Թունագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թունագիտություն տոքսիկոլոգիա (հունարեն tox’ixov—թույն և), գիտություն օրգանիզմի վրա թունավոր նյութերի ազդեցության մասին, ուսումնասիրում է թունավոր նյութերի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ազդեցության մեխանիզմները,օրգանիզմում առաջացած ախտաբանական Փոփոխությունները, ինչպես նաև հայտնաբերում թունավորումների կանխարգելման և բուժման արդյունավետ միջոցների անտիդոտներ (հակաթույներ)։ Թունագիտությունը հնարավորություն է ստեղծում նաև թույների ազդեցության օգտակար օգտագործման համար։ Թունագիտությունը պատմականորեն զարգացել է որպես դատական բժշկության մասնաճյուղ, որը պայմանավորված էր կանխամտածված թունավորումների ախտորոշման անհրաժեշտությամբ (դատական Թունագիտություն)։ Հետագայում, կապված արդյունաբերության զարգացման հետ, հիմնվեց նաև արդյունաբերական (արտադրական կամ մասնագիտա-անցքի ու լիսեռի համակարգերում թույլտվածքների դաշտերի գրաֆիկական պատկերումը կան) թունագիտությունը, որն ուսումնասիրում է արտադրության մեջ օգտագործվող և ստացվող նյութերի վնասակար ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա։ ԽՍՀՄ-ում արտադրական թունագիտությունն սերտորեն առնչվում է աշխատանքի հիգիենայի հետ։ Արտադրական թունագիտության զարգացումը պատճառ հանդիսացավ կլինիկական թունագիտության առաջացման, որն ուսումնասիրում է թունավորումների բուժման հարցերը։

Antifouling écailles toxiques.jpg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 240 CC-BY-SA-icon-80x15.png