Բերնալ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Քաղաք | ||
|---|---|---|
| Բերնալ | ||
| Bernal | ||
| Երկիր | ||
| Համայնք | Quilmes Partido? | |
| Հիմնադրված է | 1850 թվական թ. | |
| Մակերես | 23,62 կմ² | |
| ԲԾՄ | 16 մ | |
| Բնակչություն | 75 582 մարդ (2001) | |
| Ժամային գոտի | UTC-3 | |
| Հեռախոսային կոդ | +54 11 | |
| Փոստային ինդեքս | B1876 | |
| Փոստային դասիչ | B1876 | |
| Պաշտոնական կայք | quilmes.gov.ar | |
|
| ||
Բերնալ (իսպ.՝ Bernal), քաղաք տեղակայված Բուենոս Այրես նահանգի Կիլմես վարչաշրջանում։
Բերնալ քաղաքը Կիլմես վարչաշրջանի խիտ բնակեցված քաղաքներից մեկն է։ Բերնալը սահմանակից է վարչաշրջաններ՝ Ավելանեդաին և Լանուսին հյուսիս-արևմուտքից, քաղաք Կիլմեսին հարավ-արևելքից, վարչաշրջաններ Ալմիրանտե Բրաունին և Լոմաս-դե-Սամորային հարավ-արևմուտքից, ինչպես նաև ողողվում է Լա Պլատայի ջրերով՝ հյուսիս-արևելքից։ Բերնալը բաժանվում է շրջանների. Բաիո-Պարկե, Վիլյա-Կրամեր, Վիլյա-Ալսիրա, Բերնալ-Սենտրե և այլն։ Գեներալ Ռոքի երկաթյա ճանապարհը քաղաքը բաժանում է երկու մասի։ Բերլանում է գտնվում Կիլմեսի Պետական համալսարանը, որտեղ տարեկան սովորում է շուրջ 18 900 ուսանող, ինչպես նաև Լա Պլատայի մասնավոր Կաթոլիկ համալսարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերնալների ընտանիքը դեռևս գաղութային ժամանակներից ազդեցիկ տեղ էին զբաղեցնում Բուենոս Այրեսի հասարակության մեջ։ XIX դարի կեսերին այս սերնդի ժառանգորդ՝ դոն Պերո Բերնալը բնակություն է հաստատում Կիլմեսի 2-րդ թաղամասում (ներկայիս Բերնալ), այստեղ կառուցելով տուն և հսկայական ֆերմա։ 1850 թվականին նա այդ տարածքը բաժանում է փոքր տնտեսությունների, որոնցում ապրեցին ուրիշ ազդեցիկ ընտանիքներ. Մոլինա Սալաս, Այերսա և Բագլի։ Այդպես 1850 թվականը համարվեց Բերնալի հիմնադրման տարեթիվ։ 1970 թվականին Բերնալը ստացավ քազաքի կարգավիճակ։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնալ» հոդվածին։ |
| ||||||
