Ատալանտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատալանտա
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
Երևի համընկնում էAtalante? և Atalanta?
ՀայրIasus?[1], Maenalus? և Schoeneus?
ՄայրClymene?
ԱմուսինHippomenes? և Melanion?[2]
ԿողակիցՄելեագրոս և Արես
ԶավակներParthenopeus?
 Atalanta (mythology) Վիքիպահեստում

Ատալանտա (հին հունարեն՝ Ἀταλάντη «անսասան»), հին հունական դիցաբանության հերոսուհու անուն, որի մասին պատմությունն ունի մի քանի մեկնություն[3]։ Երբեմն տարբերակում են երկու Ատալանտայի՝ արկադային և բեոտիական (Գիպոմենի կինը)։ Երկու Ատալանտաների մասին առասպելները հաճախ միաձուլվում են և կապվում Արտեմիսի մասին պատկերացումների հետ։

Ատալանտան Իասիոնի և Կլիմենի (Իասիա/Իասիոնա Պարֆենիա լեռից[4]), կամ Սհենեյի (համաձայն Հեսիոդոսի[5] և ուրիշների[6]), կամ Մենելի (համաձայն Եվրիպիդեսի) դուստրն է։

Արկադային Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբ Յորդանս. Մելեագրոս և Ատալանտա, 1620-1650, Պրադո թանգարան (Մադրիդ)

Արկադային Ատալանտան Իասիոնի և Կլիմենի դուստրն է։ Հայրը, ով ուզում էր տղա երեխա ունենալ, աղջկան թողել է Պարֆենիոն սարում։ Մինչև որսորդների տեսնելը աղջկան կերակրել է արջը։ Ատալանտան աղեղից կրակող հմուտ որսորդուհի էր։ Նրա նետից են ընկել Գիլեյ և Ռեկ կենտավրոսները, ովքեր ուզում էին նրան հետապնդել։ Կիֆանտովի (Լակոնիկա) մոտակայքում գտնվող քարայրում որսորդություն անելիս նա նետով հարվածել է ժայռին, և այդտեղից ջուր է հոսել[7]։

Ատալանտան մասնակցել է կալիդոնական վարազի որսին[8]։ Առաջինը նրան հաջողվեց վիրավորել կենդանուն, որից հետո ուժասպառ վարազին իր նիզակով սպանեց Մելեագրոսը։ Վերջինս Ատալանտային տվեց որսորդության հաղթանշանը՝ վարազի գլուխը և մորթին[9]։ Ֆեստիայի որդիները նրանից խլեցին մորթին, և Մելեագրոսը սպանեց նրանց[10]։

Մեկ այլ տարբերակի համաձայն՝ Ատալանտան մասնակցել է արգոնավորների արշավին[11]։ Ըստ Ապոլոնիայի՝ Յասոնը նրան չընդգրկեց արգոնավորների հետ արշավի մեջ՝ խուսափելով սիրային գժտություններից, և Ատալանտան Յասոնին նվիրեց նիզակը[12]։

Ատալանտան վազքի մրցույթում շատերին է սպանել[13]։ Վազքի մրցույթում հաղթանակ տանելուց հետո ամուսնացել է Մելանիոնի հետ և ունեցել Պարֆենոպեին (ըստ Եվրիպիդեսի և Օվիդիուսի, Գիպոմենի համար)։

Բեոտիական Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվիդո Ռենի, մրցույթ Գիպոմենի հետ, մոտ 1612 թվական, Պրադո թանգարան, Մադրիդ

Բեոտիական Ատալանտան Սխենեյի դուստրն էր, ով հայտնի էր իր գեղեցկությամբ և արագավազությամբ։ Իր ձեռքը խնդրողներից յուրաքանչյուրին նա առաջարկում էր մասնակցել վազքի մրցույթի, ընդ որում տղան առանց զենքի պետք է վազեր առջևից, իսկ ինքը նիզակով հետևում էր նրան։ Եթե Ատալանտան տղային չէր հասնում, ապա նրան ճանաչում էր որպես իր փեսացու։ Հակառակ դեպքում տղային անխուսափելի մահ էր սպասվում։ Շատ պատանիներ մահացան այդ մրցույթում, մինչև Գիպոմենը (Մեգարեյի և Արեսի որդին) Աֆրոդիտեի օգնությամբ խորամանկության դիմեց։ Աստվածուհին նրան ոսկե խնձորներ տվեց, որոնք նա վազքի ժամանակ մեկ առ մեկ ցած էր գցում։ Ատալանտան դրանք վերցնելու համար կանգնում էր, և արդյունքում Գիպոմենն առաջինը հասավ եզրագծին։

Բայց տղան մոռացավ Աֆրոդիտեին շնորհակալություն հայտնել։ Վերջինս, ցանկանալով վրեժ լուծել, նրա մեջ այնպիսի կիրք արթնացրեց, որ նրանք ընկողմանեցին Պառնասում գտնվող Զևսի տաճարում[14]։ Արտեմիսի կամքով նրանք դարձան առյուծներ[15]։ Մեկ այլ պատմության համաձայն՝ նրանք ընկողմանեցին Կիբելայի տաճարում, և զայրացած Կիբելան նրանց առյուծների վերածեց և լծեց իր կառքին։ Ռացիոնալիստական մենաբանությամբ Ատալանտային և Գիպոմենին կերել են առյուծները[16]։

Մահից հետո Ատալանտայի հոգին ընտրեց տղամարդ-ատլետի հաջորդ կյանքը[17]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատալանտան գործող անձ է Էսքիլեսի, Կրիտիյի, Արիստիյի և Պակուվիյի «Ատալանտա» ողբերգություններում, ինչպես նաև Էպիհարմի, Ստրատիդի, Ալեքսիդի, Եվրիկլեայի, Ֆիլիլիայի, Փիլիտերոսի, Ամֆիսի «Ատալանտա» կատակերգություններում։

Ատալանտայի պատվին են կոչվել (36) Ատալանտե աստերոիդը, որը բացահայտվել է 1855 թվականին, և Վեներայի վրա գտնվող Ատալանտայի հարթավայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Любкер Ф. Iasus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 654.
  2. Любкер Ф. Atalanta (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 174.
  3. Мифы народов мира (энциклопедия). М., 1991-92. В 2 т. Т.1. С.120; Любкер, Фридрих Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 1. С. 202
  4. Феогнид. Элегии 1295—1298; Каллимах. Гимны III 215; Проперций. Элегии I 1, 9; Гигин. Мифы 70; Элиан. Пёстрые рассказы XIII 1
  5. Гесиод. Перечень женщин, фр. 73 М.-У.
  6. Овидий. Любовные элегии I 7, 14; Гераклит-аллегорист. О невероятном 12; Гигин. Мифы 173; 185
  7. Павсаний. Описание Эллады III 24, 2
  8. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 8, 2; Павсаний. Описание Эллады VIII 45, 6; Овидий. Метаморфозы VIII 317; Гигин. Мифы 173
  9. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 8, 2-3; III 9, 2; 13, 3
  10. Диодор Сицилийский. Историческая библиотека IV 34, 5
  11. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 9, 16
  12. Аполлоний Родосский. Аргонавтика I 764
  13. Овидий. Ибис 371—372; Гигин. Мифы 185
  14. Гигин. Мифы 185.
  15. Нонн. Деяния Диониса XII, 90.
  16. Гераклит-аллегорист. О невероятном 12.
  17. Платон. Государство X 620b.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ատալանտա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատալանտա» հոդվածին։