Հերովդես Ատտիկացի
Հերովդես Ատտիկացի | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, հռետոր, ռազմական գործիչ և փիլիսոփա |
---|---|
Ծննդյան օր | 101[1][2][3][…] կամ 102[4] |
Ծննդավայր | Մարաթոն, Մարաթոն, Արևելյան Ատտիկե, Attica Prefecture, Հունաստան |
Վախճանի օր | 177[1][2][3][…] |
Վախճանի վայր | Մարաթոն, Մարաթոն, Արևելյան Ատտիկե, Attica Prefecture, Հունաստան |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Հայր | Tiberius Claudius Atticus Herodes? |
Մայր | Vibullia Alcia Agrippina? |
Ամուսին | Appia Annia Regilla? |
Զավակներ | Atticus Bradua? |
Լուցիուս Վիբուլիուս Հիպարքոս Տիբերիոս Կլավդիոս Ատտիկուս Հերովդես (հին հունարեն՝ Ἡρώδης ὁ Ἀττικός, լատ.՝ Lucius Vibullius Hipparchus Tiberius Claudius Atticus Herodes Marathonios, 101[1][2][3][…] կամ 102[4], Մարաթոն, Մարաթոն, Արևելյան Ատտիկե, Attica Prefecture, Հունաստան - 177[1][2][3][…], Մարաթոն, Մարաթոն, Արևելյան Ատտիկե, Attica Prefecture, Հունաստան), հին հույն ճարտասան, պետական և մշակութային գործիչ, փիլիսոփա, «երկրորդ սոփեստության» ուղղության հայտնի ներկայացուցիչ, դասական Հին Հունաստանի մշակույթի ջատագով։
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերովդեսը սովորել է ճարտասանական արվեստ և փիլիսոփայություն։ Ճարտասանության մեջ նա ատտիկյան ոճի կողմնակից էր։ 125 թ. Հադրիանոս կայսրը նշանակել է նրան Փոքր Ասիայում մի քանի քաղաքների կառավարիչ (պրեֆեկտ)։ Վերադառնալով Աթենք Հերովդեսը դառնում է հայտնի ուսուցիչ և ավելի ուշ ընտրվում է քաղաքի կառավարիչ (արխոնտես)։ 127 թ. Հադրիանոսը կատարում է իր իր երկրորդ ուղևորությունն Աթենք, որտեղ հյուրընկալվում է Հերովդեսի կողմից։ 140 թ. Անտոնինոս Պիոս կայսրը կանչում է նրան Հռոմ, որպեսզի Հերովդեսը դառնա գահաժառանգներ Մարկոս Ավրելիոսի և Լուցիոս Վերոսի դաստիարակը։ Ի նշան Հերովդեսի մատուցած ծառայությունների գնահատանքի` 143 թ. նա նշանակվում է Հռոմի հյուպատոս;
Ըստ անտիկ հեղինակների վկայությունների` Հերվդեսը թողել է հարուստ գրական ժառանգություն, որից սակայն մինչև մեր օրերն է հասել միայն մեկ ճառ` «Պետության կառավարման մասին» («Peri politeias»)։
Բացի գրականության մեջ իր ներդրումից, Հերվդեսը հռչակվել է հասարակական գործունեությամբ` հովանավորելով Աթենքում և Հունաստանի այլ քաղաքներում բազմաթիվ հասարակական շինությունների կառուցումը (մարզադաշտ, թատրոն, բաղնիքներ, ջրմուղ և այլն)։
Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Peri politeias» [On the Constitution], edited by Umberto Albini, Florence: Le Monnier, 1968
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Nationalencyklopedin (швед.) — 1999.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Լորդ Բայրոնը և իր ժամանակները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 Pomeroy S. B. The Murder of Regilla: Α case of Domestic Violence in Antiquity — Harvard University Press, 2009.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gibbon: A History of the Decline and Fall of the Roman Empire (Էդվարդ Գիբբոն, «Հռոմեական կայսրության կործանման և անկման պատմություն»);
- Papalas, A. J., «Herodes Atticus: An essey on education in the Antonine age», History of Education Quarterly, Vol. 21, No. 2 (Summer, 1981), pp. 171–188.