Խոնաս Գուտիեռես
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ազգությունը | արգենտինացի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Սարդ մարդ[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 6, 1983 (37 տարեկան) | ||
Ծննդավայր |
Սաենս Պենիա, ![]() | ||
Հասակ | 183 | ||
Քաշ | 73 | ||
Դիրք | winger | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Դեպորտիվո Լա Կորունյա | ||
Համար | 24 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խոնաս Գուտիեռես (իսպ.՝ Jonás Manuel Gutiérrez, հունիսի 5, 1983, Սաենս Պենիա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Այժմ հանդես է գալիս իսպանական Դեպորտիվո Լա Կորունյա ֆուտբոլային ակումբում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոնաս Գուտիեռեսը ծնվել է 1983 թվականի հունիսի 5-ին Արգենտինայի Բուենոս Այրես պրովինցիայի Սաենս Պենիա քաղաքում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Վալես Սարսֆիլդե» ակումբում, որտեղ հանդես է եկել 2001-2005 թվականներին։ 2005 թվականին հաղթել է Արգենտինայի չեմպիոնատը («Վալես Սարսֆիլդե» ակումբի կազմում)։
2005 թվականին տեղափոխվում է իսպանական Մալյորկա։ Մալյորկայում հանդես է եկել 3 մրցաշրջան, անցկացրել է մոտավորապես 100 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ։
2008 թվականի հունիսի 2-ին կնքել է 5-ամյա պայմանագիր անգլիական «Նյուքասլ Յունայթեդ»-ի հետ։ «Նյուքասլ Յունայթեդ»-ի կազմում հանդես է եկել 18 համարի ներքո։ «Կաչաղակների» կազմում առաջին խաղն անցկացրել է 2008 թվականի օգոստոսի 18-ին (Մանչեսթեր Յունայթեդի դեմ, 1:1)։
2014 թվականի հունվարի 12-ին Խոնաս Գուտիեռեսը իր թվիթերյան էջում գրել է.
![]() |
Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար: Ես վայելել եմ այն 5 տարիները, որոնք անցկացրել եմ Նյուքասլի կազմում: Վստահ եմ, որ Նյուքասլը մրցաշրջանը կավարտի աղյուսակի վերևում: - Խոնաս Գուտիեռես (01.12.2014)[2]
|
![]() |
2014 թվականի հունվարի 14-ին վարձավճարով տեղափոխվել է «Նորվիչ Սիթի»[3]:
2015 թվականի հունիսին հայտարարվեց, որ «Նյուքասլը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը Խոնաս Գուտիրեսի հետ։
2015 թվականի սեպտեմբերի 1-ին ազատ ագենտի կարգավիճակով տեղափոխվեց իսպանական Դեպորտիվո Լա Կորունյա:
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 22 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան արտահայտվել է հետևյալ կերպ.
![]() |
Ես ունեմ Մեսսի, Մասկերանո, Խոնաս և ևս 8 խաղացող[4]: | ![]() |
Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի սեպտեմբերին ի հայտ եկավ Խոնաս Գուտիեռեսի հիվանդությունը։ Նրա մոտ ախտորոշվեց ամորձիների քաղցկեղ: Վիրահատության արդյունքում հեռացվեց ձախ ամորձին։ Վիրահատությունից հետո Խոնասը ենթարկվեց քիմիաթերապիայի։
2014 թվականի նոյեմբերի 3-ին Խոնասը իր թվիթերյան կայքում գրել էր, որ լիովին հաղթահարել է քաղցկեղը[5]: 2015 թվականի մարտի 5-ին քաղցկեղ հաղթահարած Խոնասը վերադարձավ խաղադաշտ[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Video of Spiderman celebration
- ↑ Խոնաս Գուտիեռես, Թիթեր
- ↑ «GUTIERREZ JOINS NORWICH ON LOAN»։ www.canaries.co.uk։ Վերցված է 2016-01-16
- ↑ "Maradona pone a Jonás a la misma altura que Messi y Mascherano"
- ↑ «Jonas Gutierrez on Twitter»։ Twitter։ Վերցված է 2016-01-16
- ↑ «Хонас Гутьеррес: «Запомню этот день на всю оставшуюся жизнь» - Новости пользователей - Футбол - Sports.ru»։ Sports.ru։ Վերցված է 2016-01-16
|
- Ապրող անձինք
- 1983 ծնունդներ
- Մայիսի 6 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Դեպորտիվո Լա Կորունյայի ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Ինդեպենդիենտեի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ