Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հունվար 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Հունվար ամսվա հոդվածները
Հունվարի 1
Տոնածառ
Տոնածառ

Տոնածառ, զարդարված ծառ (սովորաբար լինում է փշատերև ծառ, օրինակ՝ եղևնի, սոճի, կամ դրանց արհեստական իմիտացիան), որ Ամանորի կամ Սուրբ ծննդի տոնակատարության ժամանակ ավանդաբար տեղադրվում է տանը, հրապարակներում և այլուր: Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում: 19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում: Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով: 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը: Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով: Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են... Ավելին

Հունվարի 2
Արամ Խաչատրյան
Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյան (հունիս 6, 1903, Թիֆլիս - մայիս 1, 1978, Մոսկվա), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական:

Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Թիֆլիսում՝ Կովկասի մշակութային բազմազգ մայրաքաղաքում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա: Առանց սկզբնական երաժշտական գիտելիքների ընդգրկվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում: Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը» (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս: Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, վիրտուոզությամբ, իմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով:

Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը: Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, ... Ավելին

Հունվարի 3
Ռուալ Ամունդսեն
Ռուալ Ամունդսեն

Ռուալ Ամունդսեն (նորվ.՝ Roald Engelbregt Gravning Amundsen, հուլիսի 16, 1872, Ֆրեդրիկստադ և Բորգե - հունիսի 18, 1928, Արկտիկա և Արջի կղզի), նորվեգացի ճանապարհորդ, հետախույզ, ըստ Ռոլանդ Հանթֆորդի՝ «բևեռային երկրների Նապոլեոն», բևեռային հետազոտությունների ամենանշանավոր դեմքերից մեկը: Առաջին ճանապարհորդն է, որ կատարել է ծովային անցում Հյուսիսարևմտյան անցումով (Կանադական արշիպելագի նեղուցներով), իսկ ավելի ուշ՝ Հյուսիսարևելյան ճանապարհով (Սիբիրի ափերի երկայնքով)՝ առաջին անգամ ավարտելով շուրջերկրյա տարածությունը Բևեռային շրջագծից այն կողմ: Արկտիկական ճանապարհորդություններում ավիացիայի (հիդրոինքնաթիռներ և դիրիժաբլներ) կիրառման պիոներներից է: 1903 թվականին կազմակերպում է իր առաջին արշավախումբը, որը բաղկացած էր 7 անդամներից: Գիտարշավը տևում է 3 տարի. 1906 թվականին ճանապարհորդները վերադառնում են՝ գիտական հարուստ պաշարով: Այնուհետև՝ 1910 թվականին, ուղևորվում է Հյուսիսային բևեռ, բայց այնտեղ նրանից առաջ արդեն եղել էր ամերիկացի Ռոբերտ Պիրին: Ամունդսենը «Ֆրամ» նավով ճանապարհորդել է դեպի Անտարկտիկա. առաջին մարդն էր, որ 1911 թվականի դեկտեմբերի 14-ին հասավ Հարավային բևեռ. Օսկար Վիստինգի հետ եղել է Երկրի երկու աշխարհագրական բևեռներում: Առաջինն էր, որ 1926 թվականին «Նորվեգիա» դիրիժաբլով Շպիցբերգեն կղզուց Հյուսիսային բևեռի վրայով անցավ մինչև Ալյասկա՝ ուսումնասիրելով Արկտիկայի օդային ուղիները: 1928 թվականին Արկտիկայում... Ավելին

Հունվարի 4
Մանչեսթր Յունայթեդ
Մանչեսթր Յունայթեդ

«Մանչեսթեր Յունայթեդ» (անգլ.՝ Manchester United Football Club), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մեծ Մանչեսթերի Սթրեդֆորդ քաղաքից, մասնակցում է Պրեմիեր Լիգայում: Հիմնադրվել է որպես «Նյուտոն Հիթ (Լանկաշիր Էնդ Յորքշիր Ռեյլուեյ)» 1878 թվականին, անվանափոխվել է 1902 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Տեղափոխվել է «Օլդ Թրաֆորդ» 1910 թվականին: Աշխարհի ամենահանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկն է, անգլիական Պրեմիեր Լիգայի հիմնադիր ակումբներից մեկը 1992 թվականին:

Ակումբը 1910 թվականից իր խաղերն անցկացնում է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որն Անգլիայի՝ տարողությամբ երկրորդ ֆուտբոլային մարզադաշտն է՝ «Ուեմբլիից» հետո և տեղավորում է գրեթե 76000 հանդիսական:

«Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է աշխարհի ամենահարուստ և ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբներից մեկը: Վերջին 20 տարիների ընթացքում... Ավելին

Հունվարի 5
Մոգերի երկրպագություն
Մոգերի երկրպագություն

Բեթղեհեմյան աստղ, Բեթղեհեմի աստղ, սուրբծննդյան աստղ, Հիսուս Քրիստոսի ծնունդը մոգերին ավետող աստղ, որը մոգերին առաջնորդել է Բեթղեհեմ: Աստղը հիշատակված է միայն Մատթեոսի ավետարանի սուրբծննդյան պատմության մեջ, որում արևելքի աստղաբանները, ոգեշնչված աստղով, ուղևորվում են Երուսաղեմ: Այնտեղ նրանք հանդիպում են Հուդայի թագավոր Հերովդեսին և հարցնում, թե որտե՞ղ է ծնվել հրեաների թագավորը: Հերովդեսը մեջբերում է Միքիայի գրքի մարգարեությունը, ուղղորդում նրանց Երուսաղեմից հյուսիս՝ Բեթղեհեմ: Աստղը առաջնորդել է մոգերին դեպի Հիսուսի տուն, որտեղ մոգերը երկրպագել են նրան և ընծաներ տվել: Այնուհետև իմաստունները աստվածային զգուշացում են ստացել չվերադառնալ Հերովդեսի մոտ, որի պատճառով տուն վերադարձել են այլ ուղով: 

Շատ քրիստոնյաներ համարում են, որ աստղը Մեսիայի կամ Քրիստոսի ծնունդը փաստող կախարդական նշան է: Որոշ աստվածաբաններ կարծում են, որ աստղն իրականացրել է մարգարեությունը, և անվանել այն Մարգարեության աստղ: Աստղագետները փորձեր են կատարել աստղը կապել աստղագիտական գործընթացների հետ, ինչպիսին օրինակ՝ գերնոր աստղերն են, երկնաքարը կամ Յուպիտերի և Սատուրնի միացումը:

Շատ ժամանակակից գիտնականներն աստղի հայտնվելը չեն համարում պատմական փաստ, այլ... Ավելին

Հունվարի 6
Հենրի Հոֆման. «Մոգերի երկրպագություն»
Հենրի Հոֆման. «Մոգերի երկրպագություն»

Հիսուս Քրիստոսի ծնունդ (Հայ առաքելական եկեղեցում՝ Սուրբ ծնունդ և Աստվածահայտնութիւն, հուն․՝ Ή κατά σάρκα Γέννησις τού Κυρίου καί Θεού καί Σωτήρος ημών Ιησού Χριστού), քրիստոնեական գլխավոր տոներից մեկը, որը նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու:

Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի ծննդյան և... Ավելին

Հունվարի 7
Ադամ Լևին
Ադամ Լևին

Ադամ Նոա Լևին (անգլ.՝ Adam Noah Levine, ծնված մարտի 18, 1979 թ., Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, մուլտի գործիքավորող և դերասան: Հանդիսանում է Maroon 5 փոփ ռոք խմբի գլխավոր վոկալիստը:

Երաժշտական կարիերան սկսել է 1994 թվականին՝ հիմնադրելով Kara's Flowers ալտերնատիվ ռոք խումբը, որի գլխավոր վոկալիստն ու կիթառահարն է եղել: 1997 թվականին խումբն «The Fourth World» կոչվող առաջին ալբոմի գրանցած վաճառքի ցածր արդյունքի պատճառով այլևս չշարունակեց իր գործունեությունը: 2001 թվականին խմբի անդամները որոշեցին վերամիավորվել, և նրանց միացավ կիթառահար Ջեյմս Վալենթայնը: Նրանք ձևավորեցին Maroon 5 խումբը, որն ունեցել է զգալի հաջողություններ: 2002 թվականին խումբը թողարկեց «Songs About Jane» անվանումը կրող առաջին ալբոմը, որը մի քանի անգամ պլատինե սերտիֆիկատ է ստացել Միացյալ Նահանգներում: Այդ ալբոմին հաջորդեցին «It Won't Be Soon Before Long» (2007), «Hands All Over» (2010), «Overexposed» (2012) և «V» (2014) ալբոմները: Որպես Maroon 5 խմբի անդամ՝ Լևինը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում երեք Գրեմմի, երեք Ամերիկյան երաժշտական մրցանակ և մեկ... Ավելին

Հունվարի 8
Վիրուսներ
Վիրուսներ

Վիրուս (լատին․՝ virus` թույն), ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում: Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ:

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ: Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին: Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր: Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում, կենսաձևերից ամենաբազմաքանակն են: Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է:

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից

  • բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ: Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը
  • բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է... Ավելին
Հունվարի 9
Երգի շապիկը
Երգի շապիկը

«Real and True» (հայերեն՝ «Իրական և ճշմարիտ»), ամերիկացի ռեփեր Future-ի և ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև բրիտանացի երգիչ Միսթր Հադսոնը: Երգը թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին Epic Records, Freebandz և A1 Recordings լեյբլների կողմից: Սա փոփ և R&B ժանրերի երգ է հավերժական սիրո մասին: Երգը գրվել է Future-ի, Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի կողմից, իսկ երգի պրոդյուսերն է Mike Will Made It-ը:

Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել Սայրուսի վոկալն ու Mike Will Made It-ի կատարած պրոդյուսերական աշխատանքը: Երգը չի ունեցել կոմերցիոն մեծ հաջողություն և չի զբաղեցրել որևէ հորիզոնական Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում, սակայն զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում: Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2013 թվականի նոյեմբերի 10-ին MTV հեռուստաալիքի եթերում: Տեսահոլովակում Future-ը և Հադսոնը տիեզերագնացներ են, ովքեր, հայտնվելով ինչ-որ մոլորակում, հայտնաբերում են ուշագնաց Սայրուսին և նրան գիտակցության բերում:

Future-ն ու Մայլի Սայրուսն առաջին անգամ համագործակցել են «My Darlin» երգի համար, որն ընդգրկվել է Սայրուսի «Bangerz» (2013) անվանումը կրող չորրորդ ալբոմում: «My Darlin» երգը ձախողված սիրային հարաբերության և... Ավելին

Հունվարի 10
Ջորջ Բեսթ
Ջորջ Բեսթ

Ջորջ Բեսթ (անգլ.՝ George Best, մայիսի 22, 1946, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա - նոյեմբերի 25, 2005, Լոնդոն, Անգլիա), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, որ շատերի կողմից ճանաչված է որպես ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կազմում ունեցած իր ելույթներով, որտեղ արժանացել է «լեգենդի» կոչմանը: Բեսթը խաղացել է եզրային կիսապաշտպանի դիրքում և ունեցել է բարձր սկզբնական և դիստանցիոն արագություն (հեռավորության վրա), օժտված է եղել շարժումների կոորդինացիայով և դիմացկունությամբ, անկրկնելի դրիբլինգով, որը թույլ էր տալիս նրան շրջանցել միանգամից մի քանի հակառակորդի, ինչպես նաև ունեցել է զարգացած գոլային «հոտառություն» և երկու ոտքերով էլ կայուն հարվածներ է արել: 1968 թվականին Մանչեսթեր Յունայթեդի հետ նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը և ճանաչվել՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Բեսթը երկար ժամանակ հանդես է եկել նաև Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում, սակայն... Ավելին

Հունվարի 11
Էմմի Նյոթերը
Էմմի Նյոթերը

Էմմի Նյոթեր (գերմ.՝ ˈnøːtɐ, լրիվ անունը՝ Ամելի Էմմի Նյոթեր, մարտի 23, 1882, Էռլանգեն - ապրիլի 14, 1935, Բրին Մար), գերմանացի հեղինակավոր մաթեմատիկոս, հայտնի է աբստրակտ հանրահաշվում և տեսական ֆիզիկայում իր ներդրումներով: Պավել Ալեքսանդրովը, Ալբերտ Այնշտայնը, Ժան Դյոդոնեն, Հերման Վեյլը և Նորբերտ Վիները նրան համարում են ամենակարևոր կինը մաթեմատիկայի պատմության մեջ: Իր ժամանակի առաջատար մաթեմատիկոսներից մեկը լինելով՝ մշակել է օղակների, դաշտերի և դաշտի հանրահաշվի տեսությունները: Նյոթերի թեորեմը ֆիզիկայում բացահայտում է սիմետրիայի և պահպանման օրենքների կապը:

Նյոթերը ծնվել է Ֆրանկոնիայի Էռլանգեն քաղաքում, հրեական ընտանիքում: Հայրը մաթեմատիկոս Մաքս Նյոթերն էր: Սկզբնապես մտադրվել է համապատասխան քննությունները հանձնելուց հետո ֆրանսերեն և անգլերեն դասավանդել, սակայն փոխարենը մաթեմատիկա է սովորում Էռլանգենի համալսարանում, որտեղ... Ավելին

Հունվարի 12
Դևիդ Բեքհեմ
Դևիդ Բեքհեմ

Դևիդ Ռոբերտ Ջոզեֆ Բեքհեմ (անգլ.՝ David Robert Joseph Beckham, մայիսի 2, 1975, Լոնդոն, Անգլիա), անգլիացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Իր ողջ կարիերայի ընթացքում նա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ», «Պրեսթոն Նորթ-Էնդ», «Ռեալ Մադրիդ», «Միլան», «Լոս Անջելես Գալաքսի» և ՊՍԺ ակումբներում ինչպես նաև Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, որտեղ նա հանդիսանում է ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներից մեկը: Հայտնի է ստանդարտ դիրքերի և տուգանայինների իրականացման փայլուն տեխնիկայով:

Բեքհեմի ֆուտբոլային կարիերան սկսվել է 1992 թվականին, երբ նա 17 տարեկան հասակում անցկացրեց իր առաջին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կազմում: Նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նվաճել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6 չեմպիոնական տիտղոսներ, 2 անգամ` Անգլիայի գավաթը և 1 անգամ` Չեմպիոնների լիգայի գավաթը: 2003 թվականին նա տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», որտեղ հանդես է եկել չորս մրցաշրջան՝ վերջին մրցաշրջանում ակումբի հետ նվաճելով իսպանական Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը: 2004 թվականին Բեքհեմը եղել է աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը դիմաց 5 տարվա պայմանագիր կնքեց... Ավելին

Հունվարի 13
Հին Նոր տարին Բելգրադում
Հին Նոր տարին Բելգրադում

Հին Նոր Տարին, կամ Ուղղափառ Նոր Տարին, որ աւանդական տօնն է ուղղափառ եկեղեցիներուն մօտ, ըստ Յուլիական տոմարին, նոր տարուան սկիզբն է: 20-րդ եւ 21-րդ դարերուն, հին Նոր Տարին կը զուգադիպէր Յուլիական տոմարի Յունուար 14-ին: Հին եւ նոր տոմարներու տարբերութիւնը 13 օր էր, Յունուար 13-ը կը համապատասխանէր Դեկտեմբեր 31-ին:

Նոր՝ Գրիգորեան տոմարը հաստատուած է 1582 թուականի Հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր XIII պապը նկատած էր, որ Յուլիական, այսինքն՝ հին տոմարը, մինչեւ 16-րդ դարը ստեղծած է 10 օրուան տարբերութիւն մը: Այդ տարբերութիւնը յայտնի դարձած է գարնանային գիշերահաւասարին՝ Մարտ 21-ին, որովհետեւ Նիկիոյ 325 թուականի ժողովի որոշմամբ գիշերահաւասարի օր համարուած է ոչ թէ Մարտի 21-ը, այլ՝ Մարտի 11-ը: Գրիգոր XIII պապը 1582 թուականի Հոկտեմբեր 4-ին՝ Հինգշաբթի օրուան յաջորդող Ուրբաթ օրը յայտարարած է Հոկտեմբեր 15-ը, բաց թողելով կուտակուած 10 օրերը, որ յառաջացած էր 325-էն 1582 թուականներու ընթացքին: 16-20րդ դարու ընթացքին Յուլիական՝ հին, եւ Գրիգորեան՝ նոր տոմարներուն միջեւ տարբերութիւնը 13 օր կը կազմէ:

Հին Նոր Տարուան աւանդոյթը պահուած է... Ավելին

Հունվարի 14
Ջասթին Թիմբերլեյք
Ջասթին Թիմբերլեյք

Ջասթին Ռենդալ Թիմբերլեյք (անգլ.՝ Justin Randall Timberlake, հունվարի 31, 1981թ., Մեմֆիս, Թենեսի), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր: Կարիերան սկսել է մանուկ հասակում՝ մասնակցելով «Աստղի որոնում» և «Միկի Մաուսի ակումբ» հեռուստաշոուներին, իսկ ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել 1990-ականների կեսերին՝ որպես NSYNC բոյ բենդի վոկալիստ և խմբի ամենաերիտասարդ անդամ: Այդ խումբը հետագայում ամբողջ աշխարհում վաճառել է 50 միլիոն ձայնագրություն և դարձել է բոլոր ժամանակների երրորդ ամենավաճառված ձայնագրություններ ունեցող բոյ բենդը:

NSYNC խմբի փլուզումից հետո՝ 2002 թվականին, Թիմբերլեյքը թողարկեց իր «Justified» կոչվող առաջին անհատական ալբոմը, որը ներառում է «Cry Me a River» և «Rock Your Body» հիթերը: 2006 թվականին թողարկեց իր «FutureSex/LoveSounds» անվանումը կրող երկրորդ ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը: Այդ ալբոմի «SexyBack», «My Love» և «What Goes Around... Comes Around» սինգլները գլխավորել են Billboard Hot 100 հիթ շքերթը: 2008-2012 թվականներին Թիմբերլեյքը կենտրոնացավ դերասանական կարիերայի վրա և նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, որոնցից են «Սոցիալական ցանց», «Վատ ուսուցչուհին», «Շահույթով ընկերներ» և «Ժամանակ» ֆիլմերը:

2013 թվականին Թիմբերլեյքը կրկին վերադարձավ երաժշտական կարիերային՝ թողարկելով... Ավելին

Հունվարի 15
Անմոռուկ
Անմոռուկ

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրքերեն՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը: Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական:

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու... Ավելին

Հունվարի 16
Դենիս Բերգկամպ
Դենիս Բերգկամպ

Դենիս Նիկոլաս Մարիա Բերգկամպ (հոլ.՝ Denis Nicolaas Maria Bergkamp, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈdɛnəs ˈbɛrxkɑmp] ( ), մայիսի 10, 1969, Ամստերդամ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, հետագայում ֆուտբոլային մարզիչ: Սկզբում խաղացել է որպես կիսապաշտպան, իսկ հետո որպես հարձակվող, որից հետո էլ հայտագրվել է որպես ենթահարձակվող: Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Յան Մյուլդերը ասել է, որ Բերգկամպը «տեխնիկապես ամենազարգացած հոլանդացին է» պատմության մեջ: Դենիսի նախկին խաղընկեր Թիերի Անրին ասել է, որ նա «երազանքների հարձակվող է»:

Բերգկամպը նորամուտը կատարել է «Այաքս»-ի կազմում 1986 թվականին: 1993 թվականին նա համալրել է «Ինտեր»-ի կազմը: Բերգկամպը «Ինտեր»-ի կազմում խաղաց ընդամենը երկու մրցաշրջան, ինչից հետո եկավ «Արսենալ», որի կազմում մի քանի անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն և հաղթեց երկրի գավաթը: Ազգային հավաքականում նորամուտը կատարել է 1990 թվականին և այնտեղ խաղացել է շուրջ 10 տարի: Ազգային հավաքականում նա երրորդն է խփած գոլերի քանակով: Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2006 թվականին:

Բերգկամպը ընդգրկվել է լավագույն 125 ֆուտբոլիստների ցուցակի մեջ, որը կազմել էր... Ավելին

Հունվարի 17
Ճանաչած պետություններ
Ճանաչած պետություններ

Հայոց ցեղասպանության ժխտում, պնդումներ` որոշ երկրներում արգելված, համաձայն որոնց Թուրքիայում Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել և կամ հայերի կոտորածները չեն կրել պետականորեն կազմակերպված բնույթ: Այս տեսակետը, որ մասնավորապես պաշտպանվում է պաշտոնական Թուրքիայի կողմից, բազմիցս քննադատվել է ճանաչված պատմաբանների և ցեղասպանության մասնագետների ճնշող մեծամասնության կողմից որպես զուտ քաղաքականորեն պատճառաբանված կեղծ-պատմագիտական թեզ:

Հայոց ցեղասպանության՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժխտումը նոր հնարավորություններ է ընձեռում մարդկության դեմ ապագայում նորանոր ոճիրների իրականացման համար, ուստի հայության և համայն առաջադեմ մարդկության առջև ծառանում է Հայոց ցեղասպանության ժխտումը կանխելու և թույլ չտալու պատասխանատու խնդիրը: Արգենտինան, Շվեյցարիան և Ուրուգվայը ընդունել են օրենքներ, որոնցով պատասխանատվություն է սահմանված Հայոց ցեղասպանության ժխտման համար: 2006 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից օրենք ընդունվեց, որը Սենատի և նախագահի վավերացումից հետո թույլ կտա Հայոց ցեղասպանության ժխտումը դիտարկել... Ավելին

Հունվարի 18
Վիրուսներ
Վիրուսներ

Վիրուս (լատին․՝ virus` թույն), ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում: Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ:

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ: Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին: Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր: Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում, կենսաձևերից ամենաբազմաքանակն են: Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է:

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից

  • բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ: Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը:
  • բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները:
  • որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ:

Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից (քսանանիստից) մինչև ավելի բարդ կառույցներ: Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի... Ավելին

Հունվարի 19
Հուշադրամ
Հուշադրամ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից: Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ նշանակալի պատմական և ժամանակակից իրադարձությունների, նրանց արտադրությունը կարող է պահանջել հատուկ տեխնոլոգիաների կիրառում, կարող են ունենալ հավաքորդական և ներդրումային նշանակություն:

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (585, 900, 999 հարգի ոսկի և 925, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք մետաղներից (պղնձա-նիկելային համաձուլվածք, արույրապատ պողպատ, արույր):

Ոսկե մետաղադրամները թողարկվել են... Ավելին

Հունվարի 20
Անմոռուկ
Անմոռուկ

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրքերեն՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը: Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական:

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն: Որոշ պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և... Ավելին

Հունվարի 21
Դենիս Բերգկամպ
Դենիս Բերգկամպ

Դենիս Նիկոլաս Մարիա Բերգկամպ (հոլ.՝ Denis Nicolaas Maria Bergkamp, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈdɛnəs ˈbɛrxkɑmp] ( ), մայիսի 10, 1969, Ամստերդամ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, հետագայում ֆուտբոլային մարզիչ: Սկզբում խաղացել է որպես կիսապաշտպան, իսկ հետո որպես հարձակվող, որից հետո էլ հայտագրվել է որպես ենթահարձակվող: Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Յան Մյուլդերը ասել է, որ Բերգկամպը «տեխնիկապես ամենազարգացած հոլանդացին է» պատմության մեջ: Դենիսի նախկին խաղընկեր Թիերի Անրին ասել է, որ նա «երազանքների հարձակվող է»:

Բերգկամպը նորամուտը կատարել է «Այաքս»-ի կազմում 1986 թվականին: 1993 թվականին նա համալրել է «Ինտեր»-ի կազմը: Բերգկամպը «Ինտեր»-ի կազմում խաղաց ընդամենը երկու մրցաշրջան, ինչից հետո եկավ «Արսենալ», որի կազմում մի քանի անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն և հաղթեց երկրի գավաթը: Ազգային հավաքականում նորամուտը կատարել է 1990 թվականին և այնտեղ խաղացել է շուրջ 10 տարի: Ազգային հավաքականում նա երրորդն է խփած գոլերի քանակով: Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2006 թվականին:

Բերգկամպը ընդգրկվել է լավագույն 125 ֆուտբոլիստների ցուցակի մեջ, որը կազմել էր... Ավելին

Հունվարի 22
Փապլօ Փիքասօ
Փապլօ Փիքասօ

Փապլօ Փիքասօ (25 Հոկտեմբեր 1881, Մալակա - 8 Ապրիլ 1973, Մուժեն(Ֆրանսա), Սպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ:

Կեանքին մեծ մասը անցուցած է Ֆրանսայի մէջ: Յայտնի է որպէս Քուպիստական ուղղութեան հիմնադիր: Աշխատած է բազմազան ժանրեր՝ նպաստելով այդ ժանրերուն զարգացման: Փիքասոն կանուխէն դրսեւորուած է գեղարուեստական ընդունակութիւններով՝ իր մանկութեան եւ երիտասարդութեան շրջանին մէջ նկարելով ռէալիստական ոճով: Սակայն 20-րդ դարու առաջին կէսին անոր ոճը կը փոխուի տեսութիւններու, արհեստագիտութեան եւ գաղափարներու ազդեցութեան տակ: Փիքասոյի արուեստական կատարումները զայն հասցուցին համաշխարհային ճանաչման՝ զինք դարձնելով 20-րդ դարու արուեստի ամենայայտնի կերպարներէն մէկը:

Փիքասոն ծնած է 1881 թուականի Հոկտեմբեր 25-ին, Սպանիոյ Անտալուզիա շրջանի Մալակա քաղաքին մէջ (նկարիչին ամբողջական անունը, ըստ մկրտութեան բաստաթուղթին բաղկացած է 23 անուններէ՝ Փապլօ Տիէկօ Խոսէ Ֆրանսիսքօ տէ Փաուլա Խուան Նեփոմուեսենօ Մարիա տէ լոս Ռեմետիոս Սիփրիանօ տէ լա Սանթիսիմա Թրինիտատ Մարթիր Փաթրիսիօ Քլիթօ Ռուիզ ի Փիքասօ: Ան Տոն Հոզէ Ռուիզ ու Խլասքոյի եւ Մարիա Փիքասօ ու Լոփեզի... Ավելին

Հունվարի 23
Եռանկյան տարրերի ստանդարտ նշանակումներ
Եռանկյան տարրերի ստանդարտ նշանակումներ

Եռանկյունների լուծում (լատին․՝ solutio triangulorum), պատմական տերմին, որով նշանակվում է եռանկյունաչափության գլխավոր խնդրի լուծումը` եռանկյան հայտնի տվյալներով (կողմեր, անկյուններ և այլն) գտնել նրա մյուս տվյալները: Գոյություն ունեն նաև խնդրի ընդհանրացումներ այն դեպքում, երբ տրված են եռանկյան մյուս տարրերը (օրինակ` միջնագծերը, կիսորդները, բարձրությունները, եռանկյան մակերեսը և այլն): Եռանկյունը կարող է գտնվել հարթության կամ գնդային մակերևույթի վրա: Տվյալ խնդիրը հաճախ հանդիպում է եռանկյունաչափությունը կիրառելիս, օրինակ` գեոդեզիայի, աստղագիտության, ճարտարապետության, նավարկության մեջ:

Ընդհանուր դեպքում եռանկյունն ունի 6 հիմնական բնութագիր` 3 գծային (կողմերի երկարությունները՝ ), և 3 անկյունային (): Կողմը, որը ընկած է գագաթի անկյան դիմաց, ընդունված է նշանակել նույն տառով, ինչով որ նշանակված է տվյալ գագաթը, բայց փոքրատառ: Հարթաչափության դասական խնդրում տրվում են այս 6 բնութագիրներից 3-ը, և պահանջվում է գտնել մյուս 3-ը: Ակնհայտ է, որ եթե հայտնի լինեն միայն 2 կամ 3 անկյուն, հնարավոր չի լինի միարժեք լուծում գտնել, քանի որ յուրաքանչյուր եռանկյուն, որը նման է տրվածին, նույնպես կլինի լուծում, այդ պատճառով ենթադրվում է, որ հայտնի մեծություններից գոնե մեկը գծային է:

Խնդրի լուծման ալգորիթմը կախված է խնդրի հայտնի մեծություններից: Տրված մեծությունները պայմանականորեն նշանակվում են Կ (կողմ) և Ա (անկյուն): Քանի որ ԱԱԱ զուգակցումը հանված է դիտարկումից, մնում են 5 տարբերակներ... Ավելին

Հունվարի 24
Էյֆելյան աշտարակ
Էյֆելյան աշտարակ

Զբոսաշրջությունը Ֆրանսիայում (ֆր.՝ Tourisme en France), Ֆրանսիայի Հանրապետության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը: Ամեն տարի Ֆրանսիա է այցելում ավելի քան 84,7 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ: 2013 թվականին Ֆրանսիան ճանաչվել է աշխարհի առավել սիրված զբոսաշրջային պետությունը: Ֆրանսիան ներկայումս աշխարհի ամենազբոսաշրջային պետությունն է աշխարհում:

Այս ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսպանիան, Չինաստանը և Իտալիան:

Ֆրանսիայի տարածքում գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի 37 «անդամներ»: Այդ թվում նաև համաշխարհային զբոսաշրջային նշանակության քաղաքներ (Փարիզ, Թուլուզ, Ստրասբուրգ, Բորդո, Լիոն և այլն): Ֆրանսիան նաև հայտնի է իր ծովափնյա հանգստավայրերով, լեռնադահուկային հանգստավայրերով և հիասքանչ գյուղական բնակավայրերով:

1982 թվականին ստեղծվում է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը ֆրանսիական միավորում, որի նպատակը... Ավելին

Հունվարի 25
Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանք
Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանք

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին: Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր: Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն: «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից:

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ: Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում: Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում:

Հայոց եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը քիչ է ուսումնասիրված: Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են... Ավելին

Հունվարի 26
Կազանովա
Կազանովա

Ջակոմո Ջիրոլամո Կազանովա (իտալ.՝ Giacomo Girolamo Casanova), շևալյե դե Սենգալտ ( (ապրիլի 2, 1725 կամ հունիսի 4, 1725, Վենետիկ - հունիսի 4, 1798, Դուխցով)), հայտնի իտալացի արկածախնդիր, ճանապարհորդ և գրող, «Իմ կյանքի պատմությունը» (ֆր.՝ Histoire de ma vie) մանրամասն ինքնակենսագրության հեղինակ: Շնորհիվ այդ գրքի նա այնքան է նշանավոր դարձել իր բազմաթիվ սիրային արկածներով, որ միայն նրա անունը ստացել է շրջասույթ և այժմ օգտագործվում է որպես «կանանց գայթակղող» իմաստով: Ըստ նրա հուշագրությունների՝ Կազանովան հանդիպել է եվրոպական միապետերի, պապերի, կարդինալների և Լուսավորության դարաշրջանի այնպիսի հայտնի գործիչների հետ, ինչպիսին են Վոլտերը, Մոցարտը և Գյոթեն: Իր վերջին տարիները նա անցկացրել է Բոհեմիայում՝ լինելով գրադարանի վերակացու կոմս Վալդշտեյնի ամրոցում. հենց այնտեղ է նա գրել իր կյանքի պատմությունը:

Ջակոմո Ջիրոլամո Կազանովան ծնվել է Վենետիկում 1725 թվականի ապրիլի 2-ին՝ Զատկի օրը, դելլա Կոմեդիա փողոցի (ներկայիս Մալիպերո փողոց) տանը՝ Սուրբ Սամուիլ եկեղեցուց քիչ հեռու, որտեղ էլ նա...Ավելին

Հունվարի 27
Հուշադրամ
Հուշադրամ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից: Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ նշանակալից իրադարձությունների և ունեն հավաքորդական նշանակություն:

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (նիկելապատ ու մելքիորապատ պողպատ, մելքիոր, արույր) մետաղներից: Ոսկե մետաղադրամը թողարկվել է 100 սում անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10, 50 և 100 սում, պողպատից՝ 25, 50, 100 և 500 սում, պղնձա-նիկելային համաձուլվածքից՝ 10 սում, արույրից՝ 1 և 100 սում: Մետաղադրամները հատվել են UNC և proof որակներով:

Ուզբեկստանի Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են «Անկախության 3-ամյակ» մելքիորե ու արծաթե մետաղադրամները: Ամենափոքր հուշադրամներն են «Ջալալադդին Մանգուբերդիի ծննդյան 800-ամյակ» և «Անկախության 20-ամյակ» մետաղադրամները՝ ընդամենը 6.0 գ քաշով, իսկ ամենամեծ հուշադրամներն ունեն... Ավելին

Հունվարի 28
Գանձասարի վանքը
Գանձասարի վանքը

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ: Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն: Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730):

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան: 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:

Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսում են գահակալական կռիվներ: 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը: Երկրում սկսում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգը փախչում է Թավրիզ: Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730)... Ավելին

Հունվարի 29
MGM
MGM

«Metro-Goldwyn-Mayer» (արտասանվում է` Մետրո Գոլդուին Մայեր, կրճ.` «MGM», արտասանվում է` էմ-ջի-էմ), ամերիկյան մեդիաընկերություն, որը մասնագիտացված է կինո- և վիդեոարտադրության բնագավառում: 1924 թվականից մինչև 1942 թվականները հոլիվուդյան կինոարտադրության առաջատարներից էր: MGM ստուդիական համակարգի փլուզումից հետո ընկերությունը չի կարողացել հարմարվել «Նոր Հոլիվուդի» պայմաններին և մի շարք սեփականատերեր փոխելուց հետո՝ 2010 թվականին, հայտարարել է ընկերության սնանկացման մասին, սակայն հետագայում տեղեկացրել է իր՝ այդ վիճակից դուրս գալու մասին:

Ընկերության հիմնումից մինչև 1970-ական թվականներն այն տարածքը, որտեղ կատարվում էին հիմնական նկարահանումները, գտնվում էր Կալիֆոռնիա նահանգի Կալվեր Սիթի փոքր քաղաքում: 2009 թվականի տվյալներով՝ ընկերության «խնայատուփում» կար շուրջ 205 «Օսկար», որոնցից տասնհինգին ընկերությունը արժանացել էր լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթելու համար:

«Metro-Goldwyn-Mayer» ընկերությունը 1924 թվականի ապրիլին հիմնել է կինոթատրոնների խոշոր ցանցի սեփականատեր Մարկուս Լովը, ով... Ավելին

Հունվարի 30
Եարխուշտա
Եարխուշտա

Հայկական պարարուեստ, սկիզբ առած է նախաքրիստոնէական շրջանին, Հայկական լեռնաշխարհին մէջ, երբ դեռ պատմական Հայաստանին մէջ կը տիրէր հեթանոսութիւնը եւ հանդիսացեր է հայ ժողովուրդի բնաւորութիւնը նկարագրող գեղագիտական վառ արտայայտչամիջոցներէն մէկը: Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովուրդի մտածողութիւնը, հոգեկան աշխարհը եւ բնութեան ու կեանքի հանդէպ ունեցած վերաբերմունքը:

Սերունդէ սերունդ փոխանցուելով եւ որոշակի փոփոխություններու արժանանալէ ետք, անիկա դարձեալ պահպաներ է իր հիմքին մէջ առկայ եւ միայն իրեն յատուկ շարժական, կառուցուածքային եւ երաժշտական առանձնայատկութիւնները:

20-րդ դարասկզբին Արեւմտեան Հայաստանէն Արեւելեան Հայաստան կը գաղթեն բազմաթիւ հայ ընտանիքներ, որոնք իրենց հետ կը բերեն երգեր, պարեր եւ իրենց բնորոշ տարազներ: Բնականաբար, տեղի է կ'ունենայ ազգային մշակոյթի երկու տարբեր ճիւղերու խաչասերում, որու արդիւնքով կը ձեւաւորուի նոր՝ աւելի հարստացած տարբերակը:

Հայաստանի մէջ խորհրդային կարգերու հաստատումէն ետք հայկական պարի ուսուցումը պետութիւնը կը վերցնէ իր վրան: Կը հիմնուին պարային դպրոցներ, որոնք կը նպաստեն ազգային պարէն առանձնացուող ժողովրդական պարի ստեղծումին: Ավելին

Հունվարի 31
Ջավախեցի, Ղազարոս Սուքիասի Տեր-Գրիգորյան, (1874, Գանձա, Ռուսական կայսրություն - 1937, Երևան, ՀԽՍՀ), հայ արձակագիր, գյուղագիր, ուսուցիչ, հայ մամուլի երկարամյա թղթակից, քահանա, մտավորական, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից, Վահան Տերյանի ավագ եղբայրը:

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, զբաղվել ուսուցչությամբ: 1900 թվականից հանդես է եկել «Մշակ»-ում («Գյուղացու ցավերից» հոդվածաշարը և այլն): Լույս են տեսել «Ջավախքի աղետը» (1900), «Կրակը» (1903), «Պատկերներ» (գիրք 1-2, 1905, 1930) պատմվածքների գրքույկները: Ջավախեցու արձակը ներկայացնում է 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի հայ գյուղաշխարհի սոցիալական կյանքը:

Ջավախեցին ծնվել է 1874 թվականին Ջավախքի Գանձա գյուղում: Հոր` Սուքիաս Տեր-Գրիգորյանի ընտանիքում ծնված տասներկու երեխաներից երեք աղջիկը և մեկ որդին վաղ հասակում մահացել էին, մնացյալ ութից չորսն աղջիկներ էին, չորսը` արու զավակներ: Որդիներից Ղազարոսն ավագն էր, կրտսերը` Վանիկը, ապագա բանաստեղծ Վահան Տերյանը: Գյուղական դպրոցն ավարտելուց հետո պատանի Ղազարոսը շարունակում է իր ուսումը և ավարտում... Ավելին

2016 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր