Մարտին Դեմիչելիս
![]() Դեմիչելիսը Մանչեսթեր Սիթիի կազմում 2015 թվականին | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Martín Gastón Demichelis | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1980[1][2][3][…] (42 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կորդովա, Արգենտինա | ||||||||||||||||||||
Հասակ | 184 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 80 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
1994-1995 |
![]() | ||||||||||||||||||||
1995-1998 |
![]() | ||||||||||||||||||||
1998-2000 |
![]() | ||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||||||||||||||
2000-2003 |
![]() | 51 | (1) | ||||||||||||||||||
2003-2010 |
![]() | 174 | (13) | ||||||||||||||||||
2004 |
![]() | 1 | (0) | ||||||||||||||||||
2011-2013 |
![]() | 84 | (7) | ||||||||||||||||||
2013 |
![]() | 0 | (0) | ||||||||||||||||||
2013-2016 |
![]() | 78 | (3) | ||||||||||||||||||
2016-2017 |
![]() | 2 | (0) | ||||||||||||||||||
2017 |
![]() | 10 | (0) | ||||||||||||||||||
2000-2017 | Ընդհանուր | 400 | (24) | ||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
2005-2016 |
![]() | 51 | (2) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարտին Դեմիչելիս (իսպ.՝ Martín Gastón Demichelis, դեկտեմբերի 20, 1980[1][2][3][…], Կորդովա, Արգենտինա), նախկին արգենտինացի ֆուտբոլիստ։ Խաղում էր կենտրոնական պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։
Կարիերայի մեծ մասն անցկացրել է Բավարիայում՝ հաղթելով 11 տիտղոս։ Հանդես է եկել նաև Ռիվեր Փլեյթում, իսպանական Էսպանյոլում և Մալագայում, ինչպես նաև Մանչեսթեր Սիթիում։
Դեմիչելիսը Արգենտինայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 51 խաղ՝ մասնակցելով 2010 և 2014 թվականների աշխարհի առաջնություններին։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիվեր Փլեյթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեմիչելիսը Ռիվեր Փլեյթի ակադեմիային միացել է 1998 թվականին։ Ակումբի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2001 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Էստուդիանտեսի դեմ խաղում[5]։ Ռիվեր Փլեյթի կազմում իր միակ գոլը խփել է Ռոսարիո Սենտրալի դեմ խաղում։
Բավարիա Մյունխեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի ամռանը Դեմիչելիսը 4․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բավարիա Մյունխեն[6]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց ընդամենը 14 խաղ առաջնությունում, քանի որ նա շատ վնասվածքներ էր ստանում, իսկ Բավարիան զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը[7]։
Հաջորդ մրցաշրջանից Դեմիչելիսը դարձավ Բավարիայի հիմնական կազմի խաղացող և թիմի հետ 2 տարի անընդմեջ հաղթեց Բունդեսլիգան ու Գերմանիայի գավաթը՝ անցկացնելով 75 հանդիպում։
Նորանշանակ մարզիչ Օտմար Հիցֆելդի գլխավորությամբ Դեմիչելիսը սկսեց հանդես գալ կենտրոնական պաշտպանի դիրքում։ 2008-2009 մրցաշրջանում արգենտինացին դարձավ 4 գոլի հեղինակ 29 խաղերում, սակայն Բավարիան զիջեց չեմպիոնի տիտղոսը Վոլֆսբուրգին[8]։ Այնուամենայնիվ, Դեմիչելիսը տարաձայնություններ ուներ Բավարիայի մարզիչ Լուի վան Գալի հետ և դուրս մնաց հիմնական կազմից[9]։
2010 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղը դարձավ Դեմիչելիսի վերջին հանդիպումներից մեկը Բավարիայի կազմում[10]։
Մալագա / Ատլետիկո Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի դեկտեմբերին Դեմիչելիսը տեղափոխվեց Մալագա[11][12]։ Լա Լիգայում իր դեբյուտը նշեց 2011 թվականի հունվարի 8-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում՝ այդ խաղում նաև դառնալով գոլի հեղինակ[13]։
Մալագայի կազմում իր 4 ամիսների ընթացքում Դեմիչելիսը 2 անգամ հեռացվեց խաղադաշտից, սակայն մասնակցեց բոլոր մնացած խաղերին, իսկ Մալագան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 2012 թվականի օգոստոսի 22-ին՝ Պանատինաիկոսի դեմ խաղում Դեմիչելիսը խփեց Մալագայի պատմության առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում[14]։
2013 թվականի հուլիսի 11-ին Դեմիչելիսը 1 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[15]։ Նա ակումբում անցկացրեց 2 ամիս, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում։ Դեկտեմբերին արգենտինացին դատի տվեց ակումբին՝ 400․000 եվրո չվճարված աշխատավարձի համար[16]։
Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի սեպտեմբերի 1-ին Դեմիչելիսը 2 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ[17]։ Ակումբը նրա համար վճարեց 4․2 միլիոն եվրո[18]։
2013 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Չելսիի դեմ խաղում Դեմիչելիսը իր դեբյուտը նշեց Մանչեսթեր Սիթիի կազմում[19]։ 2014 թվականի մարտի 22-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում Դեմիչելիսը խփեց իր առաջին գոլը Մանչեսթեր Սիթիի կազմում[20]։ Արգենտինացու օգնությամբ Մանչեսթեր Սիթին հաղթեց Պրեմիեր Լիգան, իսկ Դեմիչելիսը վերադարձավ ազգային հավաքական[21]։
2015 թվականի մարտի 12-ին Դեմիչելիսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականի հունիս[22]։
2016 թվականի հունիսի 10-ին Դեմիչելիսը ստացավ ազատ գործակալի կարգավիճակ[23][24]։
Էսպանյոլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի օգոստոսի 10-ին՝ 36 տարեկան հասակում Դեմիչելիսը 1 տարվա պայմանագիր կնքեց Էսպանյոլի հետ[25]։ Այնուամենայնիվ, 2017 թվականի հունվարի 10-ին՝ ընդամենը 2 խաղ անցկացնելուց հետո Դեմիչելիսը հեռացվեց[26]։
Վերադարձ Մալագա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունվարի 17-ին Դեմիչելիսը 5 ամսվա պայմանագիր կնքեց Մալագայի հետ[27][28]։ Մայիսի 15-ին արգենտինացին հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[29][30][31]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեմիչելիսը առաջին անգամ Արգենտինայի ազգային հավաքական է հրավիրվել 2005 թվականին։ Այդ տարի նա նաև մասնակվեց Կոնֆեդերացիաների գավաթին, սակայն այդպես էլ ոչ մի խաղի չմասնակցեց։
2007 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Ավստրալիայի դեմ ընկերական խաղում Դեմիչելիսը խփեց իր առաջին գոլը Արգենտինայի հավաքականի կազմում[32]։
2010 թվականի աշխարհի առաջնությանը Դեմիչելիսը մասնակցեց Արգենտինայի հավաքականի բոլոր խաղերին, իսկ Արգենտինան հասավ քառորդ եզրափակիչ[33]։ Հունիսի 22-ին նա խփեց առաջին գոլը Հունաստանի դեմ խաղում[34]։
2011 թվականի նոյեմբերին Դեմիչելիսը կորցրեց իր դիրքը Արգենտինայի հավաքականի հիմնական կազմում՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի Բոլիվիայի դեմ խաղից հետո[35]։ 2․5 տարվա բացակայությունից հետո Դեմիչելիսը որակավորվեց Արգենտինայի՝ 2014 թվականի աշխարհի առաջնության կազմում[36]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հուլիսի 5-ին՝ Բելգիայի դեմ խաղում[37]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռիվեր Փլեյթ | 2001–02 | 17 | 0 | – | – | 7 | 1 | – | 24 | 1 | |||
2002–03 | 35 | 1 | 11 | 1 | 46 | 2 | |||||||
Ընդհանուր | 52 | 1 | – | – | 18 | 2 | – | 70 | 3 | ||||
Բավարիա Մյունխեն | 2003–04 | 14 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 5 | 0 | – | 21 | 2 | |
2004–05 | 23 | 0 | 5 | 0 | 2 | 0 | 5 | 0 | 35 | 0 | |||
2005–06 | 27 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 8 | 2 | 40 | 3 | |||
2006–07 | 26 | 3 | 2 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 35 | 3 | |||
2007–08 | 28 | 1 | 4 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 44 | 1 | |||
2008–09 | 29 | 4 | 3 | 0 | – | 8 | 0 | 40 | 4 | ||||
2009–10 | 21 | 1 | 4 | 0 | 9 | 0 | 34 | 1 | |||||
2010–11 | 6 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 10 | 1 | |||
Ընդհանուր | 174 | 13 | 25 | 0 | 6 | 0 | 53 | 2 | 1 | 0 | 259 | 15 | |
Մալագա | 2010–11 | 18 | 1 | 1 | 0 | – | – | – | 19 | 1 | |||
2011–12 | 35 | 2 | 4 | 1 | 39 | 3 | |||||||
2012–13 | 31 | 4 | 3 | 0 | 11 | 1 | 45 | 5 | |||||
Ընդհանուր | 84 | 7 | 8 | 1 | – | 11 | 1 | – | 103 | 9 | |||
Մանչեսթեր Սիթի | 2013–14 | 27 | 2 | 2 | 0 | 2 | 0 | 4 | 0 | – | 35 | 2 | |
2014–15 | 31 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 7 | 0 | 40 | 1 | |||
2015–16 | 18 | 0 | 2 | 0 | 5 | 0 | 4 | 1 | 29 | 1 | |||
Ընդհանուր | 76 | 3 | 4 | 0 | 9 | 0 | 15 | 1 | – | 104 | 4 | ||
Էսպանյոլ | 2016–17 | 2 | 0 | 0 | 0 | – | – | – | 2 | 0 | |||
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | – | – | – | 2 | 0 | ||||
Մալագա | 2016–17 | 10 | 0 | 0 | 0 | – | – | – | 10 | 0 | |||
Ընդհանուր | 10 | 0 | 0 | 0 | – | – | – | 10 | 0 | ||||
Կարիերայի ընդհանուր | 398 | 24 | 37 | 1 | 15 | 0 | 97 | 6 | 1 | 0 | 548 | 31 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգենտինա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2005 | 2 | 0 |
2006 | 1 | 0 |
2007 | 5 | 1 |
2008 | 9 | 0 |
2009 | 7 | 0 |
2010 | 9 | 1 |
2011 | 4 | 0 |
2014 | 7 | 0 |
2015 | 5 | 0 |
2016 | 2 | 0 |
Ընդհանուր | 51 | 2 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | Սեպտեմբերի 11, 2007 | Մելբուրն Կրիկետ Գրաունդ, Մելբուրն, Ավստրալիա | ![]() |
1–0 | 1–0 | Ընկերական խաղ |
2 | Հունիսի 22, 2010 | Պիտեր Մոկաբա, Պոլոկվանե, Հարավային Աֆրիկա | ![]() |
1–0 | 2–0 | ԱԱ 2010 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռիվեր Փլեյթ
- Արգենտինայի առաջնություն. Կլաուզուրա 2002, Կլաուզուրա 2003
- Բավարիա Մյունխեն
- Բունդեսլիգա․ 2004–05, 2005–06, 2007–08, 2009–10
- Գերմանիայի գավաթ․ 2004–05, 2005–06, 2007–08, 2009–10
- Գերմանիայի Լիգայի գավաթ․ 2004, 2007
- Գերմանիայի սուպերգավաթ․ 2010
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա․ երկրորդ տեղ․ 2009–10
- Մանչեսթեր Սիթի
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արգենտինա
- ՖԻՖԱ աշխարհի առաջնություն․ երկրորդ տեղ․ 2014
- ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ․ երկրորդ տեղ․ 2005
- Կոպա Ամերիկա․ երկրորդ տեղ․ 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Argentina - M. Demichelis - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Diario deportivo Olé | La ficha del partido»։ edant.ole.com.ar։ Վերցված է 2018-01-06(չաշխատող հղում)
- ↑ «Die Transfers in der Bundesliga»։ sueddeutsche.de (գերմաներեն)։ 2010։ ISSN 0174-4917։ Վերցված է 2018-01-06
- ↑ fussball.wettpoint.com Cpr։ «League Table 1. Bundesliga Season 2003/04 Germany - Soccer Database Wettpoint»։ fussball.wettpoint.com։ Վերցված է 2018-01-06
- ↑ «German Bundesliga Table»։ ESPN.com։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Demichelis unhappy with life at Bayern Munich»։ ESPNFC.com։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Bayern Munich vs. SC Freiburg - Football Match Report - October 29, 2010 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Malaga Complete Signing Of Bayern Munich Defender Martin Demichelis - Report | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Demichelis Leaving Bayern Munich for Spanish Side Malaga» (en-US)։ 2010-12-28։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Málaga vs. Athletic Bilbao - Football Match Line-Ups - January 8, 2011 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-01-06
- ↑ uefa.com (2012-08-22)։ «UEFA Champions League 2012/13 - History - Málaga-Panathinaikos – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Demichelis joins Atletico Madrid - Soccer News»։ www.soccernews.com (en-US)։ Վերցված է 2018-01-06
- ↑ Thorogood Tom։ «Manchester City defender in financial dispute with former club»։ Here Is The City (անգլերեն)։ Վերցված է 2018-01-06
- ↑ Association Press (2013-09-01)։ «Manchester City sign Atlético Madrid's Martin Demichelis»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Martin Demichelis: Manchester City sign Atletico Madrid defender»։ BBC Sport (en-GB)։ 2013-09-01։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Torres pounces on Hart blunder to stun City»։ Metro (en-GB)։ 2013-10-27։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Manchester City 5-0 Fulham»։ BBC Sport (en-GB)։ 2014-03-22։ Վերցված է 2018-01-06
- ↑ Gibson Owen (2014-07-07)։ «Martín Demichelis turns his world around to bolster Argentina | Owen Gibson»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Manchester City defender Martin Demichelis signs new contract»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-01-06
- ↑ Pollard Rob (2016-06-10)։ «Confirmed: City release first-team pair»։ men։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Manchester City confirm Martin Demichelis has left the club»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-01-06
- ↑ Press Associated (2016-08-11)։ «Martín Demichelis signs for Espanyol on one-year contract»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Demichelis released by Espanyol» (անգլերեն)։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Demichelis signs short-term Malaga deal»։ ESPN.com։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Martin Demichelis returns to Malaga after Espanyol exit»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-01-06
- ↑ Isaacs Marc (2017-05-15)։ «Former Manchester City defender announces retirement from football»։ mirror։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Former Manchester City defender Martin Demichelis announces retirement»։ Mail Online։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Former Bayern Munich and Manchester City defender Martin Demichelis retires | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-14-ին։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Argentina edge out Aussies»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-01-06
- ↑ FIFA.com։ «2010 FIFA World Cup South Africa™ - Teams - Argentina - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-25-ին։ Վերցված է 2018-01-06
- ↑ Liew Jonathan (2010-06-22)։ «Greece v Argentina: as it happened» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Argentina v Bolivia Starting XIs, 11/11/2011, WC Qualification South America | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-06
- ↑ FIFA.com։ «2014 FIFA World Cup Brazil™ - Teams - Argentina - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-24-ին։ Վերցված է 2018-01-06
- ↑ FIFA.com։ «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Argentina-Belgium - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-01-06
- ↑ «Martín Demichelis » Club matches»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-01-06
- ↑ Strack-Zimmermann Benjamin։ «Martín Demichelis»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մարտին Դեմիչելիս Վիքիպահեստում |
---|
- Դեմիչելիսը transfermarkt-ում
- Դեմիչելիսը soccerbase.com-ում
- Դեմիչելիսը WhoScored.com կայքում
- Դեմիչելիսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2018-01-01 at the Wayback Machine.
|
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռիվեր Փլեյթի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Մալագայի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ