Մթերքների խմբեր
Մթերքների խմբեր, խմբավորում այն սննդամթերքների, որոնք ունեն սննդային միևնույն հատկություններն ու բնության մեջ ստացվում են նմանատիպ եղանակներով։ Որպես կանոն, եզրույթն օգտագործվում է առողջության և դիետաների վերաբերյալ ձեռնարկներում։ Նմանատիպ ձեռնարկներում նշվում են յուրաքանչյուր խմբի մեջ մտնող մթերքների օգտագործման առաջարկվող չափաբաժինները։ Օրինակ ԱՄՆ գյուղդեպարտամենտը սնունդը բաժանել է մի քանի խմբերի։ Դրանց քանակը տատանվում է 4–ից 11–ի սահմանում[1]։
Սննդամթերքի հիմնական խմբերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաթնամթերք, սննդամթերքի խումբ՝ կապված կաթի հետ։ Այն հաճախ միավորում են Կաթի փոխարինիչների կամ մսի հետ։ Սովորաբար համարվում է մթերքների ոչ մեծ կատեգորիա, որոշ ձեռնարկներում ընդհանրապես բացակայում է կամ առանձին է հիշատակվում[2][3][4]։ Կաթնամթերքի խմբին են դասվում կաթը, սերուցքային կարագը, Հալած յուղը, յոգուրտը, պանիրը, սերուցքը և պաղպաղակը։ Կաթնամթերքի դասակարգումը որպես առանձին խումբ և դրան օրական օգտագործման որոշակի նորմեր վերագրելը արժանացել է քննադատության Հանրային առողջապահական հարվարդյան դպրոցի կողմից, որը նշել է, թե «հետազոտությունները ցույց են տվել այս մթերքների ոչ մեծ օգուտը, ինչպես նաև մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում դրանց հնարավոր վնասակար ազդեցությունը»։ Կաթի և այլ կաթնամթերքների չափավոր օգտագործումը (օրական մեկ կամ երկու բաժին) լիովին ընդունելի է և, հավանաբար, օգտակար է երեխաներին։ Սակայն Հարվարդյան դպրոցի հետազոտողների կարծիքով՝ մեծահասակներին այն օգուտ չի տալիս[5]։
- Մրգեր, հատապտուղներ, խումբ, որի մեջ մտնում են խնձորը, նարինջը, բանանը, հատապտուղները և կիտրոնը։ Այս պտուղները պարունակում են ածխաջրեր՝ հիմնականում շաքարի տեսքով, ինչպես նաև վիտամիններ և միներալներ։
- Հացահատիկային բույսեր, սննդի վերաբերյալ ձեռնարկներում ներկայացվող հաճախ ամենամեծ խումբը[2][3][4]։ Այս մթերքների շարքին են դասվում ցորենը, բրինձը, վարսակը, գարին, հացը, մակարոնեղենը, վերամշակված լոբազգիները, սոյան, ոսպը և սիսեռը. Ցորենը օսլայի աղբյուր է, դա է պատճառը, որ այն երբեմն ներառում են «օսլայաշատ մթերքների» խմբի մեջ, որտեղ նաև կարտոֆիլն է։
- Միս, մսամթերք, այս խումբը երբեմն անվանում են սպիտակուցային։ Մսից բացի, այս կատեգորիայի մեջ երբեմն ընդգրկում են հատիկաընդեղենը, ձուն, մսի փոխարինիչները։ Այս խմբի կազմում կարող է լինել նաև կաթնամթերքը։ Սովորաբար, մթերքների այս կատեգորիան փոքր է համարվում[2][3][4]։ Մսամթերքի շարքին կարելի է դասել նաև հավի միսը, ձուկը, հնդկահավի միսը, խոզի միսը և տավարի միսը։
- Հրուշակեղեն կամ քաղցր մթերքներ։ Երբեմն ստորաբաժանվում են ճարպերի և յուղի։ Երբեմն էլ կարող են նշվել մյուս խմբերից առանձին։ Կա ոչ բոլոր ձեռնարկներում, եթե նույնիսկ կա էլ, ապա օրաբաժնում աննշան տեղ է զբաղեցնում[2][3]։ Քաղցրեղեն են համարվում կոնֆետը, ոչ ոգելից ըմպելիքները և շոկոլադը։
- Բանջարեղեն, կատեգորիա, որը երբեմն միավորում են մրգերի հետ։ Երբեմն նաև այստեղ են ներառում հատիկաընդեղենը։ Իր չափերով այս կատեգորիան հաճախ զիջում է միայն հացահատիկային մթերքներին, երբեմն նույնիսկ գերազանցում[2][3][4]։ Բանջարեղեն են համարվում, օրինակ, սպանախը, գազարը, սոխը և բրոկկոլին։
- Ջուր, ոչ միշտ է դիտարկվում որպես ինքնուրույն կատեգորիա։ Որոշ ձեռնարկներ չեն ներառում այս կատեգորիան[4], որոշները դիտարկում են այն մնացած մթերքներից անջատ[2], երրորդներն էլ ջուրը համարում են հիմնական կատեգորիա[6][7]։ Ջրից բացի այստեղ ներառում են թեյը, մրգահյութը, բանջարեղենային հյութը և նույնիսկ ապուրը[8]։ Խորհուրդ է տրվում օգտագործել բավարար քանակությամբ։
Սննդային այլ խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդամթերքի խմբերի քանակային դասակարգումը կախված է ձեռնարկների հեղինակների մոտեցումներից։ Պարենամթերքի կանադական տեղեկատուն, որը թողարկվում է 1942 թվականից և Կանադայում համարվում է ամենապահանջված երկրորդ կառավարական փաստաթուղթը (եկամտահարկի վճարման ձևաթղթից հետո), ընդունում է միայն սննդամթերքի դասակարգման չորս խումբ, մնացած մթերքները մտնում են «ուրիշ» կատեգորիայի մեջ։ «Ուրիշ» մթերքների մեջ է մտնում, օրինակ, ալկոհոլը։
- Ալկոհոլը, որպես կանոն, մնացած սննդամթերքներից առանձին է դիտարկվում։ Իր վնասակար ազդեցության պատճառով այն խորհուրդ է տրվում միայն որոշ մարդկանց և միայն որոշակի քանակությամբ։ Մասնավորապես, այդ կարծիքին է Առողջ սննդի հարվարդյան բուրգը և Միչիգանի համալսարանի բուրգը[7][9]։ Միևնույն ժամանակ, Իտալիայի սննդային բուրգում ներառված է գինու և գարեջրի կես չափաբաժին[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nestle, Marion, Foreword author: Michael Pollan Food politics: how the food industry influences nutrition and health. — Rev. and expanded 10th anniversary ed. — Berkeley, Calif.: University of California Press, 2013 [2002]. — С. 36-37. — 1 online resource (xxii, 510 pages) с. — ISBN 0520955064, 9780520955066, 1299605508, 9781299605503
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «The Australian Guide to Healthy Eating - Enjoy a Variety of Foods Every Day». Australian Government Department of Health and Ageing. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «The eatwell plate». National Health Service. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «USDA's MyPlate». United States Department of Agriculture. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Healthy Eating Plate & Healthy Eating Pyramid». 2012 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ «Eine runde Sache: Der neue DGE-Ernährungskreis». Deutsche Gesellschaft für Ernährung (German). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 7,0 7,1 «Healing Foods Pyramid™ 2010». University of Michigan Health System. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Recommendations for healthy, tasty eating and drinking for adults» (PDF). Swiss Society for Nutrition. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Healthy Eating Pyramid». Harvard School of Public Health. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Piramide Alimentare Italiana». Istituto di Scienza dell'Alimentazione (Italian). Università di Roma. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)