Ֆորտ Ուեյն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
անգլ.՝ Fort Wayne | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1794 թ. | ||||
Մակերես | 287,037959 կմ², 287,053859 կմ² | ||||
ԲԾՄ | 247±1 մետր | ||||
Բնակչություն | ▲263 886 մարդ (2020)[1][2] | ||||
Ժամային գոտի | EDT?, UTC-5 և UTC−4 | ||||
Հեռախոսային կոդ | 260 | ||||
Փոստային դասիչ | 46801–46809, 46814–46816, 46818, 46819, 46825, 46835, 46845, 46850–46869, 46885, 46895–46899, 46801, 46804, 46805, 46814, 46850, 46853, 46856, 46860, 46863, 46868 և 46896 | ||||
Պաշտոնական կայք | cityoffortwayne.org(անգլ.) | ||||
| |||||
Ֆորտ Ուեյն (անգլ.՝ Fort Wayne), քաղաք ԱՄՆ-ում՝ Ինդիանա նահանգի հյուսիսարևելյան մասում գտնվող Ալենի շրջանում, որի վարչական կենտրոնն է[3]։ Ընկած է Օհայո նահանգի հետ սահմանից 18 կիլոմետր դեպի արևմուտք[4], Միչիգանի հետ սահմանից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հարավ[5]։ Զբաղեցնում է 286,95 քառակուսի կիլոմետր տարածք[6]։ 2020 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 263.886. այդ ցուցանիշով Ֆորտ Ուեյնը երկրորդ տեղն է զբաղեցնում նահանգում՝ զիջելով միայն դրա մայրաքաղաքին՝ Ինդիանապոլսին, և 76-րդ տեղը՝ ԱՄՆ-ում[7]։ Ալենի և Ուայթլիի շրջաններով կազմավորված և Ֆորտ Ուեյնի անունը կրող մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվը 2021 թվականի տվյալներով եղել է 423.038[8], իսկ քաղաքի մերձակա ութ շրջանների միավորմամբ ձևավորված վիճակագրական տարածքի (combined statistical area - CSA) բնակիչների թիվը՝ 649.105[9]:
Ֆորտ Ուեյնի բերդը հիմնվել ու կառուցվել է 1794 թվականին՝ ԱՄՆ-ի անկախության պատերազմի հեղափոխական հրամանատարներից մեկի՝ գեներալ Էնթընի Ուեյնի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ[10]. վերջինիս անունով է կոչվել թե՛ բերդը և թե՛ բերդի շուրջը ձևավորված բնակավայրը[11], որի հիմնադրման տարեթիվ համարվում է 1823 թվականը։ Բնակավայրը բուռն ծաղկում է ապրել հատկապես Էրի լճի հետ կապող ջրանցքի, ինչպես նաև երկաթգծի համապատասխան ճյուղի շահագործման հանձնումից հետո[11], ինչի շնորհիվ քաղաքը հայտնվել է Rust Belt անվանումով հայտնի տրանսպորտային գոտում, մեծ թափով զարգացել են նրա արտադրական կարողությունները։ 21-րդ դարում Ֆորտ Ուեյնի տնտեսության կարևոր ճյուղերն են դարձել ռազմական արդյունաբերությունը, ուղևորների ու բեռների փոխադրումների կազմակերպումը, բիզնես, ֆինանսական, հյուրանոցային ու ժամանցային ծառայությունների մատուցումը[12]։
Ֆորտ Ուեյնը 1983, 1998, 2009, 2021 թվականներին արժանացել է All-America City Award մրցանակի[13], իսկ 1999 թվականին՝ Outstanding Achievement City Livability Award մրցանակի[14]։ Նրան տրված մականուն-պատվանուններից են՝ «Արևին հանդիպող քաղաք»-ը ("Summit City"-ն)[15], «Եկեղեցիների քաղաք»-ը ("City of Churches")[16], «Ինքն իրեն փրկած քաղաք»-ը ("City That Saved Itself")[17][18], «Աշխարհի՝ մագնիսական հաղորդալարով մայրաքաղաք»-ը ("Magnet Wire Capital of the World")[19][20]:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆորտ Ուեյնին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfa)՝ տարվա չորս եղանակների հստակ արտահայտմամբ[21]։ Քաղաքն ընկած է ԱՄՆ-ի սառնամանիքադիմակայման գոտիներից (USDA hardiness zones) 5b-ում և 6a-ում[22]։
Օդի ամենաբարձր ջերմաստիճանը (106 °F (41 °C)) քաղաքում արձանագրվել է 2012 թվականի հունիսի 28-ին, ամենացածրը (−24 °F (−31 °C))՝ 1918 թ. հունվարի 12-ին[23]։ Ամենախոնավ ամիսը եղել է 2015 թվականի հունիսը՝ տեղումների 11.98 in (304 mm) քանակով[24]։ 24 ժամ շարունակ անընդհատ անձրև է տեղացել 1926 թ. օգոստոսի 1-ին (4.93 in (125 mm)): Ամենաձնառատ ամիսը եղել է 2014 թ. հունվարը (30.3 in (77 cm))[25], ամենաձնառատ օրը՝ 1900 թվականի փետրվարի 28-ը (18.0 in (46 cm))[26]:
Եղանակի հետ կապված փորձություններն այստեղ հազվադեպ չեն, մանավանդ՝ գարնանն ու ամռանը. քաղաքը տարեկան միջին հաշվով դիմակայում է խստաշունչ եղանակային պայմաններով 10 և ամպրոպառատ 39 օրերի[27]։ 2001 թ. մայիսի 26-ին քաղաքին պատուհասել է F2 տոռնադոն[28], 2012 թ. հունիսին՝ 91 mph (146 կմ/ժ) արագությամբ քամու պոռթկումները, որոնք զգալի վնասներ են պատճառել[29][30]։
Ֆորտ Ուեյն, Ինդիանա (Fort Wayne Int'l), 1991–2020 normals,efnի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 69 (21) |
73 (23) |
87 (31) |
90 (32) |
97 (36) |
106 (41) |
106 (41) |
102 (39) |
100 (38) |
91 (33) |
79 (26) |
71 (22) |
106 (41) |
Միջին բարձր °F (°C) | 32.6 (0.3) |
36.5 (2.5) |
47.8 (8.8) |
60.9 (16.1) |
72.2 (22.3) |
81.0 (27.2) |
84.1 (28.9) |
82.0 (27.8) |
76.1 (24.5) |
63.7 (17.6) |
49.4 (9.7) |
37.5 (3.1) |
60.3 (15.7) |
Միջին օրական °F (°C) | 25.5 (−3.6) |
28.7 (−1.8) |
38.6 (3.7) |
50.2 (10.1) |
61.3 (16.3) |
70.7 (21.5) |
73.8 (23.2) |
71.6 (22) |
64.8 (18.2) |
53.2 (11.8) |
41.1 (5.1) |
30.9 (−0.6) |
50.9 (10.5) |
Միջին ցածր °F (°C) | 18.4 (−7.6) |
21.0 (−6.1) |
29.4 (−1.4) |
39.4 (4.1) |
50.4 (10.2) |
60.3 (15.7) |
63.5 (17.5) |
61.2 (16.2) |
53.4 (11.9) |
42.8 (6) |
32.8 (0.4) |
24.2 (−4.3) |
41.4 (5.2) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −24 (−31) |
−19 (−28) |
−10 (−23) |
7 (−14) |
23 (−5) |
36 (2) |
38 (3) |
38 (3) |
29 (−2) |
19 (−7) |
−1 (−18) |
−18 (−28) |
−24 (−31) |
Տեղումներ դյույմ (մմ) | 2.54 (64.5) |
2.06 (52.3) |
2.81 (71.4) |
3.74 (95) |
4.58 (116.3) |
4.48 (113.8) |
4.05 (102.9) |
3.80 (96.5) |
3.04 (77.2) |
2.95 (74.9) |
2.96 (75.2) |
2.47 (62.7) |
39,48 (1002,8) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 10.8 (27.4) |
7.8 (19.8) |
4.6 (11.7) |
0.8 (2) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.1 (0.3) |
1.9 (4.8) |
7.6 (19.3) |
33.6 (85.3) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 13.2 | 10.7 | 11.7 | 13.2 | 13.7 | 11.9 | 9.7 | 9.2 | 9.1 | 10.1 | 10.5 | 12.4 | 135.4 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 10.1 | 7.5 | 4.5 | 1.2 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.2 | 2.8 | 7.7 | 34.0 |
% խոնավություն | 75.7 | 74.3 | 71.7 | 66.2 | 65.5 | 66.3 | 69.4 | 73.3 | 73.2 | 71.5 | 76.0 | 78.9 | 71.8 |
Միջին ամսական արևային ժամ | 148.5 | 158.5 | 206.3 | 251.4 | 311.9 | 340.0 | 347.0 | 318.2 | 258.1 | 207.6 | 124.2 | 108.2 | 2779,9 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 50 | 53 | 56 | 63 | 69 | 75 | 76 | 75 | 69 | 60 | 42 | 38 | 62 |
աղբյուր: NOAA (relative humidity and sun 1961–1990)[31][32][33] |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆորտ Ուեյնն ունի չորս քույր քաղաք[34].
Բարեկամ քաղաք Ֆորտ Ուեյնը բարեկամ քաղաքի՝ միջազգայնորեն կանոնակարգված կարգավիճակից բխող հարաբերություններ է պահպանում Մյանմայի Մոլամյայն քաղաքի հետ (2015 թվականից)[35]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ «Find a County»։ National Association of Counties։ Արխիվացված է օրիգինալից May 31, 2011-ին։ Վերցված է June 7, 2011
- ↑ «Fort Wayne, IN to S State Line Rd & State Road 14, Woodburn, 46797 – Google Maps»։ Google Maps։ Վերցված է August 15, 2010
- ↑ «Fort Wayne, IN to Windy Shore Dr, Coldwater, MI 49036 – Google Maps»։ Google Maps։ Վերցված է August 15, 2010
- ↑ «2019 U.S. Gazetteer Files»։ United States Census Bureau։ Վերցված է July 16, 2020
- ↑ «U.S. Census Bureau QuickFacts: Fort Wayne city, Indiana»։ www.census.gov (անգլերեն)։ Վերցված է 2021-10-12
- ↑ «Census profile: Fort Wayne, IN Metro Area»։ Census Reporter (անգլերեն)։ Վերցված է 2022-08-19
- ↑ «Metropolitan and Micropolitan Statistical Areas»։ U.S. Census Bureau։ July 1, 2011։ Արխիվացված է օրիգինալից October 20, 2013-ին։ Վերցված է October 19, 2013
- ↑ Brice, Wallace A. (1868) History of Fort Wayne, from the Earliest Known Accounts of this Point to the Present Period. D.W. Jones & Son.
- ↑ 11,0 11,1 «Fort Wayne History»։ City of Fort Wayne։ Վերցված է September 5, 2008
- ↑ «Communications & Defense»։ Fort Wayne–Allen County Economic Development Alliance։ 2012։ Արխիվացված է օրիգինալից December 23, 2014-ին։ Վերցված է April 27, 2015
- ↑ Filchak Devan (June 10, 2021)։ «City again chosen 'All-America'»։ The Journal Gazette։ Վերցված է June 11, 2021
- ↑ «The U.S. Conference of Mayors/Waste Management 1999 City Livability Awards Program»։ U.S. Conference of Mayors։ 1999։ Արխիվացված է օրիգինալից January 7, 2009-ին։ Վերցված է April 8, 2014
- ↑ «Fort Wayne History»։ Վերցված է April 27, 2015
- ↑ Salter Rodriguez Rosa (June 22, 2007)։ «Census stats can't back up old moniker»։ The Journal Gazette
- ↑ Lohrmann Shannon։ «Flood brought out our best»։ The News-Sentinel
- ↑ Olson Eric (February 29, 2012)։ «30th anniversary of the Great Flood of 1982: Where were you?»։ WPTA-TV։ Արխիվացված է օրիգինալից June 28, 2014-ին։ Վերցված է July 19, 2013
- ↑ Crothers Julie (August 16, 2013)։ «Righting a toppled icon»։ fortwayne.com։ Արխիվացված է օրիգինալից May 18, 2015-ին։ Վերցված է April 27, 2015
- ↑ «Phelps Dodge Magnet Wire to consolidate operations to Fort Wayne»։ Inside Indiana Business։ February 16, 2004։ Արխիվացված է օրիգինալից June 28, 2014-ին։ Վերցված է July 18, 2013
- ↑ Kottek Marcus, Greiser Jürgen և այլք: (June 2006)։ «World Map of Köppen–Geiger Climate Classification»։ Meteorologische Zeitschrift (E. Schweizerbart'sche Verlagsbuchhandlung) 15 (3): 261։ doi:10.1127/0941-2948/2006/0130
- ↑ «USDA Plant Hardiness Zone Map»։ United States Department of Agriculture։ Արխիվացված է օրիգինալից February 9, 2014-ին։ Վերցված է July 22, 2014
- ↑ Fort Wayne, Indiana Climate – Heat / Cold – NWS Northern Indiana. Retrieved on April 30, 2008.
- ↑ Gong Dave (July 1, 2015)։ «Outages linger; storm rivals '12 derecho»։ The Journal Gazette։ Արխիվացված է օրիգինալից July 15, 2015-ին։ Վերցված է July 14, 2015
- ↑ Sade Vivian (February 1, 2014)։ «January's endless snow, bitter cold set records»։ The Journal Gazette։ Արխիվացված է օրիգինալից February 22, 2014-ին։ Վերցված է February 6, 2014
- ↑ Fort Wayne, Indiana Climate – Winter Weather – NWS Northern Indiana. Retrieved on April 30, 2008.
- ↑ «Fort Wayne, Indiana Climate–Tornadoes»։ NWS Northern Indiana։ Վերցված է April 30, 2008
- ↑ NOAA – A Summary of the May 26, 2001 Tornado Event Over Northern Indiana and Extreme Northwest Ohio. Retrieved on April 25, 2008.
- ↑ «Saturday marks one year anniversary of June 29 storm»։ WANE-TV։ June 29, 2013։ Արխիվացված է օրիգինալից August 3, 2013-ին։ Վերցված է July 2, 2013
- ↑ (2013-01-01). Year in review: Top Fort Wayne news stories Archived October 29, 2013, at the Wayback Machine.. The News-Sentinel. Retrieved on May 8, 2013.
- ↑ «NowData - NOAA Online Weather Data»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է May 29, 2021
- ↑ «Station: FT Wayne INTL AP, IN»։ U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991-2020)։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է May 29, 2021
- ↑ «WMO Climate Normals for Fort Wayne/Municipal, IN 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է June 6, 2015
- ↑ «About FWSCI»։ Fort Wayne Sister Cities International, Inc.։ Արխիվացված է օրիգինալից November 2, 2013-ին։ Վերցված է July 29, 2013
- ↑ Bogue Ellie (February 12, 2015)։ «Fort Wayne has new "friendship" city in Myanmar»։ The News-Sentinel։ Արխիվացված է օրիգինալից February 12, 2015-ին։ Վերցված է February 12, 2015
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Beatty John D. (2006)։ History of Fort Wayne & Allen County, Indiana, 1700–2005։ M.T. Publishing Company։ ISBN 1-932439-44-7
- Bushnell Scott M. (2007)։ Historic Photos of Fort Wayne։ Turner Publishing Company։ ISBN 978-1-59652-377-7
- Griswold Bert J. (1973)։ Fort Wayne, Gateway of the West։ AMS Press։ ISBN 0-404-07133-3
- Hawfield Michael C. (1988)։ Fort Wayne Cityscapes: Highlights of a Community's History։ Windsor Publications։ ISBN 0-89781-244-1
- Miller Dodie Marie (2000)։ African-Americans in Fort Wayne: The First 200 Years։ Arcadia Publishing։ ISBN 0-7385-0715-6
- Paddock Geoff (2002)։ Headwaters Park: Fort Wayne's Lasting Legacy։ Arcadia Publishing։ ISBN 0-7385-1971-5
- Violette Ralph (1999)։ Fort Wayne, Indiana։ Arcadia Publishing։ ISBN 0-7524-1309-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆորտ Ուեյն Վիքիպահեստում |
---|
- {{{1}}} Ֆորտ Ուեյն. պաշտոնական կայք
- Visit Fort Wayne
- Ֆորտ Ուեյնի կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջը(անգլ.)
|