Մաքսիմիլիանո Ռոդրիգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսի Ռոդրիգես
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մաքսիմիլիանո Ռուբեն Ռոդրիգես
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 2, 1981 (43 տարեկան)
Ծննդավայր Սանտա Ֆե, Արգենտինա Արգենտինա
Հասակ 180 սմ
Քաշ 73 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Արգենտինա Նյուելս Օլդ Բոյս
Համար 11
Պատանեկան կարիերա
1998-1999 Արգենտինա Նյուելս Օլդ Բոյս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2002 Արգենտինա Նյուելս Օլդ Բոյս 57 (20)
2001  Իսպանիա Ռեալ Օվիեդո 1 (0)
2001-2005 Իսպանիա Էսպանիոլ 111 (26)
2004 - 2007 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 121 (32)
2007 - 2012 Անգլիա Լիվերպուլ 57 (15)
2012 - ներկա Արգենտինա Նյուելս Օլդ Բոյս 73 (29)
Ազգային հավաքական
2003 - ներկա Արգենտինա Արգենտինա 57 (16)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մաքսիմիլիանո Ռուբեն Ռոդրիգես (իսպ.՝ Maximiliano Rubén "Maxi" Rodríguez, հունվարի 2, 1981(1981-01-02)[1][2][3][…], Central, Central and Western District, Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հանդես է գալիս ուրուգվայական «Պենյարոլ»-ում։ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիգեսը «Լիվերպուլ»-ի մարզման ժամանակ, 2011

2010 թվականի հունվարի սկզբին լուրեր տարածվեցին, թե Ռոդրիգեսը մտադիր է ակումբը փոխել, որպեսզի ձեռք բերի խաղային պրակտիկա՝ Մունդիալ-2010 թվականին մասնակցելու և խաղալու համար[4]։ Կանխատեսումներ կային, թե Ռոդրիգեսը շուտով կտեղափոխվի Ռաֆայել Բենիտեսի «Լիվերպուլ»[4]։ Հունվարի 13-ին հայտարարվեց, որ ֆուտբոլիստը երեք ու կես տարվա պայմանագիր է կնքել «կարմիրներ»-ի հետ[5]։ 2010-2011 մրցաշրջանում Ռոդրիգեսը երկու հեթ-թրիկի հեղինակ էր դարձել։

2012 թվականի հուլիսի 13-ին Ռոդրիգեսը տեղափոխվել է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս»[6]։

Անձնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի աշխարհի առաջնությանը Մեքսիկայի դարպասին նրա խփած գնդակը ճանաչվել է մրցաշարում լավագույնը։ 2013 թվականին Լիոնել Մեսսիի հետ միասին ճանաչվել է Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստ։ 2014 թվականին եղել է Արգենտինական Պրեմիերայի լավագույն ռմբարկու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 «Горячий январь — пора трансферов» на Liverbird.ru
  5. «Официально: Родригес подписан» на Liverbird.ru
  6. «Макси Родригес перешел в «Ньюэллс Олд Бойз»». Sports.ru. 2012 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիանո Ռոդրիգես» հոդվածին։