Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հունիս 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Հունիս ամսվա հոդվածները
Հունիսի 1
Սոճու անտառ Սևանի մոտ
Սոճու անտառ Սևանի մոտ

Անտառ, բուսածածկույթի հիմնական տիպ, աշխարհագրական լանդշաֆտ, կենսոլորտի բաղկացուցիչ մաս։ Ծառերի, թփերի և բուսական մյուս կենսաձևերի, կենդանիների և միկրոօրգանիզմների բազմազանության ամբողջականություն, որոնք փոխադարձաբար կապված են միմյանց և շրջակա միջավայրի հետ։

Անտառներում գլխավոր դերը պատկանում է ծառատեսակներին ու թփերին, որոնք, ըստ կենսաէկոլոգիական առանձնահատկությունների և տնտեսական նշանակության,

Հայաստանում բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • գլխավոր կամ անտառկազմող,
  • երկրորդական կամ ստորադաս,
  • «լուսավոր» անտառների չորասեր և հազվագյուտ տեսակներ,
  • արժեքավոր թփեր,
  • վայրի պտղատուներ շարունակել...
Հունիսի 2
Տեսարան «Վալկիրիա» օպերայից. Զիգմունդի և Հունդինգի մենամարտը
Տեսարան «Վալկիրիա» օպերայից. Զիգմունդի և Հունդինգի մենամարտը

Վալկիրիա (գերմ.՝ Die Walküre), WWV 86B, գերմանացի նշանավոր երգահան Ռիխարդ Վագների 3 գործողությունից բաղկացած օպերա, «Նիբելունգի մատանին» 4 օպերայից բաղկացած շարքի երկրորդ ստեղծագործությունը, հաջորդում է «Հռենոսի ոսկին» օպերային։ Գերմաներեն լիբրետոն ևս կոմպոզիտորինն է։ Առաջնախաղը տեղի է ունեցել 1870 թ. հունիսի 26-ին Մյունխենի ազգային թատրոնում։

Օպերայի լիբրետոն, ինչպես և ամբողջ «Նիբելունգի մատանին» շարքինը, գրվել է հենց Վագների կողմից 1849-1852 թթ. Ցյուրիխում։ Երաժշտությունն ստեղծվել է 1852-1856 թթ. նույն վայրում։ Օպերայի սյուժեն հիմնված է սկանդինավյան դիցաբանության վրա՝ գրի առնված Վելսունգյան ասքում և Երաժշտական Էդդայում։

Չնայած օպերան 2-րդն է «Նիբելունգի մատանին» շարքում սյուժետային գծով, սակայն մտահղացման հաջորդականության մեջ եղել է 3-րդը շարունակել...

Հունիսի 3
Աբու Հանիֆա
Աբու Հանիֆա

Աբու Հանիֆա (5 սեպտեմբերի, 699 / 80 հիջրա – 14 հունիսի, 767 / 150 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو حنيفة النعمان بن ثابت الكوفيّ ‎‎, Աբու Հանիֆա ալ-Նուման իբն Սաբիթ ալ-Քուֆի, արաբ մուսուլման իրավագետ էր և աստվածաբան, սուննի իսլամի 4 իրավագիտական դպրոցներից մեկի՝ հանիֆիականության հիմնադիր։

Աբու Հանիֆան (699-767) աստվածաբան է, ֆակիհ, մուհադդիս և հանաֆիական մազհաբի հիմնադիրն ու անվանատուն։

Ծնվել է Քուֆայում՝ հարուստ մետաքսավաճառի ընտանիքում (իրանական մավալիներից)։ Աբու Հանիֆան ստացել է փայլուն ընդհանուր և աստվածաբանական կրթություն շարունակել...

Հունիսի 4
Էրոսի արձան
Էրոսի արձան

Էրոս (հին հուն՝ Ἔρως "կիրք", նաև Էրոտ ), հին հունական սիրո աստված։ Որոշ առասպելներում նրան դասում են Վաղեմի Աստվածների շարքերում, իսկ մյուս առասպելներում, նա Ափրոդիտեի որդին է։ Էրոսը Ափրոդիտեի ուղեկից ու օգնական է։ Սիրո ու ցանկության մարմնացումն է , ապահովում է կյանքի շարունակությունը Երկրի վրա։

Ըստ Հեսիոդի ( մոթ 700 մ.թ.ա.), հնագույն հունական աղբյուրներից մեկը, Էրոսը համարվում է Սկզբնական աստվածություններից մեկը՝ Տարտարոս (անդունդ, կամ դժոխք), Քաոս և Գեայի (Երկիր) հետ միասին։

Հոմերոսը չի հիշատակվում նրան, սակայն, Պարմենիդացին (մոթ 400 մ.թ.ա.) նախսոկրատական փիլիսոփաներից մեկը, Էրոսին դարձնում է առաջնեկը բոլոր գոյություն ունեցող աստվածներից շարունակել...

Հունիսի 5
Ֆրանսիացի կատակերգակներ, նկարիչ՝ Անտուան Վատտո (1720)
Ֆրանսիացի կատակերգակներ, նկարիչ՝ Անտուան Վատտո (1720)

Ֆրանսիական թատրոնի ակունքը միջնադարյան թափառական դերասանների և երաժիշտների արվեստն է։

Դեռևս 9-10-րդ դարերում ծնունդ է առել լիթուրգիական դրաման, ապա՝ միրաքլը, միստերիան։ Դրանցից առավել նշանավորը «Տիրոջ չարչարանաց եղբայրությունն» էր (գոյատևել է 14-րդ դարի 70-ական թվականներից մինչև 1676 թվականը), որը 1402 թվականին ստացել է Փարիզում ներկայացումներ տալու մենաշնորհը, հանդես եկել փակ շինություններում, 1548 թվականից՝ «Բուրգունդյան օթել» թատրոնում։ ։

Ֆրանսիական թատրոնի պատմության նոր փուլը սկսվել է բացարձակ միապետության հաստատումով (17-րդ դար) շարունակել...

Հունիսի 6
Սիսիանի համայնապատկեր
Սիսիանի համայնապատկեր

Սիսիան, քաղաք Հայաստանի Սյունիքի մարզում։ Քաղաքի բնակչությունը 16.823 բնակիչ է (2008) թ.։ Գտնվում է Երևանից մոտ 217 կմ հեռավորության վրա, Երևան-ԼՂՀ, Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Սիսիանի տարածաշրջանը, քաղաքի հետ միասին, ունի 1719 մ² մակերես։ Սիսիանի ներկա քաղաքապետն է Աղասի Հակոբջանյանը:

Սիսիանում ձմեռը երկարատև է։ Կայուն ձյան շերտը պահպանվում է 3-4 ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4.8° C, միջին տարեկանը՝ 6.9° C, բացարձակ նվազագույնը՝ -34° C:

Ձմռան եղանակային ռեժիմը բնութագրվում է որպես կայուն և շատ կայուն։ Ձմեռային եղանակները առանձնանում են արևոտությամբ և անհողմ օրերի զգալի քանակով։ Թթվածնի կշռային քանակությունն առավելագույնն է՝ 254 գ/մ³ շարունակել...

Հունիսի 7
Նովալիսը
Նովալիսը

Նովալիս (մայիսի 2, 1772 թ., Օբերվիդերշտեդտ - մարտի 25, 1801 թ., Վայսենֆելզ, բուն անվամբ՝ Գեորգ Ֆրիդրիխ ֆրայհեր ֆոն Հարդենբերգ (գերմ.՝ Georg Philipp Friedrich Freiherr von Hardenberg)), գերմանացի բանաստեղծ, արձակագիր, փիլիսոփա, գիտնական, «վաղ ռոմանտիկների» կարկառուն ներկայացուցիչներից:

Նովալիսի պոետիկան իր ուրույն արտացոլումն ունի ֆրանսիական սիմվոլիստներից շատերի, գերմանական էքսպրեսիոնիստների և նորռոմանտիկների հայացքների ձևավորման մեջ: Նովալիսի կյանքին և ստեղծագործությանը առանձնահատուկ նշանակություն է տվել անտրոպոսոֆիայի հիմնադիր Ռուդոլֆ Շտայները:

Ֆրիդրիխ ֆոն Հարդենբերգը ծնվել է Կուրզախզենում, Հարցի լանջերին ընկած Օբերվիդերշտեդտ կալվածքում շարունակել...

Հունիսի 8
Ննջասենյակ Առլում նկարը
Ննջասենյակ Առլում նկարը

«Ննջասենյակ Առլում» (ֆր.՝ La Chambre à Arles; հոլ.՝ Slaapkamer te Arles), աշխարհահռչակ հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի երեք նույնանուն նկարներ:

Նկարաշարը ստեղծվել է 1888–1889 թթ. ժամանակահատվածում, Ֆրանսիայի Առլ քաղաքում: Վան Գոգի հայտնի կտավներից է: Նա պատկերել է Առլում գտնվող իր բնակարանի ննջասենյակը: Նկարներից բացի, գոյություն ունեն նաև էսքիզների այլ տարբերակներ, պահպանված Թեո վան Գոգին և Պոլ Գոգենին գրված նամակներում:

Վան Գոգի ննջասենյակը կազմված էր սովորական սոճե կահույքից և սեփական նկարներից: Նկարում պատկերված են նկարչի մահճակալը, երկու աթոռ, փոքր սեղան, որին ապակյա շշեր են դրված, պատուհան, պատերին կախված նկարներ, սրբիչներ, հայելի և այլն շարունակել...

Հունիսի 9
Գ․ Տովստոնոգովի անվան ռուսական պետական ակադեմիական դրամատիկական մեծ թատրոնի շենքը
Գ․ Տովստոնոգովի անվան ռուսական պետական ակադեմիական դրամատիկական մեծ թատրոնի շենքը

Գ․ Տովստոնոգովի անվան ռուսական պետական ակադեմիական դրամատիկական մեծ թատրոն (ռուս.՝ Российский государственный академический Большой драматический театр имени Г. А. Товстоногова), (Դրամատիկական մեծ թատրոն, 1932 թվականից՝ Մ․ Գորկու անվան, 1964-1992 թվականներին՝ Լենինգրադի Մ․ Գորկու անվան ակադեմիական դրամատիկական մեծ թատրոն), թատրոն Սանկտ Պետերբուրգ քաղաքում։

Հիմնադրվել է 1919 թվականին և համարվում է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծված առաջին թատրոններից մեկը։

1992 թվականից թատրոնը կրում է հանրահայտ ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովի անունը, ով 30 տարի ղեկավարել է թատրոնը շարունակել...

Հունիսի 10
Էյֆելյան աշտարակը
Էյֆելյան աշտարակը

Էյֆելյան աշտարակ (ֆր.՝ La Tour Eiffel), երկաթյա վանդակավոր աշտարակ` տեղակայված Մարսյան դաշտում` Փարիզում:

Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը: Վեր է խոյացել 1889 թվականին, մինչդեռ հենց նույն թվականին էլ դրվել է նրա հիմքը Համաշխարհային տոնավաճառի ժամանակ:

Հենց սկզբից էլ այն քննադատվել է ֆրանսիացի մի շարք առաջատար արվեստագետների և մտավորականների կողմից իր դիզայնի համար, սակայն ժամանակի ընթացքում այն դարձել է և Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը, և աշխարհի ամենաշատ ճանաչված կառույցներից մեկը շարունակել...

Հունիսի 11
Ջերմուկի համայնապատկերը
Ջերմուկի համայնապատկերը

Ջերմուկ քաղաք Հայաստանի Վայոց Ձորի մարզում, մարզկենտրոնից 50 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի ակունքի շրջանում։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Գտնվում է Երևանից 173 կմ հեռավորության վրա։

Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը։ Հետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ են կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու։ Ջերմուկ է վերանվանվել 1924 թ.-ին։

Քաղաքին է պատկանում նաև 3 կմ հարավ-արևմուտքում գտնվող Կեչուտ գյուղը շարունակել...

Հունիսի 12
Ալ-Մութանաբբի
Ալ-Մութանաբբի

Ալ-Մութանաբբի (915 / 303 հիջրա – 965 / 354 հիջրա) ամբողջական անուն՝ արաբ․՝ أبو الطيب أحمد بن الحسين المتنبّي الكندي‎‎, Աբու Զեյդ 'Աբդ ալ-Տեյյիբ Ահմադ բնու ալ-Հուսեյն ալ-Մութանաբբի ալ-Քինդի, խոշորագույն արաբ բանաստեղծ։

Իր 326 բանաստեղծությունների մեծ մասը այն թագավորների գովերգումն էր, ում հյուրընկալել էր իր կյանքի ընթացքում։ Մեծատաղանդ բանաստեղծը իր հանճարով մշտապես գրավել է ժամանակի մուսուլման տիրակալների ուշադրությունը, ովքեր նրան հաճախ հրավիրել են պալատ՝ որպես պալատական ձոներգու։

Նրա բանաստեղծական ժառանգությունը բաժանվում է 4 շրջանների, որոնցից յուրաքանչյուրը ներառում է նրա գործունեության առանձին փուլ։ Դրանք են՝ շամմիյաթ, սայֆիյաթ, քաֆուրիյաթ, ադուդիյաթ շարունակել...

Հունիսի 13
Ջենիս Լին Ջոպլին (անգլ.՝ Janis Lyn Joplin, 19 հունվարի, 1943, Պորտ-Արտուր, Տեխաս, ԱՄՆ - հոկտեմբերի 4, 1970, Լոս-Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի ռոք-երգչուհի, ով սկզբում ելույթ էր ունենում Big Brother and the Holding Company խմբի կազմում, իսկ հետո Kozmic Blues Band և Full Tilt Boogie Band խմբերում:

Ջոպլինը, ով հրապարակել է ընդամենը 4 ստուդիական ալբոմ (որոնցից մեկը հետմահու) համարվում է լավագույն սպիտակամորթ բլյուզ կատարողը:

1995 թվականին Ջենիս Ջոպլինը հետմահու ներկայացվել է Ռոք՛ն՛ռոլլի փառքի սրահ, 2005-ին պարգևատրվել է Գրեմմիով ակնառու հաջողություների համար, 2013 թվականին աստղ է ստացել Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» շարունակել...

Հունիսի 14
Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոնի շենքը
Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոնի շենքը

Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն (ռուս.՝ Санкт-Петербургский академический театр комедии им. Н. П. Акимова), դրամատիկական թատրոն, որը մեծ ճանաչում ստացավ և մեծապես զարգացավ Նիկոլայ Ակիմովի գլխավորությամբ։ Հիմնադրման պաշտոնական ամսաթիվն է 1929 թվականի հոկտեմբերի 1-ը։

Վաճառական Ելիսեևների տան երկրորդ հարկում տեղակայված թատերական դահլիճը, որը կառուցվել էր 1904 թվականին ճարտարապետ Գավրիիլ Բարանովսկու կողմից, միշտ գործում էր։ 1904 թվականից դահլիճը վարձակալությամբ էր տրվում տարբեր թատերախմբերի՝ մայրաքաղաքային «Նևայի ֆարսին», «Ժամանակակից թատրոնին», Վալենտինա Լինի կողմից ղեկավարվող թատերական ընկերությանը։

Միայն 1929 թվականին տարածքը տրամադրվեց դեռ 1925 թվականին ստեղծված Երգիծական թատրոնին, որը դրանից քիչ առաջ ստացել էր պետական կարգավիճակ շարունակել...

Հունիսի 15
Թաուֆիկ ալ-Հաքիմ (18981987), (արաբ․՝ توفيق الحكيم‎‎) եգիպտացի խոշոր դրամատուրգ, արձակագիր, գրականագետ, հրապարակախոս, տասնամյակներ շարունակ մեծ դեր է խաղացել Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն և իսպաներեն։

Թաուֆիկ ալ-Հաքիմի ստեղծագործության մեջ զգալի տեղ է զբաղեցնում դրամատուրգիան։

Նա գրել է շուրջ 50 մեծ և փոքր պիեսներ, ռեալիստական դրամաներ և կատակերգություններ, հոգեվերլուծության հիմքի վրա կառուցված ստեղծագործություններ շարունակել...

Հունիսի 16
Թաուֆիկ ալ-Հաքիմ
Թաուֆիկ ալ-Հաքիմ

Գրիգոր Ամիրյան (հունիսի 20, 1888 թ., Բայբուրթ - օգոստոսի 1, 1964 թ., Լոս Անջելես), հայ հեղափոխական գործիչ, մասնակցել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծմանը։

Գրիգոր Ամիրյանը ծնվել է 1888 թ. հունիսի 20-ին Թուրքիայի Բայբուրթ քաղաքում։ Ամիրյանների ընտանիքը բավական ազդեցիկ էր Բայբուրթում։ Գրիգորը մեծացել է համիդյան ջարդերի ընթացքում, որը հայոց պատմության ցավոտ դրվագներից էր։

Եղիա Ամիրյանը՝ Գրիգորի հայրը, ընտրվեց քաղաքի ներկայացուցիչ, որպեսզի օսմանյան պաշտոնյաների հետ զինադադարի բանակցություններ վարի շարունակել...

Հունիսի 17
Զևսի արձանը Օլիմպիայում
Զևսի արձանը Օլիմպիայում

Զևս (հին հունարեն՝ Ζεύς, Զէոս, միկենյան di-we "Դիյ", նոր հունարեն՝ Δίας, Դիաս, անգլերեն արտասանությամբ /ˈzjuːs/ or /ˈzuːs/)՝ հին հունական առասպելաբանությունում երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։

"Աստվածների և մարդկանց Հայրը" (πατὴρ ἀνδρῶν τε θεῶν τε, Pater Andron te theōn te), ինչպես հայրը իշխում է ընտանիքում, այնպես էլ նա է իշխում Օլիմպոս լեռան բնակիչներին, ըստ հին հունական կրոնի: Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին,ամենափոքր երեխան է և կրտսերն է իր եղբայրներ ու քույրերից: Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրն է։ Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է։

Նստավայրը համարվել է Օլիմպոս սարը շարունակել...

Հունիսի 18
Մանիքեական քուրմեր
Մանիքեական քուրմեր

Մանիքեություն, 3-րդ դարում Սասանյան Իրանում ծագած գնոստիկական կրոն:

Հիմնադիրն է Մանին` ծնված Հարավային Միջագետքում, 216-ին: Որդին էր Արշակունի իշխան Պատիկի (Պատակ), մոր անունը հավանաբար Մարիամ էր, ինչը վկայում է նրա հրեադավան կամ քրիստոնյա լինելը: Մանին իր նոր կրոնի քարոզչությունն սկսել է Սասանյան արքա Շապուհ I-ի օրոք (240–271):

Սկզբնական շրջանում վայելել է արքայի հովանավորությունը, բայց հետագայում, Վահրամ I արքան նրան մահապատժի է ենթարկել: Մանիքեությունը շուտով տարածվել է Հռոմեական կայսրության սահմաններում, Մերձավոր Արևելքում, հասել մինչև Չինաստան շարունակել...

Հունիսի 19
Ջեյմս Ֆենիմոր Կուպեր
Ջեյմս Ֆենիմոր Կուպեր

Ջեյմս Ֆենիմոր Կուպեր (անգլ.՝ James Fenimore Cooper; 1789թ. սեպտեմբերի 15, Բյորլիգթոն, Նյու Ջերսի - 1851թ. սեպտեմբերի 14, Կուպերսթաուն), ամերիկացի վիպասան, արկածային գրականության դասական գրող։ Նրա բազմաթիվ վեպերից հայերեն են թարգմանվել «Լրտեսը» (1821, The Spy։ A Tale of the Neutral Ground), «Վերջին մոհիկանը» (1826, The Last of the Mohicans) , «Գազանորսը»։

Ֆենիմորի ծննդից անմիջապես հետո նրա հայրը` դատավոր Ուիլիամ Կուպերը, (անգլ.՝ William Cooper)՝ բավականին հարուստ հողատեր, տեղափոխվեց Նյու-Յորք նահանգ և այնտեղ հիմնեց Կուպերսթաուն (անգլ.՝ Cooperstown) գյուղը, որը դարձավ ավան:

Ստանալով նախնական կրթություն՝ Կուպերը մեկնեց Յելի համալսարան, որը չավարտելով՝ մեկնեց ծովային ծառայության (1806-1811) շարունակել...

Հունիսի 20
Մեծ պանդա
Մեծ պանդա

Մեծ պանդա կամ բամբուկե արջ (լատին․՝ Ailuropoda melanoleuca) — «սև-սպիտակ կատվաթաթ»), կաթնասուն, որի հայրենիքը հանդիսանում է կենտրոնական Չինաստանը:

Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը:

Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն բանն է նշանակում: Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից: Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ (լատին․՝ Ailuropus melanoleucus) շարունակել...

Հունիսի 21
Զովունի գյուղ
Զովունի գյուղ

Զովունի, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, սահմանակից է Երևան քաղաքին։

Հիմնվել է 1965 թվականին, նախկին Ապարանի շրջանի Զովունի գյուղից վերաբնակեցված բնակիչների կողմից: Նախկին Զովունի գյուղը 1644 թվականին Սահակ գրչի հիշատակարանում գյուղի տարածքը հիշվում է Ծառաշեն (Ծառիյաշեն) անունով: Գյուղի նախկին անվանումներից է Մոլլաղասում, գյուղը կոչվել է նաև Առաքելոց, կապված գյուղում 3 եկեցի լինելու փաստի հետ։

Գյուղի պատմական տարածքը գտնվում էր Մեծ Հայքի պատմական Նիգ գավառում։ Ըստ հայոց Տրդատ Գ թագավորի քարագիր հունարեն արձանագրության, Նիգ գավառը իր կենտրոնատեղիով նվիրվել է Գնթունիների նախարարական տոհմին շարունակել...

Հունիսի 22
253 Մաթիլդե աստերոիդը (շուրջ 50 կմ տրամագծով
253 Մաթիլդե աստերոիդը (շուրջ 50 կմ տրամագծով

Աստերոիդ, Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմին, որը ուղեծրով պտույտ է գործում Արեգակի շուրջ: Աստերոիդները չափով և զանգվածով զգալիորեն զիջում են մոլորակներին, ունեն ոչ կանոնավոր ձև, չունեն մթնոլորտ, սակայն կարող են ունենալ արբանյակներ:

«Աստերոիդ» անվանումը (հին հունարեն՝ ἀστεροειδής — «աստղի նման», կազմված՝ ἀστήρ — «աստղ» և εῖ̓δος — «տեսք, արտաքին տեսք, որակ») ներդրվել է Ուիլիամ Հերշելի կողմից այն բանի հիման վրա, որ այդ մարմինները դիտարկումների ժամանակ երևում են որպես աստղեր — ի տարբերություն մոլորակների, որոնք աստղադիտակով դիտարկման ժամանակ երևում են սկավառակի նման: «Աստերոիդ»-ի առավել ճշգրիտ սահմանում մինչ այժմ չի տրվել շարունակել...

Հունիսի 23
Հրաչյա Աճառյանը
Հրաչյա Աճառյանը

Անձնանուն կամ անուն, անձի անվանումը հասարակության մեջ նրան անհատականացնելու նպատակով: Ներառում է ծնունդը գրանցելիս կամ վաղ տարիքում ծնողների ընտրությամբ տրված անունը, ազգանունը: Ըստ գիտության մեջ լայն տարածում գտած տեսակետի, մարդկանց անունները ծագել են մարդու զարգացման վաղ շրջանում, ի սկզբանե գոյություն են ունեցել բոլոր ցեղերի և ժողովուրդների մոտ:

Անձնանունները առաջացել են հասարակ անուններից և քիչ՝ առանձին վանկերի կամ հնչյունների ու տառերի միացումից: Ըստ Հրաչյա Աճառյանի, անունների մեջ արմատական բաոեր չկան, դրանք նշանակությամբ օժտված բարդ կամ ածանցված բառեր են:

Հնում մարդկանց անվանակոչել են նաև նկատի ունենալով արտաքինը կամ բնավորությունը բնութագրող հատկանիշները, ինչպես՝ Լենկ Թեմուր (կաղ Թեմուր), Իվան Ահեղ, Աշոտ Մսակեր, Աշոտ Ողորմած և այլն շարունակել...

Հունիսի 24
Երկրագնդի տարեկան միջին ջերմաստիճանը (ցելսիուսներով)
Երկրագնդի տարեկան միջին ջերմաստիճանը (ցելսիուսներով)

Ջերմաստիճան, նյութի ֆիզիկական հատկություններից է:

Այս հասկացության օգնությամբ են քանակապես արտահայտվում տաքը և ցուրտը: Ցածր ջերմաստիճան ունեցող օբյեկտները սառն են, ավելի բարձր ջերմաստիճան ունեցողները` տաք: Ջերմությունը բարձր ջերմաստիճան ունեցող մարմնից ինքնաբերաբար անցնում է ցածր ջերմաստիճան ունեցող մարմնին, ինչի հետևանքով ջերմաստիճանների տարբերությունը փոքրանում է, և վերջիվերջո, վերանում:

Այս դեպքում ասում են, որ մարմինները գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: շարունակել...

Հունիսի 25
Քրիստափոր Արարատյանը
Քրիստափոր Արարատյանը

Քրիստափոր Գերասիմի Արարատյան (ռուս.՝ Христофор Герасимович Араратов) (Հունիսի 18, 1876 - Դեկտեմբերի 10, 1937), հայ ականավոր ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ, հայկական բանակի գեներալ-մայոր, Սարդարապատի ճակատամարտում հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար։ Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ ռազմական նախարար, անկուսակցական։

1937 թ-ին գնդակահարվել է որպես «ազգի թշնամի»։ Արդարացվել է հետմահու։

Քրիստափոր Արարատյանը ծնվել է 1876 թ-ի հունիսի 18-ին Թիֆլիսի նահանգի Մցխեթ քաղաքում ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ ազնվական Գերասիմ Ավետիքի Արարատովի ընտանիքում։ Արարատյանների ընտանեկան զինանշանի վրա եղել է գրվածք «Հայրենիք ու պատիվ» շարունակել...

Հունիսի 26
Ուրարտական գարեջրի տարաներ:
Ուրարտական գարեջրի տարաներ:

Ուրարտուի տնտեսություն, մ.թ.ա. XIII - VI դարերում Հայկական լեռնաշխարհի տարածքում գոյություն ունեցած Առաջավոր Ասիայի Ուրարտու պետության տնտեսության կառուցվածքը և գործունեության սկզբունքները: Ուրարտուի տնտեսությունը հատուկ էր Հին աշխարհի մերձարևելյան բռնատիրական պետությունների համար և սերտորեն կապված էր հարևան Ասորեստանի տնտեսության հետ:

Ուրարտական պետությունը Հին Արևելքին բնորոշ բռնատիրական պետություն էր: Ուրարտուի թագավորների իշխանությունը անսահմանափակ էր:

Ուրարտական բանակի գերագույն հրամանատարը և պետության գերագույն քուրմը թագավորն էր շարունակել...

Հունիսի 27
Աբխազիայի դրոշը
Աբխազիայի դրոշը

Աբխազիա (աբխազերեն՝ Аҧсны, Ափսնը; վրացերեն՝ აფხაზეთი Ափխազեթի), դե-ֆակտո անկախ հանրապետություն Սև ծովի արևելյան ծովափնյա հատվածում, Վրաստանի հյուսիսարևմտյան մասում՝ Ռուսաստանից հարավ։ Նախկինում` Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Վրացական ԽՍՀ-ի կազմում)։

Վրաստանի սահմանադրության համաձայն, համարվում է Վրաստանի մաս։ Փաստացի, Աբխազիան Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից չի վերահսկվում։ Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն և Վանուատուն, ինչպես նաև մասամբ ճանաչված Հարավային Օսիան և չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը։

Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ի մնացած բոլոր երկրները ճանաչում են Աբխազիան որպես Վրաստանի անբաժան մասը շարունակել...

Հունիսի 28
Արքիմեդեսի բրոնզե արձանը
Արքիմեդեսի բրոնզե արձանը

Արքիմեդես (հայերենում ընդունված է նաև անվան Արքիմեդ ձևը, Ἀρχιμήδης, մ.թ.ա. 287-մ.թ.ա. 212 թթ.), նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ:

Համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի: Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը:

Նրան են վերագրում նորարական մեքենաների նախագծումը, այդ թվում պարուրակ պոմպը, որը կրում է նրա անունը: Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ Արքիմեդեսի նախագծած մեքենաները ընդունակ են ջրից բարձրացնել հարձակվող նավերը և վառել նավերը օգտագործելով հայելիների շարքը շարունակել...

Հունիսի 29
Վենետիկի Սուրբ Ղազար կղզին` Մխիթարյանների վանքով և եկեղեցով
Վենետիկի Սուրբ Ղազար կղզին` Մխիթարյանների վանքով և եկեղեցով

Մխիթարյան միաբանությունը (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն:

Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից: Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ:

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա շարունակել...

Հունիսի 30
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ (անգլ.՝ CONCACAF Gold Cup, իսպ.՝ Copa de Oro de la CONCACAF), ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր տեղական ֆուտբոլային մրցաշարը: Ոսկե գավաթի խաղարկության հաղթողը ճանաչվում է Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոն և, եթե խաղարկության տարեթիվը չի համընկնում կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության տարվա հետ, ստանում է նրան մասնակցելու իրավունք:

Մինչ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ձևավորումը (1961թ.) գոյություն ունեին երկու ինքնուրույն կոնֆեդերացիաներ` 1938թ. հիմնված «Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան» և 1946թ. հիմնված «Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան», որոնցից յուրաքանչյուրն անց էր կացնում իր առաջնությունը շարունակել...

2014 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր