Վիքիպեդիա:Օրվա հոդված/Նոյեմբեր 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Նոյեմբեր ամսվա հոդվածները
Նոյեմբերի 1
Իցհակ Ռաբին
Իցհակ Ռաբին

Իցհակ Ռաբին (եբրայերեն՝ יצחק רבין‎, մարտի 1, 1922, Երուսաղեմ - նոյեմբերի 4, 1995, Թել Ավիվ), իսրայելցի քաղաքական և ռազմական գործիչ: Իսրայելի 6-րդ և 11-րդ վարչապետը: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1994): Նա Իսրայելի առաջին վարչապետն է, որ ծնվել է հայրենիքում, երկրի միակ վարչապետն է, որ սպանվել է, ինչպես նաև երկրորդ վարչապետը (Լևի Էշկոլից հետո), որ մահացել է պաշտոնավարության տարիներին: Սպանվել է Բար Իլան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող, աջ ակտիվիստ Իգալ Ամիրի կողմից:

Իցհակ Ռաբինը ծնվել է 1922 թվականի մարտի 1-ին Երուսաղեմում: Նրա ծնողները՝ Ռոզա Կոենը և Նեհեմիա Ռաբինը (Ռաբիչև), հայրենադարձվել էին ենթամանդատային Պաղեստին Երրորդ ալիայի ժամանակ և համարվում էին Ահդուտ խա-Ավոդա հրեական քաղաքական կուսակցության ակտիվ անդամներ:

Ռաբինի հայրը՝ Նեհեմիա Ռաբիչևը, ծնվել էր 1886 թվականին Ռուսական կայսրությունում՝ Կիևից ոչ հեռու գտնվող Սիդորովիչի գյուղաքաղաքում (այժմ Ուկրաինա): 18 տարեկանում Նեհեմիան մեկնեց... Ավելին

Նոյեմբերի 2
Տորգան Ազար
Տորգան Ազար

Տորգան Ազար (ֆր.՝ Thorgan Ganael Francis Hazard, մարտի 29, 1993, Լա Լուվեր, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ֆուտբոլային ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան: Տորգանը Էդեն Ազարի կրտսեր եղբայրն է։ 2013 թվականի մայիսի 29-ին Տորգանը ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է իր նորամուտը երկրի ազգային հավաքականի կազմում։ 2014 թվականի հունվարին նա ճանաչվել է Բելգիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ և ստացել է Բելգիական Պրո-Լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Տորգանը ծնվել է Լա Լուվեր քաղաքում, սակայն մեծացել է Բրեն լե Կոնտում, որը Վալլոնիյայում գտնվող փոքր քաղաք է։ Նրա առաջին անունը տրվել է նրան ծնողների կողմից ի պատիվ «Տորգալ» կոմիքսի հերոսի։ Նրա ծնողները՝ Թիերին և Կատրինը, նույնպես զբաղվել են ֆուտբոլով։ Նրա հայրն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է Բելգիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Լուվերոս» կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբում՝ խաղալով հենակետային... Ավելին

Նոյեմբերի 3
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության տարբերանշան
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության տարբերանշան

Լրագրողներ առանց սահմանների կամ ԼԱՍ, ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպություն, հիմնադրվել է 1985 թվականին Մոնպելիեում, կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում: Կազմակերպության արաքելությունն է ԶԼՄ-ների ազատություն, լրագրողների և համացանցի օգտատերերի պաշտպանություն ամբողջ աշխարհում: Կազմակերպությունը պայքարում է գրաքննության դեմ և անազատության մեջ գտնվող այն լրագրողների ազատ արձակման համար, ովքեր ազատազրկվել են մասնագիտական գործունեության համար: Ընդ որում, կազմակերպությունը հենվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19 հոդվածի վրա: 2005 թվականին Եվրախորհրդարանի կողմից արժանացել է Սախարովի անվան մտքի ազատության մրցանակի: Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը ամեն տարի հրապարակում է աշխարհի ավելի քան 160 երկրներում խոսքի ազատության ինդեքսը:

RFS (ԼԱՍ) ոչ պետական կազմակերպությունների միություն է, որոնք հայտարարում են, որ ցանկանում են գործել համատեղ, բայց մեկը մյուսից անկախ:

2014 թվականի տվյալերով՝ ԼԱՍ-ն ունի ինը ազգային բաժիններ Եվրոպայում (Ավստրիայում, Բելգիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում), ներկայացուցիչներ Ասիայում... Ավելին

Նոյեմբերի 4
Բենեդիկտ Քամբերբեչը Կատմանդուում «Բժիշկ Սթրենջ» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Բենեդիկտ Քամբերբեչը Կատմանդուում «Բժիշկ Սթրենջ» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Բժիշկ Սթրենջ (անգլ.՝ Doctor Strange), սուպերհերոսների մասին ամերիկյան ֆիլմ, որը պատմում է Marvel ComicsԲժիշկ Սթրենջի մասին։ Ֆիլմի ստեղծմամբ զբաղվել է Marvel Studios ընկերությունը, իսկ տեղայնացման իրավունքները պատկանում են Walt Disney Studios Motion Pictures-ին։ Այս կինոնկարը Marvel-ի կինեմատոգաֆիական տիեզերքի տասնչորսերորդ ֆիլմն է, ինչպես նաև երրորդ փուլի երկրորդ ֆիլմը։ Ռեժիսորը Սքոթ Դերիքսոնն է, իսկ սցենարի հեղինակը՝ Ջոն Սփեյսը։ Գլխավոր դերը մարմնավորում է բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը։

Բժիշկ Սթրենջին կոմիքսների էջերից մեծ էկրան բերելու գաղափարն առաջացել է 1990-ական թվականներին, սակայն նախագիծը մշտապես անտեսվում էր մինչև այն պահը, երբ Paramount Pictures-ը ձեռք բերեց կերպարի իրավունքները՝ Marvel Studios-ի անունից։ 2010 թվականի սկզբին Թոմաս Դոնելլին և Ջոշուա Օպպենհայմերն զբաղվեցին ֆիլմի սցենարով։ 2014 թվականի հունիսին Քերիքսոնն զբաղեցրեց... Ավելին

Նոյեմբերի 5
Սողոմոն Թեհլիրեան
Սողոմոն Թեհլիրեան

Սողոմոն Թեհլիրեան (2 Ապրիլ 1897 - 23 Մայիս 1960), Հայոց ցեղասպանութեան վերապրող եւ ազգային հերոս, որ գնդակահարած է երիտթուրքերու ներքին գործոց նախարար եւ Հայոց ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ՝ Թալէաթ Փաշան։

Սողոմոն Թեհլիրեան ծնած է 1896-ին Բագառիճ, որ կը գտնուի Արեւմտեան Հայաստանի Երզնկա գաւառին մէջ, ուր ստացած է իր նախնական կրթութիւնը։ Ապա ուսումը շարունակած է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանը եւ աւարտած է 1912-ին, որմէ ետք փոխադրուած է Սերպիա 1913-ին։ 1914-ին պայթած Առաջին Աշխարհամարտը լրիւ կը փոխէ 18-ամեայ Սողոմոնի կեանքի ուղին։ 1914-ի աշնան, ծնողքէն գաղտնի, կ'անցնի Սոֆիա (Պուլկարիա), ուր կը հաւաքագրուէին Կովկաս կամաւոր երթալու պատրաստ Պալքանեան թերակղզիի պանդուխտ թէ ուսանող հայ երիտասարդները։ Սկիզբը ընթացք չի տրուիր Սողոմոնի կամաւոր արձանագրուելու դիմումին, բայց ան կը յաջողի, հօրը քանի մը նամակներ ղրկելէ ետք, ստանալ ծնողին գրաւոր թոյլտուութիւնը... Ավելին

Նոյեմբերի 6
Յոհան Հայնրիխ Պեստալոցցի
Յոհան Հայնրիխ Պեստալոցցի

Յոհան Հայնրիխ Պեստալոցցի, շվեյցարացի մանկավարժ-դեմոկրատ, նախնական ուսուցման դիդակտիկայի հիմնադիրներից։ Գլխավորել է «Նեյհոֆի աղքատների հիմնարկությունը» (1774-1780), Ստանցի որբանոցը (1798-1799), Բուրգդորֆի (1800-1804) և Իվերդոնի (1805-1825) ինստիտուտները։

Պեստալոցցին 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի ականավոր հումանիստ մանկավարժներից մեկն է, ով նշանակալի ազդեցություն է ունեցել մանկավարժության տեսության և պրակտիկայի զարգացման գործում: Նա անձնվիրաբար իր ուժերը ներդրել է անապաստան, ծնողական խնամքից զուրկ երեխաների դաստիարակությանն ու խնամքի կազմակերպման գործում:

Պեստալոցցին առաջին մանկավարժներից էր, ով գտնում էր, որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել երեխաների խնամքով զբաղվող հաստատություններում աշխատող դաստիարակների մանկավարժական պատրաստմանը: Նրա՝ մանկական հաստատությունների դաստիարակների պատրաստման էությունը, բովանդակությունը և առանձնահատկությունները բացահայտող... Ավելին

Նոյեմբերի 7
Առանց մտքի ազատության չի կարող լինել իմաստություն այնպես, ինչպես չի կարող լինել ժողովրդի ազատություն առանց խոսքի ազատության: Բենջամին Ֆրանկլին, 1722
Առանց մտքի ազատության չի կարող լինել իմաստություն այնպես, ինչպես չի կարող լինել ժողովրդի ազատություն առանց խոսքի ազատության: Բենջամին Ֆրանկլին, 1722

Մտքի ազատություն կամ խղճի ազատություն, կամ գաղափարների ազատություն, ազատության հիմնարար սկզբունքներից մեկը, ժողովրդարությանը բնորոշ հասկացություն, ուրիշների կարծիքներից անկախ անձնական տեսակետ, կարծիք կամ մտքեր ունենալու անձի քաղաքական ազատություն: Հասկացությունն առաջացել է 18-րդ դարի վերջում, Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ըստ 1789 թ. օգոստոսի 26-ին Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի, ինչպես նաև Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի արդյունքում, որն առաջարկվել է 1789 թ. սեպտեմբերի 25-ին և վավերացվել 1791 թ. դեկտեմբերի 15-ին. մասնավորապես, ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության մեջ նշվում է խղճի ազատություն, որը սովորաբար համընկնում է մտքի ազատության հետ։

Մտքի ազատությունը ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ում, որն ընդունվել է 1948 թվականին... Ավելին

Նոյեմբերի 8
Տիտանիայի հարավային կիսագնդի լուսանկարը՝ արված Վոյաջեր 2 ԱՄԿ-ից
Տիտանիայի հարավային կիսագնդի լուսանկարը՝ արված Վոյաջեր 2 ԱՄԿ-ից

Տիտանիա Ուրանի ամենամեծ արբանյակն է և Արեգակնային համակարգի արբանյակների մեջ մեծությամբ ութերորդը։ Հայտնաբերվել է Ուիլիամ Հերշելի կողմից 1787 թվականին և անվանվել է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի փերիների թագուհու անունով։ Արբանյակի ուղեծիրն ամբողջովին ընկնում է Ուրանի մագնիսոլորտի ներսում։

Տիտանիան կազմված է մոտավորապես հավասարաչափ սառույցներից և քարերից, և հավանաբար նրա ընդերքը բաժանված է քարե միջուկի և սառցե մանտիայի։ Հնարավոր է նաև, որ արբանյակի մանտիայի և կեղևի շերտերի միջև գոյություն ունի հեղուկ ջրի շերտ։ Տիտանիայի մակերևույթը համեմատաբար մուգ է և ունի թույլ կարմրավուն գույն, և ինչպես երևում է լուսանկարներից, ձևավորվել է աստերոիդների և գիսաստղերի հարվածների ընթացքում, ինչպես նաև էնդոգենիկ պրոցեսների արդյունքում։ Այն ծածկված է բազմաթիվ հարվածային խառնարաններով, որոնք ունեն մինչև 326 կմ շառավին, սակայն խառնարանների քանակը ավելի քիչ է, քան Ուրանի մեկ այլ արբանյակի՝ Օբերոնի վրա։ Տիտանիան հավանաբար ենթարկվել է մակերևույթը փոփոխող էնդոգենիկ ազդեցության, որը ծածկել է... Ավելին

Նոյեմբերի 9
Պիեռ Գասենդի
Պիեռ Գասենդի

Պիեռ Գասենդի, ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, փիլիսոփա և աստղագետ, աստվածաբան (քահանա), մի շարք համալսարանների պրոֆեսոր, դասավանդել է մաթեմատիկա, ֆիզիկա, հռետորաբանություն, փիլիսոփայություն։

Գասենդին հանդես է եկել սխոլաստիկայի խիստ քննադատությամբ, Արիստոտելի ուսմունքի, բնածին գաղափարների վերաբերյալ Դեկարտի ուսմունքի քննադատությամբ, վերածնունդ է տվել Էպիկուրի մատերիալիզմին՝ դրա վրա հիմնելով իր ուսմունքը։

Գրել է աշխատություններ գիտության պատմության վերաբերյալ։ 17-րդ դարի պատմական պայմաններում Գասենդին առաջադիմական դեր է խաղացել որպես փիլիսոփա և գիտնական։ Հայտնի է էպիկուրիզմի և ատոմիզմի քարոզչությամբ, նաև այդ տեսությունները քրիստոնեության հետ համաձայնեցնելու փորձերով։ Ըստ կոմունիստական գաղափարախոսության՝ նրա մատերիալիզմն անհետևողական էր, որ արտահայտվում էր կրոնի և եկեղեցու հետ հաշտվողականության մեջ։ Ֆրանսիացի բնափիլիսոփան առաջինն է օգտագործել մոլեկուլի անվանումը։ Նա, օրինակ, Աստծուն համարում էր ատոմների ստեղծող, գտնում էր, որ մարդը բացի բնափիլիսոփայորեն ըմբռնվող «կենդանական հոգուց», ունի նաև... Ավելին

Նոյեմբերի 10
Կամիլ Կլոդել
Կամիլ Կլոդել

Կամիլ Կլոդել, ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ-նկարիչ, բանաստեղծ, դիվանագետ Պոլ Կլոդելի ավագ քույրը։

Ծնվել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ֆեր ան Տարդենուայում, ընտանիքի երկրորդ երեխան էր։ Նրա հայրը՝ Լուի Պրոսպերը զբաղվում էր առևտրային և բանկային գործունեությամբ։ Մայրը՝ Լուիզա Ատանիս Սեսիլ Սերվոն, ֆերմեր-կաթոլիկների և քահանաների ընտանիքից էր։

Ընտանիքը տեղափոխվեց Վիլնյով սյուր Ֆեր, երբ Կամիլը դեռ երեխա էր։ Հենց այնտեղ 1868 թվականին ծնվեց նրա կրտսեր եղբայր Պոլ Կլոդելը։ Դրանից էլ հետո ընտանիքը մի քանի անգամ տեղափոխվեց, բայց առաջվա պես ամռանը վերադառնում էին Վիլնյով սյուր Ֆեր։ Տեղանքի խիստ լանդշաֆտը հսկայական ազդեցություն է ունեցել երեխաների վրա։

1881 թվականին Կամիլան, նրա մայրը իր քույրերի և փոքրիկ եղբոր հետ ստիպված էին տեղափոխվել Մոնպառնաս՝ Փարիզի թաղամասերից մեկը՝ թողնելով հորը, որը, սակայն, օգնում էր ընտանիքին նյութապես։

Մանուկ տարիքում հետաքրքրություն գտնելով քարի ու կավի մեջ և ապա մեծանալով՝ նա ընդունվում է Կոլարոսսիի ակադեմիա, որտեղ ուսանում է քանդակագործ Ալֆրեդ Բուշեի մոտ (այդ ժամանակ կանանց արգելված էր ընդունվել գեղարվեստի դպրոցներ)։ 1882 թվականին Կամիլը այլ աղջիկների՝ հիմնականում անգլուհիների... Ավելին

Նոյեմբերի 11
Միշել Աուն (17 Փետրուար , 1935, Պէյրութ, Լիբանան), լիբանանցի զօրահրամանատար եւ քաղաքագէտ ։ 22 Սեպտեմբեր-էն մինչեւ 13 Հոկտեմբեր 1990 Լիբանանի վարչապետ ու նախագահ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի վերջին օրերուն, Սուրիոյ կողմէ կ'աքսորուի Ֆրանսա, ուր կը մնայ մինչեւ 7 Մայիս, 2005: Լիբանան կը վերադառնայ, Սուրիական զօրքերուն Լիբանանի հողերէն ընդմիշտ հեռանալէն տասնմէկ օր ետք։

Իր հետեւորդներուն կողմէ կոչուած՝ «Le Général» (Զօրավար կամ Հրամանատար

Ծնած է 17 փետրուար 1933-ին: Ամուսնացած է Նատիա Շամիի հետ եւ ունի երեք դուստրեր` Միրէյ, Քլոտին եւ Շանթալ: Եղած է զինուորական, ապա` քաղաքական անձնաւորութիւն, Ազգային ազատ հոսանքի ղեկավար: 23 Յունիս 1984 – 27 Նոյեմբեր 1989 եղած է լիբանանեան բանակի հրամանատար, ինչպէս նաեւ` 1988-ի զինուորական կառավարութեան վարչապետ:

Միշել Աուն իբրեւ կամաւոր յաճախած է Սպայից վարժարանը 1 Հոկտեմբեր, 1955-ին: Լիբանանի, ինչպէս նաեւ Ֆրանսայի եւ Միացեալ Նահանգներու մէջ հետեւած է զինուորական ծառայութեան եւ ստացած` բազմաթիւ մետալներ: Իբրեւ զինուորական` բազմաթիւ աստիճանաւորումներէ եւ 29 տարուան ծառայութենէ ետք նշանակուած է... Ավելին

Նոյեմբերի 12
Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ Եվրոպական Դատարան, կամ ՄԻԵԴ (անգլ.՝ European Court of Human Rights կամ ECtHR, ֆրանսերեն՝ Cour européenne des droits de l’homme), Ստրասբուրգում հիմնված (1959) միջազգային դատարան, դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։ Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի են որպես «հայցադիմումներ») զննելու միջոցով։ Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել... Ավելին
Նոյեմբերի 13
Դունկան Էդվարդսի արձանը Դադլիում
Դունկան Էդվարդսի արձանը Դադլիում

Դունկան Էդվարդս անգլիացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և Անգլիայի ազգային հավաքականում։ Նա եղել է 1950-ական թվականներին Մեթ Բասբիի կողմից կազմավորված «Բասբիի փոքրիկներ» երիտասարդ ակումբի ֆուտբոլիստներից մեկը։ Էդվարդսն այն ութ ֆուտբոլիստներից մեկն է, որը մահացել է Մյունխենյան ավիավթարի արդյունքում։

Դունկանը ծնվել է Դադլիում։ 16 տարեկան հասակում նա սկսել է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում» և դարձել է Ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի անենաերիտասարդ ֆուտբոլիստը և Անգլիայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Իր հինգամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում օգնել է «Յունայթեդին» նվաճել Առաջին դիվիզիոնի երկու չեմպիոնական տիտղոս և հասնել մինչև Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։ Նա ողջ է մնում 1958 թվականին Մյունխենում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ, սակայն 15 օրից մահանում է ծանր... Ավելին

Նոյեմբերի 14
Սուպերգրլ (անգլ.՝ Supergirl), ամերիկյան արկածային հեռուստասերիալ, որը ստեղծել են Էլիսոն Էդլերը, Գրեգ Բերլանտին և Էնդրյու Կրիսբերգը (վերջին երկուսը նաև ստեղծել են «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալները): Հեռարձակվել է CBS հեռուստաալիքով. պրեմիերան կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 26-ին։ Գլխավոր հերոսը DC Comics-ի կերպար Սուպերգրլն (Կառա Զոր-Էլ) է, որը ստեղծել են Օթո Բայնդերը և Ալ Պլաստինոն. դերը կատարում է Մելիսա Բենոիսթը։ Սուպերգրլը զգեստավորված սուպերհերոսուհի է, ով Սուպերմենի կենսաբանական զարմուհին է և Կրիպտոնեցիների վերջին ներկայացուցիչներից մեկը։

2016 թվականի մայիսի 12-ին Warner Bros. Television-ը հայտարարեց, որ հեռուստասերիալն ունենալու է երկրորդ եթերաշրջան, որը կցուցադրվի The CW հեռուստաալիքով։ Երկրորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ից։

Կառա Զոր-Էլը (Մելիսա Բենոիսթ) 13 տարեկան հասակում իր ծնողների՝ Զոր-Էլի (Ռոբերտ Գանթ) և Ալուրայի(Լոռա Բենատի) կողմից Կրիպտոն մոլորակից ուղարկվում է Երկիր։ Ալուրան Կառային հրամայում է պաշտպանել իր զարմիկ մանուկ Կալ-Էլին՝ տեղեկացնելով, որ նա և նրա զարմիկն ունենալու են արտասովոր ուժեր Երկրի դեղին... Ավելին

Նոյեմբերի 15
Էռնեստ Լոուրենսի ՌադԼաբը (ճառագայթային լաբորատորիա) Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում, 60-դյույմանոց ցիկլատրոն, 1939 թ․ օգոստոս
Էռնեստ Լոուրենսի ՌադԼաբը (ճառագայթային լաբորատորիա) Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում, 60-դյույմանոց ցիկլատրոն, 1939 թ․ օգոստոս

Ցիկլատրոն (անգլ.՝ cyclotron), մեծ էներգիաներով լիցքավորված մասնիկների փնջեր ստանալու սարք, ոչ ռելյատիվիստական լիցքավորված ծանր մասնիկների (պրոտոնների և իոնների) ցիկլային ռեզոնանսային արագացուցիչի տեսակ, որտեղ հաստատուն և համասեռ մագնիսական դաշտի (համասեռ դաշտ) ազդեցությամբ մասնիկները պարուրաձև հետագիծ են ձեռք բերում և աստիճանաբար արագանալով ուղղորդված փնջով դուրս են թռչում սարքից։ Իսկ նրանց արագացման համար օգտագործվում է բարձր հաճախականության էլեկտրական դաշտ։

Աշխարհում առաջին ցիկլատրոնի՝ ցիկլային արագացուցիչի հեղինակն է ԱՄՆ ֆիզիկոս Էռնեստ Լոուրենսը (Ernest O. Lawrence) (1930 թ․): Նա 1939 թ․ ցիկլատրոնի այս գյուտի համար ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ: Մինչև 1950 թ․ ցիկլատրոնը եղել է մասնիկների արագացուցիչի ամենահզոր տեսակը, որին փոխարինելու եկան սինխրոտրոնները, որոնք շարունակում են կիրառվել ճառագայթային ֆիզիկայի և միջուկային բժշկության մեջ։ Մագնիսի բևեռների միջև ամենամեծ հեռավորություն ունեցող սինխրոցիկլոտրոնը (184-դյույմանի՝ 4.6 մ) կառուցել է Լոուրենսը... Ավելին

Նոյեմբերի 16
Ջոզեֆ Վեբեր
Ջոզեֆ Վեբեր

Ջոզեֆ Վեբեր, անգլիացի ֆիզիկոս: Տվել է լազերների և մազերների աշխատանքի վերաբերյալ առաջին հրապարակային դասախոսությունը, ինչպես նաև եղել է գրավիտացիոն ալիքների դետեկտման պիոներներից մեկը:

Ջոզեֆ Վեբերը ծնվել է Նյու-Ջերսիի Պատերսոն քաղաքում, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունն և Մեծ ճգնաժամի ժամանակ այցելել նաև Տալմուդ-տորա կրոնական դպրոցը: Բարձրագույն կրթությունն սկսել է Cooper Union-ում, բայց միջոցների խնայողության նպատակով դիմում է տալիս և քննությունների արդյունքների հիման վրա տեղափոխվում ԱՄՆ-ի Ռազմածովային ակադեմիա, որն ավարտում է 1940 թվականին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վեբերը ծառայել է ԱՄՆ-ի ՌԾՆ-ի տարբեր նավերի վրա՝ հասնելով լեյտենանտ-կոմանդերի կոչման: «Լեդի Լեքս» USS Lexington (CV-2) ավիակրի վրա ծառայությունը մեծ նշանակություն ունեցավ նրա համար: Վեբերը հերթափոխի սպա էր «Լեսկսինգտոնի» վրա, երբ տեղի ունեցավ Պերլ Հաբորի գրոհը: Կորալյան ծովի մարտերում «Լեսկսինգտոնը» խորտակեց ճապոնական Սյոխո ավիակիրը, և ինքն էլ կործանվեց 1942 թվականի մայիսի 8-ին հրդեհից: Վեբերը հաճախ էր իր ուսանողներին պատմում, թե ինչպես էր լուսավորվում «Լեսկսինգտոնի» շիկացած կմախքը... Ավելին

Նոյեմբերի 17
Նա Լի
Նա Լի

Նա Լի, չինացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի, ով կարիերայի բարձրագույն՝ WTA վարկանիշին հասել է 2014 թվականի փետրվարի 17-ին՝ դառնալով աշխարհի թիվ 2 ռակետ։ Իր կարիերայի ընթացքում Լին հաղթանակ է տարել WTA մենախաղի ինը մրցաշարերում, այդ թվում Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերում՝ 2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում և 2014 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում։ Լին առաջին և միակ թենիսիստուհին է Արևելյան Ասիայից և ընդհանրապես Ասիայից, ով հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Լին նաև եզրափակիչ է դուրս եկել 2011 և 2013 թվականների Ավստրալիայի բաց առաջնությունում և 2013 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարում, եղել է Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակչի եռակի մասնակից և 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի ու 2013 թվականի ԱՄՆ բաց առաջնության... Ավելին

Նոյեմբերի 18
Գարեգին Եպիսկոպոս Սրուանձտեանց
Գարեգին Եպիսկոպոս Սրուանձտեանց

Գարեգին Եպիսկոպոս Սրուանձտեանց (17 Նոյեմբեր 1840, Վան - 17 Նոյեմբեր, 1892 Պոլիս), հայ հոգեւորական, բանասէր-բանահաւաք, ազգագրագէտ, հասարակական գործիչ։ Իրմով սկսաւ դէպի գաւառ գրականութեան շարժումը, որուն շարքերէն յիշելի են Թլկատինցին, Ռուբէն Զարդարեան եւ ուրիշներ։

Իրեն կը պարտինք Սասունցի Դաւիթ դիւցազնավէպի գրանցումը Մշոյ Առնիստ գիւղացի Կրպոյի բերնէն։

Գարեգին Սրուանձտեանց ծնած է Վան 1840 թուականին։ Փոքր տարիքէն յաճախած տեղական դպրոցը. 12 տարեկանին երկու ընկերներու հետ կը փախի դպրոցէն եւ կ՛երթայ Վարագ Խրիմեան Հայրիկի բացած Ժարանգաւորաց վարժարանը յաճախելու։ 1860-էն մինչեւ 1862 կ՛աշխատակցի Խրիմեան Հայրիկի «Արծուի Վասպուրական» թերթին՝ որուն մէջ լոյս ընծայած է յօդուածներ, որոնց մէջ կ՛արծարծէ ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ, եւ |Պոլսոյ՝ «Մասիս»ին, Թիֆլիսի՝ «Մեղու»ին, Իզմիրի՝ Արեւելեան մամուլ թերթերուն։ 1863-էն մինչեւ 1865 մշոյ Ս. Կարապետ վանքի մէջ կը խմբագրէ «Արծուիկ Տարօնոյ» նորաբաց երկշաբաթաթերթը իր ուսուցիչ Խրիմեան Հայրիկի... Ավելին

Նոյեմբերի 19
Անատոլի Մարչենկո խորհրդային այլախոհ, գրող, մարդու իրավունքների պաշտպան, խորհրդային քաղաքական բանտարկյալ, Եվրախորհրդարանի սահմանած Սախարովի ազատ մտքի մրցանակի առաջին ստացողներից մեկը (Նելսոն Մանդելայի հետ), որին նա արժանացել է 1988 թվականին, հետմահու: Տարբեր դատվածություններով բանտերում և աքսորներում նա անցկացրել է մոտ 20 տարի։

Մարչենկոն ի սկզբանե եղել է հորատող, այլ ոչ թե մտավորական: Նա ծայրահեղական, իսկ ավելի ուշ գրող և քաղաքական բանտարկյալ է դարձել սկսած 1958 թվականից, մի քանի անգամ աշխատանքային ճամբարներում և բանտերում ազատազրկման արդյունքում՝ այլախոհների հետ առնչվելով:

Նա առաջին լայն ճանաչման արժանացավ «Իմ վկայությունը» ինքնակենսագրական գրքով, որը խորհրդային աշխատանքային ճամբարների ու բանտերի մասին է: Նա այդ մասին որոշեց գրել 1966 թվականին, երբ Մոսկվա ժամանելուց հետո երկրորդ անգամ ազատազրկվեց: Արևմուտքում սենսացիա առաջացրեց, երբ 1969 թվականին Խորհրդային Միությունում Սամիզդատը սահմանափակ քանակով հրապարակեց այն: Նա ամբողջ աշխարհի, նաև ԽՍՀՄ-ի ընթերցողների ուշադրությունը հրավիրեց... Ավելին

Նոյեմբերի 20
Օստապ Բենդեր, Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռ» ու «Ոսկե հորթը» վեպերի գլխավոր հերոս, «մեծ կոմբինատոր», «դրամանիշների համար գաղափարական պայքարող», ով գիտեր «փող կտրելու (հափշտակելու) 400 համեմատաբար ազնիվ մեթոդ»։ Ռուս գրականության մեջ խաբեբայապատումների ամենահայտնի հերոսներից։

Բենդերը ներկայանում է որպես Օստապ-Սուլեյման-Բերտա-Մարիա-Բենդեր-բեյ («12 աթոռ» վեպում) և Բենդեր-Զադունայսկի («Ոսկե հորթը» վեպում)։ «Ոսկե հորթը» վեպում Բենդերին անվանում են նաև Օստապ Իբրագիմովիչ։

Ըստ մի վարկածի՝ հոր՝ թուրքական հպատակության մասին հիշատակումը և «Իբրագիմովիչ» հայրանունը ցույց չեն տալիս Թուրքիայի հետ էթնիկ կապը։ Դրանից ժամանակակիցները ենթադրեցին, որ Բենդերի հոր բնակության վայրը Օդեսայում է, որտեղ հրեա վաճառականներն ընդունել էին թուրքական հպատակություն, որպեսզի իրենց երեխաները կարողանան խուսափել կրոնական պատկանելությամբ պայմանավորված մի շարք խտրական օրենքներից և միևնույն ժամանակ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք ստանան։ Բացի այդ, Իբրագիմ անունը, ինչպես... Ավելին

Նոյեմբերի 21
Շիմոն Պերես
Շիմոն Պերես

Շիմոն Պերես, լեհական ծագմամբ իսրայելցի պետական գործիչ, Իսրայելի 9-րդ նախագահը՝ 2007-2014 թվականներին։ 2013 թվականից մինչև իր պաշտոնաթողությունը աշխարհի պետությունների գործող ղեկավարներից ամենատարեցն էր։ Երկու անգամ եղել է Իսրայելի վարչապետ, երկու անգամ՝ վարչապետի պաշտոնակատար և իր ավելի քան 66 տարիների քաղաքական կարիերայի ընթացքում եղել է Իսրայելի 12 կաբինետների անդամ: Պերեսը 1959 թվականի նոյեմբերին ընտրվել է Քնեսեթում, և բացառությամբ 2006 թվականի երեք ամիսների ընդմիջումից, շարունակաբար ծառայել է մինչև 2007 թվականը, երբ նա դարձավ երկրի նախագահ։

Նա տարբեր դիվանագիտական և ռազմական պաշտոններ է զբաղեցրել 1948 թվականի Արաբա-Իսրայելյան անկախության պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Առաջին բարձրաստիճան պաշտոնը՝ Պաշտպանության գլխավոր տնօրենի տեղակալ (1952), Պաշտպանության գլխավոր տնօրեն (1953-1959):

Իր կարիերայի ընթացքում նա Քնեսեթում ներկայացրել է հինգ քաղաքական կուսակցություն, որոնցից երկուսի՝ Հավասարեցում և Աշխատանքային կուսակցությունների... Ավելին

Նոյեմբերի 22
Ժողովրդի թշնամի (լատին․՝ hostis publicus, բառացիորեն՝ «հասարակության թշնամի» և լատին․՝ hostis populi Romani՝ «հռոմեական ժողովրդի թշնամի»), քաղաքական կամ դասակարգային հակառակորդների նկատմամբ օգտագործվող տերմին։ Հռոմեական իրավունքում այս պիտակը ստանալով անձն օրենքից դուրս էր հայտարարվում և ենթակա էր անհապաղ ոչնչացման։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ռեժիմի հակառակորդներին անվանում էին ժողովրդի թշնամի և գիլիոտինի ենթարկում։ ԽՍՀՄ-ում այն անձն էր, ով դեմ էր կոմունիստական կուսակցության ուղուն, ով կասկածվում կամ մեղադրվում էր հակախորհրդային գործունեության մեջ, որի հիման վրա ենթակա էր ֆիզիկական ոչնչացման՝ գնդակահարման: Նման պիտակավորում ստացած անձի նկատմամբ ահաբեկչությունը արդարացված էր համարվում։ Ճակատագրի հեգնանքով, կոմունիստական կուսակցության և խորհրդային ժողովրդի վերջին թշնամին եղել է Լավրենտի Բերիան (1953):

«Ժողովրդի թշնամի» տերմինը թվագրվում է Հին Հռոմի ժամանակներից, որպես հռոմեական ժողովրդի թշնամի։ Ըստ հռոմեական իրավունքի այն անձը, ով հավասարազոր էր հանրապետության դեմ զենքը ձեռքին կռվող թշնամուն հայտարարվում էր «հռոնեական ժողովրդի թշնամի», հետևաբար՝ օրենքից դուրս էր և ենթակա էր անհապաղ ոչնչացման։ Հռոմեական սենատը մ․ թ․ 68 թվականին հռոմեական ժողովրդի թշնամի է հայտարարել Ներոնին:

Նոր ժամանակներում «ժողովրդի թշնամի» արտահայտությունը «ժողովրդի բարեկամ»՝ ճիշտ հակառակ իմաստ... Ավելին

Նոյեմբերի 23
Տոնգարիկի հարթակի (ահու) մոաիներ
Տոնգարիկի հարթակի (ահու) մոաիներ

Մոաի, քարե մոնոլիտ արձաններ խաղաղօվկիանոսյան Զատկի կղզում: Պատրաստվել են պոլինեզյան բնիկների կողմից 1250-1500 թվականների միջակայքում։ Ներկայումս հայտնի է 887 արձան։

Մոաիների մեծամասնությունը (834 կամ 95 %) կերտված է Ռանո Ռարակու (Rano Raraku) հրաբխի ամբողջական հսկա բազալտային տուֆից: Բացառված չէ, որ արձանների մի մասը կերտված է ավելի մոտ գտնվող այլ հրաբուխների համանման քարաբեկորներից։ Այդպիսի նյութ չկա Պոիկե թերակղզում։ Այդ պատճառով այնտեղ գտնվող մի քանի փոքր արձաններ պատրաստված են տեղի քարատեսակներից։ 22 քանդակ պատրաստված է տրախիտից, 17-ը` Օխիո հրաբխի կարմիր պեմզայից, 13-ը` բազալտից, 1-ը` Ռանո Կաո հրաբխի մուջիերիտից։ Վերջինը հատուկ պաշտամունք ունեցող քանդակ է 2,42 մ բարձրությամբ, որ հայտնի է Հոա-Հակա-Նանա-Իա անունով։ 1868 թվականից այն գտնվում է Բրիտանական թանգարանում: Մազափնջի (պուկաո) գլանաձև մասը կերտված է Պունա Պաո հրաբխի (հնարավոր է նաև մոտակայքում գտնվող այլ հրաբխի) բազալտային պեմզայից:

Շատ հրապարակումներում մոաիների քաշը ուռճացված է։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշվարկների համար հիմք է ընդունվում... Ավելին

Նոյեմբերի 24
Մարտ, Իսահակ Լևիտան
Մարտ, Իսահակ Լևիտան

Մարտ (ռուս.՝ Март), ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի (ռուս.՝ Исаак Левитан, 1860-1900) բնանկարը՝ ստեղծված 1895 թվականին: Պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ. 1489)։ Նկարի չափերը՝ 60 × 75 սմ:

Նկարն ստեղծվել է 1895 թվականի մարտին, երբ Լևիտանն ապրում էր Տվերի նահանգում՝ Գորկա կալվածքում։ Կտավը հանրությանն է ներկայացվել 1896 թվականի ցուցահանդեսում և նույն թվականին գնվել է Պավել Տրետյակովի կողմից:

«Մարտ» նկարը համարվում է բնանկարի ամենահայտնի ու ամենավառ օրինակը Լևիտանի ստեղծագործական ժառանգության մեջ: Այն նաև նկարչի արվեստի վրա իմպրեսիոնիզմի ունեցած ազդեցության օրինակ է:

Այս կենսահաստատ բնանկարը, որում պատկերված են ձյուն, գարնանային երկինք ու ծառեր, համարվում է «հայտնագործություն ռուսական բնանկարային գեղանկարչության մեջ»: Հետագայում այդ մոտիվը մեծ տարածում գտավ 20-րդ դարի ռուս շատ նկարիչների շրջանում, որոնցից են Իգոր Գրաբարը, Կոնստանտին Յուոնը... Ավելին

Նոյեմբերի 25
Մոնթէ Մելքոնեան (25 Նոյեմբեր 1957 - 12 Յունիս 1993), արցախեան պատերազմի հայազգի հրամանատար։

Մոնթէ ծնած է Նոյեմբեր 25-ին, ԱՄՆԳալիֆորնիոյ նահանգի, Ֆրեզնօ քաղաքէն ոչ հեռու՝ Վայսէյլի աւանին մէջ։ 1972-ի ամրան տասնհինգամեայ Մոնթէ Մելքոնեան կ՛աւարտէ միջնակարգ դպրոցը։ 1973-ին՝ մինչ աւագ դպրոցի նոր ուսումնական տարուան մեկնարկը, դպրոցի տնօրէն «Տէյվիտ Գրէյմս», կ՛առաջարկէ տաղանդաւոր աշակերտին ճամբորդել Ճաբոն, սորվելու։

Արտասովոր ընդունակութիւններու տէր, 12 տարեկանէն (այդ տարիքին է, որ ան տեղեկացած է իր հայ ըլլալուն մասին) ծնողներուն հետ, 15 ամեայ տղան, ճամբորդութիւններ կը կատարէ դէպի՝ Եւրոպայի, Ափրիկէի եւ Մերձաւոր Արեւելքի 41 քաղաքներ։ Գացած է Արեւմտեան Հայաստան՝ իր պապերուն տունը։ Ուսումնասիրած է 1915 թուականի Եղեռնի պատմութիւնը։

1975 թուականին՝ գերազանց գնահատականով, կ՛աւարտէ «Մաունթ Ուիթնի»ի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանին կ՛ընդունուի՝ Գալիֆորնիոյ Պըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակութիւններու տէր՝ ան չորս տարուան դասընթացքը... Ավելին

Նոյեմբերի 26
Տիեզերանավերի մեջտեղի լարի խզումը նրանց արագացված շարժումից հետո
Տիեզերանավերի մեջտեղի լարի խզումը նրանց արագացված շարժումից հետո

Բելլի պարադոքս, հարաբերականության հատուկ տեսության ռելյատիվիստիկ պարադոքսներից մեկը՝ կապված տարածաժամանակային հարաբերականության տեսության մեջ «բացարձակ պինդ մարմին» հասկացության որոշման անհնարինության հետ: Բելլի պարադոքսը ծագում է մտավոր էքսպերիմենտի քննարկման ժամանակ, որը պարունակում է իր մեջ նույն ուղղությամբ արագացված երկու տիեզերանավեր և մինչև վերջ ձգված լար, որը միացնում է նրանց (մի տիեզերանավը խիստ որոշակիորեն շարժվում է մյուսի առջևից, այսինքն՝ արագացումն ուղղված է լարի երկայնքով): Եթե տիեզերանավերը սկսեն սինքրոն կերպով արագացվել, ապա նավերին ուղեկցող հաշվարկի համակարգում նրանց միջև հեռավորությունը կսկսի աճել, և լարը կկտրվի: Մյուս կողմից, այն հաշվանքի համակարգում, որտեղ տիեզերանավերը սկզբում դադարի վիճակում էին, նրանց միջև հեռավորությունը չի փոխվի, հետևաբար լարը չի կտրվի: Որ՞ տեսակետն է ճիշտ: Համաձայն հարաբերականության տեսության՝ ճիշտ է առաջին տեսակը, ըստ որի՝ լարը... Ավելին

Նոյեմբերի 27
Նիքի Մինաժ
Նիքի Մինաժ

Նիքի Մինաժ (անգլ.՝ Onika Tanya Maraj, Nicki Minaj, դեկտեմբերի 8, 1982, Պորտ օֆ Սփեյն, Տրինիդադ և Տոբագո), ամերիկացի ռեփեր և դերասանուհի։ Նրա տաղանդը նկատել է ռեփեր Լիլ Ուեյնը։ 2009 թվականի օգոստոսին Նիքի Մինաժը պայմանագիր է կնքում «Young Money Entertainment» խմբի հետ։

Պայմանգրի ժամկետի ավարտից հետո նա սկսում է աշխատել իր դեբյուտային «Pink Friday» ալբոմի վրա, որը թողարկումից հետո առաջին շաբաթում «Billboard 200»-ում գրավում է երկրորդ հորիզոնականը, իսկ մի քանի շաբաթ հետո՝ գլխավորում այն։ 2010 թվականին Մինաժը դարձավ միակ կին անհատ արտիստը աշխարհում, ում 7 երգերը միաժամանակ գտնվել են «Billboard Hot 100»-ի չարթում։ Նիքիի երկրորդ` «Your Love» սինգլն զբաղեցրել է «Billboard Hot Rap Songs» չարթի առաջին հորիզոնականը։ «Pink Friday» ալբոմն իր թողարկումից մեկ ամիս հետո ստացել է պլատինե հավաստագիր` Ձայնագրման ամերիկյան կազմակերպությունների ասոցիացիայի կողմից (ՁԱԿԱ, անգլ.՝ Recording Industry Association of AmericaRIAA)։ Ավելի ուշ «Super Bass» սինգլը դառնում է համաշխարհային հիթ և ճանաչվում 2011 թվականի ամռան... Ավելին

Նոյեմբերի 28
Ալեքս Ֆերգյուսոն
Ալեքս Ֆերգյուսոն

Ալեքս ՖերգյուսոնCBE (անգլ.՝ Sir Alexander Chapman Ferguson, դեկտեմբերի 31, 1941, Գլազգո, Շոտլանդիա), առավել հայտնի որպես Ալեքս Ֆերգյուսոն, սըր Ալեքս, ՍԱՖ կամ Ֆերգի, շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ 1986 թվականից մինչև 2013 թվականը եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչը։ Բրիտանական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիչն է։ «The Times» թերթի վարկածով ետպատերազմյան շրջանի լավագույն մարզիչների ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ «World Soccer» և «ESPN FC» ամսագրերի վարկածով բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն մարզիչների ցանկում առաջինն է։

Ֆերգյուսոնը որպես հարձակվող խաղացել է մի քանի շոտլանդական ակումբներում, ինչպիսիք են «Դանֆերմլին Աթլետիկը» և «Ռեյնջերսը»։ 1965-66 մրցաշրջանի ժամանակ նա «Դանֆերմլինի» կազմում դարձել է Շոտլանդական լիգայի լավագույն ռմբարկուն։ Խաղալուն զուգահեռ նաև աշխատել է որպես մարզիչ՝ սկսելով իր մարզչական գործունեությունը «Իսթ Սթերլինգշիրում» և «Սենթ Միրրենում»։ Մեծ հաջողությունների է հասել «Աբերդինը» մարզելու ժամանակ՝ հաղթելով Շոտլանդիայի լիգայի մրցաշարը, չորս Շոտլանդական գավաթներ և 1983 թվականի ՈւԵՖԱ գավաթի հաղթողների գավաթը։ Ջոք Սթեյնի մահից հետո կարճ ժամանակ առաջնորդել է Շոտլանդիայի ֆուտբոլի հավաքականը 1986 թվականի... Ավելին

Նոյեմբերի 29
Սպիտակազգեստ կանանց ցույցերը Հավանայում, (2012 թվականի ապրիլ)
Սպիտակազգեստ կանանց ցույցերը Հավանայում, (2012 թվականի ապրիլ)

Սպիտակազգեստ կանայք կամ Դամաս դե բլանկո (իսպ.՝ Damas de Blanco, անգլ.՝ Ladies in White), Ֆիդել Կաստրոյի տոտալիտար ռեժիմի դեմ ուղղված ընդդիմադիր շարժում, որ սկսվել է 2003 թվականին Կուբայում։ Շարժումը կազմակերպել են «Սև գարնան» ռեպրեսիաների ժամանակ ձերբակալված իրավապաշտպանների տիկնայք և այլ կին ազգականները: Ի նշան այլախոհների ազատազրկման դեմ բողոքի՝ կանայք ամեն կիրակի հագնում են բացառապես սպիտակ զգեստներ (սպիտակն ընտրվել է որպես խաղաղության խորհրդանիշ) և գնում կիրակնօրյա պատարագի, որից հետո լուռ քայլում են Հավանայի կենտրոնական փողոցներով: Քայլերթեր անցկացվում են նաև Ֆլորիդայում՝ ի պաշտպանություն հացադուլ հայտարարած քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև Սև գարնան տարելիցի կապակցությամբ՝ պահանջելով ազատ արձակել այլախոհներին և դադարեցնել քաղաքական հետապնդումները: Շարժումը 2005 թվականին Եվրոպական խորհրդի կողմից արժանացել է Սախարովի անվան մրցանակի

2010 թ. փետրվարի 23-ին Սպիտակազգեստ կանանց շարժումը հասարակական և միջազգային լայն հնչեղություն ստացավ, երբ քաղաքական բանտարկյալ... Ավելին

Նոյեմբերի 30
Գագան և Արագոնը Տորոնտոյում 2011 թվականի մարտի 3-ին
Գագան և Արագոնը Տորոնտոյում 2011 թվականի մարտի 3-ին

Born This Way (հայերեն՝ Այդպիսին ծնված), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը, որ թողարկվել է որպես նրա նույնանուն ալբոմի առաջին սինգլ: Սինգլը թողարկվել է 2011 թվականի փետրվարի 11-ին:

Երգն ստացել է հիմնականում դրական արձագանքներ քննադատների կողմից՝ չնայած նրան Մադոննայի «Express Yourself» երգից: Սինգլը գլխավորել է հիթ-շքերթներ 19 երկրներում՝ ներառյալ Ավստրալիան, Ավստրիան, Գերմանիան, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Շվեդիան: ԱՄՆ-ում երգը դարձել է Գագայի երրորդ սինգլը, որը գլխավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթը: Երգը նաև սահմանել է ռեկորդ ըստ iTunes-ում վաճառքի ցուցանիշի, քանի որ ամբողջ աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցել է 1 միլիոնը թողարկումից հետո 5 օրվա ընթացքում:

2011 թվականի օգոստոսի 29-ին MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում Լեդի Գագան «Born This Way» երգով հաղթել է «Լավագույն կանացի կատարում»... Ավելին

2016 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր