Դիցաբանություն (գիրք)
Դիցաբանություն | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Էդիթ Համիլթոն |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Թեմա | Հունական դիցաբանություն |
Հրատարակիչ | Little, Brown and Company |
Հրատարակման տարեթիվ | 1942 |
Դիցաբանություն։ Աստվածների և հերոսների հավերժական հեքիաթներ, Էդիթ Համիլթոնի հեղինակած գիրքն է, որը լույս է տեսել 1942 թվականին Լիթլ, Բրաուն և Քոմփանի ընկերությունների կողմից[1]։ Դրանից հետո այն վերահրատարկվել է մի քանի հրատարակիչների կողմից, ներառյալ 75-ամյակի պատկերազարդ հրատարակությունը[2]։ Այն վերապատմում է հունական, հռոմեական և սկանդինավյան դիցաբանության պատմությունները, որոնք վերցված են տարբեր աղբյուրներից։ Ներածությունը ներառում է հիմնական դասական բանաստեղծների մեկնաբանությունները, որոնք համարվում են նյութի աղբյուր, և այն, թե ինչպես է մշակույթի փոփոխության հետ փոխվել նաև աստվածների և առասպելների բնութագրերը։ Այն հաճախ օգտագործվում է ավագ դպրոցներում և քոլեջներում՝ որպես հին առասպելաբանության և հավատքի ներածական տեքստ։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը բաղկացած է ներածությունից և 7 բաժիններից․
- Օլիմպոսի հունական աստվածները և հունական ստեղծման առասպելները;
- Հունական և հռոմեական առասպելներ, որոնք պարունակում են սեր և արկածներ, ներառյալ՝ Էրոսի և Փսիքեի ու Յասոնի Ոսկե Բրդի որոնումը։
- Մինչև Տրոյական պատերազմը այնպիսի հերոսներ, ինչպիսիք են Պերսևսը, Թեսևսը, Հերակլեսը և Ատալանտան;
- Տրոյական պատերազմը և նրա հերոսները,ներառյալ Ոդիսևսը, Էնեասը և Աքիլլեսը;
- Հունական դիցաբանության մեջ նշանակալի ընտանիքներ՝ Աթրեուսի տուն, Թեբեի և Աթենքի արքայական տները;
- Ավելի քիչ հայտնի պատմություններ հունական և հռոմեական դիցաբանությունից;
- Հեքիաթներ սկանդինավյան առասպելներից, որոնք ներառում են այնպիսի աստվածներ, ինչպիսիք են Օդինը, Թորը և Լոկին։
Հրատարակությունների մեծ մասը ներառում է ամերիկյան նկարազարդող Սթիլի Սեվիջի պատկերած նկարները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Mythology». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Noble, Barnes &. «Mythology: Timeless Tales of Gods and Heroes, 75th Anniversary Illustrated Edition|NOOK Book». Barnes & Noble (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.