Ռոմեո և Ջուլիետ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Ռոմեո և Ջուլիետ
Roméo et Juliette (Gounod) Act2 London 1867 (Patti, Mario) NGO4p32.jpg
Ադելինա Պատտին և Մարիոն «Ռոմեո և Ջուլիետ» օպերայի Լոնդոնյան բեմադրության մեջ (1867)
Տեսակօպերա
ԿոմպոզիտորՇառլ Գունո
Լիբրետտոյի
հեղինակ
Ժյուլ Բարբիե և Միշել Կարե
Սյուժեի աղբյուրՌոմեո և Ջուլիետ
Գործողությունների քանակ5 արար
ԿերպարներCount Capulet, Frère Jean, Frère Laurent, Juliette, The Duke, Pâris, Grégorio, Gertrude, Tybalt, Benvolio, Mercutio, Stéphano և Roméo
Առաջնախաղի տարեթիվապրիլի 27, 1867
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
Roméo et Juliette Վիքիպահեստում

«Ռոմեո և Ջուլիետ» (ֆր.՝ Roméo et Juliette), ֆրանսիացի կոմպոզիտոր Շառլ Գունոյի օպերա հինգ գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակներ` Ժյուլ Բարբիե և Միշել Կարե, ըստ Ուիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգության։ Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1867 թ. ապրիլի 27–ին Փարիզի «Լիրիկ» թատրոնում (Théâtre Lyrique (Théâtre-Lyrique Impérial du Châtelet))։ Օպերան համարվում է Շառլ գունոյի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ շարունակում է բեմադրվել` հատկապես Ֆրանսիայի օպերային թատրոններում։ Օպերայի հիշարժան դրվագներից են երկու գլխավոր հերոսների միջև սիրող զուգերգերը, ինչպես նաև Ջուլիետայի "Je veux vivre" մեներգը (վալսի ռիթմով[1]):

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1867 թ. ապրիլի 27–ին Փարիզում։ Ներկայացման դիրիժոր` Ադոլֆ Դելոֆր։

Գործող անձ Ձայն Կատարող (պրեմիերայի ժամանակ)
Ջուլիետ Կապուլետ սոպրանո Մարի Կարոլինա Միոլան Կարվալիո
Ռոմեո, Մոնտեկի կոմսի որդի տենոր Պիեռ–Ժյուլ Միշո (Pierre-Jules Michot)
Լորենցո, մենակյաց բաս Ժան Կազո (Jean Cazaux)
Մերկուցիո, Ռոմեոյի ընկեր բարիտոն Օգյուստ–Արման Բարե (Auguste-Armand Barré)
Ստեֆանո, Ռոմեոյի պաժ սոպրանո Ժոզեֆին Դարան (Joséphine Daram)
կոմս Կապուլետ բաս Էտիեն Տրուա (Étienne Troy)
Տիբալդ, Կապուլետի զարմիկ տենոր Ժյուլ–Անրի Պյուժե (Jules-Henri Puget)
Գերտրուդ, Ջուլիետի ստնտու մեցցո–սոպրանո Էլեոնորա Ռագեն–Դյուկլո (Eléonore Ragaine-Duclos)
Էսկալ, Վեռոնայի դուքս բաս Էմիլ Վարտել (Émile Wartel)
կոմս Պարիս բարիտոն Լավեսիեր (Laveissière)
Գրեգորիո, Կապուլետի սպասավոր բարիտոն Էտիեն Տրուա
Բենվոլիո տենոր Պիեռ–Մարի Լոռան (Pierre-Marie Laurent)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Huebner S. The Operas of Charles Gounod. Oxford, Oxford University Press, 1992.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]