Մասնակից:Aida Saribekyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիտ Համիլթոն
անգլ.՝ Edith Hamilton
Է․ Համիլթոնը 1897 թվականին
Ծնվել է1867 թվական, Օգոստոսի 12
ԾննդավայրՀյուսիսային Գերմանիայի համադաշնություն, Դրեզդեն
Վախճանվել է1963 թվական, Մայիսի 5
Վախճանի վայրՎաշինգտոն ԿՇ
Մասնագիտությունդասական գիտնական, գրող, ուսուցիչ
Ազգությունամերիկացի [1]
Ստեղծագործական շրջան1930–1957
ԹեմաներՀին Հունաստան, Դիցաբանություն, Հունական փիլիսոփայություն
Ուշագրավ աշխատանքներThe Greek Way, The Roman Way, The Prophets of Israel, Mythology

Էդիտ Համլիթոնը (անգլ.՝ Edith Hamilton) (ծնվել է 1867 թվականի օգոստոսի 12-ին, մահացել է 1963 թվականի մայիսի 31-ին) ամերիկացի գրող և միջազգային ճանաչում ունեցող հեղինակ էր[2], ով իր ժամանակաշրջանի ամենահայտնի դասականներից էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ-ում [3]։ Ավարտելով Բրին-Մարը, սովորել է նաև Գերմանիայի Լայպցիգի համալսարանում և Մյունխենի համալսարանում։ Բրին-Մարում, Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի օրյորդաց նախապատրաստական մասնավոր դպրոցում Համիլթոնն իր՝ տնօրենի և մանկավարժի կարիերան սկսեց, բացի այդ, նա նաև հայտնի է իր էսսեներով ու ամենից լավ վաճառվող գրքերով, որոնք հույն ու հռոմեական քաղաքակրթությունների մասին են։

Համիլթոնի՝ հեղինակի երկրորդ կարիերան սկսվել է 1922 թվականին, Բրին-Մար քոլեջից թոշակի անցնելուց հետո:Վաթսուներկու տարեկան էր, երբ իր առաջին գիրքը՝ «Հունական ուղին»(The Greek Way), 1930 թվականին հրատարակվեց։ Գիրքը անհապաղ հաջողություն ունեցավ և 1957 թվականին "Book-of-the-Month Club"-ի կողմից առանձնահատուկ ընտրության արժանացավ։ Համիլթոնի ուշագրավ ստեղծագործություններից են՝ «Հռոմեական ուղին» 1932 թվական (The Roman Way), «Իսրայելի մարգարեները» 1936 թվական (The Prophets of Israel), «Դիցաբանություն» 1942 թվական (Mythology), և «Հունաստանի արձագանքը» 1957 թվական (The Echo of Greece) գրքերը։

Քննադատները գովաբանել են Համիլթոնի գրքերը՝ հնագույն մշակույթի կենդանի մեկնաբանությունների համար, և Համիլթոնին բնութագրում են մի կլասիկ գիտնական, «ով՝ հոմերական ուժով և գրելու իր ոճի պարզությամբ, հստակ ու գերազանց կերպով հրամցրեց Հունաստանի ոսկե դարաշրջանի կյանքն ու միտքը»։ Նրա ստեղծագործություններն «անցյալի հովանավորության ու ուժի գիտակցմամբ» ասես ազդում են «ներկայում տագնապի մեջ գտնվողների վրա»։ Համիլթոնի կրտսեր քույրը՝ Ալիս Համիլթոնը, արդյունաբերական թունագիտության փորձագետ էր և Հարվարդի համալսարանի առաջին դասախոս կինը։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացիներ՝ Գերտրուդ Փոնդի (1840–1917 թթ․) և Մոնտգոմերի Համիլթոնի (1843–1909 թթ․) ավագ դուստրը՝ Էդիտ Համլիթոնը ծնվել է 1867 թվականի օգոստոսի 12-ին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։ Էդիտից ծնվելուց հետո Համիլթոն ընտանիքը վերադարձավ ԱՄՆ և Ֆորտ Ուեյնում կառուցեցին իրենց տունը, որտեղ Էդիտի պապիկը՝ Ալեն Համիլթոնը, հաստատվել էր դեռևս 1820-ականներին։ Էդիտն իր պատանեկությունն անցկացրեց իր մեծ ընտանիքի հետ Ֆորտ Ուեյնում։ [4] [5]

Համիլթոն քուրերը՝ Էդիտը, Ալիսը, Մարգարիտը և Նորան

Էդիտի պապիկը՝ Ալեն Համիլթոնը, իռլանդացի ներգաղթյալ էր, ով 1823 թվականին Կանադայից եկել էր Ինդիանա ու հաստատվել Ֆորտ Ուեյնում։ 1828 թվականին ամուսանացավ Ինդիանայի Գերագույն դատարանի դատավոր Խեսսե Լինչ Հոլմանի դստեր՝ Էմերին Հոլմանի հետ։ Ալեն Համիլթոնը Ֆորտ Ույենում հաջողակ գործարար ու հողի սպեկուլյատոր դարձավ։ Ֆորրտ Ուեյն քաղաքի մեծ մասը կառուցվել էր նրա երբեմնի սեփական հողում։ Ֆորտ Ուեյնի կենտրոնում գտնվող երեք թաղամասում էլ Համիլթոնների մեծ կալվածքը երեք տուն ուներ։ Ընտանիքը տուն էր կառուցել նաև Միչիգանի Մակինո կղզում, ուր ամռան մեծ մասն էին անցկացնում [6] ։ Մեծ մասամբ, Համիլթոնների մեծ ընտանիքի երկրորդ և երրորդ սերունդները՝ Էդիտի ընտանիքի, ինչպես նաև իր քեռիների, մորաքույների ու զարմիկնների ընտանիքնները, ապրում էին ժառաանգած կարողությամբ [7]։

Մոնտգոմերի Համիլթոնը՝ պարապ գիտունը, Ալեն և Էմերին (Հոլման) Համիլթոնների տասնմեկ երեխաներից մեկն էր․ սակայն նրա քույրերից ու եղբայներից միայն հինգն էին ողջ։ Նրա հայրը սովորել էր Փրինսթոնի համալսարանում, Հարվարդի իրավաբանական դպրոցում և Գերմանիայում։ Մոնտեգոմերին հանդիպեց այդ ընթացքում Գերմանիայում ապրող Գերտրուդ Փոնդին, ով Ուոլ Սթրիթի հարուստ բրոքեր ու շաքարավազ ներկրողի դուստրն էր։ Նրանք ամուսնացան 1866 թվականին[4][8] ։ Մոնտգոմերի Համիլթոնը Ֆորտ Ուեյնում դարձավ մթերային մեծածախ առևտրի բաժնետեր, սակայն այդ բաժնետիրությունը 1885 թվականին լուծարվեց և այդ բիզնես ձախողմումը ընտանեկան ֆինասնական կորստի պատճառ դարձավ[9] ։ Հետագայում, Մոնտգոմերի Համիլթոնը հանրային կյանքից նահանջեց։ Էդիտի մայրը՝ Գերտրուդը, ով սիրում էր ժամանակակից գրականություն և մի քանի լեզուներով էր խոսում, հասարակության շրջանում հայտնի էր իր ակտիվ գործունեությամբ և ունեցել էր «բազում մշակութային և ինտելեկտուալ հետաքրքրություններ»[4]։ Հոր ձեռնարկության ձախողումից հետո, Էդիտը հասկացավ, որ ինքը պետք է ապահովի իր ապրուստն ու որոշեց մանկավարժ դառնալ[10]։

Էդիտն ավագն էր հինգ երեխաներից, ուներ երեք քույր (Ալիսը (1869–1970 թթ․), Մարգարիտը (1871–1969 թթ․), և Նորան (1873–1945 թթ․)) և եղբայր (Արթուր «Քուինտ» (1886–1967 թթ․)), բոլորն էլ իրենց համապատասխան ոլորտներում կայացած էին։ Էդիտը դարձավ մանկավարժ ու հայտնի գրող, Ալիսը՝ արդյունաբերական բժշկության հիմնադիր, Մարգարիտն, ինչպես Էդիտը, դարձավ մանկավարժ և Բրին-Մար քոլեջի տնօրինուհի, իսկ Նորան դերասանուհի։ Համիլթոններից ամենափոքրը՝ Արթուրը, տասնինը տարով փոքր էր Էդիտից։ Նա գրող էր, իսպաներենի դասախոս և Ուրբանա-Քեմփեյնի Իլլինոիս համալսարանի (University of Illinois at Urbana-Champaign) դեկանի օգնականն էր։ Արթուրը երեխաներից միակն էր ով ամուսնացավ, սակայն ինքն ու իր կինը՝ Մերի Նիլը (մահացել է 1965 թվականին), երեխաներ չունեցան [4][11]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանզի Էդիտի ծնողները դեմ էին հանրակրթական դպրոցի կրթական համակարգի ծրագրին, նրանք իրենց երեխաներին տանն էին կրթում[1]։«Հայրս բարեկեցիկ կյանքով էր ապրում, սակայն փող աշխատելով հետաքրքված չէր, նրան հետաքրքրում էր այն, որ մարդիկ իրենց միքտն օգտագործեն»,- այսպես էր նկարագրում Էդիտը հորը։ Էդիտը վաղ տարիքում էր կարդալ սովորել, և հիանալի հեքիաթասաց էր։ Համիլթոնը գնահատել է հորը, իրեն դասականների ուսումանասիրություններին ուղղորդելու համար․ հայրը սկսեց նրան լատիներեն սովորեցնել երբ Էդիտը դեռ յոթ տարեկան էր։ Էդիտի հայրը նաև նրան սովորեցրեց հունարեն և դրա գրականությունը, իսկ մայրն իր երեխաներին սովորեցրեց ֆրանսերեն և գերմաներեն [4]։

1884 թվականին Էդիտը շարունակեց ուսումը երկու տարով Կոնեկտիկուտի Ֆարմինգտոն քաղաքի Միս Փորթերի երիտասարդ օրյորդաց վարժարանում (Miss Porter's Finishing School for Young Ladies), (այժմ հայտնի է որպես Միսս Փորթերի դպրոց(Miss Porter's School)), որտեղ հաճախելը Համիլթոն կանանց համար ընտանեկան ավանդույթ էր։ Այդ վարժարան են հաճախել Համիլթոնի մորաքույրերը, երեք զարմուհիները և նրա երեք քույերը[12]։

1886 թվականին Համիլթոնը վերադարձավ Ինդիանա և սկսեց նախապատրաստվել չորս տարի մինչև ընդունվելը Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի Բրին-Մար (քոլեջ) 1891 թվականին։ Էդիտը մասնագիտացավ հունարեն և լատիներեն լեզուներում, ստացել է արվեստի բակալավրի և արվեստի մագիստրոսի աստիճան 1894 թվականին։ Համիլթոնը, ավարտելուց մեկ տարի անց Բրին-Մար (քոլեջ)ում աշխատեց որպես գիտաշխատող և արժանացավ Մերի Է․ Գարրեթ եվրապական անդամակցությանը՝ քոլեջի բարձրագույն կոչմանը[1][13]։ Բրին-Մարից ստացած դրամական պարգևը միջոցներ տրամադրեց, որպեզի Միչիգանի համալսարանի բժշկական աստիճանը 1893 թվականին ավարտած Ալիսն ու Էդիտը հետագա ուսումնական տարին շարունակեն Գերմանիայում։ Համիլթոնն առաջին կինն էր, ով ընդունվեց Մյունխենի համալսարան [14]։

Գերմանիայում սովորելու տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականին Համիլթոն քույրերը մեկեցին Գերմանիա [15], որտեղ Ալիսը մտադիր էր ուսումը շարունակել Լայպցիգի համալսարանի Ախտաբանության բաժինը, իսկ Էդիտը նախատել էր ուսումանսիրել անտիկ գրականություն և դասախոսությունների հաճախել[16]։ Այդ ընթացքում, Հյուսիսային Ամերիկյայի կանանց մեծ մասն, այդ թվում Էդիտն ու Ալիսը, գրանցվեցին որպես վերահսկիչներ իրենց դասերի համար [17][18]։ Երբ քույրեը Լայպցիգ ժամանեցին, տեսան բավականին շատ օտարերկրյա կանանց, ովքեր սովորում էին համալսարանում: Նրանք իմացան, որ կանանց միայն թույլատրվում էր դասերին մասնակցել, բայց նրանք պետք է «անտեսանելի» մնային ու նրանց չէր թույալտրվում մասնակցել քննարկումներին[18]։

Ալիսի խոսքով ՝ «Էդիտը ծայրաստիճան հիասթափված էր իր հաճախած դասախոսություններից»[18] ։ Չնայած դասախոսությունները մանրամասն էին բացատրվում, սակայն «կորցրել էին գրականության համը և հոտը, միայն կենտրոնացած էին քերականական անհասկանալի բաների վրա» [19]։ Արդյունքում, նրանք որոշեցին ընդունվել Մյունխենի համալսարան, բայց դա սպասվածը չէր։ Սկզբում, անորոշ էր թե արդյոք Էդիտին կթույլատրվեր դասախոսություններ անցկացնել, բայց նրան թույլատրեցին՝ չնայած դժվարին իրավիճակներին[18] ։ Ալիսի խոսքով, երբ Էդիտն իր առաջին դասին գնաց, նրան ուղեկցեցին դասախոսության ամբիոն, նստեց դասախոսի կողքին, դիմացը՝ լսարանը, «որպեսզի ոչ ոք չվարակվի նրա հետ շփումից[18][20] : Մեջբերվում է Էդիտի խոսքերը, «Համալսարանի ռեկտորը ինձ էր նայում, այնուհետեև շարժում էր գլուխն ու տխուր ասում գործընկերոջը՝ «Հիմա, տեսնու՞մ եք ինչ է տեղի ունենում։ Մենք այս պահին գտնվում ենք կանանց հարցի մեջտեղում»»[18]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիտը մտադիր էր մնալ Մյունխենում, Գերմանիա, որպեսզի ստանար դոկտորի աստիճան, սակայն նրա պլանները փոխվեցին, երբ Բրին-Մար քոլեջի նախագահ Մարթա Քերի Թոմասը նրան համոզեց վերադառնալ Միացյալ Նահանգներ։ 1896-ին Համիլթոնը դարձավ Բրին-Մար քոլեջի գլխավոր կառավարիչը։ Բրին-Մար քոլեջը կառուցվել է 1885 թվականին Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում, որպես օրյորդաց նախապատրաստական քոլեջ․ այն երկրի միակ մասնավոր ավագ դպրոցն էր աղջիկների համար, որ իր ուսանողներին համալսարանի դասընթացներին համապասխան էր կրթում։ Քոլեջի ուսանողներից պահանջվում էր հանձնել Բրին-Մար քոլեջի ընդունելության քննությունը՝ ավարտելու պահանջով[10][14]։

Չնայած Էդիտը չավարտեց դոկտորի աստիճանով, սակայն նա իրականում դարձավ «դպրոցի ոգեշնչող և հարգված ղեկավար», և նրան խորապես ակնածանքով էին վերաբերովում, որպես անտիկ գրականության ուսուցչուհի, լինելով գործուն և հաջողակ կառավարիչ։ Նա բարելավեց ուսանողական կյանքը, պահպանեց ակադեմիական բարձր ստանդարտները և նոր գաղափարներ առաջ քաշեց։ Համիլթոնը չէր վախենում նոր նախաձեռնություններ կազմակերպելուց, ինչպես օրինակ իր դպրոցի բասկետբոլի թիմի մրցումը մոտակա գիշերօթիկ դպրոցի աղջիկների մեկ այլ թիմի հետ: Առաջարկված մարմնամարզական մրցույթը այդ ժամանակի համար սկանդալային առաջարկ էր, քանի որ նորությունների լուսաբանման մեր կլինեին մասնակիցների անունները ևս։ Դրա համար էլ, Համիլթոնը տեղական մամուլին համոզեց չհրապարակել իրադարձությունը, սակայն խաղերն ընթանում էին, և դա դառնում էր ամենամյա ավանդույթ[21][22]:

1906 թվականին Համիլթոնի ձեռքբերումները որպես մանկավարժ և կառավարիչ երևացին, երբ նա արդեն քոլեջի առաջին տնօրենն էր[22]։ Համիլթոնը, ով հարում էր ուսանողներին «խստապահանջ» կրթական ծրագրով ապահովելու մտքին, հաջողությամբ փոխեց օրյորդաց դպրոցը իր «սովորական սկզբնաղբյուրից, դարձնելով այն երկրի առաջնահերթ նախապատրաստական հաստատություններից մեկը» [23]։ Ուսանողներին մարտահրավեր նետող չափանիշներ առաջարկելու և դպրոցական քաղաքականության տարբեր տարբերակներ առաջադրելու նրա պնդումը հանգեցրեց առճակատման դեկան՝ Թոմասի հետ: Երբ Համիլթոնը գնալով հիասթափվում էր դպրոցում տիրող իրավիճակից, նրա առողջությունը նույնպես տեղի տվեց։ 1922 թվականին, հիսունչորս տարեկանում, դպրոցում քսանվեց տարվա մանկավարժական ծառայությունից հետո թոշակի անցավ[22][23][24]։

Դասական և հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1922-ին անցնելով թոշակի և 1924 թվականին Նյու Յորք տեղափոխվելով, Համիլթոնը սկսեց իր երկրորդ մասնագիտությունը, որպես հին հունական և հին հռոմեական քաղաքակրթությունների էսսեների և ամենից լավ վաճառվող գրքերի հեղինակ։[25] Նա հունարեն և լատիներեն սովորել էր դեռ վաղ տարիքում, և ողջ կյանքի իր հետաքրքրության շրջանակներում մնացին դրանք։ «Հունական մշակույթին վաղ եմ անդրադարձել, ու պատասխաններս դրանում գտա։ Թող Հունաստանի մեծերը իրենց բոլոր վարմունքները վերածեն հոգու անմահության: Մենք իրականում չենք վարվում այնպես, կարծես հավատում ենք հոգու անմահությանը և դրա համար ենք այնտեղ, որտեղ այսօր ենք»,-ասում էր իննսունմեկամյա Համիլթոնը հարցազրուցավարին [26]։

Հունաստանի հանդեպ «ավելի քան հիսուն տարվա սերը դատարկ ու դժգույն էր առանց գրականության» [26]։ «Theatre Arts Magazine»-ի խմբագիր Ռոզամունդ Գիլդերի առաջարկով Համիլթոնը սկսեց գրել էսսեներ հին հունական թատրոնի և կատակերգության վերաբերյալ։ «Theatre Arts Magazine»-ում հրատարավել էին նրա մի քանի վաղ հոդվածներ նախքան նա սկսեց գրել հին հունական և հռոմեական կյանքի վերաբերյալ գրքերի հատորներ, որոնց համար էլ նա առավել հայտնի էր։ Համիլթոնը դարձավ իր ժամանակաշրջանի ամենահայտնի դասականը Ամերիկայում [1]

Ըստ կենսագիր Բարբարա Զիշերմանի, Համիլթոնի կյանքը ղեկավարում էր կրքոտ «այլադավան մի տեսալական, որը նաև իր ուժի և կենսականության աղբյուրն էր, ինչպես նաև որպես հասարական գործչի և գրողի գրավչությունը» [25]։ Այնուամենայնիվ, Համիլթոնը գիտնական չէր և չէր էլ հավակնում լինել: Նա չփորձեց ներկայացնել անցյալի չափազանց մանրամասն փաստերը: Փոխարենը, նա կենտրոնացավ ընթերցանության և «ոգու ճշմարտությունները» բացահայտելու վրա, որը հայտնաբերել էր հին գրողներից [25]։ Ելնելով հունական, հռոմական, եբրայական և վաղ քրիստոնական գրվածքների նկարներից, Համիլթոնը գրի առավ թե ինչպիսին էին հնագույն մարդիկ՝ կենտրոնանալով միայն նրանց կյանքի մասին պատմությունների վրա։ Օգտվելով հին գրողների գրելու արժեքներից ու ոճերից, նա ընդօրինակում էր նրանց անմիջականությունը, ձգտում էր կատարելության և չէր ներառում տողատակեր [27]:

Հունական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Համիլթոնը վաթսուներկու տարեկան էր, երբ իր առաջին գիրքը՝ «Հունական ուղին» 1930 թվականին տպագրվեց, և ոմանք համարում են որ դա իր ամենապատվավոր ստեղծագործությունն է [27] ։ Հաջողված այս գիրքը, որ Համիլթոնը գրել էր "W. W. Norton & Company" հրատարակչության խմբագիր Էլլինգ Անեսթադի հորդորով, նրան դարձրեց ԱՄՆ-ում ճանաչված հեղինակ[14]։ Աթենքի պատմության և գրականության որոշ մեծ գործիչների վերաբերյալ գրելով իր էսսեները, Էդիտը համեմատել է Հին Հունաստանը և ժամանակակից կյանքը։ Իր վառ ու նրբաճաշակ քննադատորեն գովաբանված արձակ ստեծագործությունը՝ Համիլթոնի որպես գիտանականի համբավը կերտեց։ Կենսագիր Ռոբերտ Քանիգելը ասում է, «Հունական ուղին հին հունական միտքը մատչելի է դարձնում ժամանակակից ընթերցողին: Այն հունական քաղաքակրթության մասին պատրաստում է հաճելի նախուտեստ, և թողնում է, որ աղերսեք դրա մնացյալ մասը։ Սա բարձրակարգ աշխատանք է հանրհայտ դառնալու համար» [28]։

Ըստ Էդիտի, հունական քաղաքակրթությունը ներկարացրել է ծաղկուն մտքի գագաթնակետը, որը դեռևս պետք է հավասարեցվեր աշխարհի պատմությանը .[29]։ «Հունական ուղին» ցույց տվեց, որ հույները ճանաչում ու գնահատում էին սերը, մարմնամարզական խաղերը, սերը գիտելիքի նկատմամբ, գեղարվեստը և խելամիտ զրույցը [29]։ Համիլթոնը, գրքի տասներկու գլուխներից առաջինում՝ «Արևելք և Արևմուտք»-ում, նկարագրում էր դրան նախորդող Արևելքի և Արևմուտքի ազգությունների տարբերությունները։ Մի գրախոս նշել է, որ հույները, որոնց Համիլթոնը համարում էր առաջին արևմտյան տարածաշրջանում ապրողներ, մարտահրավեր էին նետում արևելյան կողմին, որ դարերի ընթացքում «նույնն էին մնացել ու հավերժ հեռու էին ժամանակակիցից»։ Հետագայում Համիլթոնը առաջ քաշեց այն միտքը, որ Արևմուտքի ժամանակակից ոգին «Հունական բացհայտում էր, և այն վայրը, որտեղ հույներն են ապրել ժամանակակից աշխարհն էր» [30]։

Հետագայում գրողներն օգտագործել են Համիլթոնի դիտարկումները՝ համեմատելով Արևելքի քաղաքակրթությունն ու մշակույթը Արևմուտքի հետ։ Համեմատելով Հին Եգիպտոսը Հին Հունաստանի հետ, Համիլթոնը գրում է յուրօրինակ աշխարհագրության, կլիմայի, գյուղատնտեսության և կառավարության մասին։ Պատմաբան Ջեյմս Գոլդենը մեջբերում է «Հունական ուղին» ստեղծագործությունից՝ «Եգիպտական հասարակությունը մահով էր մտահոգված։ Այդ երկրի փարավոններն իրենց հսկա հուշարձաններ էին կանգնեցնում ապագա սերունդներին տպավորելու համար, իսկ քահանաները ստրուկներին խորհուրդ էին տալիս «ակնկալել հանդերձյալ կյանք» » [31]: Գոլդենն օգտագործեց Համիլթոնի այս հետազոտությունը, որպեսզի համեմատեր հույների և հատկապես աթենացիների միջև եղած տարբերությունները։ Համիլթոնը պնդում էր, որ «մարմնի և մտքի միակ կատարելությունը» գերակշռում էր հույների մոտ, և արդյունքում հույները «լավագույնն էին փիլիսոփայության և սպորտի ոլորտում» ու այդ կյանքը՝ «իր ողջ հարուստ ներուժով» հունական քաղաքակրթության առանձնահատկությունն էր [31]։

Հռոմեական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

Համիլթոի երկրորդ գիրքը՝ «Հռոմեական ուղին» (1932) սովորական հակադրություններ էր քաշում Հին Հռոմի և մերօրյա կյանքի միջև։ Այն նաև 1957 թվականին "Book-of-the-Month Club" խմբագրության կողմից ընտրված գիրքն էր [23]։ Համիլթոնը նկարագրում էր բանաստեղծներ Տիտոս Մակկիոս Պլավտուսի, Վերգիլիոսի և Դեցիմուս Յունիուս Յուվենալիսի կողմից ներկայացված Հին Հռոմի կյանքը, նկարագրում էր հռոմեական միտքն ու բարքերը և համեմատւմ դրանք 20-րդ դարում ապրող մարդականց հետ։ Նա նաև պնդում էր, թե ինչպես էին հռոմեական գաղափարները կիրառվում ժամանակակից աշխարհում [14][27]։

Չնայած իր գրքերը հաջողված քին ընթերցողների շրջանում հայտնի, նա համաձայնում էր, որ «անհույս էր ամերիկացիներին համոզել հույն դառանալ», և որ «կյանքը դարձել էր չափազանց բարդ, սկսած Պերիկլեսի ժամանակվանից, որպեսզի վերստեղծվեր հունական կյանքի անկեղծությունը․ հունական մտքի հանդարտ պարզությունը, որը Աթենքի մեծագույն մտածողներին ապացուցեց իրենց ճշմարտության և լուսավորության վարպետությունը»։

Իսրայելի մարգարեները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում նրա գրքերը ընդգրկում էին հետաքրքրության այլ ոլորտներ, հատկապես Աստվածաշնչից: 1936 թվականին Համիլթոնը գրեց «Իսրայելի մարգարեները» գիրքը (Նորթոն 1936 թվական), որը մեկնաբանում էր Հին Կտակարանում Աստծո հավատարիմ մարդկանց հավատալիքները [14]։ Եբրայերեն չիմանալով, նա սպավինեց Աստվածաշնչի անգլերեն տարբերակներին, որպեսզի կարողանար նույն ձևով համեմատել մարգարեների նվաճումները և անձնական կյանքը 20-րդ դարի ընթերցողի համար [27]։ Նա եզրափակում է, ասելով, որ մարգարեները գործնական բնույթ էին կրում ու նրանց քաղաքական հայացքները արտացոլում էին իրենց ժամանակաշրջանը, սակայն նրանց իդեալները ժամանակակից էին [32]։

Համիլթոնը նաև ամփոփեց խոսելով մերօրյա ժամանակներում մարդկանց կապի կարևորության մասին․ «Սերը, տառապանքն ու ուրախությունը հավերժ մնում են գեղեցիկ և ինչպես ոգու ճշմարտությոնը, բանաստեղծական ճշմարտությունը ևս միշտ ճիշտ է։Մարգարեները հասկանում են նրանց, քանի որ ոչ ոք ավելին չունի, և նրանց էջերում մենք կարող ենք ինքներս մեզ գտնել: Մեր նկրտումներն են դրանք, մարդկության հանդեպ մեր ցանկությունները»[32]: Ամերիկացի պատմաբան Բրյուս Քաթթոնը նշել է, որ մարգարեները, որոնց դավանանքը ձանձրալի աշխարհի մասին էր, և նրանց ուղերձները, որ Համիլթոնը նկարագրել էր իր «լավագույն գրքում», այսօր էլ արդիական են [33]։ Գրքի հետագա հրատարակություններից ՝ «Աստծո հավատարիմ մարդիկ․ Հին կտակարանի մեծ ուսուցիչները» (Spokesmen for God: The Great Teachers of the Old Testament, 1949), լրացուցիչ մեկնաբանություն է տրամադրել Հին Կտակարանի առաջին հինգ գրքերի վերաբերյալ։ Քրիստոնեական գիտությունների պատմաբան Ռոբերտ Փիլը դա նկարագրում է որպես «հիացմունքի արժանի ակնհայտ գործ» [34]:

Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան դրամտուրգ, քննադատ Ջոն Մեյսոն Բրաունը գովաբանեց Համիլթոնի «Հունական ուղին» ստեղծագործությունը՝ այն բաշխելով Հին Հունաստանի վերաբերյալ մոդեռն ստեղծագործությունների շարքի առաջին հորիզոնականում, իսկ «Դիցաբանություն» ստեղծագործությունը, համարելով «Թոմաս Բուլֆինչի նույն թեմայով ստեղծագործությունից անհամմեատ լավ» [35]։ Համիլթոնի «Դիցաբանությունը» (1942 թվական) պատմում է դասական դիցաբանության պատմությունները և հին առակները[14]։ Նա դիցաբանությունը ցույց տվեց այնպիսի մոտեցում, որը ամբողջովին դասականների գրականությանն էր դասվում։ (Նա մինչև 1929 թվականը Հունաստան չէր մեկնել և հնագետ էլ չէր։) Գիրքը արժանացավ լավ գնահատականների, այն ևս "Book-of-the-Month Club" խմբագրության կողմից ընտրվեց և մինչև 1957 թվականը վաճառվել էր դրա ավելի քան չորսուկես միլիոն օրինակ [35][36]:

Համիլթոնի գլուխգործոցի տարբեր հրատարակություններ

Հետագա ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականին Վաշինգտոն տեղափոխվելուց հետո, Համիլթոնը շարունակեց գրել։ Ութսուն տարեկան հասակում առաջարկեց «Նոր կտակարանը որպես ճշմարտության վկա․ Քրիստոսն ու իր աշակերտները»(Witness to the Truth: Christ and His Interpreters) (1948 թվական) գրքի նոր հեռանկարներ և շարունակեց «Հունական ուղին» գիրքն ու վերնագրեց «Հունաստանի արձագանքը» գիրքը (1957 թվական)[14] : Առաջին գրքի շարունակությունը քննարկում է այնպիսի ուսուցիչների ու առաջնորդների քաղաքական գաղափարները, ինչպիսիք էին՝ Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Դեմոսթենեսը և Ալեքսանդր Մակեդոնացին [27]։

Ութսուն տարեկան հասակում էլ Համիլթոնը շարունակում էր ճանապարհորդել ու դասախոսություններ կարդալ, գրել հոդվածներ, ակնարկներ և թարգմանել հունական պիեսներ, օրինակ «Տրոյացի կանայք»(The Trojan Women), «Պրոմեթևսը շղթայված»(Prometheus Bound) և «Ագամեմնոնը»(Agamemnon): Նա Հանինգթոն Քերինսի հետ խմբագրեց «Պլատոնի Հավաքական երկխոսությունները (1961 թվական)»[35]։

Դորիս Ռայդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորիս Ֆլիդինգ Ռայդը (1895–1973 թթ․) ամերիկացի արժեթղթերի վաճառողուհի էր։ Նա ամերիկացի գեոֆիզիկոս Հարրի Ֆլիդինգ Ռայդի, ու Դոկտոր Վիլյամ Օսլերի և Նախագահ Վուդրո Վիլսոնի կենսագիր Էդիտ Գիթթինգ Ռայդի դուստրն էր [37] ։ Նա Էդիտ Համիլթոնի ուսանողուհին էր։ Ռայդը աշխատանքի անցավ "Loomis, Sayles and Company" ընկերություններում 1929 թվականից սկսած։ Ռայդը և Համիլթոնը ամողջ կյանքի ընթացքում ընկերներ դարձան։ Նրանք միասին ապրել են Գրամերսի Պարկում, Մանհեթենում և Սի Ուոլլում, Մեյնում, այդ ընթացքում էլ նրանք դաստիարակեցին և կրթեցին Ռայդի եղբորորդուն՝ Ֆրենսիս Դորիան Ֆիլդինգ Ռայդին (1917–2008 թթ․) [37]: Համիլթոնի մահից հետո Ռայդը հրատարակեց «Էդիտ Համիլթոն․Մտերիմիկ բնութագիր»(Edith Hamilton: An Intimate Portrait) գիրքը (1967) [38]։ Ռայդը մահացավ 1973 թվականի Հունվարի 15-ին Մանհեթենում։ Երկու կանայք էլ հանգչում են Կոնեկտիկուտի Հանդլիմի Քով գերեզմանատանը [39] ։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համիլթոնն ու Դորիս Ռայդը Նյու Յորքում մնացին մինչև 1943 թվականը, հետո տեղափոխվեցին Վաշինգտոն ԿՇ և իրենց ամառներն էլ անցկացնում էին Մեյնում։ Վաշինգտոնում Ռայդը ղեկավարում էր տեղական "Loomis, Sayles and Company" գրասենյակնները, որտեղ գործատու էր 1929 թվականից սկսած․ Համիլթոնը շարունակեց գրել և հաճախ իր տանը հյուրասիրում էր ընկերներին, երիտասարդ գրողներին, կառավարության ղեկավարներին և այլ նշանավոր մարդկանց։ Հայտնիներից էին՝ Կարեն Բլիկսեն, Ռոբերտ Ֆրոստը, Հարվարդի դասական Վերներ Յեգերը և աշխատանքի ղեկավար Ջոն Լ․ Լևիսը[1]։

Վաշինգտոն տեղափոխվելուց հետո, Համիլթոնը կրթական ծրագրերի մեկնաբան դարձավ ու սկսեց ստանալ պարգևներ իր աշխատանքի դիմաց։ Համիլթոնը նաև հեռուստատեսային հաղորդումների և Ամերիկայի ձայնի համար նախագծեր կազմեց, և շարունակեց գրքեր գրել, հոդվածներ, էսսեներ և գրքերի ակնարկներ [40]։

Պարթենոնը

Համիլթոնն իր կյանքի կարևոր կետն էր համարում 1957 թվականին իննսուն տարեկան հասակում Հունաստան ուղևորվելը, որտեղ, Աթենքում նա հին Օդեօնի Հերովդես Ատտիկացու անվան թատրոնում տեսավ Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» բերմադրությունը իր թարգմանությամբ։ Երեկոյի արարողությունների շրջանակներում, Հունաստանի Փոլ թագավորը նրան պարգևատրեց Բարեգործության շքանշանի «Ոսկե խաչ» - Հունաստանի բարձրագույն պարգևներից մեկը [25][40][35]: Իսկ Աթենքի քաղաքպետը նրան պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց։ ԱՄՆ մեդիա լրատվականները, ինչպես նաև Թայմ շաբաթաթերթը, միջոցառումը լուսաբանեցին [41] ։ "Publishers Weekly" շաբաթաթերթը նկարագրում էր Համիլթոնի պատվին տեղի ունեցած իրադարձությունը․ լուսարձակները Պարթենոնն էին լուսավորւմ, Օլիմպիական Զևսի տաճարը և պատմության մեջ առաջին անգամ ՝Ստոան։ Համիլթոնը այդ իրադարձություն կոչել է «Իմ կյանքի ամենահպարտ պահը» [42]:

Ժամանակակից ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հունական ուղին» (1930 թվական) գրքի շատ փաստեր զարմացրել են ժամանակակից ընթերցողներին: Համիլթոնի տեսակետը բացատրել է ավստրալացի մի գրախոս, որ« մեր ժամանակաշրջանի ոգին հունական հայտնագործություն է, և որ հույներն իրոք առաջին արևմտյան ժողովուրդն էին և առաջին մտավորականները»։ Նույն գրախոսը նաև գրքին վերագրեց այն փաստը, որ բեմադրությունը և սպորտի ժամանակակից հասկացությունները հատուկ էին հույներին, ովքեր զբաղվում էին մարմնամարզությամբ, ներառյալ խաղերով, մրցավազքով, երաժշտությամբ, պարով, ըմբշամարտով և այլնով։

Համիլթոնի գրչով ոգեշնչվածներից էր ԱՄՆ սենատոր Ռոբերտ Քենեդին։ Ամիսներ անց նրա եղբայրը՝ ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին սպանվեց ու Ռոբերտին վիշտը պատեց նրան.[43]։ Նախկին առաջին տիկին Ժաքլին Քենեդին նրան նվիրեց «Հունական ուղին» գրքի կրկնօրինակը, որը ըստ Ժաքլինի, անպայման կօգներ նրան։ Քաղաքական մեկնաբան Դեյվիդ Բրուքսը նշել է, որ Համիլթոնի էսսեները նրան օգնել են ավելի լավ հասկանալ եղբոր ողբերգական մահն ու վերականգնվել։ Ժամանակի ընթացքում Համիլթոնը ստեղծագործությունները՝ ինչպես նշում է Բրուքսը, [44]իր համար կարևոր դարձան և փոխեցին Քենեդիի կյանքը։ «Տարիներ շարունակ իր մոտ էր պահում գրքի քրքրված, ընդգծված և ծանոթագրված օրինակը, անռիթմիկ տխուր ելևէջներով կարդում էր գրքից բաժիններ լսարանների համար և կարող էր Համիլթոնի թարգմանությամբ «Էսքիլես»-ից տարբեր հատվածներ պատմել»[44]։

Ըստ գրախոսների, մարգարեների ուղերձները արդիական դարձնելով ընթերցողների համար, Համիլթոնի «Իսրայելի մարգարեները» (1936 թվական) նմանություններ ուներ հույների և հռոմեացիների մասին իր ավելի վաղ գրքերին: Ըստ մի գրողի, Էդիտը ստեղծագրծում էր՝ «ցույց տալով, որ իր մտքի թիկունքում կանգնած է մի մեծ գաղափար, որը բռնկված է մարդկությանը խորաթափանղ նայող, կրքով լի աչքից»[45]: Մարգարեների տեսակետերը շատ նման են մոդեռն ժամանակներին․ «Մարգարեները իրական ամերիկյան երեք շարժումների՝ հումանիզմի, պրագմատիզմի և առողջ բանականության փիլիսոփայության հիմնադիրներն էին»[45]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաշինգտոնում Համիլթոնը, գրեթե իննսունվեց տարեկան հասակում, 1963 թվականի Մայիսի 31-ին մահացավ։ Նրա մահից չորս տարի անց Դորիս Ռայդը տպագրեց «Էդիտ Համիլթոն․Մտերիմիկ բնութագիր» գիրքը[39]։ 2017 թվականի դրությամբ հուշագրությունը մնում է Համիլթոնի մասին միակ լրիվ կենսագրությունը։

Ռայդը մահացավ 1973 թվականի Հունվարի 15-ին։ Երկուսն էլ հանգչում են Կոնեկտիկուտի Հանդլիմի գերեզմանատանը, որտեղ էլ թաղված են Համիլթոնի երկու քույրեը, նրա մայրը (Գերտրուդը), մայրական մորաքույրերը (Ալիսը, Նորան և Մարգարիտը), և Մարգարիտի կյանքի ընկեր՝ Կլարա Լանդսբերգը[1] ։ Էդիտ Համիլթոնի որդեգրված որդին՝ Դորիանը, ով Ամհերսթ քոլեջում ստացել էր քիմիայի մասնագետի որակավորում, 2008 թվականի հունվարին, իննսուն տարեկան հասկանում, մահացավ Ինդիանա նահանգի Վեսթ Լաֆայեթ քաղաքում։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համիլթոնը երկար տարիներ իր ժամանակի մեծագույն դասականը ճանաչվեց։ Նրա ամենվաճառվող գրքերը հատկապես ուշագրավ էին ընթերցողների մեծ հասանելիությամբ և «հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և երկու տասնամյակների ընթացքում, հունականը որպես մշակութային ոգեշնչման ազդեցիկ աղբյուր ամերիկյան հասարակությանը ներկայացնելու համար»:

Չնայած նրան, որ Համիլթոնի հեղինակությունը, որպես գրող, սերտ կապված էր Հունաստանի մասին իր ստեղծագործությունների հետ, նրա մասնագիտական կյանքի մեծ մասը կենտրոնացած էր լատիներենի վրա։ Համիլթոնը հունարենի հատուկ գիտելիքներ ուներ, բայց Բրին-Մար քոլեջն ավարտելուց հետո, որտեղ նա մասնագիտանում էր հունարեն և լատիներեն լեզուներում, ևս մեկ տարի քոլեջում որպես լատիներենի դասախոս աշխատեց և մեկ այլ տարի էլ Գերմանիայում սովորեց լատիներեն։ Համիլթոնը, իր քսանվեց տարվա մանկավարժական փորձով Բրին-Մար քոլեջի ավագ դասարանի աղջիկներին ևս լատիներեն սովորեցրեց [1]։ Այնուամենայնիվ Համիլթոնի ստեղծագործությունները գրված են մ․թ․ա 4-5-րդ դարերի Աթենքի պատմության մասին, բացառությամբ «Հռոմեական ուղին»։ Համիլթոնի նամակներն ու ձեռագրերը պահվում են Ռեդկլիֆ քոլեջի Շլեսինգեր գրադարանում։

Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին Համիլթոնը դարձավ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի Բրին-Մար քոլեջի առաջին տնօրենը։

1950 թ. Համիլթոնը ստացել է Ռոչեսթերի և Փենսիլվանիայի համալսարանների բանասիրության դոկտորի պատվավոր աստիճաններ։ Նա նաև 1960 թվականին Եյլի համալսարանի պատվավոր կոչում ստացավ։ Բացի այդ, Հեմիլթոնն 1955 թվականին Գեղարվեստի և բանասիրության ամերիկյան ինստիտուտում և 1957 թվականին Գեղարվեստի և բանասիրության ամերիկյան ակադեմիայում ընտրյալ էր [46]։

1951 թվականին Համիլթոնը ստացավ Ազգային նվաճումների պարգև, որպես դասական անվանի գիտնական ու հեղինակ։ Պաշտպանության նախարարի օգնական Աննա Մ․ Ռոզենբերգի հետ միասին ևս ստացել է մրցանակ։ Մրցանակը ստեղծվել է 1930 թվականին, ի պատիվ արժանիքների տեր կանանց ովքեր նաև մյուսներին էին ոգեշնչում։

1957 թվականին Համիլթոնը պարգևատրեց Բարեգործության շքանշանի «Ոսկե խաչ» - Հունաստանի բարձրագույն պարգևներից մեկը, և դարձավ քաղաքի պատվավոր քաղաքացին։ 1957 և 1958 թվականին նրանից հարցազրույց վերցրեց "NBC" հեռուստանկերությունը և 1957 թվականին ամառային ընթերցումների համար «Հունական ուղին» և «Հռոմեական ուղին» ընտրվել են "Book of the Month Club" կողմից: Ջոն Ֆ․ Քենեդին Համիլթոնին հրավիրեց իր երդմնակալությանը, որը նա մերժեց։ Նա նաև Համիլթոնի տուն էր ուղարկել գործակալ նոր մշակութային կենտրոնի համար խորհուրդ հարցնելու համար[25]։

1958 թվականին Կանանց ազգային գրքերի ասոցիացիան նրան պարգևատրեց՝ գրքերի միջոցով ամերիկյան մշակույթում ունեցած իր ավանդի համար։ Միացյալ նահանգների տեղեկատվական կապերի գործակալության (United States Information Agency, USIA) ղեկավար Ջորջ Վ․ Ալլենը, ով նաև մրցանակաբաշխության ժամանակ ելույթ ունեցավ, նշեց որ Հին Հունաստանի ժողովրդավարական ոգու համիլթոնյան մեկնաբանությունը ինքին սահմանում էր «ժողովրդավարական իդեալի հիմքը»: Վ․ Ալեննը նաև նշեց, որ Միացյալ նահանգների տեղեկատվական կապերի գործակալությունը (USIA) Համիլթոնը յոթ գրքերը ընդգրկել է իր արտասահմանյան գրականության գրադարանում, որպեսզի օգնի այլ երկրների բնակիչներին մեկնաբանել ամերիկյան իդեալները:

Համիլթոնը նաև Դորիս Ֆլիդինգ Ռայդի «Էդիտ Համիլթոն․Մտերիմիկ բնութագիր» կենսագրության թեման էր։

1968 թ. ապրիլի 4-ին, Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում տեղի ունեցած քարոզարշավին մասնակցելու ժամանակ, Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանության նախօրեին, Ջոն Ֆ․ Քեննեդին՝ «թերևս, իր ամենահիշարժան ելույթի ժամանակ», Համիլթոնի թարգմանած աշխատանքներից մեջբերում արեց։ Քենեդին վշտացած ամբոխին մեջբերեց Համիլթոնի թարգմանություններից Էսքիլեսի «Ագամեմնոն» ողբերգությունից մի քանի տող․ «Մեր քնի մեջ, հուսահատված ու մեր կամքին հակառակ, չմոռացվող ցավը կաթիլ առ կաթիլ իջնում է սրտի վրա, մինչև որ իմաստություն գա Աստծո սոսկալի շնորհի միջոցով»։ Քենեդին, իր եզրափակիչ խոսքում, նաև Համիլթոնից մեկ այլ տող ներկայացրեց ամբիոնին, նրա «հին հունական մակագրության ներկայացուցչությունը»․ «Եկեք նվիրվենք այն ամենին, ինչ հույները գրել են այսքան տարի առաջ՝ մարդու վայրագությունը մեղմացնելու և այս աշխարհի կյանքը թեթև դարձնելու համար»։ Ըստ դասական Հովսեփ Կազացայի, Համիլթոնի գրած այդ «մարդու վայրագությունը մեղմացնելու» տողը, անմիջական կապ չունի հին տեքստի հետ: Համաձայն Կազացայի ուսումնասիրության, նա հավատում է ու այդ արտահայտությունը մ․թ․ա 125 թվականին Դելֆիի Աթենքի մասին հրամանգրի և Դիոնիսիոս Հալիկառնասցիի «Թուկիդիդեսի մասին»-ից վերցրած տողերի համադրություն էր [47]։

2000 թվականին Ինդիանայի Ֆորտ Ուեյն քաղաքի Հեդուոթերս Պարկում կանգնեցվեց արձանը Համիլթոն երկու քույրերի ՝ Էդիտտի ու Ալիսի, իրենց զարմիկի՝ Ագնեսի հետ միասին[1]։

Ընտրված հրատարակված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հռոմեական ուղի» (1932 թվական)
  • «Իսրայելի մարգարեները» (1936 թվական),
  • «Հունաստանի արձագանքը» (1957 թվական )
  • Դիցաբանություն։ Աստվածների և հերոսների հավերժական հեքիաթներ (1942 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Judith P. Hallett, "Edith Hamilton" in Linda C. Gugin and James E. St. Clair, eds. (2015). Indiana's 200: The People Who Shaped the Hoosier State. Indianapolis: Indiana Historical Society Press. էջ 150. ISBN 978-0-87195-387-2. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  2. Kate Kelly (2010). Medicine Becomes a Science: 1840-1999. Infobase Publishing. էջ 35. ISBN 978-1-4381-2752-1.
  3. Zuckerberg, Donna (8 November 2017). «Why the work of Edith Hamilton is worth revisiting». The Times Literary Supplement. Վերցված է 16 September 2018-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Catherine E. Forrest Weber (Winter 2002). «A Citizen of Athens: Fort Wayne's Edith Hamilton». Traces of Indiana and Midwestern History. Indianapolis: Indiana Historical Society. 14 (1): 40.
  5. Janice Lee Jayes, "Hamilton, Edith (1867–1963)" in Anne Commire, ed. (2002). Women in World History: A Biographical Encyclopedia. Gale Virtual Reference Library. Vol. 6. Detroit: Yorkin Publications. էջ 728. Վերցված է April 19, 2017-ին. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  6. Barbara Sicherman (1984). Alice Hamilton, A Life in Letters. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 13–15. ISBN 0-674-01553-3.
  7. Sicherman, Alice Hamilton, A Life in Letters, pp. 14, 25.
  8. Sicherman, Alice Hamilton, A Life in Letters, pp. 15, 17.
  9. Sicherman, Alice Hamilton, A Life in Letters, p. 18.
  10. 10,0 10,1 Jayes, p. 729.
  11. Sicherman, Alice Hamilton, A Life in Letters, pp. 11–13.
  12. Sicherman, Alice Hamilton, A Life in Letters, p. 15.
  13. Sicherman, Alice Hamilton, A Life in Letters, p. 89.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 Carol Kort (2007). A to Z of American Women Writers. Facts on File. էջեր 125.
  15. Weber, p. 43.
  16. Sicherman, Alice Hamilton, A Life in Letters, p. 90.
  17. Their adventures in Germany are described in Alice's autobiography. See Alice Hamilton (1985). Exploring the Dangerous Trades: the Autobiography of Alice Hamilton, M.D. Boston: Northeastern University Press. էջեր 44–51. ISBN 0-930350-81-2.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 Sandra L. Singer (2003). Adventures Abroad: North American Women at German-speaking Universities, 1868–1915. Westport, Connecticut: Greenwood Publishing Group. էջեր 74–75. ISBN 978-0313096860.
  19. Alice remarked, "Instead of the grandeur and beauty of Aeschylus and Sophocles, it seemed that the important thing was their use of the second aorist." See Singer, 74–75.
  20. Hamilton, pp. 44–45.
  21. Weber, p. 38.
  22. 22,0 22,1 22,2 Jayes, p. 730.
  23. 23,0 23,1 23,2 Weber, p. 44.
  24. Sicherman, Alice Hamilton, A Life in Letters, pp. 252, 257.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Sicherman and Green, Notable American Women, p. 308.
  26. 26,0 26,1 «Edith Hamilton». The New York Times: 22. June 1, 1963.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 Charles Moritz, ed. (1964). Current Biography Yearbook, 1963. New York: H. W. Wilson Company. էջեր 175–77. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  28. Robert Kanigel (1998). Vintage Reading: From Plato to Bradbury. Bancroft Press. էջ 121.
  29. 29,0 29,1 Thomas B. Sherman (November 28, 1948). «Quality of Life in the Great Days of Greece». St. Louis Post-Dispatch. (book review)
  30. Maud Schilplin (January 26, 1932). «The Greek Way Reviewed». Saint Cloud Times: 6.
  31. 31,0 31,1 James L. Golden (2004). The Rhetoric of Western Thought. Kendall Hunt. էջ 38.
  32. 32,0 32,1 «Israel's Men of Genius in Fine Survey». Publishers Weekly. November 22, 1936.
  33. Bruce Catton (May 25, 1936). «A Modern Message From Ancient Israel». Lansing State Journal. Lansing, Michigan.
  34. Christian Science Monitor, Nov. 17, 1949
  35. 35,0 35,1 35,2 35,3 «Honorable Citizen». The Hartford Courant. Hartford, Connecticut: 128. September 22, 1968.
  36. Weber, pp. 44, 47.
  37. 37,0 37,1 George Bria. «Dorian F. Reid '38». Amherst College. Վերցված է July 28, 2017-ին.
  38. «Review: Edith Hamilton: An Intimate Portrait». Kirkus Review. Վերցված է July 27, 2017-ին.
  39. 39,0 39,1 Scott Wilson. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons. Vol. 2 (3d (Kindle Edition) ed.). McFarland and Company, Inc. էջ Kindle Location 19508.
  40. 40,0 40,1 Weber, p. 47.
  41. Bosher, Kathryn, ed. (2015). «Chapter 17». The Oxford Handbook of Greek Drama in the Americas. Oxford University Press.
  42. Kathryn Bosher, ed. (2015). The Oxford Handbook of Greek Drama in the Americas. Oxford University Press. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  43. Evan Thomas (2002). Robert Kennedy: His Life. Simon and Schuster. ISBN 978-0743203296.
  44. 44,0 44,1 David Brooks (November 28, 2006). «After JFK's death, Bobby Kennedy drew strength from ancient Greeks». Arizona Daily Star: 7.
  45. 45,0 45,1 «Americans Welcome Book About Prophets». Detroit Free Press. Detroit, Michigan. June 21, 1936.
  46. Edith Hamilton (1957). The Echo of Greece. W. W. Norton and Company.
  47. Casazza, Joseph. "Taming the Savageness of Man": Robert Kennedy, Edith Hamilton, and Their Sources", The Classical World, Baltimore, Winter 2003. Retrieved on 09 October 2018.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]