Մարիանո Անդուխար
Մարիանո Անդուխար իսպ.՝ Mariano Gonzalo Andújar | |||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
| Ամբողջական անուն | Մարիանո Գոնսալո Անդուխար | ||||||||||||||||||||||||||
| Ազգությունը | արգենտինացի | ||||||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||||||||||||||
| Մականուն | Dollberg | ||||||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 30, 1983[1][2][3] (43 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||||||||||||||||||||||||||
| Հասակ | 194 սմ | ||||||||||||||||||||||||||
| Քաշ | 88 կգ | ||||||||||||||||||||||||||
| Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
| Ներկա ակումբ |
| ||||||||||||||||||||||||||
| Համար | 21 | ||||||||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ նոյեմբերի 6, 2020: | |||||||||||||||||||||||||||
Մարիանո Գոնսալո Անդուխար (իսպ.՝ Mariano Gonzalo Andújar, հուլիսի 30, 1983[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս արգենտինական «Էստուդիանտեսի» կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Մարիանոն եղել է «Էստուդիանտեսի» հիմնական դարպասպահը, որի կազմում այդ տարի դարձել է Լիբերտադորեսի խաղարկության հաղթող։ Նա այդ մրցաշրջանում 8 խաղ անընդմեջ անառիկ է պահել սեփական դարպասը՝ գերազանցելով Հյուգո Գատիի ռեկորդը(767 րոպե)[4]։
2009 թվականի հունիսի 24-ին իտալական «Կատանիա» ֆուտբոլային ակումբը հայտարարեց ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու մասին[5]։
2014 թվականի հունվարի 24-ին Մարիանո Անդուխարը տեղափոխվել է Սերիա А-ում հանդես եկող մեկ այլ թիմ՝ «Նապոլի»[6], սակայն մինչև մրցաշրջանի ավարտը հանդես է եկել իր նախկին թիմի կազմում։ Նա միացել է «Նապոլիին» 2014-15 մրցաշրջանի սկզբում[7]։ Թիմի կազմում իր նորամուտի հանդիպումը արգենտինացին անցկացրել է 2014 թվականի դեկտեմբերի 10-ին՝ մասնակցելով Եվրոպա Լիգայի խմբայի փուլի վերջին տուրի շրջանակներում կայացած «Սլովան ՖԱ»-ի դեմ խաղին։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ իտալական թիմի հաղթանակով։
2014-15 մրցաշրջանի միջնամասում Մարիանոն իր տեղը զիջեց թիմում հանդես եկող մեկ այլ դարպասապահի՝ Ռաֆայելին։ Սակայն նա շարունակեց հանդես գալ իտալական թիմի կազմում և թիմի հետ հասավ մինչև Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում 6-3 հաշվով զիջեց գերմանական «Վոլֆսբուրգին»։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիանո Անդուխարը Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2009 թվականի հունիսի 6-ին ԱԱ 2010-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում[8]։
ԱԱ 2010-ի և Ամերիկայի գավաթ 2011-ի ընթացքում Անդուխարը եղել է հավաքականի երկրորդ դարպասապահը՝ Սերխիո Ռոմերոյից հետո։
2014 թվականի հունիսին Մարիանոն հայտնվել է ԱԱ 2014-ին մասնակցող Արգենտինայի հավաքականի հայտացուցակի մեջ[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիանոյի եղբայրը՝ Ֆակունդո Անդուխարը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է[10][11]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգենտինայի չեմպիոն - 2009
- Լիբերտադորեսի գավաթակիր - 2009
- Իտալիայի սուպերգավաթակիր - 2014
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի առաջնության փոխչեմպիոն - 2014
- Ամերիկայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2015, 2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 FBref.com
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Copa Libertadores review Արխիվացված 2014-01-10 Wayback Machine at fifa.com
- ↑ «Andujar al Catania» (Italian). calciocatania.net. 2009 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 24-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Napoli, visite mediche per Andujar a Castelvolturno» (Italian). S.S.C. Napoli Ufficiale. 2014 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Il Napoli ufficializza l'acquisto di Andujar» (Italian). S.S.C. Napoli Ufficiale. 2014 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mariano ANDUJAR». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Argentina World Cup 2014 squad». The Telegraph. 2014 թ․ հունիսի 2. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Andujar se fue de Estudiantes». Infocielo (Spanish). 2017 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Facundo Andújar debutó en Español y tuvo el apoyo de su hermano». El Día (Spanish). 2018 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանո Անդուխար» հոդվածին։ |
|
- Հուլիսի 30 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Էստուդիանտեսի ֆուտբոլիստներ
- Կատանիայի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ