«Օրվա հոդված» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն օր ներկայացնել հետաքրքիր, ուշագրավ հոդվածներ: Ի տարբերություն «Ցուցափեղկ» նախագծի, որի նպատակն է ընտրել և ներկայացնել որակական առումով անթերի հոդվածներ, այստեղ կարևոր է, որ հոդվածը ունենա բավարար որակ, լինի բովանդակալից և ներկայացնի այնպիսի թեմա, որը հետաքրքություն կառաջացնի այցելուների մոտ՝ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի բովանդակության նկատմամբ:
Ինչպե՞ս է հոդվածը հայտնվում «Օրվա հոդվածը» բաժնում
Նախ որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի հոդված և այն առաջարկում է «Թեկնածուներ» կոչվող էջում: Այստեղ կատարվում է ընտրություն՝ ըստ գործող չափանիշների: Ընտրված հոդվածներից մեկ պարբերություն (սովորաբար ներածությունը) տեղադրվում է հատուկ կաղապարի մեջ (ամեն տարվա համար ստեղծված է 366 այդպիսի կաղապար), որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում: Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր հոդված, ապա սեղմեք այստեղ այն «թեկնածու» առաջարկելու համար:
Մասնակիցն առաջարկվող ցանկից ընտրում, բարելավում կամ ստեղծում է հոդվածներ, որոնք չափանիշներին համապատասխանելու դեպքում ըստ ամսվա օրերի կընտրվեն: Ընտրված հոդվածներից մեկ պարբերություն (սովորաբար ներածությունը) տեղադրվում է հատուկ կաղապարի մեջ (ամեն տարվա համար ստեղծված է 366 այդպիսի կաղապար), որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում:
Կանոնակարգային
Օրվա հոդվածի թեկնածուներ կարող են դառնալ այն հոդվածները, որոնք չեն ընտրվել Շաբաթվա կենսագրություն, Շաբաթվա հոդված և Ընտրյալ, Լավ և Տարվա հոդված չեն հանդիսանում, բացառությամբ այն հոդվածների, որոնք նախկինի համեմատ էական բարելավվել են:
Հոդվածի ընտրվելու պարագայում ստեղծող (բարելավող) մասնակիցն իր քննարկման էջում ստանում է ծանուցում, իսկ չընտրվելու դեպքում՝ չընտրվելու վերաբերյալ համապատասխան ծանուցում ստանում է հոդվածն առաջադրողը:
Խմբագիրների կողմից դիտողություններ կամ առաջարկներ անելուց մեկ շաբաթ հետո դրանք անարձագանք մնալու դեպքում հոդվածն ավտոմատ կերպով տեղափոխվում է «Չընտրված թեկնածուներ» բաժին՝ համապատասխան ծանուցումով:
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայի 313 609 հոդվածներից Օրվա հոդված է ընտրվել 1415-ը (2014 թվականի փետրվարի 27-ից):
Նախագիծը վերահսկվում է ակտիվ մասնակիցների կողմից (տե՛ս աջում⇒):