատանք գտնել Սիթիում։ Իր աշխատավարձի մեծ մասը նա ծախսել է Դյագիլևի Ռուսական բալետի պարող Լեոնիդ Մյասինի հետ մասնավոր պարապմունքների վրա։ Լոնդոնից մեկնելիս Մյասինը Աշտոնին խորհուրդ է տվել սովորել Մարի Ռամբերի մոտ։

Լոնդոնում Դյագիլևյան թատերախմբի հյուրախաղերի ժամանակ Աշտոնը տեսել է «Քնած գեղեցկուհի» բալետը (Ավրորայի արքայադստեր դերում՝ Օլգա Սպեսիվցևա), որը նրա վրա մեծ տպավորություն է թողել և ստիպել ավելի շատ սիրել դասական բալետը։ Նրա երազանքն էր պարող դառնալը, սակայն նրա ֆիզիկական տվյալները թույլ չէին տալիս։ Այնուամենայնիվ, Մարի Ռամբերը, աշակերտի մեջ հայտնաբերելով պարարվեստային ընդունակություններ, նրան հնարավորություն է տվել բեմադրել իր առաջին բալետը՝ «Նորաձևության ողբերգությունը», որը ցուցադրվել է 1926 թվականի հունիսի 15-ին «Ռամբերի ակումբի» ուժերով Քնարական թատրոնի բեմում՝ ռևյու-ծրագրի կազմում։ Այն դառնում է ոչ միայն նրա թատերախմբի առաջին լիարժեք ներկայացումը և Աշտոնի դեբյուտը որպես բալետմաստեր, այլև համարվում է անգլիական ազգային առաջին բալետային ներկայացումը։

1939 թվականին բալետմաստերն իր կարիերայում առաջին անգամ բալետ է բեմադրել արտասահմանյան ընկերության՝ Մոնտե Կառլո ռուսական բալետի համար՝ «Սատանայի արձակուրդները» (Devil's Holiday)[6]։ Աշտոնը բեմադրություն է դրել նաև կինոյի, դրամատիկական ներկայացումների և օպերային ներկայացումների համար։ 1930-ականներին նա հիմնականում ժամանցային բալետներ է բեմադրել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ստեղծագործություններն ավելի մռայլ են դառնում։

1940-ականների վերջերին և 1950-ականների սկզբներին աշխատել է տարբեր բալետային խմբերում՝ ստեղծելով երկեր փարիզյան բալետների համար (Le Rêve de Léonor (1949), Բենջամեն Բրիտտենի վարիացիաները Ֆրանկ Բրիջի թեմայով, Նյու Յորք Սիթի բալետի համար՝ «Illuminations»-ը (1950), և Բրիտտենի «Les Britten's Les»-ը)։ Նա պարեր է բեմադրել ֆիլմերի համար, այդ թվում՝ «Հոֆմանի հեքիաթները» (1951) և «Սիրո երեք պատմություններ» (1953), բեմադրել է օպերաներ Գլայդբորնի օպերային փառատոնի և Կովենտ Գարդենի համար[7][8][9][10]։

Աշտոնի երկրորդ լիամետրաժ բալետը «Սիլվյան» էր դե Վալուայի թատերախմբի համար (1952):

1959 թվականին Պարի թագավորական ակադեմիայի կողմից պարգևատրվել է Եղիսաբեթ II-ի մրցանակով, 1962 թվականին բալետի բնագավառում ունեցած վաստակի համար ստացել է ասպետի կոչում, նույն թվականին ստացել է ֆրանսիական Պատվավոր Լեգեոնի շքանշան, իսկ 1963 թվականին՝ Շվեդիայի Դանեբրոգի շքանշան։ 1963 թվականից մինչև 1970 թվականը ղեկավարել է Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետի թատերախումբը։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frederick Ashton:a choreographer and his ballets by Zoë Dominic and John Selwyn Gilbert. London:Harrap, 1971. ISBN 024550351X
  • Frederick Ashton and his ballets by David Vaughan. London:A. and C. Black, 1977. ISBN 0394410858
  • Secret Muses:The Life of Frederick Ashton by Julie Kavanagh. London:Faber, 1996. ISBN 0571143520
  • Following Sir Fred’s Steps:Ashton’s Legacy edited by Stephanie Jordan and Andrée Grau. London:Dance Books, 1996. ISBN 1852730471
  • A network of Styles:Discovering the Choreographed Movement of Frederick Ashton by Geraldine Morris. University of Surrey, 2000.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
  5. 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
  6. Sir Frederick Ashton - Great Choreographer and founder-figure of British ballet(անգլ.) // The Times. — 1988. — ISSN 0140-0460.
  7. «Frederick Ashton and His Ballets - 1949»։ web.archive.org։ 2012-02-04։ Վերցված է 2020-07-07 
  8. «Frederick Ashton and His Ballets - 1950»։ web.archive.org։ 2012-02-04։ Վերցված է 2020-07-07 
  9. «ダイヤモンドの種類とその選び方»։ web.archive.org։ 2018-12-15։ Վերցված է 2020-07-07 
  10. «Frederick Ashton and His Ballets - 1953»։ web.archive.org։ 2012-02-04։ Վերցված է 2020-07-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]