Վիքիպեդիա:Օրվա հոդված/Ապրիլ 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թարմացնել այս էջի քեշը
Ապրիլ ամսվա հոդվածները
Ապրիլի 1
Յիսուս Քրիստոսի Յարութիւնը

Աւագ Շաբաթ (հուն․՝ Μεγάλη Εβδομάδα — Megali Evdomada), Ծաղկազարդի յաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթը, որ կ'աւարտիՍ. Յարութեան տօնով (Ս. Զատիկ), որու ընթացքին կը յիշուի Վերջին ընթրիքը, Յիսուս Քրիստոսի դատավարութիւնը, տանջանքները, խաչելութիւնը եւ թաղումը։ Աւագ շաբթուան բոլոր օրերուն անուան կը նախորդէ «Աւագ» բառը (Աւագ Երկուշաբթի, Աւագ Երեքշաբթի, եւ այլն)։

Աւագ շաբթուան առաջին օրը՝ Աւագ Երկուշաբթին, յիշատակն է Չորցած Թզենիին, իր այս կոչումը ստացած է օրուան աւետարաններուն մէջ կարդացուող եւ յիշատակուող դէպքին անունով։ Աւետարաններուն մէջ կը պատմուի, թէ՝

Aquote1.png Բեթանիայէն դէպի Երուսաղէմ ճամբուն վրայ Յիսուս կը մօտենայ թզենիի մը՝ անկէ թուզ քաղելու համար։ Սակայն անոր վրայ պտուղ չգտնելով, որովհետեւ պտուղի ժամանակը չէր, կ'անիծէ թզենին, որպէսզի ալ մարդ անկէ պտուղ չկարենայ քաղել եւ ուտել։ Յաջորդ օրը, երբ նոյն ճամբէն կը վերադառնային, աշակերտները թզենին արմատէն չորցած կը տեսնեն։ Երբ հարց կու տան Յիսուսի այս մասին, Յիսուս թզենիին օրինակին մէջէն կը սորվեցնէ անոնց, թէ ինչ որ հաւատքով ու առանց տարակուսանքի ընեն՝ պիտի կատարուի, նոյնիսկ եթէ լերան ըսեն ե՛լ եւ ծովը ինկի՛ր՝ պիտի կատարուի (Մկ 11.22-25)։ Aquote2.png

Այս առակով Յիսուս մարդոց կը սորվեցնէ... Ավելին

Ապրիլի 2
Բայկալ լիճ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Բայկալ լիճ (ռուսերեն՝ о́зеро Байка́л, բուրյաթերեն՝ Байгал далай, Байгал нуур), տեկտոնական ծագման լիճ Ռուսաստանում` արևելյան Սիբիրի հարավում։

Բայկալ լիճը պարունակում է հեղուկ վիճակում գտնվող աշխարհի քաղցրահամ ջրերի 20%-ը, որը հավասար է 23615.39 կմ3, և այդ ցուցանիշով Բայկալ լիճն աշխարհում առաջինն է։

Բայկալն աշխարհի ամենախոր լիճն է` 1 642 մ։ Բայկալից բացի, աշխարհում կա 1000 մ-ից ավելի խորություն ունեցող երկու լիճ միայն՝ Տանգանիկան (1470 մ) և Կասպից ծովը (1025 մ)։

Բայկալ լճի մեջ են թափվում 336 գետ և առու։ Դրանցից ամենախոշորներն են Սելենգան, Վերին Անգարան, Բարգուզինը։ Լճից սկիզբ է առնում մի գետ՝ Անգարան։ Լիճն ու նրա շրջակա տարածքները առանձնանում են բուսական ու կենդանական աշխարհի հարստությամբ: Տեղի բնակիչներն ու Ռուսաստանում ապրող շատ մարդիկ լիճն ավանդաբար անվանում են... Ավելին

Ապրիլի 3
Կապույտի երանգներ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Կապույտ, լույսի երեք հիմնական գույներից (կարմիր, կանաչ, կապույտ, անգլերեն՝ RGB) մեկը։ Գտնվում է տեսանելի լույսի ալիքների երկարության 440-520 նանոմետր տիրույթի մեջ (երբեմն տիրույթը ավելի լայն է լինում՝ 420-495 նմ)։ Տեսանելի ճառագայթման սպեկտրի մեջ գտնվում է կանաչի և մանուշակագույնի միջև։

Կապույտի երանգների մեջ առանձնանում են երեքը՝ ցիանը (կապտականաչ), ուլտրամարինը և լազուրը, որոնք պարունակում են խառնուրդներ այլ գույներից, օրինակ լազուրը՝ որոշ չափի կանաչ, իսկ ուլտրամարինը՝ մանուշակագույն։ Մաքուր երկինքը և ծովը կապույտ են օպտիկական երևույթի պատճառով, որը կոչվում է Ռելեյան ցրում։ Տինդալի ցրման երևույթով էլ բացատրվում են կապույտ աչքերը։ Հեռու առարկաներն ավելի կապույտ են թվում մեկ այլ օպտիկական երևույթի պատճառով, որը կոչվում է մթնոլորտային պատկեր։

Կապույտը տարածված գույն է արվեստում և ձևավորման մեջ՝ սկսած դեռ հնագույն ժամանակներից։ Կիսաթանկարժեք լաջվարդ քարն օգտագործվել է Հին Եգիպտոսում զարդարվեստի մեջ, իսկ ավելի ուշ՝ Վերածննդի շրջանում, ծովազվարթի (ուլտրամարին) ներկի ստեղծումը ամենաթանկն էր բոլոր ներկանյութերի մեջ։ 8-րդ դարում չինացիներն օգտագործում էին կոբալտի կապույտ ներկը, որպեսզի ստեղծեն կապույտ և սպիտակ կավե ամանեղեն, իսկ միջնադարում եվրոպացիները կիրառում էին այն մայր տաճարների պատուհանների ձևավորման մեջ։ Եվրոպացիները հագուստները ներկում էին լրջունի երանգով, մինչև որ այն փոխարինեցին Ամերիկայից բերված ինդիգոյով։ 19-րդ դարում սինթետիկ կապույտ ներկերը հետզհետե փոխարինեցին հանքաքարային ներկանյութերին։ Մուգ կապույտը ընդհանրական դարձավ ոստիկանական համազգեստների մեջ, իսկ ավելի ուշ՝ 20-րդ դարում՝ աշխատանքային հագուստում։ Քանի որ կապույտը հաճախ զուգորդվում է ներդաշնակության հետ, այն ընտրվել է... Ավելին

Ապրիլի 4

Ապրիլի 5
Ֆանդի Ահմադ

Ֆանդի բին Ահմադ (մալայ․՝ Fandi bin Ahmad, ), սինգապուրցի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ: Ներկա պահին հանդիսանում է Մալայզիայի Սուպերլիգայում հանդես եկող «Լայոնս XII» ֆուտբոլային ակումբի մարզիչը: Նախկինում հիմնականում խաղացել է որպես՝ հարձակվող, սակայն ունակ է եղել հանդես գալ նաև կիսապաշտպանական դիրքերում: Որպես մարզիչ երեք տարբեր ակումբների հետ հաղթել է Մալազիայի գավաթը. «Սինգապուր», «Կուալա-Լումպուր» և «Փաղանգ», այդ թվում նաև երկու անգամ ոսկե դուբլ է «ձևակերպել». 1992 և 1994 թվականներին: 1988 թվականին Ֆանդի ստացել է երկրի առաջնության ոսկե խաղակոշիկը: Բացի դրանից, ֆուտբոլիստը հայրենի սահմաններից դուրս հանդես եկել այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են՝ «Միտրա Կուկարը» (Ինդոնեզիա), «Գրոնինգենը» (Նիդերլանդներ), «Գեյլանգ Ինտերնեշնլը» և «Ուորիորսը» (երկուսն էլ՝ Սինգապուր): Սինգապուրի ազգային հավաքականի կազմում Ֆանդին մասնակցել է 101 հանդիպումների, դարձել է 55 գոլի հեղինակ, երեք անգամ դարձել է Հարավարևմտյան Ասիայի խաղերի արծաթե մրցանակակիր և 1993 թվականից 1997 թվականը հանդիսացել է ազգային հավաքականի... Ավելին

Ապրիլի 6

Ապրիլի 7

Ապրիլի 8
Արմենակ Շահմուրատեան

Արմենակ Շահմուրատեան, (7 Ապրիլ 1878, Մուշ, Արեւմտեան Հայաստան - 14 Սեպտեմբեր, 1939, Փարիզ, Ֆրանսա), հայ օփերային երգիչ։ Կոմիտասեան դպրոցի ամենանշանաւոր ներկայացուցիչներէն եւ հայ ազգային երգարուեստի վաստակաշատ գործիչներէն մէկը։ Զինք անուանած են «Հայ Կարուզօ»։ Փարիզի Մեծ Օփերային մէջ, աննախընթաց յաջողութիւն ունենալէն ետք, հեռանալով միջազգային ասպարէզէն, նուիրուած է հայ ժողովրդական ու հոգեւոր երգին՝ զայն տարածելով ամբողջ աշխարհի տարածքին։

Ծնած է 1878 -ին, Արեւմտեան Հայաստանի Մուշ քաղաքին մէջ, դարբին Սարգիսի ընտանիքին մէջ։ 8 տարեկանէն, անդամ էր եկեղեցւոյ երգչախումբին: Հօր մահէն ետք, մայրը անհրաժեշտ միջոցներ չի գտներ Արմենակի ուսման համար, սակայն Արմենակի բնատուր արտակարգ ձայնային շնորհները նկատի առնելով՝ Մշոյ հոգեւոր թեմի առաջնորդ Ներսէս եպիսկոպոս Խարախանեան՝ զայն կ'որդեգրէ եւ կ'ուղարկէ Մշոյ նշանաւոր Ս. Կարապետ վանքի Ժառանգաւորաց դպրոցը, ուսում ստանալու համար։ Արմենակ չի հաշտուիր եկեղեցւոյ անձուկ միջավայրին, եւ շատ չանցած, կը վերադառնայ Մուշ։ Այս անգամ Խարախանեանի մեկենասութեամբ ու յանձնարարական նամակով ան կը մեկնի Էջմիածին եւ կ'ընդունուի Գէորգեան ճեմարան։ Էջմիածնի մէջ՝ պատանի Արմենակ երաժշտութեան ուսուցիչ եւ համբաւաւոր երգահան՝ Կարա-Մուրզայի երգչախմուբին մեներգիչը կը դառնայ ։ Արմենակի արտակարգ ձայնը եւ բարձրորակ կատարումը կը գրաւեն Կարա-Մուրզան փոխարինող... Ավելին

Ապրիլի 9
Պատերազմի արվեստը
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

«Պատերազմի արվեստը», չինացի ստրատեգ Սուն Ցզիին (չին.՝ ` 孫子兵法, փինյին` Sūnzĭ bīngfǎ) վերագրվող ամենանշանավոր հին չինական տրակտատ, որը նվիրված է ռազմական մարտավարությանը և քաղաքականությանը։ Կազված է 13 գլխից։ Դրանցից յուրաքանչյուրն անդրադառնում է պատերազմ վարելու տարբեր կողմերին և դրանց կիրառությանը ռազմական մարտավարության և ռազմավարության մեջ։ Գրեթե 1500 տարի շարունակ այն եղել է առաջավոր աղբյուր, որը 1080 թվականին ներառվել է Սուն դինաստիայի կայսր Շենցզունի «Յոթ ռազմական դասական տեքստերի» ցանկում։ «Պատերազմի արվեստը» շարունակում է մնալ ամենաազդեցիկ մարտավարական տեքստը Արևելյան Ասիայում։ Այն մեծ ազդեցություն է ունեցել արևելյան և արևմտյան ռազմական մտածողության, գործարարական ռազմավարության և իրավական մարտավարության վրա։

Գիրքն առաջին անգամ թարգմանվել է ֆրանսերեն և հրատարակվել 1772 թվականին (վերահրատարակվել՝ 1782 թվականին) Ժեսուիտ Ջան Ժոզեֆ Մարի Ամիոտի կողմից, իսկ անգլերեն մասնակի թարգմանությունը կատարվել է 1905 թվականին բրիտանացի սպա Էվերարդ Ֆերգյուսոն Քալթրոփի կողմից և կոչվել... Ավելին

Ապրիլի 10
Ստամբուլ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Ստամբուլ (թուրք.՝ İstanbul, անգլ.՝ Istanbul, պատմականորեն հայտնի է որպես Կոստանդնուպոլիս կամ Բյուզանդիոն), Թուրքիայի ամենամեծ քաղաքը և երկրի տնտեսական, մշակութային, գործարար և պատմական կենտրոնը։ Ստամբուլը միջմայրցամաքային քաղաք է Եվրասիայում, որը կառուցված է Բոսֆորի նեղուցի երկու ափերին։ Վերջինս իրարից բաժանում է Եվրոպան և Ասիան։ Քաղաքը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև։ Ստամբուլի գործարար և պատմական շրջանները գտնվում են եվրոպական հատվածում, իսկ բնակչության մեկ երրորդը բնակվում է ասիական հատվածում։ Ստամբուլը համարվում է Եվրոպայի ամենամեծ քաղաքը։

Ստամբուլը համանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Արվարձանների հետ միասին Ստամբուլի բնակչությունը գերազանցում է 14,7 միլիոնը։ Աշխարհի ամենախոշոր քաղաքների ցանկում Ստամբուլը զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։

Ստամբուլի ներկայիս Սարայբուրնու թաղամասի տարածքում մ.թ.ա. 667 թվականին կառուցվել է Բյուզանդիոն քաղաքը, որը ժամանակի ընթացքում զարգանալով դարձել է պատմության ամենանշանակալից քաղաքներից մեկը։ 330 թվականին Բյուզանդիոնի հիմքի վրա կառուցվել է Կոստանդնուպոլիս քաղաքը, որը շուրջ 16 դար եղել է սկզբում Հռոմեական և Բյուզանդական (330–1204 և 1261–1453 թվականներ) կայսրությունների, այնուհետև Լատինական (1204–1261 թվականներ) և Օսմանյան կայսրությունների մայրաքաղաք։ Հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջանում քաղաքը եղել է քրիստոնյա արևելքի մայրաքաղաքը, սակայն 1453 թվականին գրավվել է օսմանյան սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի կողմից։ Դառնալով Օսմանյան կայսրության մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիսը դարձել է... Ավելին

Ապրիլի 11

Ապրիլի 12
Գագարինը՝ 1963 թվականին
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Յուրի Ալեքսեյի Գագարին (ռուս.՝ Юрий Алексеевич Гагарин, մարտի 9, 1934, Կլուշինո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 1968, Կիրժաչ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ № 1 տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս, պետական բարձրագույն պարգևների ասպետ, Ռուսաստանի և արտասահմանի շատ քաղաքների պատվավոր քաղաքացի։

ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի գնդապետ (1963ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնաց, 1-ին կարգի ռազմական օդաչու, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1961Կենտրոնական կոմիտեի անդամ։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի 7-րդ և 8-րդ գումարման պատգամավոր։

1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը դարձավ համաշխարհային պատմության մեջ առաջին մարդը, որը թռիչք իրականացրեց դեպի տիեզերական բաց տարածություն։ «Վոստոկ» հրթիռակիրը «Վոստոկ-1» տիեզերական հրթիռով, որի մեջ էր գտնվում Յուրի Գագարինը, «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից դուրս եկավ տիրեզերք։ Թռիչքից 108 րոպե հետո Գագարինը հաջողությամբ վայրէջք կատարեց Սարատովի մարզում՝ Էնգելս քաղաքից ոչ շատ հեռու։ Սկսած 1962 թվականի ապրիլի 12-ից, Գագարինի՝ տիեզերք թռիչք կատարելու օրվանից, ամեն տարի այդ օրը նշվում է որպես Տիեզերագնացության օր։

Առաջին տիրեզերական թռիչքն ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրության ալիք բարձրացրեց, իսկ անձամբ Յուրի Գագարինը ձեռք բերեց... Ավելին

Ապրիլի 13
AllDevices banner.png
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Համակարգչային ծրագրային ապահովում կամ պարզապես ծրագրային ապահովում, համակարգչի մաս, որը ի տարբերություն ֆիզիկական սարքակազմի՝ որից կառուցված է համակարգը, բաղկացած է տվյալներից կամ համակարգչային ցուցումներից։ Ինֆորմատիկայում և ծրագրային ապահովման ճարտարագիտությունում ծրագրային ապահովումը այն ամբողջ ինֆորմացիան է, որը մշակվում է համակարգչի, ծրագրերի և տվյալների կողմից։ Ծրագրային ապահովումը ներառում է այնպիսի համակարգչային ծրագրեր, գրադարաններ և տվյալներ, ինչպիսիք են ծրագրերի օգտագործման գրավոր ցուցումները կամ ինֆորմացիայի կրիչները։ Համակարգչային սարքակազմը և ծրագրային ապահովումը գործում են փոխկապակցված և իրատեսորեն չեն կարող օգտագործվել իրարից անկախ։

Կատարվող կոդն ամենացածր մակարդակում բաղկացած է մեքենայական լեզվի ցուցումներից, որոնք բնորոշ են առանձին պրոցեսորի՝ հիմնականում կենտրոնական մշակիչ հանգույցը։ Մեքենայական լեզուն բաղկացած է երկուական համակարգի թվերից կազմված խմբերից։ Դրանցով արտահայտվում են պրոցեսորի ցուցումները, որոնք անցնում են համակարգչի նախորդ վիճակից հաջորդին։ Օրինակ, հրահանգը կարող է փոխել համակարգչի որոշակի պահեստային դիրքում գտնվող արժեքը, ինչն անմիջականորեն չի երևում օգտվողին։ Հրահանգը կարող է նաև անուղղակիորեն պատճառ հանդիսանալ, որպեսզի համակարգչի էկրանին ինչ-որ բան հայտնվի։ Սա վիճակի փոփոխություն է, որը... Ավելին

Ապրիլի 14

Ապրիլի 15
ԱՊՀ տարբերանշան
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ), կոչվում է նաև Ռուսական համագործակցություն (այն տարբերելու համար Անգլիախոս ազգերի համագործակցությունից), 9 անդամ պետությունների և 2 ասոցացված անդամների միություն, որը գտնվում է Եվրասիայում (ավելի կոնկրետ Կենտրոնական Ասիայից Հյուսիսային Ասիա ընկած տարածքում), ձևավորվել է ԽՍՀՄ փլուզման ընթացքում, և բոլոր անդամները նախկին խորհրդային պետություններ են։ Վրաստանը դադարեցրեց իր անդամակցությունը 2008 թվականին, իսկ Բալթյան երկրները (Լատվիա, Լիտվա, Էստոնիա), որոնք իրենց անդամակցությունը ԽՍՀՄ-ին համարում են անօրինական օկուպացիա, նախընտրեցին չանդամակցել։

ԱՊՀ-ն ունի որոշակի վերազգային իշխանություն, բայց նա ձգտում է լինել ավելին, քան պարզապես խորհրդանշական (սիմվոլիկ) կազմակերպություն։ ԱՊՀ-ն ձգտում է հատկապես կոորդինացված ազդեցություն ձեռք բերել առևտրի, ֆինանսական, օրինաստեղծ և անվտանգության բնագավառներում։ Այն նաև փորձում է խթանել համագործակցությունը սահմանային շրջաններում հանցագործության կանխարգելման ոլորտում։ Բացի այդ, ԱՊՀ 9 անդամներից 8-ն անդամակցում են ԱՊՀ Ազատ առևտրի գոտուն։ Գոյություն ունեն 3 կազմակերպություններ, որոնք գտնվում են ԱՊՀ վերահսկողության տակ։ Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) (որին զուգահեռ գործում են Եվրասիական մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միությունը, որը զբաղեցնում է 180 միլիոն բնակիչ ունեցող տարածք) և Միութենական պետությունն են։ Առաջին երկուսը ռազմական և տնտեսական դաշինքներ են, իսկ... Ավելին

Ապրիլի 16
Շահամիր Շահամիրեան

Շահամիր Շահամիրեան (1723-1798), Հնդկահայ հասարակական-քաղաքական գործիչ, հայ ազատագրական պայքարի ականաւոր ներկայացուցիչ եւ վաճառական։ Ազգային-ազատագրական շարժման գործիչներէն եւ հայ քաղքենի - լուսաւորական գաղափարախօսութեան հիմնադիրը։ Անոր «Որոգայթ փառաց» (1773) երկը աշխարհի տարածքին գտնուող սահմանադրական հանրապետութիւն ստեղծելու առաջին ծրագիրն է։

Շահամիր Շահամիրեան Նոր Ջուղայէն Հնդկաստան կը գաղթէ եւ կը հաստատուի Մատրաս քաղաքին մէջ։ Նախ դերձակութեամբ կը զբաղի, ապա առեւտուրով եւ մեծ հարստութիւն կը կուտակէ։ Անոր հայեացքներուն ու գործունէութեան վրայ մեծ ազդեցութիւն կ'ունենայ Մատրասի մէջ հաստատուած հայ ազատագրական ու լուսաւորական գործիչ՝ Մովսէս Բաղրամեանը։

Ժը. դարը հարուստ է հայոց ազատագրական դարաւոր պայքարի որոշ փայլուն դրուագներով, պայքարի նոր ձեւերով, գաղափարաքաղաքական նոր հայեցակարգերով ու ծրագիրներով։ Հայ քաղաքական միտքի որոնումներու եւ գործնական դիրքորոշումներու յստակեցման համար կարեւոր նշանակութիւն ունեցած են դարու Արցախի եւ... Ավելին

Ապրիլի 17

Ապրիլի 18
Կառավարություն
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Կառավարություն, մարդկանց համակարգ կամ խումբ, որը կառավարում է կազմակերպված համայնքը, շատ հաճախ նաև պետությունը։ Լայն սահմանմամբ կառավարությունը բաղկացած է օրենսդիր, գործադիր և դատական մարմիններից։ Կառավարությունը քաղաքական կուրսի մշակման և իրագործման մեխանիզմ է։

Բոլոր տիպի կազմակերպություններին բնորոշ է կառավարումը, մինչդեռ կառավարություն ասելով նկատի են առնվում աշխարհի մոտ 200 անկախ ազգային կառավարությունները, ինչպես նաև ենթակա դրանց կազմակերպությունները։

Պատմականորեն, կառավարության գերիշխող ձևերը 5-ն են՝ արիստոկրատիա, թիմոկրատիա, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրանիա։

Կառավարությունը, որը երբեմն կոչվում է նախարարների խորհուրդ կամ կաբինետ, ղեկավարում է պրեմիեր մինիստրը (կանցլերը, վարչապետը, նախարարների խորհրդի կամ կաբինետի նախագահը), իսկ երբեմն էլ՝ պետության ղեկավարը (օրինակ՝ ԱՄՆ ում՝ պրեզիդենտը)։ Կառավարության անդամները (նախարարներ, քարտուղարներ, պետքարտուղարներ և այլն) ղեկավարում են պետական կառավարման կենտրոնական գերատեսչությունները։ Կառավարությունը կարող է լինել միակուսակցական կամ կոալիցիոն։ Ֆեդերատիվ պետություններում կան կենտրոնական (ֆեդերալ) կառավարություն և ֆեդերացիայի կազմի մեջ մտնող պետական կազմավորումների (նահանգ, մարզ) կառավարություններ։ Կապիտալիստական երկրներում կառավարությունը կազմում է պառլամենտը կամ նշանակում է պետության գլուխը։ ԳՖՀ-ում, Իռլանդիայում, Ճապոնիայում պետության գլուխը պրեմիեր մինիստր (կանցլեր) է նշանակում պառլամենտի ընտրած անձին։ Կապիտալիստական երկրների մեծ մասում կառավարությունն իրավաբանորեն պատասխանատու և հաշվետու է պառլամենտի առջև, սակայն... Ավելին

Ապրիլի 19
Սուրբ Պետրոսի տաճարը գիշերով
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Սուրբ Պետրոսի պապական բազիլիկ Վատիկանում (իտալ.՝ Basilica Papale di San Pietro in Vaticano) կամ պարզապես Սուրբ Պետրոսի բազիլիկ (լատ.՝ Basilica Sancti Petri), կաթոլիկ տաճար Վատիկանում։

Կառուցվել է իտալական Վերածննդի ժամանակաշրջանում, և նրա կերտման գործում մեծ ներդրում են ունեցել Դոնատո Բրամանտեն, Միքելանջելոն, Կառլո Մադերնան և Լորենցո Բերնինին։ Աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է։ Չնայած նրան, որ Կաթոլիկ եկեղեցու մայր տաճարը չէ, և ոչ էլ Հռոմեական թեմի առաջնորդարանը, սակայն համարվում է ամենանվիրական կաթոլիկ սրբավայրերից մեկը։ Սուրբ Պետրոսի տաճարը նկարագրվել է որպես «Քրիստոնեական աշխարհում եզակի դիրք ունեցող» և «Քրիստոնեական աշխարհի բոլոր եկեղեցիներից ամենամեծը»։

Ըստ կաթոլիկ ավանդության տաճարը կառուցվել է Հիսուսի առաքյալներից մեկի՝ Պետրոս առաքյալի շիրիմի վրա։ Վերջինս համարվում է Հռոմի քրիստոնյա համայնքի առաջին եպիսկոպոսը և, ըստ այդմ՝ առաջին Հռոմի պապը։ Սուրբ Պետրոսի գերեզմանը ենթադրաբար գտնվում է անմիջապես բազիլիկի Ավագ խորանի տակ։ Այդ իսկ պատճառով... Ավելին

Ապրիլի 20

Ապրիլի 21
«Հանգըլ» բառը հանգըլով
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Հանգըլ (կորեերեն՝ 한글), կորեերեն այբուբենի անվանումը։ Հնչյունական տառավանկային գիր է, ունի 24 տառ (14 բաղաձայն և 10 ձայնավոր)։ Ստեղծվել է 1444 թվականին (վերագրվում է Սեջոն թագավորին և նրա պալատական գիտնականներին), չնայած դրան, մինչև 19-րդ դարի վերջը Կորեայում պաշտոնական գիրը չինական այբուբենն էր։ 1894 թվականից մտցվել է խառը (չին-կորեական) գիր։

Այժմ հանգըլը Հյուսիսային Կորեայի և Հարավայի Կորեայի պաշտոնական գրային համակարգն է։ Այն նաև համապաշտոնական գիր է Յանբյան-Կորեական ինքնավար շրջանում և Չանբայ-Կորեական ինքնավար շրջանում։ Այն նաև օգտագործվում է գրելու համար Չիա-Չիա լեզուն, որով խոսում են Ինդոնեզիայի Բաու-Բաու քաղաքում։

Այբուբենը բաղկացած է 19 բաղաձայններից և 21 ձայնավորներից։ Ի տարբերություն լատիներենի այբուբենի, որի տառերը գրվում են հաջորդականորեն, Հանգըլի տառերը խմբավորվում են վանկային կաղապարների մեջ։ Օրինակ՝ կորեերեն «մեղու» բառը գրվում է «꿀벌», այլ ոչ «ㄲㅜㄹㅂㅓㄹ»։ Քանի որ հանգըլի մեջ միավորվում են այբբենական և վանկային գրային համակարգերի հատկանիշները, այն երբեմն բնութագրվում է որպես «այբբենական-վանկային գիր»։ Ինչպես ավանդական ճապոներեն և չինարեն գրություններում, հանգըլում տեքստերը պատմականորեն գրվել են վերևից ներքև, աջից ձախ, և այսօր էլ ոճական նպատակներով կիրառվում է գրության այս ձևը։ Ներկայումս հանգըլը սովորաբար գրվում է ձախից աջ՝ բառերի արանքում բացատով և կետադրական նշաններով։

Շատ լեզվաբաններ հանգըլը համարում են աշխարհի ամենատրամաբանական գրային համակարգը, մասամբ այն պատճառով, որ... Ավելին

Ապրիլի 22
Պետական պարտք

Պետական պարտք (անգլ.՝ Government debt, ռուս.՝ Государственный долг), երկրին (ներքին պարտք) և արտասահմանյան (արտաքին պարտք) քաղաքացիներին, ֆիրմաներին ու հաստատություններին պետության պարտքը: Պետական պարտքը պետության ֆինանսական գործունեության արդյունք է, որն իրականացվում է բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: Բյուջեի դեֆիցիտն այն գումարն է, որով տվյալ տարում պետության կատարած ծախսերը գերազանցում են նրա եկամուտները: Մեկ այլ սահմանման համաձայն էլ, պետական պարտքը երկրի պետական բյուջեի բոլոր տարիների գումարային դեֆիցիտների և գումարային ավելցուկների տարբերությունն է:

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի մեջ ամրագրված է, որ ՀՀ պետական պարտքը ՀՀ անունից և ՀՀ կենտրոնական բանկի անունից, բացառությամբ ռեզիդենտների հանդեպ Կենտրոնական բանկի առկա պարտքային պարտավորությունների, ստանձված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների համագումարն է:

Պետական պարտքը դարձել է համընդհանուր մտահոգության առարկա թե՛ հարկատուների, թե՛ ներդրողների և թե՛ միջազգային կառույցների համար: Եթե 20-րդ դարում պետական պարտքի հետ կապված խնդիրներին բախվում էին զարգացող երկրները, ապա 21-րդ դարում պարտքային խնդիրներ ի հայտ եկան նաև ՏՀԶԿ անդամ երկրներում, և վարկանիշային ընկերություններն սկսեցին իջեցնել նաև ՏՀԶԿ և, անգամ, Մեծ յոթնյակի անդամ երկրների վարկանիշները:

Պետական պարտքը կարող է նպաստել երկրի տնտեսության աճին, եթե ներգրավված միջոցներն արդյունավետ են օգտագործվում: Բացի այդ, պետական պարտքը կարող է խոչընդոտել տնտեսական աճին, եթե... Ավելին

Ապրիլի 23

Ապրիլի 24
Պետական պարտք
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Կյանք, հատկանիշ, որով որոշ կենսաբանական գործընթացներ իրականացնող ֆիզիկական մարմինները առանձնացվում են այդ գործընթացները երբեք չունեցած, այդ գործընթացներից զրկված կամ այդ գործընթացներն ունեցող, բայց «կենդանի» չդասակարգվող անկենդան մարմիններից։ Գոյություն ունեն կյանքի տարբեր ձևեր՝ բույսեր, կենդանիներ, սնկեր, պրոտիստներ, արքեաներ և բակտերիաներ։ Այս հատկանիշը հաճախ կարող է երկիմաստ լինել՝ ներառելով կամ դուրս թողնելով վիրուսները, վիրոիդները կամ հնարավոր արհեստական կյանքը։ Կենսաբանությունը այն առաջնային գիտությունն է, որը հետազոտում է կյանքը։

Կյանքի սահմանումը հակասական է։ Ներկայումս կենդանի են համարվում այն օրգանիզմները, որոնք պահպանում են հոմեոստազ, ունեն բջջային կառուցվածք, օժտված են նյութափոխանակությամբ, կարող են աճել, հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին, պատասխանել ազդակներին և վերարտադրվել։ Կան կյանքի այնպիսի ձևեր, որոք կենդանու և անկենդանի սահմանում են, օրինակ՝ վիրուսները։ Կյանքի շատ սահմանումներ են առաջարկվել։ Պատմության ընթացքում «կյանքը» սահմանելու շատ փորձեր են եղել և կենդանի ձևերի ծագման վերաբերյալ շատ տեսություններ են առաջարկվել։ Այդ տեսություններից է օրինակ՝ մատերիալիզմը, որը գտնում է, որ ամեն ինչ կազմված է մատերիայից, նյութից, իսկ կյանքը մատերիայի բարդ ձև է։ Հիլոմորֆիզմը հավատում էր, որ ամեն ինչ բաղկացած է մատերիայից և ձևից, իսկ կենդանի օրգանիզմի ձևն էլ իր հոգին է։ Պատահական ծագման տեսությունը գտնում էր, որ... Ավելին

Ապրիլի 25

Ապրիլի 26
Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհ (Տէր Յարութիւնեան) (1 Յունուար 1886, Կզնուտ - 21 Դեկտեմբեր 1955 ), հայ պետական, ռազմական եւ դաշնակցական գործիչ, քաղաքագէտ-իմաստասէր։

Նժդեհ (Գարեգին Տէր-Յարութիւնեան) ծնած է 1 Յունուար, 1886-ին, Նախիջեւան գաւառի Կզնուտ գիւղը: Հայրը՝ Եղիշէ Տէր-Յարութիւնեան, գիւղի քահանան էր: Մանուկ հասակէն կորսնցուցած է հայրը եւ արժանացած մօրը՝ Տիրուհիի խնամքին: Ընտանիքին չորս երեխաներէն Նժդեհը փոքրն էր:

Նախնական կրթութիւնը կը ստանայ Նախիջեւանի ռուսական դպրոցին մէջ, ապա՝ Թիֆլիսի ռուսական քիմիաքիտական համալսարանին մէջ, ուր 17 տարեկանին կը միանայ հայ ազատագրական պայքարի շարժումներուն: Անկէ ետք, կ'անցնի Ս. Փեթերսպուրկ եւ երկու տարի նոյն վայրի համալսարանին իրաւաբանական բաժնին մէջ ուսանելէ ետք... Ավելին

Ապրիլի 27

Ապրիլի 28
Նիկոլա Տեսլա
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Նիկոլա Տեսլա (սերբ.՝ Никола Тесла, հուլիսի 10, 1856, Սմիլյան, Գոսպիչ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 7, 1943, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ազգությամբ սերբ ամերիկացի ճարտարագետ, ֆիզիկոս, ինչպես նաև գյուտարար՝ էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի բնագավառում։ Առավել հայտնի է փոփոխական հոսանքի ժամանակակից էլեկտրամատակարարման համակարգում ունեցած իր ներդրումով:

Ծնվել և մեծացել է Ավստրո-Հունգարիայում, ապրել և աշխատել է հիմնականում Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Տեսլան 1870-ական թվականներին բարձրագույն կրթություն է ստացել տեխնիկայի ու ֆիզիկայի բնագավառում, 1880-ական թվականներին աշխատել է հեռահաղորդագրության ու էլեկտրաարդյունաբերության ոլորտում` Continental Edison ընկերությունում: 1884 թվականին արտագաղթել է ԱՄՆ, 1891 թվականին ստացել է ամերիկյան քաղաքացիություն։ Որոշ ժամանակ նա աշխատել է Էդիսոնի մոտ (Edison Machine Works ընկերություն) Նյու Յորքում, մինչև... Ավելին

Ապրիլի 29

Ապրիլի 30
European Parliament Strasbourg Hemicycle - Diliff.jpg
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Քաղաքականություն հասկացությունը բազմիմաստ է։ Այն ունի հետևյալ բացատրությունները․

  • Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։
  • «Պոլիտեայի» տեսանկյունից, հանրույթի, հասարակության, սոցիալական խմբի քաղաքականությունը իրենից ենթադրում է սահմանադրության մի տեսակ, որն ամրագրված է թե՛ կառուցվածքային, թե՛ գործառութային հիմքերով (տեսական, մեթոդական և գործնական)։ Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ (տնտեսություն, իրավունք, սոցիոլոգիա և այլն)։
  • Նեղ իմաստով, քաղաքական մշակույթի մեջ քաղաքականությունը կապվում է իշխանական պրակտիկայի հետ, լինի դա պայքար իշխանության համար, կնոջ և տղամարդու միջև ներկայացվածության համար, ինչպես նաև... Ավելին
HSutvald2.svg 2018 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր