Գաբրիել Միլիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գաբրիել Միլիտո
Gabriel Milito.jpg
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 7, 1980(1980-09-07)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Բերնալ, Կիլմես, Quilmes Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ

Գաբրիել Ալեխանդրո Միլիտո (իսպ.՝ Gabriel Alejandro Milito, սեպտեմբերի 7, 1980(1980-09-07)[1], Բերնալ, Կիլմես, Quilmes Partido, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Հանդես է եկել «Ինդեպենդենտ», «Ռեալ Սարագոսա», «Բարսելոնա» և «Արգենտինայի» ֆուտբոլային ակումբների հավաքականում։ Գաբրիելը Դիեգո Միլիտոյի կրտսեր եղբայրն է։ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ավարտել է կարիերան։ Այժմ մարզիչ է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2003 թվականներին Միլիտոն արգենտինական Պրիմերայում հանդես է եկել Ինդեպենդենտեում։ Նրա ավագ եղբայրը՝ Դիեգոն, հարձակվողի դիրքում խաղացել է Ինդեպենդենտեի, Ռասինգի գլխավոր մրցակցի կազմում։

2003 թվականին Գաբրիել Միլիտոյի հետ պատրաստ էր պայմանագիր կնքել Ռեալ Մադրիդը, սակայն իսպանական Սուպերգավաթում նա բուժզննում չանցավ, քանի որ լիովին չէր ապաքինվել ծնկահոդի վնասվածքից: Այնուամենայնիվ, Միլիտոն մնաց Իսպանիայում և դարձավ Սարագոսայի խաղացող, որտեղ ավելի ուշ տեղափոխվեց նաև նրա եղբայրը՝ Դիեգոն։

2007 թվականի ամռանը մամուլում տեղեկություն հայտնվեց Գաբրիելի` «Յուվենտուս» կամ «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորության մասին[2]: Հուլիսի 10-ին Ռեալ Սարագոսան համաձայնության է հասել Բարսելոնայի հետ, որի համաձայն Միլիտոն 20,5 միլիոն եվրոյով դարձել է Բարսելոնայի նոր խաղացող: Նա ակումբի հետ կնքել է չորս մրցաշրջանի պայմանագիր՝ մրցաշրջանի համար մոտ 4 միլիոն եվրո աշխատավարձով[3]:

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Միլիտոն իր հին 3-րդ համարը փոխարինեց նոր 18 համարով: 2008 թվականի գարնանը Գաբին լուրջ վնասվածք էր ստացել, նախնական կանխատեսումներով նա պետք է բաց թողներ 6-ից մինչև 12 ամիս, սակայն վերականգնումը ձգձգվել էր: Ժամանակի ընթացքում Միլիտոն կորցրեց տեղը Բարսելոնայի մեկնարկային կազմում։

Լազարետում անցկացրած 569 օրերից հետո Գաբի Միլիտոն խաղադաշտ է դուրս եկել Բարսայի մարզաշապիկով: Պաշտպանը խաղադաշտում անցկացրել է Բոլիվարի դեմ մարզումային խաղի առաջին 45 րոպեները, որում կապտանռնագույնները 4:1 հաշվով պարտության են մատնել մրցակիցներին[4]: 2010 թվականի հունվարի 6-ին վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Բարսելոնայի պաշտոնական խաղում Սևիլիայի դեմ Արքայական գավաթի խաղում (1:2):

2011 թվականի օգոստոսի 4-ին լրացել է Միլիտոյի պայմանագիրը Բարսելոնայի հետ, որից հետո ֆուտբոլիստը վերադարձել է «Ինդեպենդենտեի» հարազատ ակումբ, որի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր[5][6][7][8]:

Արգենտինայի առաջնության ավարտից երկու տուր առաջ (Կլաուսուրա 2012) Գաբրիել Միլիտոն հայտարարել է, որ որոշել է ավարտել կարիերան մրցաշրջանի ավարտից հետո:

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Միլիտոն Արգենտինայի հավաքականի կազմում:

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում, որտեղ նորամուտը նշել է 2000 թվականին, Միլիտոն մասնակցել է 2005 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին և 2006 թվականի աշխարհի առաջնությանը:

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2013-2014 թվականներին Գաբին աշխատել է Ինդեպենդենտեի պահեստայինների հետ։ 2015 թվականի ապրիլի 16-ին նշանակվել է Էստուդիանտեսի գլխավոր մարզիչ[9]: 2015 թվականի դեկտեմբերի 5-ին Արգենտինայի լիգայի (Liguilla pre-Sudamericana 2015) «Էստուդիանտես-Օլիմպո» (4:0) խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Միլիտոն հայտարարեց իր հեռանալու մասին[10]:

Գաբրիել Միլիտոն Ինդեպենդենտեին ընդունել էր 2016 թվականի մայիսին։ 36-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմը Արգենտինայի առաջնության 14 խաղում տարել է վեց հաղթանակ, չորս անգամ ոչ ոքի է խաղացել՝ կրելով չորս պարտություն: 2016 թվականի դեկտեմբերին նա հեռացվել էր աշխատանքից[11]: 2017 թվականին գլխավորել է «Չիլիի Օ’ Հիգինսը»[12]:

2019 թվականի մարտի 12-ին երկրորդ անգամ գլխավորել է «Էստուդիանտեսը»[13]:

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 2-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Կոնտինենտալ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ինդեպենդենտե 1997-98 2 0 - 2 0
1998-99 25 0 - 25 0
1999-00 34 2 - 34 2
2000-01 25 1 - 25 1
2001-02 3 0 - 3 0
2002-03 34 0 - 34 0
Ընդհանուր 123 3 - 123 3
Ռեալ Սարագոսա 2003-04 35 0 0 0 0 0 35 0
2004-05 33 3 0 0 10 0 43 3
2005-06 34 1 0 0 0 0 34 1
2006-07 35 1 4 0 0 0 39 1
Ընդհանուր 137 5 4 0 10 0 151 5
Բարսելոնա 2007-08 27 1 6 0 9 0 42 1
2008-09 0 0 0 0 0 0 0 0
2009-10 11 0 1 0 5 0 17 0
2010-11 10 0 4 1 2 0 16 1
Ընդհանուր 48 1 11 1 16 0 75 2
Ընդհանուր կարիերայի ընթացքում 308 9 15 1 26 0 349 10

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինա Արգենտինա «Ինդեպենդենտե»
Իսպանիա Իսպանիա «Ռեալ Սարագոսա»
  • Իսպանիայի գավաթակիր՝ 2004
  • Իսպանիայի սուպերգավաթակիր՝ 2004
Իսպանիա Իսպանիա «Բարսելոնա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Ювентус» предлагает «Сарагосе» за Габриэля Милито 10 миллионов фунтов и 24 часа на размышление. Sports.ru (Спорт сегодня). 6 июля 2007
  3. Габриэль Милито — игрок «Барселоны». Football.ua 11 июля 2007
  4. Габи Милито отыграл 45 минут товарищеского матча Archived 2009-11-21 at the Wayback Machine.. Sport.es 18 ноября 2009
  5. «Milito rep la carta de llibertat» (կատալաներեն)։ Lloc web oficial del FC Barcelona։ 4.08.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է օգոստոսի 11, 2011 
  6. «Milito diu adéu amb 10 títols» (կատալաներեն)։ Lloc web oficial del FC Barcelona։ 4.08.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է օգոստոսի 11, 2011 
  7. «El regreso de un ídolo» (իսպաներեն)։ Sitio oficial del Club Atlético Independiente։ 4.08.2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-01-ին։ Վերցված է օգոստոսի 11, 2011 
  8. «Milito zurück in die Heimat» (գերմաներեն)։ transfermarkt.de։ 5.08.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է օգոստոսի 11, 2011 
  9. «"Trabajo y dedicación no van a faltar"» (իսպաներեն)։ Sitio oficial del Club Estudiantes de La Plata։ 16.04.2015։ Վերցված է մայիսի 6, 2016 
  10. «Milito: "Sentí que debía que cerrar este capítulo"» (իսպաներեն)։ Sitio oficial del Club Estudiantes de La Plata։ 6.12.2015։ Վերցված է մայիսի 6, 2016 
  11. Габриэль Милито отправлен в отставку с поста главного тренера «Индепендьенте»
  12. «Gabriel Milito será el nuevo entrenador de O’Higgins» (իսպաներեն)։ CDF.cl։ 2017-08-09։ Վերցված է 2017-08-09 
  13. «Gabriel Milito inició su segundo ciclo en Estudiantes: «Queremos mejorar y apuntar a estar bien arriba»» (իսպաներեն)։ Clarín։ 2019-03-12։ Վերցված է 2019-03-18