Մարիո Բոլատտի
Մարիո Բոլատտի իսպ.՝ Mario Bolatti | |||
|---|---|---|---|
![]() | |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 17, 1985[1][2][3] (41 տարեկան) | ||
| Ծննդավայր | La Para, Río Primero Department, Կորդովա, Արգենտինա | ||
| Հասակ | 189 սանտիմետր | ||
| Քաշ | 80 կիլոգրամ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Մարիո Արիել Բոլատտի (իսպ.՝ Mario Ariel Bolatti, փետրվարի 17, 1985[1][2][3], La Para, Río Primero Department, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Բոկա Ունիդոսի» կենտրոնական կիսպաշպան։
Ակումբային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլատտին իր կարիերան սկսել է 2003 թվականին Պրիմերե Բ Նասիոնալի «Բելգրանո» ակումբում։ 2006 թվականին նրա ակումբը բարձրացել է Պրիմիերա Ա, սակայն մեկ մրցաշրջան հետո վերադարձել է Բ Պրիմիերա, իսկ Բոլատտին 2007 թվականի հուլիսին տեղափոխվել է պորտուգալական «Պորտու» ակումբ։
2009 թվականին Բոլատտին կես տարվա վարձակալության ուղարկվեց «Ուրական» ակումբ։ Արգենտինական Olé ամսագիրը նրան ճանաչեց Կլաուսուր 2009-ի լավագույն խաղացող։ Նա մեծ ավանդ է ունեցել առաջնությունում «Ուրականի» հաջող ելույթների մեջ, որն առաջնության վերջին օրը շրջանցեց «Վելես Սարսֆիլդին»։
2010 թվականի հունվարի 18-ին Բոլատտին տեղափոխվել է «Ֆիորենտինա» ակումբ[4]։
2011 թվականի փետրվարի 9-ին Բոլատտին դարձավ «Ինտերնասիոնալի» խաղացող՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Տեղափոխության գումարը կազմեց 4 մլն եվրո[5]։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հոկտեմբերի 14-ին Բոլատտին Ուրուգվայի դեմ խաղում փոխարինման դուրս եկավ և 84-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, որը Արգենտինայի հավաքականին թույլ տվեց մտնել աշխարհի առաջնություն[6]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտուգալիայի չեմպիոն (2)՝ 2007/08, 2008/09
- Ռիու Գրանդի Դու Սուլ նահանգի չեմպիոն (2)՝ 2011, 2012
- Պորտուգալիայի գավաթի հաղթող (1)՝ 2008/09
- Ռեկոպի հաղթող (1)՝ 2011
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Definito l'accordo per Bolatti». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին.(իտալ.)
- ↑ «Болатти перешёл из «Фиорентины» в «Интернасьонал»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «El gol y la clasificación es un sueño cumplido». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին.(իսպ.)
|
- Փետրվարի 17 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Բելգրանոյի ֆուտբոլիստներ
- Ինտերնասիոնալի ֆուտբոլիստներ
- Ռասինգ Ավելյանեդայի ֆուտբոլիստներ
