Լեոնոր Ֆինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնոր Ֆինի
Leonor Fini.jpg
Ծնվել էօգոստոսի 30, 1908(1908-08-30)[1][2][3][4][5]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[1]
Մահացել էհունվարի 18, 1996(1996-01-18)[1][6][3][4][5] (87 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ[1]
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
Մասնագիտություննկարչուհի, նկարազարդող և հագուստի ձևավորող
Կայքleonor-fini.com
Leonor Fini Վիքիպահեստում
Նիսի Միջերկրածովյան պալատի ճակտոնի ձևավորումը
Նյու Յորքի սեքսի թանգարանի մուտքի ձևավորումը

Լեոնոր Ֆինի (ֆր.՝ Leonor Fini; օգոստոսի 30, 1908(1908-08-30)[1][2][3][4][5], Բուենոս Այրես, Արգենտինա[1] - հունվարի 18, 1996(1996-01-18)[1][6][3][4][5], Փարիզ[1]), իտալա-արգենտինական ծագումով ֆրանսիացի սյուրռեալիստ նկարչուհի, գրաֆիկ, դեկորատոր, գրող, ով աչքի է ընկել առաջին հերթին հզոր կանանց կերպարներ ստեղծելով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեոնոր-Լեոնորի հայրը Ռուսաստանից արտագաղթած արգենտինացի էր, մայրը՝ իտալուհի։ Աղջիկը ծնվել է Բուենոս Այրեսում։ Հայրը ահուսարսափի մեջ էր պահում ընտանիքը, և երբ Լեոնորը դարձել է մեկ տարեկան, մայրը վերցրել է նրան ու փախել հայրենի Իտալիա։

Ապագա նկարչուհին մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Տրիեստում։ 17 տարեկան էր, երբ իր աշխատանքներն առաջին անգամ ներկայացրել է Տրիեստի պատկերասրահում։ Հենց այդ ժամանակ էլ վերջնականապես լքել է հայրենի օջախը, որ իրեն լիովին նվիրի արվեստին։ Այցելել է թանգարաններ ու պատկերասրահներ, խորությամբ ուսումնասիրել Վերածննդի, մաներիզմի, ռոմանտիզմի վարպետների ստեղծագործությունները։ Ընդվզելով կրթության դաժան համակարգի դեմ՝ Ֆինին երբեք չի հաճախել գեղարվեստի ուսումնական հաստատություններ։

1925 թվականից ապրել է Միլանում, 1933 թվականին տեղափոխվել Փարիզ։ 1929 թվականին Միլանի Բարբարուա պատկերասրահում կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Ընդգրկվել է սյուրռեալիստների խմբում, մասնակցել լոնդոնյան (1936) և նյույորքյան (1938) խմբակային ցուցահանդեսներին, սակայն իրեն չի համարել սյուրռեալիզմի ջատագով և միշտ մնացել է ինքնուրույն ու ինքնատիպ

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնոր Ֆինին ստեղծել է բազմաթիվ դիմանկարներ, ֆանտաստիկ նկարչության գործեր, սաստիկ տարփահարույց մոտիվներով գրաֆիկական աշխատանքներ; Այս ամենի հետ մեկտեղ գրել է արձակ երկեր, զբաղվել դիզայնով, գրքերի նկարազարդմամբ (պատկերազարդել է Բոդլերի «Չարի ծաղիկները», Ժերար դը Ներվալի «Ավրելիան», Էդգար Պոյի և տասնյակ այլ ճանաչված հեղինակների բանաստեղծությունների ու այլ ստեղծագործությունների հրատարակությունները, թատրոնում աշխատակցել է Ջորջո Ստրելերին, Խորխե Լավելլիին, Ջորջ Բալանչինին, եղել է Ֆելինիի «Ութուկես» ֆիլմի զգեստների նկարիչը, ընկերություն է արել Ալիդա Վալլիի հետ։ Նրա լիբրետոյի հիման վրա, նրա պատրաստած դեկորացիաներով ու զգեստներով, Բենջամին Բրիտենի երաժշտությամբ ստեղծվել է «Լեոնորի երազը» բալետը, որի 1949 թվականին բեմադրել է Ֆրեդերիկ Աշթոնը։ Ֆինիին է նվիրված բելգիացի կինոռեժիսոր Քրիս Վերմորկենի նկարահանած փաստավավերագրական ֆիլմը (1991

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Genet J. Lettre à Léonor Fini. Paris: Loyau, 1950.
  • Pierre de Mandiargues A. Masques de Leonor Fini.Paris: La Parade/André Bonne, 1951.
  • Brion M. Leonor Fini et son Oeuvre. Paris: Jean-Jacques Pauvert, 1955.
  • Jelenski C. Leonor Fini. Lausanne: Clairefontaine, 1968.
  • Alvarez J. Le livre de Leonor fini. Peintures, dessins, écrits, notes de Leonor Fini. Lausanne: La guilde de Livre, 1975.
  • Guibbert J.P. Leonor Fini: Graphique . Lausanne: Clairfontaine, 1976.
  • Dedieu J.-C. Leonor Fini. Fêtes. Secrèts. Dessins. Paris: Editions du Regard, 1978.
  • Gauthier X. Leonor Fini. Paris: Le Musée de Poche, 1979.
  • Audiberti J. et al. Leonor Fini. Paris: Hervas, Paris, 1981.
  • Borgue P. Leonor Fini ou le théâtre de l’imaginaire. Paris: Lettres Modernes, 1983.
  • Chadwick W. Women Artists and the Surrealist Movement. New York: Thames & Hudson Inc., 1985.
  • Godard J. Leonor Fini, ou, Les metamorphoses d’une oeuvre. Paris: Le Semaphore, 1996.
  • Selsdon E. Leonor Fini. Bournemouth: Parlstone, 1999.
  • Дубин С. Колдунья, дитя, андрогин: женщина(ы) в сюрреализме// Иностранная литература, 2003, № 6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]