Jump to content

Մարինա Սեմյոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Սեմյոնովա
ռուս.՝ Марина Тимофеевна Семёнова
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30 (հունիսի 12), 1908[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունիսի 9, 2010(2010-06-09)[3][1][4][…] (102 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[5]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն և  Ռուսաստան
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա (1925)
Մասնագիտությունպարուսույց, բալետի պարող, բալետի պարուհի և բալետի ուսուցիչ
ԱշխատատուՄարիինսկի թատրոն, Մեծ թատրոն, Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան
ԱմուսինՎսեվոլոդ Ակսյոնով և Լեւոն Կարախան
Պարգևներ և
մրցանակներ
 Marina Semyonova Վիքիպահեստում

Մարինա Տիմոֆեևնա Սեմյոնովա (ռուս.՝ Марина Тимофеевна Семёнова, մայիսի 30 (հունիսի 12), 1908[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 9, 2010(2010-06-09)[3][1][4][…], Մոսկվա, Ռուսաստան[5]), բալետի խորհրդային արտիստուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1975)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը (Ագրիպինա Վագանովայի դասարան), ընդունվել Լենինգրադի օպերայի և բալետի թատրոն, ուր մինչև 1930 թվականը եղել է առաջատար պարուհի։ 1930-1952 թվականներին՝ Մեծ թատրոնի մենապարուհի։

Դերապարերից են՝ Ժիզել (Ադանի «Ժիզել»), Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Նիկիա (Մինկուսի «Բայադերկա»)։

1935-1936 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում։

Սեմյոնովայի արվեստին բնորոշ է պլաստիկայի անթերի արտահայտչականությունը, արտասովոր կանացիությունը։ 1953-1960 թվականներին դասավանդել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում, 1953 թվականից՝ Մեծ թատրոնի բալետմայստեր փորձավար, 1960 թվականից՝ Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի մանկավարժ։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ պետական մրցանակ (1941 թվական)։

Պարգևատրվել է 2 շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Սեմյոնովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 282